ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2015 թվականի |
թիվ 99 |
քաղ. Մոսկվա |
2016 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱՆԵՐ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 44-րդ և 45-րդ հոդվածներին, թիվ 6 և 7 հավելվածներին և «Բազմակողմ առևտրային համակարգի շրջանակներում Մաքսային միության գործունեության մասին» 2011 թվականի մայիսի 19-ի պայմանագրին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Սահմանել 2016 թվականին Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների նկատմամբ սակագնային քվոտաներ և այդ ապրանքները Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներ ներմուծելու համար սակագնային քվոտաների չափերը՝ հավելվածի համաձայն (այսուհետ՝ սակագնային քվոտաներ):
2. Սահմանել, որ՝
սակագնային քվոտաները կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող, «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ՝ բացառությամբ ԱՊՀ մասնակից երկրներից ծագող և ներմուծվող ապրանքների.
սույն Որոշման 1-ին կետում նշված ապրանքները ներառվում են այն ապրանքների՝ «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հավելված) 4-րդ կետով նախատեսված և «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում հրապարակվող միասնական ցանկում, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ։
3. Ռուսաստանի Դաշնությանը՝ ապահովել սույն Որոշմամբ սահմանված սակագնային քվոտաների չափերի բաշխումը երրորդ երկրների միջև՝ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը և Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում Ռուսաստանի Դաշնության պարտավորություններին համապատասխան:
4. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝
իրականացնել սույն Որոշմամբ սահմանված սակագնային քվոտաների չափերի բաշխումն արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև՝ իրենց օրենսդրությանը համապատասխան.
հանձնարարել գործադիր իշխանության լիազոր մարմիններին իրականացնել սույն Որոշման 1-ին կետում նշված ապրանքների ներմուծման լիցենզիաների տրամադրում:
5. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման ոլորտում նորմատիվ իրավական ակտերի մասին» 2012 թվականի օգոստոսի 16-ի թիվ 134 որոշմամբ հաստատված այն ապրանքների Միասնական ցանկի 2.27 բաժինը, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առևտրում ներմուծման կամ արտահանման արգելքներ կամ սահմանափակումներ են կիրառվում։
6. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Վ. Խրիստենկո |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 99 որոշման |
2016 թվականին Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակները, որոնց նկատմամբ սահմանվել են սակագնային քվոտաներ, և այդ ապրանքները Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներ ներմուծելու համար սակագնային քվոտաների չափերը
Ապրանքների անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Սակագնային քվոտաների չափը (հազ. տոննա) | |||
Հայաս-տանի Հանրապե-տություն |
Բելառուսի Հանրապե-տություն |
Ղազախս-տանի Հանրապե-տություն |
Ռուսաս-տանի Դաշնու-թյուն | ||
Խոշոր եղջերավոր անասունների միս՝ թարմ կամ պաղեցված |
0201 10 000 1,0201 20 200 1,0201 20 300 1, 0201 20 500 1, 0201 20 900 1, 0201 30 000 4 |
0.0 |
0,0 |
21,0 |
40,0 |
Խոշոր եղջերավոր անասունների միս՝ սառեցված |
0202 10 000 1, 0202 20 100 1, 0202 20 300 1, 0202 20 500 1, 0202 20 900 1, 0202 30 100 4, 0202 30 500 4, 0202 30 900 4 |
530,0 | |||
Խոզի թարմ միս՝ պաղեցված կամ սառեցված |
0203 11 100 1,0203 11 900 1,0203 12 110 1, 0203 12 190 1,0203 12 900 1,0203 19 110 1, 0203 19 130 1, 0203 19 150 1, 0203 19 550 1, 0203 19 590 1, 0203 19 900 1, 0203 21 100 1, 0203 21 900 1, 0203 22 110 1, 0203 22 190 1, 0203 22 900 1, 0203 29 110 1, 0203 29 130 1, 0203 29 150 1, 0203 29 550 1, 0203 29 590 1, 0203 29 900 1 |
0,0 |
20,0 |
0,0 |
400,0 |
Խոզի թրիմինգ* |
0203 29 550 2, 0203 29 900 2 |
30,0 | |||
0105 ապրանքային դիրքում նշված ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերք՝ թարմ, պաղեցված կամ սառեցված՝ |
|||||
ընտանի հավի մսեղիքի սառեցված, ոսկրահան չարված կիսաններ կամ քառորդամասեր և ընտանի հավի սառեցված, ոսկրահան չարված ոտքեր և դրանց կտորները |
0207 14 200 1,0207 14 600 1 |
0,0 |
0,0 |
128,0 |
250,0 |
ընտանի հավի ոսկրահան արված միս՝ թարմ կամ պաղեցված |
0207 13 100 1 |
10,0 |
0,0 | ||
ընտանի հավի ոսկրահան արված միս՝ սառեցված |
0207 14 100 1 |
100,0 | |||
հնդկահավի ոսկրահան արված, սառեցված միս |
0207 27 100 1 |
0,9 |
|||
հնդկահավի մսեղիքի սառեցված, ոսկրահան չարված մասեր |
0207 27 300 1, 0207 27 400 1, 0207 27 600 1, 0207 27 700 1 |
0,0 |
12,0 |
14,0 | |
0105 ապրանքային դիրքում նշված ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերք՝ թարմ, պաղեցված կամ սառեցված, վերը չնշված |
0207 11 100 1, 0207 11 300 1,0207 11 900 1, 0207 12 100 1, 0207 12 900 1, 0207 13 200 1, 0207 13 300 1, 0207 13 400 1, 0207 13 500 1, 0207 13 600 1, 0207 13 700 1, 0207 13 910 1, 0207 13 990 1, 0207 14 300 1, 0207 14 400 1, 0207 14 500 1, 0207 14 700 1, 0207 14 910 1, 0207 14 990 1, 0207 24 100 1, 0207 24 900 1, 0207 25 100 1, 0207 25 900 1, 0207 26 100 1, 0207 26 200 1, 0207 26 300 1, 0207 26 400 1, 0207 26 500 1, 0207 26 600 1, 0207 26 700 1, 0207 26 800 1, 0207 26 910 1, 0207 26 990 1, 0207 27 200 1, 0207 27 500 1, 0207 27 800 1, 0207 27 910 1, 0207 27 990 1, 0207 41 200 1, 0207 41 300 1, 0207 41 800 1, 0207 42 300 1, 0207 42 800 1, 0207 43 000 1, 0207 44 100 1, 0207 44 210 1, 0207 44 310 1, 0207 44 410 1, 0207 44 510 1, 0207 44 610 1, 0207 44 710 1, 0207 44 810 1, 0207 44 910 1, 0207 44 990 1, 0207 45 100 1, 0207 45 210 1, 0207 45 310 1, 0207 45 410 1, 0207 45 510 1, 0207 45 610 1, 0207 45 710 1, 0207 45 810 1, 0207 45 930 1, 0207 45 950 1, 0207 45 990 1, 0207 51 100 1, 0207 51 900 1, 0207 52 100 1, 0207 52 900 1, 0207 53 000 1, 0207 54 100 1, 0207 54 210 1, 0207 54 310 1, 0207 54 410 1, 0207 54 510 1, 0207 54 610 1, 0207 54 710 1, 0207 54 810 1, 0207 54 910 1, 0207 54 990 1, 0207 55 100 1, 0207 55 210 1, 0207 55 310 1, 0207 55 410 1, 0207 55 510 1, 0207 55 610 1, 0207 55 710 1, 0207 55 810 1, 0207 55 930 1, 0207 55 950 1, 0207 55 990 1, 0207 60 050 1, 0207 60 100 1, 0207 60 210 1, 0207 60 310 1, 0207 60 410 1, 0207 60 510 1, 0207 60 610 1, 0207 60 810 1, 0207 60 910 1,0207 60 990 1 |
0,0 |
0,0 | ||
Կաթնային շիճուկի և ձևափոխված կաթնային շիճուկի առանձին տեսակներ՝ փոշու, հատիկների կամ այլ պինդ ձևերով, առանց շաքարի կամ քաղցրացնող այլ նյութերի ավելացման |
0404 10 120 1,0404 10 160 1 |
0,0 |
0,0 |
0,0 |
15,0 |
___________________________
*Խոզի թրիմինգը կարող է ներմուծվել ինչպես խոզի թրիմինգի նկատմամբ սահմանված սակագնային քվոտայի, այնպես էլ խոզի մսի նկատմամբ սահմանված քվոտայի շրջանակներում:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|