Գլխավոր տեղեկություն
Համար
N 52-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.15-2025.09.28 Պաշտոնական հրապարակման օրը 17.09.2025
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
16.09.2025
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

16 սեպտեմբերի 2025 թ.

ք. Երևան

N 52-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի ԹԻՎ 33-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Հայաuտանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2025 թվականի մարտի 28-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների ատեստավորման ժամանակացույցը, ատեստավորման հանձնաժողովի կազմը, աշխատակարգը, ձևավորման և ատեստավորում անցկացնելու կարգը սահմանելու մասին» թիվ 33-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգի 12-րդ կետի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ և երրորդ նախադասություններով. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե հանդիսանում է ատեստավորման հանձնաժողովի նախագահը։ Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ընդգրկված չէ ատեստավորման հանձնաժողովի կազմում կամ բացակայում է, ապա ատեստավորման հանձնաժողովի նախագահ ի պաշտոնե հանդիսանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալը, իսկ եթե վերջինս ընդգրկված չէ ատեստավորման հանձնաժողովի կազմում կամ բացակայում է, ապա ատեստավորման հանձնաժողովի նախագահ ի պաշտոնե հանդիսանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարը։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Վ. Հովակիմյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 սեպտեմբերի 2025 թվական: