Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 177
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.01.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
21.12.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 դեկտեմբերի 2021 թվականի

թիվ 177

քաղ. Մոսկվա

 

ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՄԱՍՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է «ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ (ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 294 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին, որի առնչությամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ» հիմնադրույթի 2-րդ կետի «գ» ենթակետի իրագործման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հունիսի 13-ի թիվ 79 որոշմամբ հաստատված՝ Այն արտադրանքի ցանկում, որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի (համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունների) ներկայացմամբ, կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

    

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2021 թվականի դեկտեմբերի 21-ի

թիվ 177 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Այն արտադրանքի ցանկում կատարվող, որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի (համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունների) ներկայացմամբ

 

1. Անվանումը լրացնել «(ՄՄ ՏԿ 019/2011)» բառերով։

2. 1-ին բաժնի «Բարձրությունից պաշտպանության ու փրկության այլ միջոցներ» դիրքում «8428 90 900 0-ից» բառերը փոխարինել «8428 90 800 0-ից» բառերով.

3. 2-րդ և 3-րդ բաժինների «Փոխովի զտիչներ (զտող տարրեր)՝ անհատական պաշտպանության միջոցների համար» դիրքում «8421 39 200 9-ից» բառերը փոխարինել «8421 39 200 8-ից» բառերով։

4. 8-րդ բաժնի «Կենսաբանական գործոնների՝ միջատների ազդեցությունից պաշտպանող միջոցներ» դիրքում «3808 99 900 0-ից» բառերը փոխարինել «3808 99 800 0-ից» բառերով։