Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 145
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.01.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.12.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.01.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2021 թվականի

թիվ 145

քաղ. Նուր-Սուլթան

 

ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿԻՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոններում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և գործում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝


Մ. Գրիգորյան


Ի. Պետրիշենկո

 

Ա. Սմայիլով

 

Ա.Կոժոշև


Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2021 թվականի դեկտեմբերի 24-ի

 թիվ 145 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոններում կատարվող

 

1. 2-րդ կետում՝

ա) երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«վերիֆիկացում»՝ փորձաքննության ակտի կամ СТ-1 ձևի ապրանքի ծագման հավաստագրի իսկության և (կամ) դրանցում պարունակվող տեղեկությունների հավաստիության սահմանում.».

բ) տասնհինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«փորձաքննության ակտի կամ СТ-1 ձևի ապրանքի ծագման սերտիֆիկատի էլեկտրոնային պատճեն»՝ էլեկտրոնային թվային տեսքով փաստաթուղթ, որը թղթային տեսքով ամբողջությամբ վերարտադրում է փորձաքննության ակտի կամ СТ-1 ձևի ապրանքի ծագման սերտիֆիկատի տեսքը և տեղեկությունները (տվյալները)».

2. 3-րդ կետում՝

ա) լրացնել «(այսուհետ՝ արտադրության պայմաններ)» բառերով․

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Թիվ 11 հավելվածի համաձայն` ցանկում ընդգրկված ապրանքների մասով, որոնց արտադրության պայմանները նշված չեն սույն կանոնների թիվ 1 հավելվածում, ծագման չափորոշիչներ կիրառվում են՝ 2009 թվականի նոյեմբերի 20-ին ստորագրված՝ Անկախ պետությունների համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին համաձայնագրի անքակտելի մաս հանդիսացող ապրանքների ծագման երկիրը որոշելու կանոններին համապատասխան։»։

3. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«8. Պետական (մունիցիպալ) գնումներ իրականացնելիս անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը հաստատվում է անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրից (այսուհետ՝ ռեեստր) տեղեկատվություն ներկայացնելու միջոցով»։

4. 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Ռեեստրում ապրանքն ընդգրկելու նպատակներով СТ-1 ձևի ապրանքի ծագման սերտիֆիկատը տրվում է ապրանքի անորոշ ծավալի (քանակի) համար և դրա տրման ամսաթվից սկսած մեկ տարվա ընթացքում դիտվում է որպես ապրանքի ծագման մասին փաստաթուղթ։ СТ-1 ձևի ապրանքի ծագման սերտիֆիկատի տրման կարգը, որն այդ թվում պարունակում է լիազորված մարմինների (կազմակերպությունների) կողմից դրա լրացման առանձնահատկությունները, սահմանվում է անդամ պետության օրենսդրությամբ։»։

5. 10-րդ և 11-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«10. Պետական (մունիցիպալ) գնումներ իրականացնելիս անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների ծագման երկրի հաստատման և փորձաքննության ակտի կամ СТ-1 ձևի ապրանքի ծագման սերտիֆիկատներում (այսուհետ՝ ապրանքի ծագման մասին փաստաթուղթ) պարունակվող տեղեկությունների հավաստիության ստուգման նպատակներով ձևավորվում և վարվում է ռեեստր։

11. Ապրանքի ծագման մասին փաստաթղթի տրամադրման համար անդամ պետության լիազորված մարմինները (կազմակերպությունները) ապահովում են այդ փաստաթղթերի և դրանց տրման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի պահպանումը՝ դրանց տրման ամսաթվից սկսած 3 տարվա ընթացքում։»։

6. Ըստ 12-րդ կետի տեքստի՝ համապատասխան հոլովով «փորձաքննության ակտ» բառերը փոխարինել համապատասխան հոլովով «ապրանքների ծագման մասին փաստաթուղթ» բառերով։

7. 13-րդ կետում՝

ա) երրորդ պարբերությունում «արտադրության պայմանների» բառերը փոխարինել «արդյունաբերական ապրանքի ծագման երկիրը որոշելու չափորոշիչների» բառերով․

բ) հինգերորդ պարբերությունում «փորձաքննության ակտերի» բառերը փոխարինել «ապրանքների ծագման մասին փաստաթղթերի» բառերով։

8. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«14. Եթե խորհրդատվությունների կամ Հանձնաժողովի կոլեգիայի նիստի արդյունքում հաստատվում են անդամ պետության արդյունաբերական ապրանքն արտադրելիս արդյունաբերական ապրանքի ծագման երկրի որոշման չափորոշիչների պահպանումը կամ ապրանքի ծագման մասին փաստաթղթի հավաստիությունը, ապա տվյալ ապրանքի և այն արտադրողի մասին տեղեկությունների կրկնակի վերիֆիկացում չի անցկացվում։»։

9. 18-րդ կետի 72 և 8-րդ ենթակետերում, 23-րդ կետի 1-ին ենթակետում «փորձաքննության ակտի» բառերից հետո լրացնել «կամ СТ-1 ձևի ապրանքի ծագման հավաստագրի» բառերով։

10. Լրացնել հետևյալ բովանդակությամբ թիվ 11 հավելվածով՝

 

«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 11

Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոնների

 

ՑԱՆԿ

 

այն ապրանքների, որոնց նկատմամբ 2009 թվականի նոյեմբերի 20-ին ստորագրված՝ Անկախ պետությունների համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին համաձայնագրի անքակտելի մաս հանդիսացող՝ ապրանքների ծագման երկիրը որոշելու կանոններին համապատասխան, կիրառվում են ծագման չափորոշիչներ

 

 

1. Հագուստեղեն, բացառությամբ համազգեստների (գերատեսչական), հատուկ, պաշտպանական, հրակայուն հագուստեղենի, փրկարար համազգեստների, ժիլետների, գոտիների և սպիտակեղենային տրիկոտաժի։

2. Մանածագործական արտադրատեսակներ, բացառությամբ անկողնու, սեղանի, արդասենյակի, խոհանոցի սպիտակեղենի, մեքենայագործ կամ ձեռագործ մանածագործական գործվածքների և տրիկոտաժե քաթանների։

3. Արտադրատեսակներ մորթեղենից։

4. Հագուստի պարագաներ՝ տրիկոտաժե և գործած՝ բացառությամբ գուլպեղենի արտադրատեսակների։

5. Կաշի՝ դաբաղած և մշակված․ ճամպրուկներ, կանացի պայուսակներ, թամբագործական արտադրատեսակներ և լծասարքեր․ մորթեղեն՝ մշակված և ներկված

6. Կոշկեղեն՝ բացառությամբ պաշտպանիչ և հատուկ կոշկեղենի

7. Գլխի հարդարանքներ՝ մանածագործական նյութերից

8. Թուղթ և ստվարաթուղթ

9. Տրոլեյբուսներ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 ծածկագրից)»։

11. Սույն կանոնների թիվ 5 հավելվածում աղյուսակի 10-րդ և 11-րդ վանդակների անվանումներում «փորձաքննության ակտի» բառերը փոխարինել «ապրանքների ծագման մասին փաստաթղթի» բառերով։

12. Նշված կանոնների թիվ 7 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«9. Տեղեկություններ բալերի քանակի մասին (դրանց հաշվեգրման դեպքում)»։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան