ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2021 թվականի |
թիվ 143 |
քաղ. Նուր-Սուլթան |
ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿԻՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԹԻՎ 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոնների թիվ 1 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումը, բացառությամբ փոփոխությունների 3-րդ կետի «բ» ենթակետի (սույն որոշման հավելված), ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Փոփոխությունների 3-րդ կետի «բ» ենթակետը (սույն որոշման հավելված) ուժի մեջ է մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 60 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
Ա. Սմայիլով |
Ա.Կոժոշև |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 143 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոնների թիվ 1 հավելվածում կատարվող
1. VI բաժնում «8458-ից, 8459-ից, 8460-ից, 8461-ից Հաստոցներ խառատային, ներտաշ և ֆրեզային՝ մետաղակտրիչ» դիրքը առաջին սյունակում փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով.
«8458-ից Հաստոցներ խառատային (ներառյալ՝ բազմանպատակ խառատային հաստոցները)՝ մետաղակտրիչ
8459-ից Մետաղահատ հաստոցներ (ներառյալ՝ գծային դասավորությամբ ագրեգատային հաստոցները)՝ գայլիկոնման, ներտաշման, ֆրեզման, ներքին կամ արտաքին պարուրակի ակոսման համար՝ մետաղի հեռացման միջոցով՝ բացի 8458 ապրանքային դիրքում ընդգրկված խառատային հաստոցներից (ներառյալ՝ բազմանպատակ խառատային հաստոցները)
8460-ից Քերթիչ-հղկիչ, սրիչ, հղկիչ, հոնինգման, կիպահղկման, ողորկման հաստոցներ և հաստոցներ՝ հղկաքարերի, հղկանյութերի կամ ողորկող միջոցների օգնությամբ մետաղների կամ մետաղակերամիկայի մաքրամշակման այլ գործողություններ կատարելու համար՝ բացի 8461 ապրանքային դիրքում ընդգրկված ատամնահատ, ատամնահղկման կամ ատամնամշակման հաստոցներից
8461-ից Երկայնառանդման, լայնական ռանդման, թործային, միջաձգիչ, ատամնահատ, ատամնահղկման կամ ատամնամշակման, սղոցող, կտորահատիչ հաստոցներ և այլ հաստոցներ՝ նյութի հեռացման միջոցով մետաղի կամ մետաղակերամիկայի մշակման համար, այլ տեղերում չնշված կամ չընդգրկված»։
2. X բաժնում «8701 20-ից, 8704-ից (բացի 8704 10-ից) Ավտոմոբիլներ բեռնատար» դիրքի առաջին սյունակում «8701 20-ից» բառերը փոխարինել «8701 21-ից, 8701 22-ից, 8701 23-ից, 8701 24-ից, 8701 29-ից» բառերով»։
3. 6-րդ տողատակի ծանոթագրության մեջ՝
ա) տասնչորսերորդ պարբերության մեջ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8701 20» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8701 21, 8701 22, 8701 23, 8701 24, 8701 29» ծածկագրերով.
բ) տասնյոթերորդ պարբերության մեջ «ավտոբուսներին» բառը փոխարինել «ավտոբուսներին, այդ թվում՝ բացառապես էլեկտրական շարժիչով և քարշային մարտկոցով շարժման մեջ դրվող, բացառապես էլեկտրաէներգիայի արտաքին աղբյուրից լիցքավորվող (էլեկրտրաավտոբուսներին)»։