Գլխավոր տեղեկություն
Համար
N 1316-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2029-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.15-2025.09.28 Պաշտոնական հրապարակման օրը 17.09.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.09.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2029

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 սեպտեմբերի 2025 թվականի N 1316-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման, բժշկական արտադրատեսակների արտադրության, բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման (այսուհետ նաև՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման N 12 hավելվածի 1.18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.18. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Լաբորատոր սենք, որին հարակից պետք է լինեն նմուշառման սենք, ընդունարան-սպասասրահ (մատենավարման վիճակագրության ծառայություն)։

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Մեզի ֆիզիկաքիմիական հատկությունները որոշելու թեստ-սթրիպեր (նվազագույնը 10 ցուցանիշ) կամ կիսաավտոմատ սարք կամ ավտոմատ վերլուծիչ

2. Մանրադիտակ

3. Ցենտրիֆուգ

4. Թերմոստատ

5. Ավտոմատ կաթոցիչներ

6. Ժամանակաչափ (թայմեր)

ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Սառնարան՝ սառցարանով, առնվազն 2 հատ

2. Լաբորատոր սեղաններ, պահարաններ, աթոռներ՝ պատված մաքրման և ախտահանման նկատմամբ կայուն նյութով

3. Սենյակային ջերմաչափ-խոնավաչափ

4. Սառնարանային ջերմաչափեր

5. Լվացարան՝ սառը և տաք հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ սենսորային

6. Ջրի թորման սարք կամ թորած ջուր

7. Աչքերը լվանալու համար նախատեսված հարմարանք

8. Մանրէասպան լամպ` ուլտրամանուշակագույն ճառագայթիչ՝ շարժական կամ հաստատուն, կամ օդի շրջանառու սարք ռեցերկուլյատոր՝ շարժական կամ հաստատուն (վերջիններիս քանակը որոշվում է ըստ օդային միջավայրի վարակազերծում պահանջող սենքերի թվի)

9. Թափված կենսաբանական նյութերի մաքրման հավաքածու
      10. Թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Համապատասխան ավագ բուժաշխատող-մասնագետ կամ համապատասխան մասնագիտացմամբ («Կլինիկական լաբորատոր ախտորոշում» մասնագիտությամբ) կամ մինչև 2014 թվականը (ներառյալ) 10 տարվա անընդմեջ համապատասխան աշխատանքային փորձով մասնագետ` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ

2. Միջին բուժաշխատող` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ

3. Կրտսեր բուժաշխատող».

2) որոշման N 12 հավելվածի 1.19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.19. ԿԵՆՍԱՔԻՄԻԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Լաբորատոր սենք, որին հարակից պետք է լինեն՝ նմուշառման սենք, ընդունարան-սպասասրահ (մատենավարման վիճակագրության ծառայություն)։

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Կենսաքիմիական վերլուծիչ՝ կիսաավտոմատ կամ ավտոմատ

2. Կոագուլոմետր՝ կիսաավտոմատ կամ ավտոմատ

3. Ավտոմատ կաթոցիչներ

4. Ժամանակաչափ (թայմեր)

ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Լաբորատոր սեղաններ, պահարաններ, աթոռներ՝ պատված մաքրման և ախտահանման նկատմամբ կայուն նյութով

2. Սառնարան՝ սառցարանով, առնվազն 2 հատ

3. Ցենտրիֆուգ

4. Սենյակային ջերմաչափ-խոնավաչափ

5. Սառնարանային ջերմաչափեր

6. Լվացարան՝ սառը և տաք հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ սենսորային

7. Դեիոնիզատոր (ավտոմատ վերլուծիչի շահագործման ձեռնարկում նշված պահանջի դեպքում), ջրի թորման սարք կամ թորած ջուր

8. Աչքերը լվանալու համար նախատեսված հարմարանք

9. Մանրէասպան լամպ` ուլտրամանուշակագույն ճառագայթիչ՝ շարժական կամ հաստատուն, կամ օդի շրջանառու սարք ռեցերկուլյատոր՝ շարժական կամ հաստատուն (վերջիններիս քանակը որոշվում է ըստ օդային միջավայրի վարակազերծում պահանջող սենքերի թվի)

10. Թափված կենսաբանական նյութերի մաքրման հավաքածու

11. Թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Համապատասխան ավագ բուժաշխատող-մասնագետ կամ համապատասխան մասնագիտացմամբ («Կլինիկական լաբորատոր ախտորոշում» մասնագիտությամբ) կամ մինչև 2014 թվականը (ներառյալ) 10 տարվա անընդմեջ համապատասխան աշխատանքային փորձով մասնագետ` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ

2. Միջին բուժաշխատող` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ

3. Կրտսեր բուժաշխատող».

3) որոշման N 12 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.22-րդ և 1.23-րդ կետերով.

«1.22.ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Լաբորատոր սենք, որին հարակից պետք է լինեն նմուշառման սենք, ընդունարան-սպասասրահ (մատենավարման վիճակագրության ծառայություն)։

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Ավտոմատ արյունաբանական վերլուծիչ՝ լեյկոցիտների՝ նվազագույնը 3 ենթապոպուլյացիայի դիֆերենցման հնարավորությամբ

2. Էրիթրոցիտների նստեցման արագությունը որոշելու շտատիվ կամ սարք

3. Խառնիչ/ռոտատոր

4. Մանրադիտակ

5. Լեյկոցիտների հաշվիչ

6. Ժամանակաչափ (թայմեր)

ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Լաբորատոր սեղաններ, պահարաններ, աթոռներ՝ պատված մաքրման և ախտահանման նկատմամբ կայուն նյութով

2. Սառնարան

3. Սենյակային ջերմաչափ-խոնավաչափ

4. Սառնարանային ջերմաչափեր

5. Լվացարան՝ սառը և տաք հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ սենսորային

6. Աչքերը լվանալու համար նախատեսված հարմարանք

7. Մանրէասպան լամպ` ուլտրամանուշակագույն ճառագայթիչ՝ շարժական կամ հաստատուն, կամ օդի շրջանառու սարք ռեցերկուլյատոր՝ շարժական կամ հաստատուն (վերջիններիս քանակը որոշվում է ըստ օդային միջավայրի վարակազերծում պահանջող սենքերի թվի)

8. Թափված կենսաբանական նյութերի մաքրման հավաքածու

9. Թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Համապատասխան ավագ բուժաշխատող-մասնագետ կամ համապատասխան մասնագիտացմամբ («Կլինիկական լաբորատոր ախտորոշում» մասնագիտությամբ) կամ մինչև 2014 թվականը (ներառյալ) 10 տարվա անընդմեջ համապատասխան աշխատանքային փորձով մասնագետ` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ

2. Միջին բուժաշխատող` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ

3. Կրտսեր բուժաշխատող

1.23. ԻՄՈՒՆԱԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Լաբորատոր սենք, որին հարակից պետք է լինեն նմուշառման սենք, ընդունարան-սպասասրահ (մատենավարման վիճակագրության ծառայություն)։

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Սերոլոգիական ափսեներ և պլանշետներ կամ ավտոմատ վերլուծիչ՝ իմունաարյունաբանական հետազոտություններ իրականացնելու համար

2. Ավտոմատ կաթոցիչներ

3․ Ցենտրիֆուգ

4․ Թերմոստատ

5․ Ջրային բաղնիք

1.Համապատասխան ավագ բուժաշխատող-մասնագետ կամ համապատասխան մասնագիտացմամբ («Կլինիկական լաբորատոր ախտորոշում» մասնագիտությամբ) կամ մինչև 2014 թվականը (ներառյալ) 10 տարվա անընդմեջ համապատասխան աշխատանքային փորձով մասնագետ` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ

2. Միջին բուժաշխատող` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ

3. Կրտսեր բուժաշխատող».

4) որոշման N 12 հավելվածի 1.41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.41. ԻՄՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Լաբորատոր սենք, որին հարակից պետք է լինեն՝ նմուշառման սենք, ընդունարան-սպասասրահ (մատենավարման վիճակագրության ծառայություն)։

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Իմունաբանական հետազոտությունների համար նախատեսված սարքեր՝ թերմոստատ ճոճանակ, կարդացող սարք (սույն սարքերը կիրառելի են միայն իմունաֆերմենտային անալիզի մեթոդի կիրառման դեպքում) կամ ավտոմատ իմունաբանական վերլուծիչ

2. Ավտոմատ կաթոցիչներ

3. Ժամանակաչափ (թայմեր)

ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Լաբորատոր սեղաններ, պահարաններ, աթոռներ՝ պատված մաքրման և ախտահանման նկատմամբ կայուն նյութով

2. Սառնարան՝ սառցարանով, առնվազն 2 հատ

3. Ցենտրիֆուգ

4. Սենյակային ջերմաչափ-խոնավաչափ

5. Սառնարանային ջերմաչափեր

6. Լվացարան՝ սառը և տաք հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ սենսորային

7. Դեիոնիզատոր (ավտոմատ վերլուծիչի շահագործման ձեռնարկում նշված պահանջի դեպքում), ջրի թորման սարք կամ թորած ջուր

8. Աչքերը լվանալու համար նախատեսված հարմարանք

9. Մանրէասպան լամպ` ուլտրամանուշակագույն ճառագայթիչ՝ շարժական կամ հաստատուն, կամ օդի շրջանառու սարք ռեցերկուլյատոր՝ շարժական կամ հաստատուն (վերջիններիս քանակը որոշվում է ըստ օդային միջավայրի վարակազերծում պահանջող սենքերի թվի)

10. Թափված կենսաբանական նյութերի մաքրման հավաքածու

11. Թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Համապատասխան ավագ բուժաշխատող-մասնագետ կամ համապատասխան մասնագիտացմամբ («Կլինիկական լաբորատոր ախտորոշում» մասնագիտությամբ) կամ մինչև 2014 թվականը (ներառյալ) 10 տարվա անընդմեջ համապատասխան աշխատանքային փորձով մասնագետ` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ

2. Միջին բուժաշխատող` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ

3. Կրտսեր բուժաշխատող».

5) որոշման N 12 հավելվածի 1.42-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

6) որոշման N 12 հավելվածի 1․43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.43. ԲՋՋԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Լաբորատոր սենք, որին հարակից պետք է լինեն՝ նմուշառման սենք, ընդունարան-սպասասրահ (մատենավարման վիճակագրության ծառայություն)։

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Քարշիչ պահարան

2. Չհրկիզվող պահարան

3. Լուսային մանրադիտակ` երկակնյա կամ եռակնյա

4. Ցենտրիֆուգ

5. Բջջաբանական ապակիների ներկման կայան, մանուալ կամ ավտոմատացված

6. Թերմոստատ

7. Արխիվային նյութի պահպանման պահարան

8. Ժամանակաչափ (թայմեր)

ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Լաբորատոր սեղաններ, պահարաններ, աթոռներ՝ պատված մաքրման և ախտահանման նկատմամբ կայուն նյութով

2. Սենյակային ջերմաչափ-խոնավաչափ

3. Լվացարան՝ սառը և տաք հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ սենսորային

4. Աչքերը լվանալու համար նախատեսված հարմարանք

5. Մանրէասպան լամպ` ուլտրամանուշակագույն ճառագայթիչ՝ շարժական կամ հաստատուն, կամ օդի շրջանառու սարք ռեցերկուլյատոր՝ շարժական կամ հաստատուն (վերջիններիս քանակը որոշվում է ըստ օդային միջավայրի վարակազերծում պահանջող սենքերի թվի)

6. Թափված կենսաբանական նյութերի մաքրման հավաքածու

7. Թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Համապատասխան ավագ բուժաշխատող-մասնագետ կամ համապատասխան մասնագիտացմամբ («Կլինիկական լաբորատոր ախտորոշում» մասնագիտությամբ) կամ մինչև 2014 թվականը (ներառյալ) 10 տարվա անընդմեջ համապատասխան աշխատանքային փորձով մասնագետ` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ

2. Միջին բուժաշխատող` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ

3.Կրտսեր բուժաշխատող».

7) որոշման N 12 հավելվածի 1.44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.44. ՀՅՈՒՍՎԱԾՔԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Լաբորատոր սենք, որին հարակից պետք է լինեն՝ նմուշառման սենք, ընդունարան-սպասասրահ (մատենավարման վիճակագրության ծառայություն)։

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Քարշիչ պահարան

2. Չհրկիզվող պահարան

3. Լուսային մանրադիտակ` երկակնյա կամ եռակնյա

4. Ապակիների ներկման կայան, մանուալ կամ ավտոմատացված, կից ներկման ընթացակարգի (ընթացակարգերի) առկայություն

5. Թերմոստատ՝ 2 հատ

6. Հյուսվածքների մշակման համակարգ (ավտոմատ կամ մանուալ)

7. Հյուսվածաբանական կասետների վրա հյուսվածքների պարաֆինային լցոնման համակարգ

8. Արխիվային նյութի պահպանման պահարան

9. Միկրոտոմ` կտրվածքների պատրաստման համար

10. Ջրային բաղնիք պարաֆինային հատույթների ուղղման կամ հարթեցման համար

11. Սառեցնող սեղանիկ

12. pH-մետր

13. Լաբորատոր կշեռք

14. Սառեցնող միկրոտոմ՝ կրիոստատ (եթե լաբորատորիան կատարելու է ներվիրահատական շտապ հյուսվածաբանական հետազոտություններ)

15. Հյուսվածքների առաջնային կտրտման համար նախատեսված գործիքներ (նշտարներ, դանակներ, պինցետներ, քանոններ, զոնդեր, մկրատներ)

ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Լաբորատոր սեղաններ, պահարաններ, աթոռներ՝ պատված մաքրման և ախտահանման նկատմամբ կայուն նյութով

2. Սառնարան

3. Սենյակային ջերմաչափ-խոնավաչափ

4. Սառնարանային ջերմաչափեր

5. Լվացարան՝ սառը և տաք հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ սենսորային

6. Աչքերը լվանալու համար նախատեսված հարմարանք

7. Մանրէասպան լամպ` ուլտրամանուշակագույն ճառագայթիչ՝ շարժական կամ հաստատուն, կամ օդի շրջանառու սարք ռեցերկուլյատոր՝ շարժական կամ հաստատուն (վերջիններիս քանակը որոշվում է ըստ օդային միջավայրի վարակազերծում պահանջող սենքերի թվի)

8. Թափված կենսաբանական նյութերի մաքրման հավաքածու

9. Թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ավագ բուժաշխատող` հյուսվածքաբան կամ ախտաբանաանատոմ կամ ախտաբանական անատոմիա և կլինիկական մորֆոլոգիա մասնագիտացմամբ` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ

2. Միջին բուժաշխատող` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ

3. Կրտսեր բուժաշխատող».

8) որոշման N 12 հավելվածի 1․47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.47. ՆՄՈՒՇԱՌՈՒՄ՝ ԱՐՅԱՆ ՆՄՈՒՇԱՌՈՒՄ

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

1. Սպասասրահ, վիճակագրության և մատենավարման ծառայություն

1) գրասենյակային սեղան, աթոռ

2) կողպվող պահարան/դարակաշար

3) համակարգիչ

4) հեռախոս

5) տպիչ, պատճենահանման/լուսապատճենահանման սարքեր (կարելի է համատեղված)

6) այցելուների համար նստատեղեր

7) կախիչ

2. Նմուշառման սենք

ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Լաբորատոր սեղաններ, պահարաններ, աթոռներ՝ պատված մաքրման և ախտահանման նկատմամբ կայուն նյութով

2. Նմուշառման բազկաթոռ՝ դիրքի կարգավորման հնարավորությամբ

3. Շարժական սեղանիկ նմուշառման պարագաների համար նախատեսված

4. Սառնարան

5. Սենյակային ջերմաչափ

6. Սառնարանային ջերմաչափ

7. Լվացարան` տաք և սառը ջրի առկայությամբ, արմնկային, ոտնակային կամ սենսորային

8. Կախիչ

9. Արյան նմուշների փոխադրման կարծր բեռնարկղ՝ հերմետիկ փակվող

10. Աչքերը լվանալու համար նախատեսված հարմարանք

11. Մանրէասպան լամպ` ուլտրամանուշակագույն ճառագայթիչ՝ շարժական կամ հաստատուն, կամ օդի շրջանառու սարք ռեցերկուլյատոր՝ շարժական կամ հաստատուն (վերջիններիս քանակը որոշվում է ըստ օդային միջավայրի վարակազերծում պահանջող սենքերի թվի)

12. Թափված կենսաբանական նյութերի մաքրման հավաքածու

13. Թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ

14. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունից դուրս նմուշառման հավաքածու (պարտադիր է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունից դուրս նմուշառման համար)

1) նմուշների փոխադրման բեռնարկղ կամ սառնարան-պայուսակ կամ ջերմակարգավորվող թերմոկոնտեյներ՝ սառեցնող միջոցներով համալրված

2) թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ

15. Փոխադրամիջոց (պարտադիր է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունից դուրս նմուշառման համար)

1) կենսաբանական ախտածին ազդակի նշանի առկայություն՝ դիմապակուն

2) թափված կենսաբանական նյութերի մաքրման հավաքածու

3) անհատական պաշտպանական միջոցներ, ախտահանիչ միջոցներ, թափոնների տեսակավորված տարաներ/տոպրակներ

4) սրահի կամ բեռնախցիկի մաքրման և ախտահանման ենթակա ամբողջական ծածկույթ

3. Նմուշների հավաքագրման և մշակման սենք (պարտադիր է, եթե նմուշների նախնական մշակումն իրականացվում է լաբորատոր տարածքից դուրս)

ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Լաբորատոր սեղաններ, պահարաններ, աթոռներ՝ պատված մաքրման և ախտահանման նկատմամբ կայուն նյութով

2. Լվացարան` տաք և սառը ջրի առկայությամբ, արմնկային, ոտնակային կամ սենսորային

3. Մանրէասպան լամպ` ուլտրամանուշակագույն ճառագայթիչ՝ շարժական կամ հաստատուն, կամ օդի շրջանառու սարք ռեցերկուլյատոր՝ շարժական կամ հաստատուն (վերջիններիս քանակը որոշվում է ըստ օդային միջավայրի վարակազերծում պահանջող սենքերի թվի) Ցենտրիֆուգ

4. Սառնարան

5. Սենյակային ջերմաչափ

6. Սառնարանային ջերմաչափ

7. Նմուշների տեղադրման առանձնացված, մակնշված, ախտահանվող տարաներ կամ սկուտեղներ՝ տարբեր տեսակի նմուշների համար

8. Թափված կենսաբանական նյութերի մաքրման հավաքածու

9. Թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Միջին բուժաշխատող, վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ

2. Կրտսեր բուժաշխատող (պարտադիր չէ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունից դուրս նմուշառման դեպքում)

3. Վարորդ՝ վարորդական վկայականի և նմուշների փոխադրման ազգային պահանջների վերաբերյալ վերապատրաստման հավաստագրի առկայությամբ (պարտադիր է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունից դուրս նմուշառման համար)։

Սահմանել որ, նմուշառումը մեքենայի սրահում իրականացնելու դեպքում, տրանսպորտային միջոցում առկա է վարորդի առանձին խցիկ և այլ մուտքով տարածք՝ նմուշառման համար»․

9) որոշման N 12 հավելվածը 1․47-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.47.1-ին և 1.47.2-րդ կետերով.

«1.47.1. ՆՄՈՒՇԱՌՈՒՄ՝ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԱՅԼ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ ԿԱՄ ՆՄՈՒՇԱՌՈՒՄ

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

1. Սպասասրահ, վիճակագրության և մատենավարման ծառայություն

1. գրասենյակային սեղան, աթոռ

2. կողպվող պահարան/դարակաշար

3. համակարգիչ

4. հեռախոս

5. տպիչ, պատճենահանման/լուսապատճենահանման սարքեր (կարելի է համատեղված)

6. այցելուների համար նստատեղեր

7. կախիչ

2. Նմուշառման սենք

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Նմուշառման գործընթացը 1 սենքում կազմակերպելու դեպքում սենքն ապահովվում է շիրմայով/շիրմաներով առանձնացված գոտիներով` քիթ-ըմպանից, վերքային մակերեսից նմուշառման, միզասեռական համակարգից (գինեկոլոգիական բազկաթոռի առկայությամբ) նմուշառման, հարհետանցքային քերուկի նմուշառման համար: Սերմնահեղուկի նմուշառման համար հատկացվում է առանձին սենք:

ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Լաբորատոր սեղաններ, պահարաններ, աթոռներ՝ պատված մաքրման և ախտահանման նկատմամբ կայուն նյութով

2. Լվացարան` տաք և սառը ջրի առկայությամբ, արմնկային, ոտնակային կամ սենսորային

3. Մանրէասպան լամպ` ուլտրամանուշակագույն ճառագայթիչ՝ շարժական կամ հաստատուն, կամ օդի շրջանառու սարք ռեցերկուլյատոր՝ շարժական կամ հաստատուն (վերջիններիս քանակը որոշվում է ըստ օդային միջավայրի վարակազերծում պահանջող սենքերի թվի)

4. Ցենտրիֆուգ

5. Սառնարան

6. Սենյակային ջերմաչափ

7. Սառնարանային ջերմաչափ

8. Նմուշների տեղադրման առանձնացված, մակնշված, ախտահանվող տարաներ կամ սկուտեղներ՝ տարբեր տեսակի նմուշների համար

9. Թափված կենսաբանական նյութերի մաքրման հավաքածու

10. Թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ

11. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունից դուրս նմուշառման հավաքածու (պարտադիր է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունից դուրս նմուշառման համար)

1) նմուշների փոխադրման բեռնարկղ կամ սառնարան-պայուսակ կամ ջերմակարգավորվող թերմոկոնտեյներ՝ սառեցնող միջոցներով համալրված

2) թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ

12. Փոխադրամիջոց (պարտադիր է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունից դուրս նմուշառման համար)

1) կենսաբանական ախտածին ազդակի նշանի առկայություն՝ դիմապակուն

2) թափված կենսաբանական նյութերի մաքրման հավաքածու

3) անհատական պաշտպանական միջոցներ, ախտահանիչ միջոցներ, թափոնների տեսակավորված տարաներ/տոպրակներ

4) սրահի կամ բեռնախցիկի մաքրման և ախտահանման ենթակա ամբողջական ծածկույթ

Սերմնահեղուկի նմուշառում

ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Աթոռ/բազկաթոռ՝ պատված մաքրման և ախտահանման նկատմամբ կայուն նյութով

2. Հեռուստացույց կամ մոնիթոր կամ հեռախոսի/պլանշետի համար նախատեսված տակդիր

3. Հավաքագրված նմուշի տեղադրման համար նախատեսված գոտի՝ ախտահանվող տարայի կամ սկուտեղի առկայությամբ

4. Լվացարան՝ տաք և սառը ջրի առկայությամբ

5. Սենյակային ջերմաչափ

6. Մանրէասպան լամպ` ուլտրամանուշակագույն ճառագայթիչ՝ շարժական կամ հաստատուն, կամ օդի շրջանառու սարք ռեցերկուլյատոր՝ շարժական կամ հաստատուն (վերջիններիս քանակը որոշվում է ըստ օդային միջավայրի վարակազերծում պահանջող սենքերի թվի)

7. Հանդերձապահարան կամ կախիչ

8. Թափված կենսաբանական նյութերի մաքրման հավաքածու

9. Թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Միջին բուժաշխատող, վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ

2. Կրտսեր բուժաշխատող (պարտադիր չէ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունից դուրս նմուշառման դեպքում)

3. Վարորդ՝ վարորդական վկայականի և նմուշների փոխադրման ազգային պահանջների վերաբերյալ վերապատրաստման հավաստագրի առկայությամբ (պարտադիր է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունից դուրս նմուշառման համար)

Սահմանել որ, նմուշառումը մեքենայի սրահում իրականացնելու դեպքում, տրանսպորտային միջոցում առկա է վարորդի առանձին խցիկ և այլ մուտքով տարածք՝ նմուշառման համար:

3. Այցելուների սանհանգույց (կարող է օգտագործվել նաև մեզի և կղանքի նմուշառման համար)

1) զուգարանակոնք

2) լվացարան՝ տաք և սառը ջրի առկայությամբ, արմնկային, ոտնակային կամ սենսորային

3) հավաքագրված նմուշի տեղադրման համար նախատեսված գոտի՝ ախտահանվող տարայի կամ սկուտեղի առկայությամբ

4) կախիչ

5) ջերմաչափ

6) թափված կենսաբանական նյութերի մաքրման հավաքածու

7) թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ

4. Նմուշների հավաքագրման և մշակման սենք (պարտադիր է, եթե նմուշների նախնական մշակումն իրականացվում է լաբորատոր տարածքից դուրս)

ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Լաբորատոր սեղաններ, պահարաններ, աթոռներ՝ պատված մաքրման և ախտահանման նկատմամբ կայուն նյութով

2. Լվացարան` տաք և սառը ջրի առկայությամբ, արմնկային, ոտնակային կամ սենսորային

3. Մանրէասպան լամպ` ուլտրամանուշակագույն ճառագայթիչ՝ շարժական կամ հաստատուն, կամ օդի շրջանառու սարք ռեցերկուլյատոր՝ շարժական կամ հաստատուն (վերջիններիս քանակը որոշվում է ըստ օդային միջավայրի վարակազերծում պահանջող սենքերի թվի)

4. Ցենտրիֆուգ

5. Սառնարան

6. Սենյակային ջերմաչափ

7. Սառնարանային ջերմաչափ

8. Նմուշների տեղադրման առանձնացված, մակնշված, ախտահանվող տարաներ կամ սկուտեղներ՝ տարբեր տեսակի նմուշների համար

9. Թափված կենսաբանական նյութերի մաքրման հավաքածու

10. Թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ

1.47.2. ՆՄՈՒՇԱՌՈՒՄ՝ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՑ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ ԿԱՄ ՆՄՈՒՇԱՌՈՒՄ

Բժշկական կենդանաբանության նմուշների հավաքագրում կամ նմուշառում

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Դյուարի անոթ

2. Էքսհաուստեր

3. Մագաղաթյա թուղթ

4. Ջրի ջերմաչափ

5. Թակարդ՝ 2 տեսակի (միջատների և կրծողների հավաքման համար)

6. Միջատաբանական ցանց ՝ թրթուրների հավաքման համար

7. Էմալապատ բժշկական սկուտեղ

8. Կյուվետ

9. Սրվակներ

10.Գլոբալ տեղորոշման համակարգ (GPS)

11. Կողմնացույց

12. Ձեռնոց բանվորական

13. Արտահագուստ դաշտային

14.Երկարաճիտք ռետինե կոշիկներ

15.Երկարաճիտք կիրզե կոշիկներ

16.Թակարդներ կրծողների համար (երկաթյա և փայտե)

17. Բահ

18.Կրծողների տոպրակներ՝ մոմլաթե

19.Կրծողների տոպրակներ՝ բյազե

20. Առատուկ

21. Սառնարան պայուսակ

22. Մկրատ

23. Ունելի

24. Փակվող փորձանոթներ՝ նմուշների պահպանման համար

25. Ցենտրիֆուգա

26. Վրան

27. Աթոռ սեղան (ճամփորդական)

28. Ներարկիչ (3 մլ)

29. Հերմետիկ փակվող տարաներ

30. Քորոց

31. Պենոպլաստե տախտակ՝ նմուշներն ամրացնելու համար

32. Մեքենայի համար նախատեսված սառնարան

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Միջին մասնագիտական կրթություն ունեցող աշխատակից

2. Կրտսեր աշխատակից

3. Վարորդ՝ վարորդական վկայականի և նմուշների փոխադրման ազգային պահանջների վերաբերյալ վերապատրաստման հավաստագրի առկայությամբ»․

10) որոշման N 12 հավելվածի 1․48-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

11) որոշման N 12 հավելվածի 1․49-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.49. ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ` ԲԱԿՏԵՐԻԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Լաբորատորիայում ապահովվում է գործընթացների հոսքայնությունը. մանրէազերծման և վարակազերծման գործընթացներն առանձնացված են, սնուցող միջավայրերի պատրաստումն իրականացվում է առանձին կառուցահատվածում կամ սենքում (սենքերում)՝ ապահովելով հաջորդիվ դրանց մանրէազերծումը շոգեգոլորշային մանրէազերծման սենյակում (պատրաստի սնուցող միջավայրերի գնման դեպքում մանրէազերծման ավտոկլավարանի պահանջը պարտադիր չէ): Լաբորատորիայում կամ դրանից դուրս (եթե ընդհանուր օգտագործման է) նախատեսված է կենսաբանական թափոնների ժամանակավոր պահման տարածք: Յուրաքանչյուր աշխատանքային սենք ապահովվում է ջրամատակարարման, անխափան էլեկտրական սնուցման աղբյուրներով, ջեռուցման և հակահրդեհային համակարգերով: Լաբորատորիան (կազմակերպությունը) իր հերթին ապահովվում է ջրամատակարարման և էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրներով (ռեսուրսներով):

2. Սույն բժշկական օգնության և սպասարկման տեսակը կարող է կազմակերպվել շարժական փոխադրամիջոց-լաբորատորիայում՝ համապատասխան սարքավորումների առկայության և պայմանների բավարարման դեպքում:

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Լաբորատոր սենք, որին հարակից պետք է լինեն՝ նմուշառման սենք, ընդունարան-սպասասրահ (մատենավարման վիճակագրության ծառայություն)։

Անձնակազմի և պացիենտների մուտքերն առանձնացված են (եթե լաբորատորիան կամ կազմակերպությունը չունի նմուշառման բաժին կամ կետ կամ կառուցահատված կամ «նմուշառում» տեսակով արտոնագրված (լիցենզավորված) առանձին միավոր):

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Կենսանվտանգության պահարան II դասի՝ քանակն ըստ հետազոտական սենյակների (ԱՀԿ դասակարգման 1-2 խմբի ախտածնության մանրէների հետ աշխատանքի դեպքում ԿԱՊ-ի առկայությունը պարտադրվում է աէրոզոլների առաջացման հավանականությամբ բաց գործողությունների դեպքում)

2. Շոգեգոլորշային մանրէազերծիչ (ավտոկլավ)՝ վարակազերծման (կիրառելի չէ՝ թափոնների կենտրոնական վնասազերծման և հեռացման կազմակերպությունների հետ պայմանագրի առկայության և թափոնների հեռացման համապատասխան արձանագրությունների առկայության դեպքում)

3. Շոգեգոլորշային մանրէազերծիչ (ավտոկլավ)՝ մանրէազերծման (կիրառելի է միայն տեղում սնուցող միջավայրերի պատրաստման և լաբորատոր պարագաների մանրէազերծման դեպքում)

4. Չորաօդային մանրէազերծիչ 160-250OC պայմանակարգով (եթե իրականացվում է տեղում լաբորատոր պարագաների մանրէազերծում)

5. Ինկուբատոր/թերմոստատ` ըստ հետազոտությունների տեսակներին և մանրէների աճեցման ռեժիմներին ներկայացվող պահանջների (առնվազն 2 հատ՝ տարբեր ջերմաստիճանի). լաբորատորիայում իրականացվող հետազոտությունների տեսականուց և հետազոտական սենյակների թվից կախված քանակի նկատմամբ պահանջը կարող է փոխվել

6. Ինկուբատոր թերմոստատ` ածխաթթու գազի (CO2-ի) մատակարարմամբ կամ այլընտրանքային տարբերակ միկրոաէրոֆիլ մանրէների աճեցման համար (էքսիկատոր՝ գազագեներացնող փաթեթով կամ մոմով, անաէրոստատ կամ այլ)

7. Ինկուբատոր թերմոստատ` ածխաթթու գազի (CO2-ի) մատակարարմամբ կամ այլընտրանքային տարբերակ անօդակյաց մանրէների աճեցման համար (էքսիկատոր՝ համապատասխան գազագեներացնող փաթեթով, անաէրոստատ կամ այլ)

8. Մանրադիտակ (երկակնյա կամ եռակնյա)

9. Ստերեոսկոպիկ մանրադիտակ կամ լուսադիոդային լամպ կամ լաբորատոր խոշորացույց

10. Մանրէասպան լամպ` ուլտրամանուշակագույն ճառագայթիչ կամ օդի շրջանառու սարք ռեցերկուլյատոր՝ շարժական կամ հաստատուն (վերջինիս քանակը որոշվում է՝ ըստ օդային միջավայրի վարակազերծում պահանջող սենքերի թվի)

11. Ջրի թորման սարք

12. Դենսիտոմետր կամ Մակֆարլանդի 0.5 միավոր ստանդարտ (եթե կիրառելի է՝ ՀՄԴ-ների նկատմամբ զգայության որոշման կախույթ պատրաստելու համար)

13. pH-մետր (սնուցող միջավայրերի պատրաստման դեպքում)

14. Կշեռք լաբորատոր՝ միջավայրերի պատրաստման սենքի կամ կառուցահատվածի համար (եթե կիրառելի է), քանական հետազոտությունների իրականացման համար նմուշների կշռվածք ստանալու համար՝ ևս 1-ը

15. Ավտոմատ կաթոցիչներ

16. Ցենտրիֆուգ

ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Լաբորատոր սեղաններ, պահարաններ, աթոռներ՝ պատված մաքրման և ախտահանման նկատմամբ կայուն նյութով

2. Սառնարան՝ առնվազն 2 հատ՝ առանձնացված նմուշների/ցանքերի և ռեագենտների համար, սնուցող միջավայրերի պատրաստման առանձնացված սենքի/կառուցահատվածի առկայության դեպքում՝ ևս 1-ը

3. Սառնարանային և թերմոստատների ջերմաչափեր

4. Սենյակային ջերմաչափ-խոնավաչափ

5. Լվացարան՝ սառը և տաք հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ սենսորային

6. Աչքերը լվանալու համար նախատեսված հարմարանք

7. Մանրէասպան լամպ` ուլտրամանուշակագույն ճառագայթիչ՝ շարժական կամ հաստատուն, կամ օդի շրջանառու սարք ռեցերկուլյատոր՝ շարժական կամ հաստատուն (վերջիններիս քանակը որոշվում է ըստ օդային միջավայրի վարակազերծում պահանջող սենքերի թվի)

8. Թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ

9. Թափված կենսաբանական նյութերի մաքրման հավաքածու

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ավագ բուժաշխատող-մանրէաբան կամ բարձրագույն կրթությամբ մասնագետ` համապատասխան մասնագիտացմամբ («սանիտարիա» կամ «բժշկականխարգելման գործ» կամ «մանրէաբանություն» կամ «կլինիկական լաբորատոր ախտորոշում» կամ «կենսաբանություն` առնվազն մագիստրոսի որակավորում» մասնագիտությամբ) կամ մինչև 2014 թվականը (ներառյալ) 10 տարվա անընդմեջ համապատասխան լաբորատորիայում աշխատանքային փորձով և վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող (բուժքույր, լաբորանտ, ֆելդշեր, բուժակ), վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

3. Կրտսեր բուժաշխատող».

12) որոշման N 12 հավելվածի 1.51-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.51. ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ՝ ՄԱԿԱԲՈՒԾԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Լաբորատոր սենք, որին հարակից պետք է լինեն՝ նմուշառման սենք, ընդունարան-սպասասրահ (մատենավարման վիճակագրության ծառայություն)։ Սույն բժշկական օգնության և սպասարկման տեսակը կարող է կազմակերպվել շարժական փոխադրամիջոց-լաբորատորիայում:

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Մանրադիտակ

2. Արեոմետր (սարք լուծույթների տեսակարար կշիռը որոշելու համար)

3. Ցենտրիֆուգ

4. Խառնիչ սարք (վորտեքս) կամ այլընտրանքային միջոց (ապակյա ձող)

5. Էլեկտրական սալիկ

6. Լաբորատոր կշեռք

7. Ժամանակաչափ (թայմեր)

ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Լաբորատոր սեղաններ, պահարաններ, աթոռներ՝ պատված մաքրման և ախտահանման նկատմամբ կայուն նյութով

2. Սառնարան

3. Սենյակային ջերմաչափ-խոնավաչափ

4. Սառնարանային ջերմաչափեր

5. Լվացարան՝ սառը և տաք հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ սենսորային

6. Աչքերը լվանալու համար նախատեսված հարմարանք

7. Մանրէասպան լամպ` ուլտրամանուշակագույն ճառագայթիչ՝ շարժական կամ հաստատուն, կամ օդի շրջանառու սարք ռեցերկուլյատոր՝ շարժական կամ հաստատուն (վերջիններիս քանակը որոշվում է ըստ օդային միջավայրի վարակազերծում պահանջող սենքերի թվի)

8. Թափված կենսաբանական նյութերի մաքրման հավաքածու

9. Թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ավագ բուժաշխատող-մակաբուծաբան կամ բարձրագույն կրթությամբ մասնագետ` համապատասխան մասնագիտացմամբ («սանիտարիա» կամ «բժշկականխարգելման գործ» կամ «մանրէաբանություն» կամ «կլինիկական լաբորատոր ախտորոշում» կամ «կենսաբանություն` առնվազն մագիստրոսի որակավորում» կամ «մակաբուծաբանություն» կամ «անասնաբուժություն» «կամ «անասնաբուծություն» մասնագիտությամբ) կամ մինչև 2014 թվականը (ներառյալ) 10 տարվա անընդմեջ համապատասխան աշխատանքային փորձով և վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող (բուժքույր, լաբորանտ, ֆելդշեր, բուժակ), վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

3. Կրտսեր բուժաշխատող:

Աշխատակիցների հաստիքաքանակը որոշվում է` ելնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունից (տվյալ գործունեության տեսակի համար սահմանված աշխատաժամերից, հետազոտությունների տեսականուց, քանակից, տեխնիկական հագեցվածությունից, կատարողի փորձառությունից».

13) որոշման N 12 հավելվածի 1.52-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.52. ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ՝ ՄՈԼԵԿՈՒԼԱՅԻՆ ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
(Կիրառելի է ՊՇՌ մեթոդի կիրառմամբ` վիրուսաբանական, գենետիկական մանրէաբանական, մակաբուծաբանական, բժշկական կենդանաբանության լաբորատորիաների համար)

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Լաբորատոր սենքեր, որոնց հարակից պետք է լինեն՝ նմուշառման սենք, ընդունարան-սպասասրահ (մատենավարման վիճակագրության ծառայություն)։

1. Նուկլեինաթթուների (ԴՆԹ կամ ՌՆԹ) անջատման սենք (էքստրակցիայի գոտի)

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Կենսանվտանգության պահարան II դասի

2. Թերմոբլոկ

3. Լաբորատոր արտածծիչ` հեղուկի ծուղակով և արտանետվող գազերի ֆիլտրով

4. Միկրոցենտրիֆուգ

5. Վորտեքս խառնիչ

6. Ավտոմատ կաթոցիչներ

7. Կանգնակ (շտատիվ) ավտոմատ կաթոցիչների համար

8. Ժամանակաչափ (թայմեր)

ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Լաբորատոր սեղաններ, պահարաններ, աթոռներ՝ պատված մաքրման և ախտահանման նկատմամբ կայուն նյութով

2. Սառնարան՝ սառցարանով, առնվազն 2 հատ

3. Սենյակային ջերմաչափ-խոնավաչափ

4. Սառնարանային ջերմաչափեր

5. Լվացարան՝ սառը և տաք հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ սենսորային

6. Աչքերը լվանալու համար նախատեսված հարմարանք

7. Մանրէասպան լամպ` ուլտրամանուշակագույն ճառագայթիչ՝ շարժական կամ հաստատուն, կամ օդի շրջանառու սարք ռեցերկուլյատոր՝ շարժական կամ հաստատուն (վերջիններիս քանակը որոշվում է ըստ օդային միջավայրի վարակազերծում պահանջող սենքերի թվի)

8. Թափված կենսաբանական նյութերի մաքրման հավաքածու

9. Թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ

2. Ռեակցիոն խառնուրդների պատրաստման սենք (գոտի

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

1. ՊՇՌ բոքս

2. Ցենտրիֆուգ-վորտեքս

3. Ավտոմատ կաթոցիչներ

4. Կանգնակ (շտատիվ) ավտոմատ կաթոցիչների համար

ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Լաբորատոր սեղաններ, պահարաններ, աթոռներ՝ մաքրման և ախտահանման նկատմամբ կայուն նյութով

2. Սառնարան՝ սառցարանով

3. Սենյակային ջերմաչափ-խոնավաչափ

4. Սառնարանային ջերմաչափեր

5. Լվացարան՝ սառը և տաք հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ սենսորային

6. Աչքերը լվանալու համար նախատեսված հարմարանք

7. Մանրէասպան լամպ` ուլտրամանուշակագույն ճառագայթիչ՝ շարժական կամ հաստատուն, կամ օդի շրջանառու սարք ռեցերկուլյատոր՝ շարժական կամ հաստատուն (վերջիններիս քանակը որոշվում է ըստ օդային միջավայրի վարակազերծում պահանջող սենքերի թվի)

8. Թափված կենսաբանական նյութերի մաքրման հավաքածու

9. Թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ

3. Ամպլիֆիկացիայի սենք (գոտի)

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

1. ՊՇՌ ամպլիֆիկատոր՝ ռոտորային կամ պլանշետային (plate), համակարգչին միացված

ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Լաբորատոր սեղաններ, պահարաններ, աթոռներ՝ պատված մաքրման և ախտահանման նկատմամբ կայուն նյութով

2. Սենյակային ջերմաչափ-խոնավաչափ

3. Լվացարան՝ սառը և տաք հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ սենսորային

4. Աչքերը լվանալու համար նախատեսված հարմարանք

5. Մանրէասպան լամպ` ուլտրամանուշակագույն ճառագայթիչ՝ շարժական կամ հաստատուն, կամ օդի շրջանառու սարք ռեցերկուլյատոր՝ շարժական կամ հաստատուն (վերջիններիս քանակը որոշվում է ըստ օդային միջավայրի վարակազերծում պահանջող սենքերի թվի)

6. Թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բարձրագույն կրթությամբ մասնագետ` համապատասխան մասնագիտական («սանիտարիա» կամ «բժշկականխարգելման գործ» կամ «մանրէաբանություն» կամ «կլինիկական լաբորատոր ախտորոշում» կամ «լաբորատոր գենետիկ» կամ «կենսաբանություն` առնվազն մագիստրոսի որակավորում» կամ «անասնաբուժություն» մասնագիտացմամբ) կրթությամբ կամ մինչև 2014 թվականը (ներառյալ) 10 տարվա անընդմեջ համապատասխան աշխատանքային փորձով և վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ

2. Միջին բուժաշխատող (բուժքույր, լաբորանտ, ֆելդշեր, բուժակ), վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ

3. Կրտսեր բուժաշխատող

Սահմանել, որ`

1. Գոտիներն անհրաժեշտ է պլանավորել այնպես, որ ապահովվի վարակիչ նյութի պատշաճ տեղաշարժման հոսքագիծը: Շենքի յուրաքանչյուր սենյակ ապահովվում է ջրամատակարարման, անխափան էլեկտրական սնուցման աղբյուրներով, ջեռուցման, առանձին օդափոխության և հակահրդեհային համակարգերով։ ՊՇՌ մեթոդի կիրառմամբ լաբորատորիաների շահագործումն իրականացվում է կենսաբանական, քիմիական և ճառագայթային լաբորատորիաների շահագործմանը ներկայացվող պահանջներ սահմանող լիազոր մարմնի ղեկավարի հրամանով».

14) որոշման N 12 հավելվածը 1․52-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.53-րդ և 1.54-րդ կետերով.

«1.53. ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ՝ ԲՋՋԱԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Լաբորատոր սենքեր, որոնց հարակից պետք է լինեն՝ նմուշառման սենք, ընդունարան-սպասասրահ (մատենավարման վիճակագրության ծառայություն)։

1. Բջիջների կամ հյուսվածքների մշակման և բջիջների կուլտուրաների աճեցման սենյակ

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Քարշիչ լամինար պահարան կամ կենսանվտանգության պահարան` կենսաբանական կուլտուրաների աշխատանքի նպատակով

2. Թերմոստատ՝ հագեցած ածխաթթու գազի ապահովման համակարգով (արյան և պտղից վերցված կենսանյութերի (պորտալարի արյուն, շուրջպտղային հեղուկ, խորիոն) համար պահանջվում են առանձին թերմոստատներ)

3. Ավտոմատ կաթոցիչներ

4. Ժամանակաչափ (թայմեր)

ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Լաբորատոր սեղաններ, պահարաններ, աթոռներ՝ պատված մաքրման և ախտահանման նկատմամբ կայուն նյութով

2. Սառնարան՝ սառցարանով, առնվազն 2 հատ

3. Սենյակային ջերմաչափ-խոնավաչափ

4. Սառնարանային ջերմաչափեր

5. Լվացարան՝ սառը և տաք հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ սենսորային

6. Աչքերը լվանալու համար նախատեսված հարմարանք

7. Մանրէասպան լամպ` ուլտրամանուշակագույն ճառագայթիչ՝ շարժական կամ հաստատուն, կամ օդի շրջանառու սարք ռեցերկուլյատոր՝ շարժական կամ հաստատուն (վերջիններիս քանակը որոշվում է ըստ օդային միջավայրի վարակազերծում պահանջող սենքերի թվի)

8. Թափված կենսաբանական նյութերի մաքրման հավաքածու

9. Թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ

2. Աճեցված բջիջների մշակման սենյակ

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Քարշիչ լամինար պահարան կենսաբանական կուլտուրաների աշխատանքի նպատակով

2. Ջրային բաղնիք

3. Ցենտրիֆուգ

4. pH-մետր

5. Ավտոմատ կաթոցիչներ

ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Լաբորատոր սեղաններ, պահարաններ, աթոռներ՝ պատված մաքրման և ախտահանման նկատմամբ կայուն նյութով

2. Սենյակային ջերմաչափ-խոնավաչափ

3. Մանրէասպան լամպ` ուլտրամանուշակագույն ճառագայթիչ՝ շարժական կամ հաստատուն, կամ օդի շրջանառու սարք ռեցերկուլյատոր՝ շարժական կամ հաստատուն (վերջիններիս քանակը որոշվում է ըստ օդային միջավայրի վարակազերծում պահանջող սենքերի թվի)

4. Թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ

3. Բջջագենետիկական վերլուծության աշխատասենյակ

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Ինվերսիոն մանրադիտակ կամ լուսային մանրադիտակ՝ հագեցած հատուկ համակարգչային ծրագրով, որն ապահովում է կարիոտիպերի վերլուծությունը և տվյալների պահպանումը

3. Թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բարձրագույն կրթությամբ մասնագետ` համապատասխան մասնագիտական («Լաբորատոր Գենետիկ» մասնագիտացմամբ) կրթությամբ և վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ

2. Միջին բուժաշխատող` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ։

3. Կրտսեր բուժաշխատող

1.54. ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Լաբորատոր սենք, որին հարակից պետք է լինեն՝ նմուշառման սենք, ընդունարան-սպասասրահ (մատենավարման վիճակագրության ծառայություն)։

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Տուլգրենի ջերմալուսաէկլեկտոր

2. Էմալապատ թասեր

3. Միջատաբանական քորոցներ, միկրոքորոցներ

4. Միջատաբանական բռնակով ասեղներ

5. Ունելի

6. Միջատաբանական ցանց՝ թրթուրների հավաքման համար

7. Միջատաբանական թակարդներ

8. Մարտկոց՝ նախատեսված թակարդների համար

9. Մարտկոցների համար նախատեսված լիցքավորման սարք

10. Էքսհաուստեր

11. Ավտոմաքս

12. Մանրադիտակ՝ երկակնյա

13. Խոշորացույց

14. Պետրիի թասիկներ

15. Կյուվետ

16. Հավանգ

17. Մկրատ, վիրաբուժական մկրատ

18. Պահատուփ (սադոկ)

19. Ջրի ջերմաչափ

20. Ինսեկտիցիդներ (պիրետրոիդներ, բակտիցիդներ, քիմիական լարվիցիդներ և այլն)

21. Մագաղաթյա թուղթ

22. Կաթոցիչ

23. Ֆիլտրի թուղթ

24. Սպիրտայրոց

25. Սրվակներ

26. Տարաներ ախտահանման համար

27. Սառնարան պայուսակ

ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Լաբորատոր սեղաններ, պահարաններ, աթոռներ՝ պատված մաքրման և ախտահանման նկատմամբ կայուն նյութով

2. Սառնարան

3. Սենյակային ջերմաչափ-խոնավաչափ

4. Սառնարանային ջերմաչափեր

5. Լվացարան՝ սառը և տաք հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ սենսորային

6. Աչքերը լվանալու համար նախատեսված հարմարանք

7. Մանրէասպան լամպ` ուլտրամանուշակագույն ճառագայթիչ՝ շարժական կամ հաստատուն, կամ օդի շրջանառու սարք ռեցերկուլյատոր՝ շարժական կամ հաստատուն (վերջիններիս քանակը որոշվում է ըստ օդային միջավայրի վարակազերծում պահանջող սենքերի թվի)

8. Թափված կենսաբանական նյութերի մաքրման հավաքածու

9. Թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Կենսաբան կամ անասնաբուժական կրթություն ունեցող մասնագետ

2. Միջին մասնագիտական կրթություն ունեցող աշխատակից

3. Կրտսեր բուժաշխատող».

15) որոշման N 12 հավելվածի «N 12 հավելվածի պարզաբանում» բաժնի «Ընդհանուր դրույթներ» գլխի՝

ա. 4-րդ պարբերության 45-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«45) լաբորատոր`

ա. բջջաբանական

բ. հյուսվածքաբանական

գ. նմուշառում (արյան նմուշառում, կլինիկական այլ նմուշների հավաքագրում կամ նմուշառում, շրջակա միջավայրից նմուշների հավաքագրում կամ նմուշառում)», բ. 4-րդ պարբերության 46-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած, գ. 5-րդ պարբերության 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11) լաբորատոր`

ա. բջջաբանական

բ. հյուսվածքաբանական

գ. մանրէաբանական՝ մակաբուծաբանական

դ. մանրէաբանական՝ սնկաբանական

ե. նմուշառում (արյան նմուշառում, կլինիկական այլ նմուշների հավաքագրում կամ նմուշառում, շրջակա միջավայրից նմուշների հավաքագրում կամ նմուշառում)»,

դ. 5-րդ պարբերության 45-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած,

ե. 6-րդ պարբերությունում «լաբորատոր-ախտորոշիչ (բջջաբանական, հյուսվածքաբանական, մակաբուծաբանական, սնկաբանական)» բառերը փոխարինել «լաբորատոր՝ բջջաբանական, հյուսվածքաբանական, մանրէաբանական՝ մակաբուծաբանական, մանրէաբանական՝ սնկաբանական» բառերով,

զ. 8-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընդհանուր կլինիկական (կետ 1.18), կենսաքիմիական (կետ 1.19), արյունաբանական (կետ 1.22), իմունաարյունաբանական (կետ 1.23), իմունաբանական (կետ 1.41), լաբորատորիաները կարող են տեղակայված լինել միևնույն սենքում` առանձին աշխատատեղերով, համապատասխան սարքավորումներով և գործիքային հագեցվածությամբ: Այդ լաբորատորիաների սարքավորումներն ու գործիքները, որոնք տեխնիկական հագեցվածությունում (հիմնական և օժանդակ միջոցներ) կրկնվում են, կարող են միևնույն սենքում կիրառվել մեկ օրինակով: Մանրէաբանական` բակտերիաբանական (կետ 1.49), վիրուսաբանական (կետ 1.50), մանրէաբանական` մակաբուծաբանական (կետ 1.51) լաբորատորիաները գործունեության իրականացման միևնույն հասցեում տեղակայված լինելու դեպքում՝ այդ լաբորատորիաների սարքավորումներն ու գործիքները, որոնք տեխնիկական հագեցվածության պահանջներում կրկնվում են (թորման սարք, դեիոնիզացնող սարք, pH-մետր, թերմոստատ, արեոմետր, իմունաֆերմենտային վերլուծիչ), կարող են կիրառվել մեկ օրինակով և շահագործվել՝ ապահովելով աշխատանքի և/կամ կենսանվտանգության պահանջների կատարումը: Նույն լաբորատորիաներում առկա՝ «շարժական» (ոչ ստացիոնար) բնութագրով սարքերը (մանրէասպան լամպ, ջերմաչափ, կշեռք (ոչ անալիտիկ) կարող են տեղափոխվել և շահագործվել տարբեր սենքերում՝ պատշաճ ախտահանումից հետո՝ ևս կարող են կիրառվել մեկ օրինակով»,

է. 18-րդ պարբերությունից հանել «և լաբորատոր-ախտորոշիչ` «նմուշառում» տեսակով» բառերը,

ը. 18-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Բժշկական օգնության և սպասարկման նմուշառում՝ արյան նմուշառում, կլինիկական այլ նմուշների հավաքագրում կամ նմուշառում, շրջակա միջավայրից նմուշների հավաքագրում կամ նմուշառում, տեսակներով կարող են լիցենզավորվել միայն բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր-ախտորոշիչ տեսակներից որևէ մեկով կամ հյուսվածքաբանական տեսակով կամ բջջաբանական տեսակով կամ գենետիկական տեսակներից որևէ մեկով կամ մանրէաբանական տեսակներից որևէ մեկով կամ բժշկական կենդանաբանության տեսակով լիցենզիայի առկայության դեպքում։

Նմուշառումը (կամ նմուշների հավաքագրումը) կատարվում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից, ինչպես բժշկական հաստատության ներսում՝ նմուշառման համար նախատեսված տարածքներում, այնպես էլ այլ ստորաբաժանումներում (թերապևտիկ և վիրաբուժական ուղղվածության բաժանմունքների միջամտությունների սենյակներում, հիվանդասենյակներում՝ պացիենտի մահճակալի մոտ, վիրահատարաններում, հետվիրահատարաններում, անհետաձգելի բուժօգնության բաժանմունքներում), այնպես էլ` բժշկական հաստատությունից դուրս (բուժառուի բժշկական օգնության և սպասարկման կամ խնամքի վայրում, տնային այցի շրջանակներում, «դաշտային պայմաններում», բռնկումների օջախներում, խնամքի կենտրոններում, այլ)` ապահովելով նմուշառման/նմուշների հավաքագրման, նշագրման, փաթեթավորման ու փոխադրման սույն կետով պահանջվող պայմանները։ Նմուշները կարող են հավաքագրվել կամ նմուշառվել նաև շրջակա միջավայրից։ Պահանջներն ու պայմանները դիտարկվում են ըստ նմուշառման նյութի (արյուն, կլինիկական այլ նմուշներ, նմուշներ շրջակա միջավայրից):

1.18-րդ, 1.19-րդ, 1.22-րդ, 1.23-րդ, 1.41-րդ, 1.43-րդ, 1.44-րդ, 1.47-րդ, 1.47.1-րդ, 1.49-րդ, 1.51-րդ, 1.52-րդ, 1.53-րդ, 1.54-րդ կետերով սահմանված աչքերը լվանալու համար նախատեսված հարմարանք օժանդակ միջոցը կարող է լինել աչքերի լվացման ցնցուղը կամ լվացարանի ծորակին ամրացված աչքերի լվացման սարքը կամ աչքերի լվացման կայանը կամ աչքերի լվացման համար նախատեսված պոլիէթիլենային կամ ռետինե շիշը (տարա, սրվակ), որի ծայրը նախատեսված է ջրի շիթն արտամղելու համար:

1.18-րդ, 1.19-րդ, 1.22-րդ, 1.23-րդ, 1.41-րդ, 1.43-րդ, 1.44-րդ, 1.47-րդ, 1.47.1-րդ, 1.49-րդ, 1.51-րդ, 1.52-րդ, 1.53-րդ, 1.54-րդ կետերով սահմանված թափված կենսաբանական նյութերի մաքրման հավաքածու, թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ օժանդակ միջոցների, ինչպես նաև լաբորատորիաներում և նմուշառման, նմուշների հավաքագրման և մշակման սենքերում թափոնների գործածությունն իրականացվում է համաձայն բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ սահմանող՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի ընդունած նորմատիվ իրավական ակտի։».

16) որոշման N 13 հավելվածի 34.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«34.1. ԿԵՆՍԱՔԻՄԻԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Լաբորատոր սենք, որին հարակից պետք է լինեն՝ նմուշառման սենք, ընդունարան-սպասասրահ (մատենավարման վիճակագրության ծառայություն)։

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Կենսաքիմիական վերլուծիչ՝ կիսաավտոմատ կամ ավտոմատ

2. Կոագուլոմետր՝ կիսաավտոմատ կամ ավտոմատ

3. Էլեկտրոլիտների որոշման վերլուծիչ (եթե կենսաքիմիական վերլուծիչը չունի էլեկտրոլիտներ որոշելու հնարավորություն)

4. Ավտոմատ կաթոցիչներ

5. Ժամանակաչափ (թայմեր)

ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Լաբորատոր սեղաններ, պահարաններ, աթոռներ՝ պատված մաքրման և ախտահանման նկատմամբ կայուն նյութով

2. Սառնարան՝ սառցարանով, առնվազն 2 հատ

3. Ցենտրիֆուգ

4. Սենյակային ջերմաչափ-խոնավաչափ

5. Սառնարանային ջերմաչափեր

6. Լվացարան՝ սառը և տաք հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ սենսորային

7. Դեիոնիզատոր (ավտոմատ վերլուծիչի շահագործման ձեռնարկում նշված պահանջի դեպքում), ջրի թորման սարք կամ թորած ջուր

8. Աչքերը լվանալու համար նախատեսված հարմարանք

9. Մանրէասպան լամպ` ուլտրամանուշակագույն ճառագայթիչ՝ շարժական կամ հաստատուն, կամ օդի շրջանառու սարք ռեցերկուլյատոր՝ շարժական կամ հաստատուն (վերջիններիս քանակը որոշվում է ըստ օդային միջավայրի վարակազերծում պահանջող սենքերի թվի)

10. Թափված կենսաբանական նյութերի մաքրման հավաքածու

11. Թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Համապատասխան ավագ բուժաշխատող-մասնագետ կամ համապատասխան մասնագիտացմամբ («Կլինիկական լաբորատոր ախտորոշում» մասնագիտությամբ) կամ մինչև 2014 թվականը (ներառյալ) 10 տարվա անընդմեջ համապատասխան աշխատանքային փորձով մասնագետ` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ

2. Միջին բուժաշխատող` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ

3. Կրտսեր բուժաշխատող».

17) որոշման N 13 հավելվածի 34.2-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

18) որոշման N 13 հավելվածի 34.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«34.4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Լաբորատոր սենք, որին հարակից պետք է լինեն նմուշառման սենք, ընդունարան-սպասասրահ (մատենավարման վիճակագրության ծառայություն)։

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Մեզի ֆիզիկոքիմիական հատկությունները որոշելու թեստ-սթրիպեր (նվազագույնը 10 ցուցանիշ) կամ կիսաավտոմատ սարք կամ ավտոմատ վերլուծիչ

2. Մանրադիտակ

3. Ցենտրիֆուգ

4. Թերմոստատ

5. Ավտոմատ կաթոցիչներ

6. Ժամանակաչափ (թայմեր)

ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Սառնարան՝ սառցարանով, առնվազն 2 հատ

2. Լաբորատոր սեղաններ, պահարաններ, աթոռներ՝ պատված մաքրման և ախտահանման նկատմամբ կայուն նյութով

3. Սենյակային ջերմաչափ-խոնավաչափ

4. Սառնարանային ջերմաչափեր

5. Լվացարան՝ սառը և տաք հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ սենսորային

6. Ջրի թորման սարք կամ թորած ջուր

7. Աչքերը լվանալու համար նախատեսված հարմարանք

8. Մանրէասպան լամպ` ուլտրամանուշակագույն ճառագայթիչ՝ շարժական կամ հաստատուն, կամ օդի շրջանառու սարք ռեցերկուլյատոր՝ շարժական կամ հաստատուն (վերջիններիս քանակը որոշվում է ըստ օդային միջավայրի վարակազերծում պահանջող սենքերի թվի)

9. Թափված կենսաբանական նյութերի մաքրման հավաքածու

10. Թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Համապատասխան ավագ բուժաշխատող-մասնագետ կամ համապատասխան մասնագիտացմամբ («Կլինիկական լաբորատոր ախտորոշում» մասնագիտությամբ) կամ մինչև 2014 թվականը (ներառյալ) 10 տարվա անընդմեջ համապատասխան աշխատանքային փորձով մասնագետ` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ

2. Միջին բուժաշխատող` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ

3. Կրտսեր բուժաշխատող».

19) որոշման N 13 հավելվածի 34.5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«34.5. ԲՋՋԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Լաբորատոր սենք, որին հարակից պետք է լինեն՝ նմուշառման սենք, ընդունարան-սպասասրահ (մատենավարման վիճակագրության ծառայություն)։

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Քարշիչ պահարան

2. Չհրկիզվող պահարան

3. Լուսային մանրադիտակ` երկակնյա կամ եռակնյա

4. Ցենտրիֆուգ

5. Բջջաբանական ապակիների ներկման կայան, մանուալ կամ ավտոմատացված

6. Թերմոստատ

7. Արխիվային նյութի պահպանման պահարան

8. Ժամանակաչափ (թայմեր)

ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Լաբորատոր սեղաններ, պահարաններ, աթոռներ՝ պատված մաքրման և ախտահանման նկատմամբ կայուն նյութով

2. Սենյակային ջերմաչափ-խոնավաչափ

3. Լվացարան՝ սառը և տաք հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ սենսորային

4. Աչքերը լվանալու համար նախատեսված հարմարանք

5. Մանրէասպան լամպ` ուլտրամանուշակագույն ճառագայթիչ՝ շարժական կամ հաստատուն, կամ օդի շրջանառու սարք ռեցերկուլյատոր՝ շարժական կամ հաստատուն (վերջիններիս քանակը որոշվում է ըստ օդային միջավայրի վարակազերծում պահանջող սենքերի թվի)

6. Թափված կենսաբանական նյութերի մաքրման հավաքածու

7. Թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Համապատասխան ավագ բուժաշխատող-մասնագետ կամ համապատասխան մասնագիտացմամբ («Կլինիկական լաբորատոր ախտորոշում» մասնագիտությամբ) կամ մինչև 2014 թվականը (ներառյալ) 10 տարվա անընդմեջ համապատասխան աշխատանքային փորձով մասնագետ` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ

2. Միջին բուժաշխատող` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ

3. Կրտսեր բուժաշխատող».

20) որոշման N 13 hավելվածը 34.5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 34.5.1-ին և 34.5.2-րդ կետերով.

«34.5.1. ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ՝ ԲՋՋԱԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Լաբորատոր սենքեր, որոնց հարակից պետք է լինեն՝ նմուշառման սենք, ընդունարան-սպասասրահ (մատենավարման վիճակագրության ծառայություն)։

1. Բջիջների կամ հյուսվածքների մշակման և բջիջների կուլտուրաների աճեցման սենյակ

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Քարշիչ լամինար պահարան կամ կենսանվտանգության պահարան` կենսաբանական կուլտուրաների աշխատանքի նպատակով

2. Թերմոստատ՝ հագեցած ածխաթթու գազի ապահովման համակարգով (արյան և պտղից վերցված կենսանյութերի (պորտալարի արյուն, շուրջպտղային հեղուկ, խորիոն) համար պահանջվում են առանձին թերմոստատներ)

3. Ավտոմատ կաթոցիչներ

4. Ժամանակաչափ (թայմեր)

ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Լաբորատոր սեղաններ, պահարաններ, աթոռներ՝ պատված մաքրման և ախտահանման նկատմամբ կայուն նյութով

2. Սառնարան՝ սառցարանով, առնվազն 2 հատ

3. Սենյակային ջերմաչափ-խոնավաչափ

4. Սառնարանային ջերմաչափեր

5. Լվացարան՝ սառը և տաք հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ սենսորային

6. Աչքերը լվանալու համար նախատեսված հարմարանք

7. Մանրէասպան լամպ` ուլտրամանուշակագույն ճառագայթիչ՝ շարժական կամ հաստատուն, կամ օդի շրջանառու սարք ռեցերկուլյատոր՝ շարժական կամ հաստատուն (վերջիններիս քանակը որոշվում է ըստ օդային միջավայրի վարակազերծում պահանջող սենքերի թվի)

8. Թափված կենսաբանական նյութերի մաքրման հավաքածու

9. Թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ

2. Աճեցված բջիջների մշակման սենյակ

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Քարշիչ լամինար պահարան` նախատեսված կենսաբանական կուլտուրաների աշխատանքի համար

2. Ջրային բաղնիք

3. Ցենտրիֆուգ

4. pH-մետր

5. Ավտոմատ կաթոցիչներ

ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Լաբորատոր սեղաններ, պահարաններ, աթոռներ՝ պատված մաքրման և ախտահանման նկատմամբ կայուն նյութով

2. Սենյակային ջերմաչափ-խոնավաչափ

3. Մանրէասպան լամպ` ուլտրամանուշակագույն ճառագայթիչ՝ շարժական կամ հաստատուն, կամ օդի շրջանառու սարք ռեցերկուլյատոր՝ շարժական կամ հաստատուն (վերջիններիս քանակը որոշվում է ըստ օդային միջավայրի վարակազերծում պահանջող սենքերի թվի)

4. Թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ

3. Բջջագենետիկական վերլուծության աշխատասենյակ

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Ինվերսիոն մանրադիտակ կամ լուսային մանրադիտակ՝ հագեցած հատուկ համակարգչային ծրագրով, որն ապահովում է կարիոտիպերի վերլուծությունը և տվյալների պահպանումը

ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Լաբորատոր սեղաններ, պահարաններ, աթոռներ՝ պատված մաքրման և ախտահանման նկատմամբ կայուն նյութով

2. Սենյակային ջերմաչափ-խոնավաչափ

3. Թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բարձրագույն կրթությամբ մասնագետ` համապատասխան մասնագիտական («Լաբորատոր Գենետիկ» մասնագիտացմամբ) կրթությամբ և վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ

2. Միջին բուժաշխատող` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ։

3. Կրտսեր բուժաշխատող

34.5.2. ՄՈԼԵԿՈՒԼԱՅԻՆ ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

(Կիրառելի է ՊՇՌ մեթոդի կիրառմամբ` վիրուսաբանական, գենետիկական մանրէաբանական, մակաբուծաբանական, բժշկական կենդանաբանության լաբորատորիաների համար)

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Լաբորատոր սենք, որին հարակից պետք է լինեն՝ նմուշառման սենք, ընդունարան-սպասասրահ (մատենավարման վիճակագրության ծառայություն)։

1. Նուկլեինաթթուների (ԴՆԹ կամ ՌՆԹ) անջատման սենք (էքստրակցիայի գոտի)

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Կենսանվտանգության պահարան II դասի

2. Թերմոբլոկ

3. Լաբորատոր արտածծիչ` հեղուկի ծուղակով և արտանետվող գազերի ֆիլտրով

4. Միկրոցենտրիֆուգ

5. Վորտեքս խառնիչ

6. Ավտոմատ կաթոցիչներ

7. Կանգնակ (շտատիվ) ավտոմատ կաթոցիչների համար

8. Ժամանակաչափ (թայմեր)

ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Լաբորատոր սեղաններ, պահարաններ, աթոռներ՝ պատված մաքրման և ախտահանման նկատմամբ կայուն նյութով

2. Սառնարան՝ սառցարանով, առնվազն 2 հատ

3. Սենյակային ջերմաչափ-խոնավաչափ

4. Սառնարանային ջերմաչափեր

5. Լվացարան՝ սառը և տաք հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ սենսորային

6. Աչքերը լվանալու համար նախատեսված հարմարանք

7. Մանրէասպան լամպ` ուլտրամանուշակագույն ճառագայթիչ՝ շարժական կամ հաստատուն, կամ օդի շրջանառու սարք ռեցերկուլյատոր՝ շարժական կամ հաստատուն (վերջիններիս քանակը որոշվում է ըստ օդային միջավայրի վարակազերծում պահանջող սենքերի թվի)

8. Թափված կենսաբանական նյութերի մաքրման հավաքածու

9. Թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ

2. Ռեակցիոն խառնուրդների պատրաստման սենք (գոտի)

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

1. ՊՇՌ բոքս

2. Ցենտրիֆուգ-վորտեքս

3. Ավտոմատ կաթոցիչներ

4. Կանգնակ (շտատիվ) ավտոմատ կաթոցիչների համար

ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Լաբորատոր սեղաններ, պահարաններ, աթոռներ՝ պատված մաքրման և ախտահանման նկատմամբ կայուն նյութով

2. Սառնարան՝ սառցարանով

3. Սենյակային ջերմաչափ-խոնավաչափ

4. Սառնարանային ջերմաչափեր

5. Լվացարան՝ սառը և տաք հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ սենսորային

6. Աչքերը լվանալու համար նախատեսված հարմարանք

7. Մանրէասպան լամպ` ուլտրամանուշակագույն ճառագայթիչ՝ շարժական կամ հաստատուն, կամ օդի շրջանառու սարք ռեցերկուլյատոր՝ շարժական կամ հաստատուն (վերջիններիս քանակը որոշվում է ըստ օդային միջավայրի վարակազերծում պահանջող սենքերի թվի)

8. Թափված կենսաբանական նյութերի մաքրման հավաքածու

9. Թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ

3. Ամպլիֆիկացիայի սենք (գոտի)

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

1. ՊՇՌ ամպլիֆիկատոր՝ ռոտորային կամ պլանշետային (plate), համակարգչին միացված

ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Լաբորատոր սեղաններ, պահարաններ, աթոռներ՝ պատված մաքրման և ախտահանման նկատմամբ կայուն նյութով

2. Սենյակային ջերմաչափ-խոնավաչափ

3. Լվացարան՝ սառը և տաք հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ սենսորային

4. Աչքերը լվանալու համար նախատեսված հարմարանք

5. Մանրէասպան լամպ` ուլտրամանուշակագույն ճառագայթիչ՝ շարժական կամ հաստատուն, կամ օդի շրջանառու սարք ռեցերկուլյատոր՝ շարժական կամ հաստատուն (վերջիններիս քանակը որոշվում է ըստ օդային միջավայրի վարակազերծում պահանջող սենքերի թվի)

6. Թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բարձրագույն կրթությամբ մասնագետ` համապատասխան մասնագիտական («սանիտարիա» կամ «բժշկականխարգելման գործ» կամ «մանրէաբանություն» կամ «կլինիկական լաբորատոր ախտորոշում» կամ «լաբորատոր գենետիկ» կամ «կենսաբանություն` առնվազն մագիստրոսի որակավորում» կամ «անասնաբուժություն» մասնագիտացմամբ) կրթությամբ կամ մինչև 2014 թվականը (ներառյալ) 10 տարվա անընդմեջ համապատասխան աշխատանքային փորձով և վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ

2. Միջին բուժաշխատող (բուժքույր, լաբորանտ, ֆելդշեր, բուժակ), վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ

3. Կրտսեր բուժաշխատող

Սահմանել, որ գոտիներն անհրաժեշտ է պլանավորել այնպես, որ ապահովվի վարակիչ նյութի պատշաճ տեղաշարժման հոսքագիծը: Շենքի յուրաքանչյուր սենյակ ապահովվում է ջրամատակարարման, անխափան էլեկտրական սնուցման աղբյուրներով, ջեռուցման, առանձին օդափոխության և հակահրդեհային համակարգերով։ ՊՇՌ մեթոդի կիրառմամբ լաբորատորիաների շահագործումն իրականացվում է կենսաբանական, քիմիական և ճառագայթային լաբորատորիաների շահագործմանը ներկայացվող պահանջներ սահմանող լիազոր մարմնի ղեկավարի հրամանով».

21) որոշման N 13 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 34.7-րդ կետով.

«34.7. ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Լաբորատոր սենք, որին հարակից պետք է լինեն նմուշառման սենք, ընդունարան-սպասասրահ (մատենավարման վիճակագրության ծառայություն)։

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Ավտոմատ արյունաբանական վերլուծիչ՝ լեյկոցիտների՝ նվազագույնը 3 ենթապոպուլյացիայի դիֆերենցման հնարավորությամբ

2. Էրիթրոցիտների նստեցման արագությունը որոշելու շտատիվ կամ սարք

3. Խառնիչ/ ռոտատոր

4. Մանրադիտակ

5. Լեյկոցիտների հաշվիչ

6. Ժամանակաչափ (թայմեր)

ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Լաբորատոր սեղաններ, պահարաններ, աթոռներ՝ պատված մաքրման և ախտահանման նկատմամբ կայուն նյութով

2. Սառնարան

3. Սենյակային ջերմաչափ-խոնավաչափ

4. Սառնարանային ջերմաչափեր

5. Լվացարան՝ սառը և տաք հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ սենսորային

6. Աչքերը լվանալու համար նախատեսված հարմարանք

7. Մանրէասպան լամպ` ուլտրամանուշակագույն ճառագայթիչ՝ շարժական կամ հաստատուն, կամ օդի շրջանառու սարք ռեցերկուլյատոր՝ շարժական կամ հաստատուն (վերջիններիս քանակը որոշվում է ըստ օդային միջավայրի վարակազերծում պահանջող սենքերի թվի)

8. Թափված կենսաբանական նյութերի մաքրման հավաքածու

9. Թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Համապատասխան ավագ բուժաշխատող-մասնագետ կամ համապատասխան մասնագիտացմամբ («Կլինիկական լաբորատոր ախտորոշում» մասնագիտությամբ) կամ մինչև 2014 թվականը (ներառյալ) 10 տարվա անընդմեջ համապատասխան աշխատանքային փորձով մասնագետ` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ

2. Միջին բուժաշխատող` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ

3. Կրտսեր բուժաշխատող».

22) որոշման N 13 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 34.8-րդ կետով.

«34.8. ԻՄՈՒՆԱԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Լաբորատոր սենք, որին հարակից պետք է լինեն նմուշառման սենք, ընդունարան-սպասասրահ (մատենավարման վիճակագրության ծառայություն)։

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Սերոլոգիական ափսեներ և պլանշետներ կամ ավտոմատ վերլուծիչ՝ իմունաարյունաբանական հետազոտություններ իրականացնելու համար

2. Ավտոմատ կաթոցիչներ

3․ Ցենտրիֆուգ

4․ Թերմոստատ

5․ Ջրային բաղնիք

ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Լաբորատոր սեղաններ, պահարաններ, աթոռներ՝ պատված մաքրման և ախտահանման նկատմամբ կայուն նյութով

2. Սառնարան

3. Սենյակային ջերմաչափ-խոնավաչափ

4. Սառնարանային ջերմաչափեր

5. Լվացարան՝ սառը և տաք հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ սենսորային

6.Աչքերը լվանալու համար նախատեսված հարմարանք

7. Մանրէասպան լամպ` ուլտրամանուշակագույն ճառագայթիչ՝ շարժական կամ հաստատուն, կամ օդի շրջանառու սարք ռեցերկուլյատոր՝ շարժական կամ հաստատուն (վերջիններիս քանակը որոշվում է ըստ օդային միջավայրի վարակազերծում պահանջող սենքերի թվի)

8. Թափված կենսաբանական նյութերի մաքրման հավաքածու

9. Թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1.Համապատասխան ավագ բուժաշխատող-մասնագետ կամ համապատասխան մասնագիտացմամբ («Կլինիկական լաբորատոր ախտորոշում» մասնագիտությամբ) կամ մինչև 2014 թվականը (ներառյալ) 10 տարվա անընդմեջ համապատասխան աշխատանքային փորձով մասնագետ` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ

2. Միջին բուժաշխատող` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ

3. Կրտսեր բուժաշխատող».

23) որոշման N 13 հավելվածի 91-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«91. ՀՅՈՒՍՎԱԾՔԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Լաբորատոր սենք, որին հարակից պետք է լինեն՝ նմուշառման սենք, ընդունարան-սպասասրահ (մատենավարման վիճակագրության ծառայություն)։

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Քարշիչ պահարան

2. Չհրկիզվող պահարան

3. Լուսային մանրադիտակ` երկակնյա կամ եռակնյա

4. Ապակիների ներկման կայան, մանուալ կամ ավտոմատացված, կից ներկման ընթացակարգի (ընթացակարգերի) առկայություն

5. Թերմոստատ՝ 2 հատ

6. Հյուսվածքների մշակման համակարգ (ավտոմատ կամ մանուալ)

7. Հյուսվածաբանական կասետների վրա հյուսվածքների պարաֆինային լցոնման համակարգ

8. Արխիվային նյութի պահպանման պահարան

9. Միկրոտոմ` կտրվածքների պատրաստման համար

10. Ջրային բաղնիք պարաֆինային հատույթների ուղղման կամ հարթեցման համար

11. Սառեցնող սեղանիկ

12. pH-մետր

13. Լաբորատոր կշեռք

14. Սառեցնող միկրոտոմ՝ կրիոստատ (եթե լաբորատորիան կատարելու է ներվիրահատական շտապ հյուսվածաբանական հետազոտություններ)

15. Հյուսվածքների առաջնային կտրտման համար նախատեսված գործիքներ (նշտարներ, դանակներ, պինցետներ, քանոններ, զոնդեր, մկրատներ)

ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Լաբորատոր սեղաններ, պահարաններ, աթոռներ՝ պատված մաքրման և ախտահանման նկատմամբ կայուն նյութով

2. Սառնարան

3. Սենյակային ջերմաչափ-խոնավաչափ

4. Սառնարանային ջերմաչափեր

5. Լվացարան՝ սառը և տաք հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ սենսորային

6. Աչքերը լվանալու համար նախատեսված հարմարանք

7. Մանրէասպան լամպ` ուլտրամանուշակագույն ճառագայթիչ՝ շարժական կամ հաստատուն, կամ օդի շրջանառու սարք ռեցերկուլյատոր՝ շարժական կամ հաստատուն (վերջիններիս քանակը որոշվում է ըստ օդային միջավայրի վարակազերծում պահանջող սենքերի թվի)

8. Թափված կենսաբանական նյութերի մաքրման հավաքածու

9. Թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ավագ բուժաշխատող` հյուսվածքաբան կամ ախտաբանաանատոմ կամ ախտաբանական անատոմիա և կլինիկական մորֆոլոգիա մասնագիտացմամբ` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ

2. Միջին բուժաշխատող` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ

3. Կրտսեր բուժաշխատող».

24) որոշման N 13 հավելվածի 92.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«92.1. ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ` ԲԱԿՏԵՐԻԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Լաբորատորիայում ապահովվում է գործընթացների հոսքայնությունը. մանրէազերծման և վարակազերծման գործընթացներն առանձնացված են, սնուցող միջավայրերի պատրաստումն իրականացվում է առանձին կառուցահատվածում կամ սենքում (սենքերում)՝ ապահովելով հաջորդիվ դրանց մանրէազերծումը շոգեգոլորշային մանրէազերծման սենյակում (պատրաստի սնուցող միջավայրերի գնման դեպքում մանրէազերծման ավտոկլավարանի պահանջը պարտադիր չէ): Լաբորատորիայում կամ դրանից դուրս (եթե ընդհանուր օգտագործման է) նախատեսված է կենսաբանական թափոնների ժամանակավոր պահման տարածք: Յուրաքանչյուր աշխատանքային սենք ապահովվում է ջրամատակարարման, անխափան էլեկտրական սնուցման աղբյուրներով, ջեռուցման և հակահրդեհային համակարգերով: Լաբորատորիան (կազմակերպությունը) իր հերթին ապահովվում է ջրամատակարարման և էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրներով (ռեսուրսներով):

2. Սույն բժշկական օգնության և սպասարկման տեսակը կարող է կազմակերպվել շարժական փոխադրամիջոց-լաբորատորիայում՝ համապատասխան սարքավորումների առկայության և պայմանների բավարարման դեպքում:

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Լաբորատոր սենքին հարակից պետք է լինեն՝ նմուշառման սենք, ընդունարան-սպասասրահ (մատենավարման վիճակագրության ծառայություն)։

Անձնակազմի և պացիենտների մուտքերն առանձնացված են (եթե լաբորատորիան կամ կազմակերպությունը չունի նմուշառման բաժին կամ կետ կամ կառուցահատված կամ «նմուշառում» տեսակով արտոնագրված (լիցենզավորված) առանձին միավոր):

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Կենսանվտանգության պահարան II դասի՝ քանակն ըստ հետազոտական սենյակների (ԱՀԿ դասակարգման 1-2 խմբի ախտածնության մանրէների հետ աշխատանքի դեպքում ԿԱՊ-ի առկայությունը պարտադրվում է աէրոզոլների առաջացման հավանականությամբ բաց գործողությունների դեպքում)

2. Շոգեգոլորշային մանրէազերծիչ (ավտոկլավ)՝ վարակազերծման (կիրառելի չէ՝ թափոնների կենտրոնական վնասազերծման և հեռացման կազմակերպությունների հետ պայմանագրի առկայության և թափոնների հեռացման համապատասխան արձանագրությունների առկայության դեպքում)

3. Շոգեգոլորշային մանրէազերծիչ (ավտոկլավ)՝ մանրէազերծման (կիրառելի է միայն տեղում սնուցող միջավայրերի պատրաստման և լաբորատոր պարագաների մանրէազերծման դեպքում)

4. Չորաօդային մանրէազերծիչ 160-250OC պայմանակարգով (եթե իրականացվում է տեղում լաբորատոր պարագաների մանրէազերծում)

5. Ինկուբատոր/թերմոստատ` ըստ հետազոտությունների տեսակներին և մանրէների աճեցման ռեժիմներին ներկայացվող պահանջների (առնվազն 2 հատ՝ տարբեր ջերմաստիճանի). լաբորատորիայում իրականացվող հետազոտությունների տեսականուց և հետազոտական սենյակների թվից կախված քանակի նկատմամբ պահանջը կարող է փոխվել

6. Ինկուբատոր թերմոստատ` ածխաթթու գազի (CO2-ի) մատակարարմամբ կամ այլընտրանքային տարբերակ միկրոաէրոֆիլ մանրէների աճեցման համար (էքսիկատոր՝ գազագեներացնող փաթեթով կամ մոմով, անաէրոստատ կամ այլ)

7. Ինկուբատոր թերմոստատ` ածխաթթու գազի (CO2-ի) մատակարարմամբ կամ այլընտրանքային տարբերակ անօդակյաց մանրէների աճեցման համար (էքսիկատոր՝ համապատասխան գազագեներացնող փաթեթով, անաէրոստատ կամ այլ)

8. Մանրադիտակ (երկակնյա կամ եռակնյա)

9. Ստերեոսկոպիկ մանրադիտակ կամ լուսադիոդային լամպ կամ լաբորատոր խոշորացույց

10. Մանրէասպան լամպ` ուլտրամանուշակագույն ճառագայթիչ՝ շարժական կամ հաստատուն, կամ օդի շրջանառու սարք ռեցերկուլյատոր՝ շարժական կամ հաստատուն (վերջիններիս քանակը որոշվում է ըստ օդային միջավայրի վարակազերծում պահանջող սենքերի թվի)

11. Ջրի թորման սարք

12. Դենսիտոմետր կամ Մակֆարլանդի 0.5 միավոր ստանդարտ (եթե կիրառելի է՝ ՀՄԴ-ների նկատմամբ զգայության որոշման կախույթ պատրաստելու համար)

13. pH-մետր (սնուցող միջավայրերի պատրաստման դեպքում)

14. Կշեռք լաբորատոր՝ միջավայրերի պատրաստման սենքի կամ կառուցահատվածի համար (եթե կիրառելի է), քանական հետազոտությունների իրականացման համար նմուշների կշռվածք ստանալու համար՝ ևս 1-ը

15. Ավտոմատ կաթոցիչներ

16. Ցենտրիֆուգ

ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Լաբորատոր սեղաններ, պահարաններ, աթոռներ՝ պատված մաքրման և ախտահանման նկատմամբ կայուն նյութով

2. Սառնարան՝ առնվազն 2 հատ՝ առանձնացված նմուշների/ցանքերի և ռեագենտների համար, սնուցող միջավայրերի պատրաստման առանձնացված սենքի/կառուցահատվածի առկայության դեպքում՝ ևս 1-ը

3. Սառնարանային և թերմոստատների ջերմաչափեր

4. Սենյակային ջերմաչափ-խոնավաչափ

5. Լվացարան՝ սառը և տաք հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ սենսորային

6. Աչքերը լվանալու համար նախատեսված հարմարանք

7. Մանրէասպան լամպ` ուլտրամանուշակագույն ճառագայթիչ՝ շարժական կամ հաստատուն, կամ օդի շրջանառու սարք ռեցերկուլյատոր՝ շարժական կամ հաստատուն (վերջիններիս քանակը որոշվում է ըստ օդային միջավայրի վարակազերծում պահանջող սենքերի թվի)

8. Թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ

9. Թափված կենսաբանական նյութերի մաքրման հավաքածու

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ավագ բուժաշխատող-մանրէաբան կամ բարձրագույն կրթությամբ մասնագետ` համապատասխան մասնագիտացմամբ («սանիտարիա» կամ «բժշկականխարգելման գործ» կամ «մանրէաբանություն» կամ «կլինիկական լաբորատոր ախտորոշում» կամ «կենսաբանություն` առնվազն մագիստրոսի որակավորում» մասնագիտությամբ) կամ մինչև 2014 թվականը (ներառյալ) 10 տարվա անընդմեջ համապատասխան լաբորատորիայում աշխատանքային փորձով և վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող (բուժքույր, լաբորանտ, ֆելդշեր, բուժակ), վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

3. Կրտսեր բուժաշխատող».

25) որոշման N 13 հավելվածի 92.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«92.3. ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ՝ ՄԱԿԱԲՈՒԾԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Լաբորատոր սենք, որին հարակից պետք է լինեն՝ նմուշառման սենք, ընդունարան-սպասասրահ (մատենավարման վիճակագրության ծառայություն)։ Սույն բժշկական օգնության և սպասարկման տեսակը կարող է կազմակերպվել շարժական փոխադրամիջոց-լաբորատորիայում:

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Մանրադիտակ

2. Արեոմետր (սարք լուծույթների տեսակարար կշիռը որոշելու համար)

3. Ցենտրիֆուգ

4. Խառնիչ սարք (վորտեքս) կամ այլընտրանքային միջոց (ապակյա ձող)

5. Էլեկտրական սալիկ

6. Լաբորատոր կշեռք

7. Ժամանակաչափ (թայմեր)

ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Լաբորատոր սեղաններ, պահարաններ, աթոռներ՝ պատված մաքրման և ախտահանման նկատմամբ կայուն նյութով

2. Սառնարան

3. Սենյակային ջերմաչափ-խոնավաչափ

4. Սառնարանային ջերմաչափեր

5. Լվացարան՝ սառը և տաք հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ սենսորային

6. Աչքերը լվանալու համար նախատեսված հարմարանք

7. Մանրէասպան լամպ` ուլտրամանուշակագույն ճառագայթիչ՝ շարժական կամ հաստատուն, կամ օդի շրջանառու սարք ռեցերկուլյատոր՝ շարժական կամ հաստատուն (վերջիններիս քանակը որոշվում է ըստ օդային միջավայրի վարակազերծում պահանջող սենքերի թվի)

8. Թափված կենսաբանական նյութերի մաքրման հավաքածու

9. Թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ավագ բուժաշխատող-մակաբուծաբան կամ բարձրագույն կրթությամբ մասնագետ` համապատասխան մասնագիտացմամբ («սանիտարիա» կամ «բժշկականխարգելման գործ» կամ «մանրէաբանություն» կամ «կլինիկական լաբորատոր ախտորոշում» կամ «կենսաբանություն` առնվազն մագիստրոսի որակավորում» կամ «մակաբուծաբանություն» կամ «անասնաբուժություն» «կամ «անասնաբուծություն» մասնագիտությամբ) կամ մինչև 2014 թվականը (ներառյալ) 10 տարվա անընդմեջ համապատասխան աշխատանքային փորձով և վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող (բուժքույր, լաբորանտ, ֆելդշեր, բուժակ), վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

3. Կրտսեր բուժաշխատող:

Աշխատակիցների հաստիքաքանակը որոշվում է` ելնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունից (տվյալ գործունեության տեսակի համար սահմանված աշխատաժամերից, հետազոտությունների տեսականուց, քանակից, տեխնիկական հագեցվածությունից, կատարողի փորձառությունից».

26) որոշման N 13 հավելվածի 93-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«93. ԹՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Թունաբանական լաբորատորիայի սենքը պետք է լինի առանձին տարածքում։ Լաբորատոր սենքին հարակից պետք է լինեն՝ նմուշառման սենք, ընդունարան-սպասասրահ (մատենավարման վիճակագրության ծառայություն)։ Եթե նմուշառումն իրականացվում է լաբորատորիայից դուրս, պարտադիր չէ նմուշառման սենքի, ընդունարան-սպասասրահի (մատենավարման վիճակագրության ծառայություն) առկայությունը։

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Գազային քրոմատոգրաֆ-մասս սպեկտրաչափական համակարգ եռակի-քառակի բևեռ դետեկտորով (GC-MS)

2. Կենսաքիմիական վերլուծիչ (սարքի առկայությունը պարտադիր չէ, եթե բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունն ունի կենսաքիմիական լաբորատորիա)

ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Ցենտրիֆուգ սառեցումով

2. Անալիտիկ կշեռք

3. pH-մետր

4. Վորտեքս-խառնիչ

5. Մագնիսական խառնիչ

6. Օրբիտալ թափահարիչ

7. Էլեկտրական սալիկ

8. Ջրի դեիոնիզատոր (18,2 Օհմ-ից ոչ քիչ)

9. Չորացնող պահարան

10. Նմուշների միկրոալիքային քայքայման սարք

11. Պահարան քիմիական ռեակտիվների համար

12. Պահարան քիմիական ստանդարտների համար

13. Քարշիչ պահարան նմուշների պատրաստման համար

14. Կշեռքների սեղաններ՝ հակադեմպֆերային ոտքերով, որոնք հատուկ նախագծված են կշռումների ընթացքում ճշգրտությունն ու կայունությունը պահպանելու համար

15. Ա դասի լաբորատոր ապակեղեն

16. Բարձր որակի քիմիական ստանդարտներ (լաբորատոր նյութեր են, որոնք լայնորեն օգտագործվում են ճշգրիտ չափումների և վերլուծությունների համար)

17. Գրենական սեղաններ և աթոռներ

18. Ազոտի գեներատոր, որն օգտագործվում է մաքուր ազոտի գազ արտադրելու համար

19. Հելիումի գազ, որն օգտագործվում է տարբեր գիտական, տեխնիկական և բժշկական կիրառությունների համար

20. Խողովակներ (բարձր ճնշման տակ աշխատելու համար լաբորատոր և արդյունաբերական օգտագործման համար հատուկ նախագծված, որոնք կարող են դիմակայել բարձր ճնշումներին՝ առանց վնասվելու կամ ճեղքվելու)

21. Օդահեռացման համակարգ

22. Ավտոմատացված նմուշակրիչ, որն օգտագործվում է տարբեր նյութերից կամ նմուշներից ավտոմատ կերպով նմուշներ վերցնելու համար

23. Ավտոմատ կաթոցիչներ

24. Վակումային ֆիլտրման համակարգ, որն օգտագործվում է վակուումային մեթոդով հեղուկների արագ ֆիլտրման համար

25. Սառնարան, սառցարանով՝ առնվազն 2 հատ

26. Սենյակային ջերմաչափ-խոնավաչափ

27. Սառնարանային ջերմաչափեր

28. Լվացարան՝ սառը և տաք հոսող ջրով

29. Աչքերը լվանալու համար նախատեսված հարմարանք

30. Թափված կենսաբանական նյութերի մաքրման հավաքածու

31. Թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ավագ բուժաշխատող` համապատասխան հետբուհական կրթության և վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Կլինիկական քիմիայի ավագ բուժաշխատող` համապատասխան հետբուհական կրթության և վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

3. Միջին բուժաշխատող

4. Կրտսեր բուժաշխատող».

27) որոշման N 13 հավելվածի 95-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«95. ԻՄՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Լաբորատոր սենք, որին հարակից պետք է լինեն՝ նմուշառման սենք, ընդունարան-սպասասրահ (մատենավարման վիճակագրության ծառայություն)։

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Իմունաբանական հետազոտությունների համար նախատեսված սարքեր՝ թերմոստատ ճոճանակ, կարդացող սարք (սույն սարքերը կիրառելի են միայն իմունաֆերմենտային անալիզի մեթոդի կիրառման դեպքում) կամ ավտոմատ իմունաբանական վերլուծիչ

2. Ավտոմատ կաթոցիչներ

3. Ժամանակաչափ (թայմեր)

ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐ

1. Լաբորատոր սեղաններ, պահարաններ, աթոռներ՝ պատված մաքրման և ախտահանման նկատմամբ կայուն նյութով

2. Սառնարան՝ սառցարանով, առնվազն 2 հատ

3. Ցենտրիֆուգ

4. Սենյակային ջերմաչափ-խոնավաչափ

5. Սառնարանային ջերմաչափեր

6. Լվացարան՝ սառը և տաք հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ սենսորային

7. Դեիոնիզատոր (ավտոմատ վերլուծիչի շահագործման ձեռնարկում նշված պահանջի դեպքում) և ջրի թորման սարք կամ թորած ջուր

8. Աչքերը լվանալու համար նախատեսված հարմարանք

9. Մանրէասպան լամպ` ուլտրամանուշակագույն ճառագայթիչ՝ շարժական կամ հաստատուն, կամ օդի շրջանառու սարք ռեցերկուլյատոր՝ շարժական կամ հաստատուն (վերջիններիս քանակը որոշվում է ըստ օդային միջավայրի վարակազերծում պահանջող սենքերի թվի)

10. Թափված կենսաբանական նյութերի մաքրման հավաքածու

11. Թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Համապատասխան ավագ բուժաշխատող-մասնագետ կամ համապատասխան մասնագիտացմամբ («Կլինիկական լաբորատոր ախտորոշում» մասնագիտությամբ) կամ մինչև 2014 թվականը (ներառյալ) 10 տարվա անընդմեջ համապատասխան աշխատանքային փորձով մասնագետ` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ

2. Միջին բուժաշխատող` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ

3. Կրտսեր բուժաշխատող».

28) որոշման N 13 հավելվածի 101-րդ կետի «N 13 հավելվածի պարզաբանում» բաժնի «Հիվանդանոցներ» գլխի՝

ա. 26-րդ պարբերությունում «լաբորատոր-ախտորոշիչ (կլինիկական, կենսաքիմիական (բիոքիմիական), բջջաբանական, շճաբանական (սերոլոգիական), հյուսվածքաբանական, գենետիկական, մանրէաբանական, վիրուսաբանական, թունաբանական, մակաբուծաբանական, իմունաբանական, սնկաբանական, նմուշառում, շարժական նմուշառում)» բառերը փոխարինել «լաբորատոր-ախտորոշիչ (արյունաբանական, իմունաարյունաբանական, ընդհանուր կլինիկական, կենսաքիմիական, իմունաբանական, թունաբանական), լաբորատոր` հյուսվածքաբանական, բջջաբանական, գենետիկական (բջջագենետիկական, մոլեկուլային գենետիկական), մանրէաբանական (բակտերիաբանական, վիրուսաբանական, մակաբուծաբանական, սնկաբանական), բժշկական կենդանաբանություն, նմուշառում (արյան նմուշառում, կլինիկական այլ նմուշների հավաքագրում կամ նմուշառում, շրջակա միջավայրից նմուշների հավաքագրում կամ նմուշառում)» բառերով,

բ. վերջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«●Կենսաքիմիական (կետ 34.1), ընդհանուր կլինիկական (կետ 34.4), արյունաբանական (կետ 34.7), իմունաարյունաբանական (կետ 34.8), իմունաբանական (կետ 95), լաբորատորիաները կարող են տեղակայված լինել միևնույն սենքում` առանձին աշխատատեղերով, համապատասխան սարքավորումներով և գործիքային հագեցվածությամբ: Լաբորատորիաների սարքավորումներն ու գործիքները, որոնք տեխնիկական հագեցվածությունում (հիմնական և օժանդակ միջոցներ) կրկնվում են, կարող են միևնույն սենքում կիրառվել մեկ օրինակով:

● Մանրէաբանական՝ բակտերիաբանական (կետ 92.1), մանրէաբանական մակաբուծաբանական (կետ 92.3), վիրուսաբանական (կետ 92.2) լաբորատորիաները գործունեության իրականացման միևնույն հասցեում տեղակայված լինելու դեպքում՝ այդ լաբորատորիաների սարքավորումներն ու գործիքները, որոնք տեխնիկական հագեցվածության պահանջներում կրկնվում են (թորման սարք, դեիոնիզացնող սարք, pH-մետր, թերմոստատ, արեոմետր, իմունաֆերմենտային վերլուծիչ), կարող են կիրառվել մեկ օրինակով և շահագործվել՝ ապահովելով աշխատանքի և/կամ կենսանվտանգության պահանջների կատարումը: Նույն լաբորատորիաներում առկա՝ «շարժական» (ոչ ստացիոնար) բնութագրով սարքերը (մանրէասպան լամպ, ջերմաչափ, կշեռք (ոչ անալիտիկ) կարող են տեղափոխվել և շահագործվել տարբեր սենքերում՝ պատշաճ ախտահանումից հետո՝ ևս կարող են կիրառվել մեկ օրինակով:

● 34.1-ին, 34.4-րդ, 34.5-րդ, 34.5.1-րդ, 34.5.2-րդ, 34.7-րդ, 34.8-րդ, 91-րդ, 92.1-րդ, 92.3-րդ, 93-րդ, 95-րդ կետերով սահմանված աչքերը լվանալու համար նախատեսված հարմարանք օժանդակ միջոցը կարող է լինել աչքերի լվացման ցնցուղը կամ լվացարանի ծորակին ամրացված աչքերի լվացման սարքը կամ աչքերի լվացման կայանը կամ աչքերի լվացման համար նախատեսված պոլիէթիլենային կամ ռետինե շիշը (տարա, սրվակ), որի ծայրը նախատեսված է ջրի շիթն արտամղելու համար:

● 34.1-ին, 34.4-րդ, 34.5-րդ, 34.5.1-րդ, 34.5.2-րդ, 34.7-րդ, 34.8-րդ, 91-րդ, 92.1-րդ, 92.3-րդ, 93-րդ, 95-րդ կետերով սահմանված թափված կենսաբանական նյութերի մաքրման հավաքածու, թափոնների տեսակավորման համար նախատեսված տարաներ օժանդակ միջոցների, ինչպես նաև լաբորատորիաներում և նմուշառման, նմուշների հավաքագրման և մշակման սենքերում թափոնների գործածությունն իրականացվում է համաձայն բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ սահմանող՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի ընդունած նորմատիվ իրավական ակտի։»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2029 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Երևան

17.09.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 սեպտեմբերի 2025 թվական: