ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին
«ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-137-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 5. |
Անասնաբուժության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն ու խնդիրները |
1. Անասնաբուժության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն ու խնդիրներն են`
1) անասնաբուժության ոլորտի իրավական ակտերի կատարման ապահովումը, կենդանիների, մարդկանց առողջության պահպանմանն ուղղված՝ անասնաբուժության բնագավառում գործունեության իրականացումը, շրջակա միջավայրի ու սպառողների իրավունքների պաշտպանության գերակայությունը.
2) միջազգային և տարածաշրջանային համապատասխան կազմակերպությունների հետ համագործակցության ապահովումը և տեղեկատվության փոխանակումը.
3) Հայաստանի Հանրապետությունում կենդանիների առողջության և բարեկեցության միջազգային չափանիշների ու պահանջների ներդրման ապահովումը.
4) գիտականորեն հիմնավորված ռիսկերի գնահատման, խորհրդատվության տրամադրման, ռիսկերի կառավարման ընթացքում դրանց գիտականորեն հիմնավորված գնահատականների հիման վրա պետական քաղաքականության վերանայումը:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 6-րդ կետից հանել «անասնաբուժական պետական վերահսկողության ենթակա օբյեկտներում համատեղ ստուգումների անցկացման և» բառերը.
2) 1-ին մասի 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) անասնաբուժական վերահսկողության իրականացման ժամանակ ընդունվող ակտերի օրինակելի ձևերը:»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) անասնաբուժական պետական վերահսկողության ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական` անասնաբուժասանիտարական պահանջները:».
2) 3-րդ մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2014 թ. դեկտեմբերի 30 Երևան ՀՕ-238-Ն |