Basic information
Number
ՆՀ-251
Type
Հրամանագիր
Act type
Հիմնական ակտ (27.08.1993-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳԽՏ 1993/15-16 (1043-1044) օգոստոս,
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
27.08.1993
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
27.08.1993
Effective date
27.08.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահության հետևյալ կազմը.

Հայաստանի Հանրապետության վարչապետ (կառավարության նախագահ)

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ (կառավարության նախագահի տեղակալ)

Հայաստանի Հանրապետության պետական նախարարներ

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարար

Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարար

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար

Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարար

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար

պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ

Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարիչ:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահության կազմը հաստատելու մասին» և 1993 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահության կազմը համալրելու մասին» հրամանագրերը:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
 27 օգոստոսի 1993 թ.
ՆՀ-251

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation