ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 782-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1023-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի սեպտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական բյուջեի կատարման աշխատանքները համակարգող խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1023-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) որոշման, ինչպես նաև NN 1 և 2 հավելվածների վերնագրերը «ՀԱՄԱԿԱՐԳՈՂ» բառից հետո լրացնել «ԵՎ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ» բառերով.
2) որոշման 1-3-րդ կետերը, N 2 հավելվածի 1-ին կետը «համակարգող» բառից հետո լրացնել «և հարկաբյուջետային ռիսկերի կառավարման» բառերով.
3) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով՝
«2.1. Հարկաբյուջետային ռիսկերի կառավարմանը վերաբերող նիստերին խորհրդի կազմում ընդգրկվում են նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարը, ՀՀ ներքին գործերի նախարարը և ՀՀ արդարադատության նախարարը։».
4) N 1 հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Խորհրդի աշխատանքներին մասնակցելու նպատակով, ըստ անհրաժեշտության, կարող են հրավիրվել նաև այլ շահագրգիռ պետական մարմինների ղեկավարները:».
5) N 2 հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Խորհրդի հիմնական նպատակներն են՝
1) պետական բյուջեի կատարման գործընթացում աշխատանքների համակարգում, բյուջեի վերանայման գծով առաջարկությունների ներկայացում և աշխատանքների նկատմամբ մշտադիտարկման իրականացում.
2) Հայաստանի Հանրապետության պետական ֆինանսների կայունության ու կանխատեսելիության ապահովում՝ հարկաբյուջետային ռիսկերի բացահայտման, գնահատման և համակարգված կառավարման ուղղությունների ու քաղաքականությունների սահմանման և ներգրավված պետական մարմինների աշխատանքների համակարգման միջոցով։».
6) N 2 հավելվածի 3-րդ կետում՝
ա. «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով՝
«3) հարկաբյուջետային ռիսկերին վերաբերող վերլուծությունների և պետական մարմինների կողմից արձագանքների համակարգումը։».
7) N 2 հավելվածի 4-րդ կետում՝
ա. «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-6-րդ ենթակետերով՝
«4) հարկաբյուջետային ռիսկերին առնչվող հիմնական փաստաթղթերի (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության տարեկան բյուջետային ուղերձի, հարկաբյուջետային ռիսկերի զեկույցի և հարկաբյուջետային ռիսկերի մեղմման հաշվետվության) նախագծերի քննարկում.
5) պետական մարմինների կողմից իրականացվող՝ հարկաբյուջետային ռիսկերի կառավարմանն առնչվող միջոցառումների համակարգում՝ վաղ հայտնաբերման, արձագանքման և մեղմման նպատակով.
6) հարկաբյուջետային ճգնաժամային իրավիճակների դեպքում (այդ թվում՝ արտակարգ իրավիճակներ) արտահերթ նիստերի կազմակերպման միջոցով իրավիճակային վերլուծություն և անհետաձգելի հակազդման միջոցառումների քննարկում։».
8) N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով՝
«4.1. Հարկաբյուջետային ռիսկերի կառավարման գործառույթների հետ կապված խորհրդին աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանով ստեղծվում է աշխատանքային խումբ: Աշխատանքային խմբի գործառույթներն են կառավարել հարկաբյուջետային ռիսկերին առնչվող տեղեկատվության հավաքագրման, փոխանակման և վերլուծության մեխանիզմները՝ հարկաբյուջետային ռիսկերի համակարգված վերհանման և մեղմման նպատակով։ Աշխատանքային խմբի կազմը, գործառույթները և աշխատակարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանով:».
9) N 2 հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետը «ռիսկերի» բառից առաջ լրացնել «հարկաբյուջետային» բառով.
10) N 2 հավելվածի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին ենթակետով՝
«3.1) խորհրդին տարեկան պարբերականությամբ հարկաբյուջետային ռիսկերի զեկույցի և ռիսկերի մեղմման հաշվետվության ներկայացումը և ըստ անհրաժեշտության՝ մոնիտորինգի արդյունքներով հայտնաբերված ռիսկերի պրոֆիլի փոփոխությունների վերաբերյալ հաշվետվողականության ապահովումը․»:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
05.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |