ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
1 սեպտեմբերի 2015 թվականի |
թիվ 103 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» 2010 թվականի հունիսի 18–ի համաձայնագրի 7–րդ հոդվածի 7–րդ կետին համապատասխան և, ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 43–րդ կետի 15–րդ ենթակետով («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին կից թիվ 1 հավելված), Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 103 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության հանձնաժողովի որոշման մեջ կատարվող
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18–ի թիվ 311 որոշմամբ հաստատված՝ «Ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների մասով մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի և նման ապրանքները մաքսային հսկողության տակ չգտնվող ճանաչելու վերաբերյալ փաստն արտացոլելու մասին» ցուցումներում ՝
ա) 1–ին կետի երկրորդ մասը փոխարինել հետևյալ բովանդակությամբ մասերով.
«Սույն ցուցումների նպատակներով օգտագործվող հասկացությունները նշանակում են հետևյալը՝
«տրանսֆերի օդանավակայան»՝ միջազգային օդանավակայան, որը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից մեկնման վայրն է կամ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ժամանելու վայրը,
«տրանսֆերային ուղեբեռ»՝ Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան մաքսային հայտարարագրման ենթակա չհանդիսացող անձնական օգտագործման համար ապրանքներ, որոնք ֆիզիկական անձի կողմից տեղափոխվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի (Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի սահմաններից դուրս) ուղարկման օդանավակայանում գրանցված և ավիափոխադրողի կողմից մինչև Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի սահմաններից դուրս (Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում) գտնվող նշանակման օդանավակայան օդային փոխադրման համար ընդունված ուղեկցվող ուղեբեռով՝
տրանսֆերի օդանավակայանում միջանկյալ վայրէջքի կատարմամբ։
Սույն ցուցումներում օգտագործվող մյուս հասկացություններն ընկալվում են այն իմաստներով, որոնք սահմանված են Մաքսային միության Մաքսային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք), Համաձայնագրում, իսկ սույն ցուցումներում օգտագործվող քաղաքացիական օրենսդրության և օրենսդրության այլ ճյուղերի հասկացություններն օգտագործվում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) յուրաքանչյուր անդամ պետությունում այն իմաստով, որով դրանք օգտագործվում են այդ պետությունների օրենսդրության համապատասխան ճյուղերում։».
բ) 22–րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«22. Տրանսֆերային ուղեբեռի նկատմամբ տեխնիկական միջոցների կիրառմամբ մաքսային տեսազննման ձևով մաքսային հսկողությունը կարող է իրականացվել ֆիզիկական անձի բացակայությամբ՝ ավիափոխադրողի կամ իր կողմից լիազորված, օդանավակայանում գործունեություն իրականացնող անձի (այսուհետ՝ լիազորված անձ) կողմից ներկայացվելու դեպքում՝ պայմանով, որ.
1) ավիափոխադրողը կամ լիազորված անձը տեղեկացնում է ֆիզիկական անձանց ուղեբեռը որպես տրանսֆերային գրանցելու հնարավորության մասին միայն այն դեպքում, երբ դրա մեջ բացակայում են մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքներ, ինչպես նաև այն պայմանների, սահմանափակումների և պատասխանատվության մասին, որոնք առաջանում են ուղեբեռը որպես տրանսֆերային գրանցելուց հետո։
Ֆիզիկական անձանց իրազեկումը կարող է իրականացվել, այդ թվում` ավիափոխադրողի կամ լիազորված անձի պաշտոնական կայքերում՝ «Ինտերնետ» տեղեկատվական–հեռահաղորդակցական ցանցում համապատասխան տեղեկատվության տեղադրման միջոցով, օդանավակայաններում տարածված զանգվածային լրատվության միջոցներով և օդանավերի, տեղեկատվական ցուցանակների, վահանակների, ցուցատախտակների և տեղեկատվական նյութերով այլ կրիչների վրա, որոնցով կահավորված են ուղևորների և նրանց ուղեբեռների գրանցման տեղեկատվական գոտիներն ու սեղանիկները ուղարկման օդանավակայանում կամ այդպիսի տեղեկատվությունը ուղևորի օդային փոխադրման պայմանագրում ներառելու միջոցով.
2) ավիափոխադրողն ապահովում է տրանսֆերային ուղեբեռի նույնականացումը և այդպիսի ուղեբեռի՝ ֆիզիկական անձին պատկանելու փաստի հաստատումը՝ համարային բեռնապիտակի օգտագործմամբ.
3) ավիափոխադրողը, մինչև օդանավի՝ տրանսֆերի օդանավակայան ժամանումը, կենտրոնական մաքսային մարմնի կողմից սահմանվող տեխնիկական պահանջներին համապատասխան, էլեկտրոնային եղանակով մաքսային մարմին է ներկայացնում ֆիզիկական անձանց և նրանց տրանսֆերային ուղեբեռի մասին հետևյալ տեղեկությունները`
չվերթի իրականացման ամսաթիվը և չվերթի համարը,
տեղերի ընդհանուր թիվը և օդանավով տեղափոխվող տրանսֆերային ուղեբեռի ընդհանուր քաշը,
տեղերի թիվը և յուրաքանչյուր ֆիզիկական անձի տրանսֆերային ուղեբեռի ընդհանուր քաշը,
տեղեկություններ արտաչափային, ծանրաքաշ կամ փոխադրման հատուկ պայմաններ պահանջող (առկայության դեպքում) տրանսֆերային ուղեբեռի մասին,
տրանսֆերային ուղեբեռի յուրաքանչյուր տեղի համարային բեռնապիտակի համարը,
ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում),
ֆիզիկական անձի դեպքում անձը հաստատող փաստաթղթի վավերապայմանները,
ֆիզիկական անձի օդային փոխադրման լրիվ երթուղին՝ ուղևորի օդային փոխադրման պայմանագրին համապատասխան՝ ներառյալ ուղարկման սկզբնակետը և նշանակման վերջնակետը,
տեղեկություններ այլ ֆիզիկական անձանց ուղեկցող կամ խմբի կազմում ընթացող (առկայության դեպքում) ֆիզիկական անձանց մասին,
այն ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), որի տրանսֆերային ուղեբեռը ուղևորի օդային փոխադրման պայմանագրի խախտմամբ (այդպիսի տեղեկատվության առկայության դեպքում) ավիափոխադրողի կողմից ֆիզիկական անձի հետ միաժամանակ չի առաքվելու տրանսֆերի օդանավակայան.
4) տրանսֆերի օդանավակայանը համապատասխանում է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 22-ի թիվ 688 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանային անցակետերում իրականացվող սահմանային, մաքսային, սանիտարակարանտինային, անասնաբուժական, կարանտինային բուսասանիտարական և տրանսպորտային հսկողության կազմակերպման համար անհրաժեշտ շենքերի, տարածքների և կառույցների սարքավորումներին ու նյութատեխնիկական հագեցվածությանը ներկայացվող Միասնական տիպային պահանջների VI բաժնով նախատեսված պահանջներին։».
գ) լրացնել հետևյալ բովանդակությունն ունեցող 221 - 225 կետերով՝
«221. Ֆիզիկական անձի կողմից տրանսֆերի օդանավակայանում ավիափոխադրողի կողմից օդային փոխադրման համար որպես տրանսֆերային ուղեբեռ ընդունված ապրանքների մաքսային հայտարարագրման որոշում կայացնելու դեպքում ավիափոխադրողը կամ լիազորված անձն ապահովում են այդպիսի ուղեբեռի առաքումը դեպի ապրանքների մաքսային հայտարարագրման հետ կապված մաքսային գործառնությունների կատարման վայր։
222. Եթե սույն ցուցումների 22–րդ կետի 3–րդ ենթակետում նշված տեղեկություններն ստուգելիս և (կամ) մաքսային տեսազննման ընթացքում մաքսային մարմնի կողմից հայտնաբերվում է տրանսֆերային ուղեբեռում մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների հնարավոր առկայությունը մատնանշող նշաններ, ապա մաքսային մարմնի լիազորված պաշտոնատար անձը տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ ավիափոխադրողին կամ լիազորված անձին անհապաղ ծանուցում է այդպիսի տրանսֆերային ուղեբեռ տեղափոխող ֆիզիկական անձի խուզարկության, հետագա մաքսային հսկողություն իրականացնելու դեպքում այդ անձի ներկայության ապահովման, ինչպես նաև մինչև մաքսային հսկողության ավարտը նրա կողմից օդանավի հարթակ մուտք գործելու հնարավորությունը բացառելու անհրաժեշտության մասին։ Ապրանքների այդպիսի մաքսային հսկողությունն իրականացվում է ֆիզիկական անձի ներկայությամբ՝ նրա կողմից մաքսային հսկողությունն անցնելուց հետո։
223. Եթե տրանսֆերային ուղեբեռը ուղևորի օդային փոխադրման պայմանագրի խախտմամբ ավիափոխադրողի կողմից չի առաքվել տրանսֆերի օդանավակայան ֆիզիկական անձի հետ միաժամանակ, և մաքսային տեսազննման ընթացքում մաքսային մարմնի կողմից տրանսֆերային ուղեբեռում հայտնաբերվել են մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների հնարավոր առկայությունը մատնանշող նշաններ, ապա մաքսային մարմնի լիազորված պաշտոնատար անձը մաքսային զննությունն իրականացնում է ֆիզիկական անձի բացակայությամբ։
224. Եթե տրանսֆերային ուղեբեռը ուղևորի օդային փոխադրման պայմանագրի խախտմամբ ավիափոխադրողի կողմից չի առաքվել տրանսֆերի օդանավակայան ֆիզիկական անձի հետ միաժամանակ և այդ ֆիզիկական անձի դիմումի համաձայն առաքվել է մաքսային տարածք ժամանման վայր հանդիսացող այլ միջազգային օդանավակայան, ապա այդպիսի տրանսֆերային ուղեբեռի նկատմամբ մաքսային գործառնություններն իրականացվում են նշված միջազգային օդանավակայանում՝ պայմանով, որ ավիափոխադրողը կենտրոնական մաքսային մարմնի կողմից սահմանվող տեխնիկական պահանջներին համապատասխան, էլեկտրոնային եղանակով նշված միջազգային օդանավակայանում տեղակայված մաքսային մարմին է ներկայացնում ֆիզիկական անձի և նրա տրանսֆերային ուղեբեռի մասին հետևյալ տեղեկությունները.
1) տեղերի թիվը և տրանսֆերային ուղեբեռի ընդհանուր քաշը,
2) տրանսֆերային ուղեբեռի յուրաքանչյուր տեղի համարային բեռնապիտակի համարը,
3) ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում),
4) ֆիզիկական անձի դեպքում անձը հաստատող փաստաթղթի վավերապայմանները,
5) ֆիզիկական անձի օդային փոխադրման լրիվ երթուղին՝ ուղևորի օդային փոխադրման պայմանագրին համապատասխան՝ ներառյալ ուղարկման սկզբնակետը և նշանակման վերջնակետը։
225. Տրանսֆերի օդանավակայանների մասին տեղեկատվությունը կենտրոնական մաքսային մարմնի կողմից ուղարկվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ այդպիսի օդանավակայանների ընդհանուր ցանկի ձևավորման և Միության պաշտոնական կայքում՝ «Ինտերնետ» տեղեկատվական–հեռահաղորդակցական ցանցում դրա տեղադրման համար։
Տրանսֆերային բեռի նկատմամբ սույն hրահանգի 21–րդ կետի դրույթները չեն կիրառվում ։»։
2. Մաքսային միության հանձնաժողովի՝ «Մաքսային միության անդամ պետությունների արտաքին սահմանային անցակետերում իրականացվող սահմանային, մաքսային, սանիտարակարանտինային, անասնաբուժական, կարանտինային բուսասանիտարական և տրանսպորտային հսկողության կազմակերպման համար անհրաժեշտ շենքերի, տարածքների և կառույցների սարքավորումներին ու նյութատեխնիկական հագեցվածությանը ներկայացվող Միասնական տիպային պահանջների, Մաքսային միության անդամ պետությունների արտաքին սահմանային անցակետերի դասակարգման և Մաքսային միության անդամ պետությունների արտաքին սահմանային անցակետերի անձնագրի ձևի մասին» 2011 թվականի հունիսի 22–ի 688 որոշման մեջ՝
ա) անվանման մեջ և տեքստում «Մաքսային միության անդամ պետությունների արտաքին սահմանը» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության արտաքին սահմանը» բառերով.
բ) 1-ին կետում «Մաքսային միության արտաքին սահմանը» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանը» բառերով.
գ) նշված Որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության անդամ պետությունների արտաքին սահմանային անցակետերում իրականացվող սահմանային, մաքսային, սանիտարակարանտինային, անասնաբուժական, կարանտինային բուսասանիտարական և տրանսպորտային հսկողության կազմակերպման համար անհրաժեշտ շենքերի, տարածքների և կառույցների սարքավորումներին ու նյութատեխնիկական հագեցվածությանը ներկայացվող միասնական տիպային պահանջներում՝
անվանման մեջ «Մաքսային միության անդամ պետությունների արտաքին սահմանը» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանը» բառերով.
1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Սույն Միասնական տիպային պահանջները նախատեսված են Եվրասիական տնտեսական միության՝ կրկին կառուցվող մաքսային սահմանային անցակետերը կահավորելիս և նյութատեխնիկական հագեցվածությունն ապահովելիս և գործող (ավելի վաղ կառուցված) անցակետերը վերակառուցելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) իրավասու մարմինների կողմից օգտագործվելու և հաշվառվելու համար։».
տեքստում «Մաքսային միության անդամ պետություններին» բառերը փոխարինել «անդամ պետություններին» բառերով, համապատասխան հոլովաձևով «Մաքսային միության արտաքին սահման» բառերը փոխարինել համապատասխան հոլովաձևով «Միության մաքսային սահման» բառերով, 2–րդ կետում՝
«Մաքսային միության անդամ պետությունների արտաքին սահմանը» բառերը փոխարինել «Միության մաքսային սահմանի» բառերով.
«(այսուհետ՝ Մաքսային միության արտաքին սահման)» բառերը հանել.
«Միասնական Տիպային» բառերը փոխարինել «սույն Միասնական տիպային» բառերով.
16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«16. Անցակետի ինտեգրացված տեղեկատվական համակարգն ստեղծվում է անցակետերում պետական հսկողություն իրականացնող անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների գործառումն ու փոխգործակցությունը, ինչպես նաև անցակետերում պետական հսկողության իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության հասանելիությունն ապահովելու նպատակով։».
34–րդ կետի երկրորդ պարբերությունում «Մաքսային միության խորհրդանշանները» բառերը փոխարինել «Միության խորհրդանշաններով» բառերով.
43–րդ կետի երրորդ պարբերությունում «Մաքսային միության տարածք» բառերը փոխարինել «Միության մաքսային տարածք» բառերով, «Մաքսային միության տարածքից» բառերը փոխարինել «Միության մաքսային տարածքից» բառերով.
լրացնել հետևյալ բովանդակությամբ VI բաժնով՝
«VI. Տրանսֆերային ուղեբեռի նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելու համար օդային անցակետի սարքավորումներին ու տեխնիկական հագեցվածությանը ներկայացվող պահանջները
45. Օդային անցակետում սույն Միասնական տիպային պահանջների 3–րդ կետում նշված համակարգերից և սույն Միասնական տիպային պահանջների 25–րդ կետում նշված շինություններից զատ՝ նախատեսվում են՝
ա) հետևյալ համակարգերը (այդ թվում՝ ավտոմատացված համակարգեր, որոնք օգտագործվում են ուղևորահոսքի ինտենսիվությունից կախված, ինչպես նաև ելնելով մաքսային հսկողություն անցկացնելու համար պայմանների ապահովման անհրաժեշտությունից).
ուղեբեռի մշակման համակարգ, որն ապահովում է՝
տեխնիկական միջոցների կիրառմամբ մաքսային տեսազննման ձևով իրականացվող ճառագայթային հսկողության և մաքսային հսկողության հնարավորություն.
տեխնիկական միջոցների կիրառմամբ մաքսային տեսազննման ձևով իրականացվող մաքսային հսկողության ժամանակ մաքսային հայտարարագրման ենթակա չհանդիսացող անձնական օգտագործման նպատակով ապրանքների նույնականացում, որոնք ֆիզիկական անձի կողմից տեղափոխվում են Միության մաքսային տարածքի (Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս) ուղարկման օդանավակայանում գրանցված և ավիափոխադրողի կողմից մինչև Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս (Միության մաքսային տարածքում) գտնվող նշանակման օդանավակայան օդային փոխադրման համար ընդունված ուղեկցվող ուղեբեռով՝ միջանկյալ վայրէջքի կատարմամբ այն միջազգային օդանավակայանում, որը Միության մաքսային տարածքից մեկնման վայրը կամ Միության մաքսային տարածք ժամանելու վայրն է (այսուհետ՝ տրանսֆերային ուղեբեռ).
այնպիսի տրանսֆերային ուղեբեռի առանձնացման հնարավորություն, որի մաքսային տեսազննման ընթացքում, մաքսային մարմնի կողմից հայտնաբերվում են դրանում մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների առկայությունը մատնանշող նշաններ, այդպիսի ուղեբեռը մաքսային զննում անցկացնելու համար նախատեսված տարածք առաքելու և տրանսֆերային ուղեբեռը դեպի ուղեբեռի մշակման համակարգ հետադարձ առաքելու հնարավորություն.
տրանսֆերային ուղեբեռի տեղափոխման բացառումն առանց այն մաքսային հսկողության անցկացման ներկայացնելու՝ անհրաժեշտության դեպքում՝ տեխնիկական միջոցների կիրառմամբ մաքսային հսկողության անցկացման փաստի ամրագրման հնարավորությամբ,
տրանսֆերային ուղեբեռի որոնման, նույնականացման և մաքսային հսկողության իրականացման վայր առաքելու համակարգ.
այն ֆիզիկական անձի որոնման համակարգը, որին պատկանում է տրանսֆերային ուղեբեռը,
բ) մաքսային զննում իրականացնելու համար նախատեսված տարածքը, որը հագեցած է հետևյալ սարքավորումներով՝
ռենտգենահեռուստացուցային կայանքով,
սարքավորումով, որը թույլ է տալիս ընթերցել համարային բեռնապիտակի վրա առկա տեղեկատվությունը,
սարքավորումով, որն ապահովում է ֆիզիկական անձանց և նրանց տրանսֆերային ուղեբեռի մասին տեղեկություններ, ուղեբեռի մշակման համակարգ փաստացի առաքված տրանսֆերային ուղեբեռի մասին տեղեկություններ պարունակող տեղեկատվական համակարգի հասանելիությունը։».
գ) նշված Որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության անդամ պետությունների արտաքին սահմանային անցակետերի դասակարգչում՝
անվանման մեջ «Մաքսային միության անդամ պետությունների արտաքին սահմանը» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության արտաքին սահմանը» բառերով.
առաջին պարբերությունում «Մաքսային միության արտաքին սահմանը» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանը» բառերով.
ծանոթագրության մեջ «Մաքսային միության արտաքին սահմանը» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանը» բառերով, «Մաքսային միության անդամ պետությունների» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների» բառերով.
դ) նշված Որոշմամբ հաստատված անցակետի անձնագրում,
հաստատման դրոշմագիրը և անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Մաքսային միության հանձնաժողովի |
ՁԵՎ
Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանային անցակետի անձնագրի
1.8-րդ դիրքում «Մաքսային միության արտաքին սահմանի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի» բառերով.
լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.20-րդ դիրքով.
«2.20 համակարգեր, որոնք անհրաժեշտ են հայտարարագրման ենթակա չհանդիսացող անձնական օգտագործման նպատակով այն ապրանքների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելու համար, որոնք ֆիզիկական անձի կողմից տեղափոխվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի (Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի սահմաններից դուրս) ուղարկման օդանավակայանում գրանցված և ավիափոխադրողի կողմից մինչև Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի սահմաններից դուրս (Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում) գտնվող նշանակման օդանավակայան օդային փոխադրման համար ընդունված ուղեկցվող ուղեբեռով՝ միջանկյալ վայրէջքի կատարմամբ այն միջազգային օդանավակայանում, որը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից մեկնման վայրը կամ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ժամանելու վայրն է։
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|