ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 1994 թ. N 467
Քաղ. Երևան
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1994 թվականի ծրագրի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 1994 թվականի սեփականաշնորհման սերտիֆիկատի անվանական արժեքը հայտարարել 10.000 (տասը հազար) դրամ:
2. Սահմանել, որ 1994 թվականի սեփականաշնորհման սերտիֆիկատի հայտարարված արժեքը մնում է գործողության մեջ մինչև սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սեփականաշնորհման սերտիֆիկատի նոր անվանական արժեքի հայտարարումը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հիմնական ֆոնդերի վերագնահատման վերաբերյալ սույն որոշումից բխող առաջարկություններ:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 01.03.1995, N 113 | 01.03.1995, N 467 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|