ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 օգոստոսի 2012 թվականի |
թիվ 148 |
քաղ. Մոսկվա |
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ՄԵՋ ՁԵՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 1987 ԹՎԱԿԱՆԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԱՐԱՆՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ 1987 ԹՎԱԿԱՆԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ապրանքների առևտրի մեջ ձևականությունները պարզեցնելու մասին» 1987 թվականի կոնվենցիային և «Ընդհանուր տարանցման ընթացակարգի մասին» 1987 թվականի կոնվենցիային միանալու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 25.09.23 թիվ 147)
2. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 25.09.23 թիվ 147)
3. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 25.09.23 թիվ 147)
4. Ուժը կորցրած ճանաչել Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունվարի 28-ի «Մաքսային միության անդամ պետությունների՝ Ապրանքների առևտրի մեջ ձևականությունները պարզեցնելու մասին 1987 թվականի կոնվենցիային և Ընդհանուր տարանցման ընթացակարգի մասին 1987 թվականի կոնվենցիային միանալու մասին» թիվ 529 որոշումը և Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 22-ի «Մաքսային միության անդամ պետությունների՝ Ապրանքների առևտրի մեջ ձևականությունները պարզեցնելու մասին 1987 թվականի կոնվենցիային և Ընդհանուր տարանցման ընթացակարգի մասին 1987 թվականի կոնվենցիային միանալու մասին» թիվ 677 որոշումը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Նախագահ՝ |
Վ. Բ. Խրիստենկո |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 ապրիլի 2025 թվական: