Գլխավոր տեղեկություն
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.12.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.12.27/32.1
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
27.12.2004
Ստորագրման ամսաթիվ
27.12.2004

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

_________________ Վ. Խաչատրյան

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 19 հոդվածով սահմանվում է լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր (թույլտվություններ) տալու համար պետական տուրքի գանձման դրույքաչափերը, միաժամանակ նույն հոդվածի 25-րդ մասի.

 

25. այլ վայրում ևս լիցենզավորման

ենթակա նույն գործունեությամբ

զբաղվելու համար` տարեկան

տվյալ լիցենզիայի տրման համար
սահմանված պետական տուրքի
դրույքաչափի 50 տոկոսի չափով

 

Երբ պետական տուրք վճարողից շահումով խաղի կամ խաղատան կազմակերպման լիցենզիա տալու համար գանձվել է պետական տուրք այդ գործունեությունն իրականացնելու համար սահմանված դրույքաչափով և հետագայում լիցենզավորված անձին այլ վայրում ևս նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիա (լիցենզիաներ) տալու համար գանձվել է պետական տուրք Օրենքի 19 հոդվածի 25-րդ մասի համաձայն, ապա նույն գործունեության իրականացման առաջին լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելիս առաջանում է Օրենքի 19 հոդվածի 25-րդ մասի համաձայն տրված լիցենզիայի (լիցենզիաների) տարեկան հերթական պետական տուրքի դրույքաչափի որոշման խնդիր:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով պաշտոնապես պարզաբանում ենք`

Երբ պետական տուրք վճարողից շահումով խաղի կամ խաղատան կազմակերպման լիցենզիա տալու համար գանձվել է պետական տուրք այդ գործունեությունն իրականացնելու համար սահմանված դրույքաչափով և հետագայում լիցենզավորված անձին այլ վայրում ևս նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիա (լիցենզիաներ) տալու համար գանձվել է պետական տուրք Օրենքի 19 հոդվածի 25-րդ մասի համաձայն, ապա երբ նույն գործունեության իրականացման առաջին լիցենզիայի ուժը կորցրած է ճանաչվում` ժամկետային առումով այդ լիցենզիայից հետո Օրենքի 19 հոդվածի 25-րդ մասի համաձայն տրված լիցենզիայի համար տարեկան հերթական պետական տուրքը գանձվում է այդ գործունեությունն իրականացնելու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափով: