Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-239-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.01.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.12.30/76(1089).1 Հոդ.1253.28
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
17.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին

 

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-135-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 45-րդ կետով․

«45) տեխնոլոգիական օժանդակ միջոց՝ ցանկացած նյութ (բացառությամբ սարքավորումների և սպասքի,), որը, չլինելով սննդային բաղադրիչ, տեխնոլոգիական նպատակներով նախատեսված է օգտագործելու հումքի վերամշակման և սննդամթերքի արտադրությունում։»։

 

Հոդված 2 Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում՝

 1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող միասնական սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջների հաստատումը.».

2) 9-րդ կետի «ցանկի» բառը փոխարինել «և բուրավետիչների անվտանգությանը ներկայացվող պահանջների» բառերով.

3) 11-րդ կետը «հսկողության» բառից հետո լրացնել «(վերահսկողության)» բառով.

4) 14-րդ կետը «առանձնակի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սննդային արժեքին ներկայացվող» բառերով.

5) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «15) սննդամթերքի սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներին համապատասխանությունը հավաստող անվտանգության միասնական փաստաթղթի` պետական գրանցման վկայականի ձևի և տրման կարգի, պետական գրանցման վկայականների ռեեստրի վարման կարգի հաստատումը.».

 6) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «21) սննդամթերքի և սննդային միջավայրի հետ շփման համար նախատեսված պոլիմերային և այլ նյութերից պատրաստված արտադրանքին և նյութերին ներկայացվող պահանջների հաստատումը.».

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-րդ և 23-րդ կետերով.

«22) շշալցված խմելու ջրին ներկայացվող պահանջների հաստատումը.

 23) սույն օրենքից բխող այլ իրավական ակտերի ընդունումը:»:

 

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից հանել «գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների,» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետից հանել «կամ արտահանող երկրի համարժեք իրավական ակտերով սահմանված պահանջներին» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 4-րդ կետից հանել «կամ մաքուր» բառերը.

2) 6-րդ կետից հանել «հնարավորության սահմաններում» բառերը:

 

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «բուսասանիտարական» բառից հետո «սերտիֆիկատ» բառը փոխարինել «հավաստագիր» բառով, և նույն մասը «կամ հայտարարագիր» բառերից հետո լրացնել «համապատասխանության գնահատման» բառերով.

2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը, 3-րդ մասը, 12-րդ հոդվածի 6-րդ մասը և 16-րդ հոդվածի 4-րդ մասն ուժի մեջ են մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:»:

 

Հոդված 8. Օրենքի ամբողջ տեքստում «վերահսկող մարմին» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «լիազոր մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. դեկտեմբերի 30

Երևան

ՀՕ-239-Ն