ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
18 հոկտեմբերի 2012 թվականի |
թիվ 190 |
քաղ. Մոսկվա |
««ՓՈՔՐԱՉԱՓՍ ՆԱՎԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ (ՄՄ ՏԿ 026/2012) ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ»
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 03.12.19 թիվ 212)
2. Սահմանել՝
2.1. Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության անդամ պետության և Միասնական տնտեսական տարածքի օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերը, որոնք տրամադրվել կամ ընդունվել են «Փոքրաչափ նավերի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման առարկա հանդիսացող արտադրանքի առնչությամբ, (այսուհետ, համապատասխանաբար՝ տեխնիկական կանոնակարգ, արտադրանք) մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, սակայն 2015 թվականի հուլիսի 31-ից ոչ ուշ՝ բացառությամբ մինչև սույն որոշման պաշտոնական հրապարակման օրը տրամադրված կամ ընդունված այնպիսի փաստաթղթերի, որոնք վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը։
Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության անդամ պետության և Միասնական տնտեսական տարածքի օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի տրամադրում կամ ընդունում չի թույլատրվում։
2.2. Մինչև 2015 թվականի հուլիսի 31-ը թույլատրվում է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության անդամ պետության և Միասնական տնտեսական տարածքի օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան արտադրանքի արտադրությունը և շրջանառության մեջ դնելը՝ նշված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) մասին այն փաստաթղթերի առկայության դեպքում, որոնք տրվել կամ ընդունվել են մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը։
Նշված արտադրանքը մակնշվում է համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով)՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը կամ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 386 որոշմանը համապատասխան։
Այդ արտադրանքի մակնշումը Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով չի թույլատրվում:
2.3. Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը թույլատրվում է այն արտադրանքի արտադրությունն ու շրջանառության մեջ դնելը Մաքսային միության մաքսային տարածքում, որը մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը ենթակա չի եղել Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերի կամ Մաքսային միության անդամ պետության օրենսդրության համաձայն համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման)՝ առանց արտադրանքի համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի և առանց համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով) մակնշման։
2.4. Սույն որոշման 2.1 ենթակետում նշված համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի գործողության ժամանակահատվածում շրջանառության մեջ դրված արտադրանքի, ինչպես նաև սույն որոշման 2.3 ենթակետում նշված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված՝ արտադրանքի ծառայության ժամկետի ընթացքում։
3. Կոլեգիայի՝ տեխնիկական կանոնակարգման հարցերով անդամ (նախարար) Վ.Ն. Կորեշկովին՝ Կողմերի հետ համատեղ պատրաստել տեխնիկական կանոնակարգի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի նախագիծը և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում, սահմանված կարգով, ապահովել դրա ներկայացումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հաստատմանը։
4. Կողմերին՝
4.1. Մինչ տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը սահմանել պետական հսկողության (վերահսկողության) այն մարմինները, որոնք պատասխանատու են Տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու համար, և դրա մասին տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային։
4.2. Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից ապահովել տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ հսկողության (վերահսկողության) իրականացումը՝ հաշվի առնելով սույն որոշման 2-րդ կետը։
5. Ռուսական կողմին՝ Կողմերի մասնակցությամբ, ստանդարտների կիրառման արդյունքների դիտանցման հիման վրա, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ցանկերի արդիականացման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը և տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած տարին առնվազն մեկ անգամ դրանք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստում քննարկման ներկայացնելը։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուն օրացուցային օրը լրանալուց հետո։
Նախագահ՝ |
Վ. Բ. Խրիստենկո |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 190 որոշմամբ |
ՑԱՆԿ
ստանդարտների, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Փոքրաչափս նավերի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 026/2012) պահանջների պահպանումը
(հավելվածն ուժը կորցրել է ԵՏՀԿ 03.12.19 թիվ 212)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 190 որոշմամբ |
ՑԱՆԿ
ստանդարտների, որոնք պարունակում են «Փոքրաչափս նավերի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 026/2012) պահանջները կիրառելու և կատարելու ու արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ
(հավելվածն ուժը կորցրել է ԵՏՀԿ 03.12.19 թիվ 212)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 02 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.12.2019, թիվ 212 | 03.06.2020, թիվ 190 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|