ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
16 սեպտեմբերի 2025 թ. ք. Երևան |
N 54-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 22-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու կարգը, հայտի ձևը, անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների ըստ ընտրական տեղամասերի բաշխման կարգը սահմանելու մասին» N 138-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում).
1) 1-ին կետի 1-ին ենթակետից հանել «կուսակցության, կուսակցությունների դաշինքի» բառերը,
2) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
3) Որոշման N 1 հավելվածով սահմանված կարգի.
ա. վերնագրից հանել «Կուսակցության, կուսակցությունների դաշինքի» բառերը,
բ. կարգի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով,
«3) «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության կողմերը՝ յուրաքանչյուրը երկու անդամ և համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը՝ երեք անդամ՝ հանրաքվեների ժամանակ:»,
գ. 3-րդ կետից հանել «Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները)» բառերը, իսկ «իրականացնում են» բառերը փոխարինել «իրականացվում է»բառերով,
դ. 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով» բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» և «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքներով և «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերով, իսկ երկրորդ նախադասությունը հանել,
ե. 5-րդ և 6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների հայտերի առցանց ներկայացման համակարգի միջոցով:
Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների հայտերի առցանց ներկայացման համակարգից ներբեռնված հայտն ստորագրում է կուսակցության ղեկավարը կամ նրա հանձնարարությամբ՝ կուսակցության ղեկավարի տեղակալը (քարտուղարը), կուսակցությունների դաշինքի դեպքում` խմբակցության ղեկավարը, նրա բացակայության դեպքում՝ խմբակցության քարտուղարը:
6. Եթե կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) նույն ընտրական տեղամասում նշանակում է հանձնաժողովի երկու անդամ և այդ անդամներից մեկը պետք է զբաղեցնի հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի պաշտոնը, այդ դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների հայտերի առցանց ներկայացման համակարգում սույն որոշման 4-րդ հավելվածով սահմանված տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխման արդյունքով «Նախագահ» և «Քարտուղար» նշումներին համապատասխան լրացվում են տվյալ տեղամասային ընտրական հանձնաժողովում նախագահի և քարտուղարի պաշտոնները զբաղեցնողի տվյալները:
Հանրաքվեների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների հայտերը ներկայացվում են սույն կարգով սահմանված կարգով՝ «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով և «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում:»:
զ. 9-րդ կետից հանել «ազգանունները, անունները և» բառերը, իսկ ««Ընտրություններ» ավտոմատացված համակարգի տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորման համար նախատեսված դաշտում» բառերը փոխարինել «տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների հայտերի առցանց ներկայացման համակարգ» բառերով,
է. 11-րդ կետում «տպագրվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմը» բառերը փոխարինել «ձևավորվում է տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերը հաստատելու և տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ և քարտուղար նշանակելու մասին որոշման նախագիծը» բառերով:
4) Որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի:
5) Որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի:
6) Որոշման N 4 հավելվածով սահմանված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7. Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումն «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության կողմերի միջև իրականացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում, այդ պահին ծրագիրը գործարկելու և արդյունքը ստանալու միջոցով:
Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումն «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության կողմերի միջև ըստ ընտրական տեղամասերի կատարվում է համակարգչային եղանակով «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով` ընտրական տեղամասերի կազմավորումից հետո, բայց ոչ ուշ, քան տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտերը ներկայացնելու համար «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով և «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետի սկիզբը` ապահովելով հավասարության սկզբունքը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Վ. Հովակիմյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2025 թ. սեպտեմբերի 16-ի N 54-Ն որոշման |
«Հավելված 2 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թ. նոյեմբերի 22-ի N 138-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ՀԱՅՏ
___________________________________________________________________________
(կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը, հանրաքվեի ժամանակ՝ քարոզչության կողմի անվանումը)
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածի համաձայն ______________________________________________________ ընտրություններին
(նշվում է ընտրության անվանումը)
տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ են նշանակվել.
ԸԸՀ N |
ՏԸՀ N |
Համայնք |
Նշանակվող տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի ազգանուն, անուն, հայրանուն |
Որակավորման վկայականի համար |
Հեռախոսահամար |
Պաշտոն |
Հայտում նշված քաղաքացիներն ունեն տեղամասային ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու իրավունք, նրանց վրա չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածով ընտրական հանձնաժողովի անդամ նշանակվելու համար նախատեսված սահմանափակումները:
Կուսակցության ղեկավար (տեղակալ) Կուսակցությունների դաշինքի դեպքում` խմբակցության ղեկավար (տեղակալ) |
___________________ (ազգանուն, անուն) |
___________________ (ստորագրություն) |
(օր, ամիս տարեթիվ)»:
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2025 թ. սեպտեմբերի 16-ի N 54-Ն որոշման |
«Հավելված 3 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թ. նոյեմբերի 22-ի N 138-Ն որոշման |
ԹԻՎ _____ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ՀԱՅՏ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածի համաձայն ______________________________________________________ ընտրություններին
(նշվում է ընտրության անվանումը)
տեղամասային ընտրական հանձնաժողովում նշանակելու համար ներկայացնում եմ.
ՏԸՀ N |
Համայնք |
Նշանակվող տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի ազգանուն, անուն, հայրանուն |
Որակավորման վկայականի համար |
Հեռախոսահամար |
Հայտում նշված քաղաքացիներն ունեն տեղամասային ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու իրավունք, նրանց վրա չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածով ընտրական հանձնաժողովի անդամ նշանակվելու համար նախատեսված սահմանափակումները:
Թիվ _____ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ |
___________________ (ազգանուն, անուն) |
___________________ (ստորագրություն) |
(օր, ամիս տարեթիվ)»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2025 թվական: