ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 սեպտեմբերի 2025 թվականի N 1312-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ (ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ) ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում 2024 թվականի համար նախատեսված դպրոցների կառուցման աշխատանքների ֆինանսավորման նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածների աղյուսակներում կատարել փոփոխություններ, N 1 հավելվածի N 2 աղյուսակում՝ վերաբաշխում, N 1 հավելվածի NN 4 և 5 աղյուսակներում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման NN 2, 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 և 10 հավելվածների:
2․ Սահմանել, որ`
1) մինչև Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային ծրագրով Ասիական զարգացման բանկից վարկային միջոցների ստացումը` այդ ծրագրով իրականացված և նախատեսված աշխատանքների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող՝ ինն ամսում 1,000,000.0 հազար դրամի չափով, իսկ տարում՝ 532,295.7 հազար դրամի չափով ծախսերը ձևակերպվում են Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի «1189․ Դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագիր» ծրագրի «12003. Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում ՀՀ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավմանն ուղղված միջոցառումներ» միջոցառման համաֆինանսավորման միջոցների հաշվին և ֆինանսավորվում Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի «1006. Պետական պարտքի կառավարում» ծրագրի «13001. Կառավարության պարտքի սպասարկում» միջոցառման միջոցների հաշվին՝ սույն որոշման N 4 հավելվածին համապատասխան.
2) սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի «1189․ Դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագիր» ծրագրի «12003․ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում ՀՀ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավմանն ուղղված միջոցառումներ» միջոցառման համաֆինանսավորման և Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի «1006. Պետական պարտքի կառավարում» ծրագրի «13001. Կառավարության պարտքի սպասարկում» միջոցառման միջոցների հաշվին ավելացված հատկացումներն ուղղվում են բացառապես Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային ծրագրով նախատեսված դպրոցների կառուցման համար նախատեսված աշխատանքների ֆինանսավորմանը։
3․ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային ծրագրով Ասիական զարգացման բանկից վարկային միջոցները ստանալու օրվանից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան 2025 թվականի դեկտեմբերի 22-ը ներառյալ ապահովել սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հատկացված միջոցների վերադարձը պետական բյուջե։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
12.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 սեպտեմբերի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|