Գլխավոր տեղեկություն
Համար
N 3536-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 01.09.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
28.08.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
28.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.09.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3536-Ա

«28» օգոստոսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի Հ.3724-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 269.08.2025 թվականի եզրակացությունը, քաղաքացու դիմումը.

1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի սեպտեմբերի 27-ի «Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ թաղամաս 1-ին փողոց հ.12/5 բնակելի տան և հողամասի նկատմամբ Աննա Սաշայի Կատվալյանի իրավունքները վերականգնելու, 144.55քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.3724-Ա որոշման 3-րդ կետում «ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանին» բառերը փոխարինել «ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին» բառերով:

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան