Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-256-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.01.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.12.30/76(1089).1 Հոդ.1253.45
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
17.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 34-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում «աշխատանքի պետական տեսուչը» բառերը փոխարինել «աշխատանքի անվտանգության ապահովման հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի ծառայողը» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 119-րդ հոդվածում «աշխատանքի պետական տեսուչի» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել համապատասխանաբար «աշխատողների ներկայացուցչական մարմնի» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 250-րդ հոդվածի 3-րդ մասում «աշխատանքի պետական տեսչությանը» բառերը փոխարինել «աշխատանքի անվտանգության ապահովման հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին» բառերով, իսկ «Աշխատանքի պետական տեսուչը» բառերը` համապատասխան հոլովաձևերով, համապատասխանաբար «Աշխատանքի անվտանգության ապահովման հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի ղեկավարը» բառերով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 260-րդ հոդվածի 2-րդ մասում «աշխատանքի պետական տեսչությանը» բառերը փոխարինել «աշխատանքի անվտանգության ապահովման հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին» բառերով:

 

Հոդված 6. Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Աշխատանքի պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի մարտի 24-ի ՀՕ-77-Ն օրենքը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. դեկտեմբերի 30

Երևան

ՀՕ-256-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան