ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 սեպտեմբերի 2025 թվականի N 1269-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» N 534-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) որոշման 3-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
2) որոշման 9-րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ բաժնով՝
«VI. ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ E-WORK.AM ՀԱՐԹԱԿԻ ՄԻՋՈՑՈՎ
22. Գործատուների հետ համագործակցությունը e-work.am հարթակի (այսուհետ՝ հարթակ) միջոցով կազմակերպելու նպատակով գործատուն պետք է գրանցվի հարթակում և ստեղծի օգտահաշիվ՝ լրացնելով անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարի, հանրային ծառայությունների համարանիշը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը կամ ընտրելով mID/eID սեղմակները՝ անցում կատարի «ԵՍ ԵՄ» ազգային նույնականացման հարթակ, որտեղ ընտրելով «Բջջային նույնականացման քարտ» կամ «Նույնականացման քարտ» դաշտերը՝ անցնի նույնականացում։ Նույնականացումն անցնում է սույն որոշման 3-րդ հավելվածի Ձև 1-ի 1-2-րդ կետերում նշված տվյալների շտեմարանների հետ փոխգործելիության միջոցով՝ ինքնաշխատ եղանակով։
Կազմակերպության տվյալները հարթակում արտացոլվում են ինքնաշխատ եղանակով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկատվության հիման վրա։ Մասնավորապես, հարթակում արտացոլվում է իրավաբանական անձի անվանումը, կազմակերպա-իրավական ձևը, պետական գրանցման ամսաթիվը, իրավաբանական անձի գտնվելու վայրը, իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի անունը և ազգանունը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի անունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, պետական հաշվառման ամսաթիվը, անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման կամ բնակության կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վայրի հասցեն։
23. Հարթակում գործատուն կարող է հանդես գալ ղեկավարի կամ ղեկավարի կողմից լիազորված անձի միջոցով։
24. Գրանցվելուց հետո հարթակում պահանջվող դաշտերը լրացնելով՝ գործատուն կարող է.
1) հրապարակել իր մոտ առկա թափուր աշխատատեղը.
2) որոնել և գտնել աշխատողներ, փորձնակներ, կամավոր աշխատողներ.
3) ուղարկել հրավեր և նշանակել հանդիպումներ իր կողմից ընտրված աշխատանք փնտրող անձանց հետ.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով ներգրավվել զբաղվածության պետական ծրագրերում և համալրել իր մոտ առկա թափուր աշխատատեղը։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և չի տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա։
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
04.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականիսեպտեմբերի 4-ի N 1269-Ն որոշման |
|
«Հավելված N 3 ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման |
ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են աշխատանք փնտրող անձի հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի, այդ փաստաթղթերի ներկայացման, աշխատանք փնտրող անձի հաշվառման և հաշվառումից հանելու հետ կապված հարաբերությունները:
2. Աշխատանք փնտրող անձի հաշվառումը և հաշվառումից հանելն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում նրա փաստացի բնակության վայրն սպասարկող` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) տարածքային կենտրոնը (այսուհետ` տարածքային կենտրոն)` առձեռն եղանակով կամ առցանց եղանակով՝ e-work.am հարթակի (այսուհետ` հարթակ) միջոցով:
II. ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԻՆ ՀԱՇՎԱՌԵԼԸ
3. Տարածքային կենտրոնում առձեռն եղանակով հաշվառվելու համար, բացառությամբ սույն կարգի 10-րդ կետով սահմանված դեպքի, աշխատանք փնտրող անձը ներկայացնում է՝
1) անձնագիր կամ նույնականացման քարտ.
2) նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական ապահովության քարտ.
3) կրթությունը, մասնագիտական որակավորումը հավաստող համապատասխան փաստաթղթեր` դրանց առկայության դեպքում.
4) աշխատանքային գործունեության մասին տեղեկությունները հաստատող փաստաթուղթ կամ արխիվային տեղեկանք, եթե աշխատանք փնտրող անձը գործատուների հետ գտնվել է կամ գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ.
5) զինվորական գրքույկ՝ զինված ուժերում և այլ զորքերում կամավոր (պայմանագրային) հիմունքներով զինվորական ծառայություն անցած կամ անցնող շարքային, ենթասպայական, սպայական կազմի (այդ թվում՝ ռազմաուսումնական հաստատություններ կամ համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ ավարտած) զինծառայողները, իսկ ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն անցած անձինք` ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո 6 ամսվա ընթացքում տարածքային կենտրոն դիմելու դեպքում.
6) գրավոր դիմում` նշելով հետադարձ ծանուցման հասցեն և իր հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ (հեռախոսահամարը, այդ թվում` բջջային և (կամ) էլեկտրոնային փոստի հասցեն):
4. Աշխատանք փնտրող անձն առձեռն եղանակով տարածքային կենտրոնում հաշվառվելու համար ներկայացնում է սույն կարգի 3-րդ կետի 1-5-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի բնօրինակները:
5. Առցանց եղանակով հաշվառվելու համար աշխատանք փնտրող անձն անձամբ կամ տարածքային կենտրոնի մասնագետի աջակցությամբ գրանցվում է հարթակում` լրացնելով անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարի, հանրային ծառայությունների համարանիշը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը կամ ընտրելով mID/eID սեղմակները՝ անցում է կատարում «ԵՍ ԵՄ» ազգային նույնականացման հարթակ, որտեղ ընտրելով «Բջջային նույնականացման քարտ» կամ «Նույնականացման քարտ» դաշտերը՝ անցնում է նույնականացում։ Նույնականացումն անցնում է սույն հավելվածի Ձև 1-ի 1-2-րդ կետերում նշված տվյալների շտեմարանների հետ փոխգործելիության միջոցով ինքնաշխատ եղանակով։ Գրանցվելուց հետո աշխատանք փնտրող անձը կատարում է նշում տարածքային կենտրոնում հաշվառման համար։
6. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված հաշվառման նշումը կատարելուց հետո տարածքային կենտրոնի մասնագետին տվյալների շտեմարանների փոխգործելիության միջոցով հասանելի է դառնում աշխատանք փնտրողի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը.
1) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության բնակչության պետական ռեգիստրից անձի անունը, ազգանունը և հայրանունը (առկայության դեպքում), անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայության համարանիշը կամ այն չունենալու վերաբերյալ տեղեկանքը, սեռը, քաղաքացիությունը, ծննդյան ամսաթիվը և հաշվառման հասցեն՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի 1-ին կետի.
2) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանից անձի աշխատանքային տվյալները՝ պաշտոնը, կազմակերպության անվանումը և պաշտոնավարման ժամանակահատվածը՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի 3-րդ կետի.
3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների շտեմարանից անձի մահվան վերաբերյալ տեղեկատվությունը, որը ստուգվում է աշխատանք փնտրող անձի հաշվառված լինելու ամբողջ ընթացքում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի 2-րդ կետի.
4) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տեղեկատվական շտեմարանից անձի ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի 4-րդ կետի։
7. Առցանց եղանակով հաշվառման դեպքում աշխատանք փնտրող անձը հարթակ է մուտքագրում նաև սույն կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթի (առկայության դեպքում) բնօրինակի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը։
8. Աշխատանք փնտրող անձը համարվում է առցանց եղանակով հաշվառված, եթե նա հարթակում գրանցվելուց հետո (կամ հարթակում գրանցվելիս) տվել է տարածքային կենտրոնի կողմից իր անձնական տվյալները սույն որոշմամբ սահմանված նպատակներով մշակելու վերաբերյալ համաձայնություն:
9. Հաշմանդամություն ունեցող՝ աշխատանք փնտրող անձի հաշվառման համար, սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերից բացի, տարածքային կենտրոնը հաշվի է առնում նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշմանդամություն ունեցող անձին տրված վերականգնողական անհատական ծրագիրը կամ ծառայությունների անհատական ծրագիրը։ Տվյալ դեպքում տարածքային կենտրոնի մասնագետին հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման էլեկտրոնային համակարգից կամ անձի ֆունկցիոնալության գնահատման e-disability համակարգից հասանելի են դառնում այն անձանց հաշմանդամություն ունենալու վերաբերյալ տվյալները, որոնք տվել են իրենց համաձայնությունը։
10. Այն դեպքում, երբ աշխատանք փնտրող անձը Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա սույն կարգի 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված փաստաթղթերի փոխարեն կարող է ներկայացնել օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը), իսկ փախստականի կարգավիճակ ունեցող անձը` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը կամ փախստականի նույնականացման քարտը:
11. Աշխատանք փնտրող անձին առձեռն հաշվառելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոնի կողմից ստանալու օր է համարվում սույն կարգով նախատեսված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը տարածքային կենտրոն ներկայացնելու (այդ թվում՝ առցանց եղանակով) օրը: Այն դեպքում, երբ աշխատանք փնտրող անձը չի ներկայացնում որպես աշխատանք փնտրող անձ հաշվառվելու նպատակով անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, ապա նույն օրը տարածքային կենտրոնն աշխատանք փնտրող անձին տեղեկացնում է պակասող փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտության մասին: Եթե աշխատանք փնտրող անձը տեղեկացվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է (այդ թվում՝ առցանց եղանակով) անհրաժեշտ փաստաթղթերը, ապա անհրաժեշտ փաստաթղթերի ստացման օր է համարվում տարածքային կենտրոն սկզբնական դիմելու օրը: Նշված ժամկետից ուշ փաստաթղթերը ներկայացնելու (այդ թվում՝ առցանց եղանակով) դեպքում տարածքային կենտրոնի կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ստացման օր է համարվում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրը:
12. Աշխատանք փնտրող անձը համարվում է հաշվառված՝ սույն կարգով նախատեսված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը տարածքային կենտրոնի կողմից ստանալու, իսկ առցանց եղանակով հաշվառման դեպքում՝ հարթակում մասնագետի կողմից տվյալ անձի հաշվառումը հաստատելու օրվանից:
13. Աշխատանք փնտրող՝ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած և «Զբաղվածության մասին» օրենքի (այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածով նախատեսված գործունեության որևէ տեսակով չզբաղված անձանց, որոնք պատրաստակամ են անցնելու հարմար աշխատանքի և հաշվառված են տարածքային կենտրոնում, տրվում է գործազուրկի կարգավիճակ՝ սույն կարգով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով, իսկ առցանց եղանակով հաշվառման դեպքում՝ գործազուրկի կարգավիճակ տալու մասին որոշումը գեներացվում է անմիջապես, եթե թվային տվյալները բավարար են այն կայացնելու համար, եթե ոչ՝ տարածքային կենտրոնի մասնագետը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է գործը և դրան կցված փաստաթղթերը, որից հետո հաստատում կամ մերժում է գործազուրկի կարգավիճակի տրամադրումը։
14. Սույն կարգի 13-րդ կետով նախատեսված գործազուրկի կարգավիճակը տալուց հետո նույն օրը գործազուրկի կարգավիճակ տալու մասին որոշումը ուղարկվում է աշխատանք փնտրող անձի էլեկտրոնային փոստին և հասանելի է դառնում հենց այդ պահին՝ իր օգտահաշվում։
15. Հաշվառման նպատակով աշխատանք փնտրող անձի կողմից տարածքային կենտրոն առձեռն ներկայացված փաստաթղթերը վերադարձվում են սույն կարգի 7-րդ կետով սահմանված գործողությունների իրականացումից հետո:
III. ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼԸ
16. Աշխատանք փնտրող անձը հաշվառումից հանվում է`
1) իրեն հաշվառումից հանելու մասին դիմում ներկայացնելու դեպքում.
2) օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ, 5-9-րդ կետերում նշված դեպքերում:
17. Տարածքային կենտրոնն աշխատանք փնտրող անձին տարվա մեջ առնվազն մեկ անգամ հրավիրում է տարածքային կենտրոն՝ հարմար աշխատանքի առաջարկ ներկայացնելու նպատակով։
18. Աշխատանք փնտրող անձը տարածքային կենտրոնի կողմից համարվում է հրավիրված՝ բջջային հեռախոսին և (կամ) էլեկտրոնային հասցեին տարածքային կենտրոն ներկայանալու օրվա մասին հաղորդագրություն ստանալու դեպքերում:
19. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դեպքում գործազուրկի կարգավիճակը կասեցնելիս գործազուրկը հաշվառումից չի հանվում և համարվում է հաշվառված, որպես աշխատանք փնտրող անձ: Ժամանակավոր զբաղվածության ժամկետն ավարտելու դեպքում գործազուրկի կարգավիճակը վերականգնելու օրվանից տվյալ գործազուրկը համարվում է հաշվառված՝ որպես աշխատանք փնտրող գործազուրկ:
20. Այն դեպքում, երբ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքով սահմանված՝ բնակչության անձնական հաշվառման տվյալների տեղեկատվական համակարգում (ռեգիստրում) ներառված տվյալների համաձայն՝ աշխատանք փնտրող անձը տեղափոխվել է իր հաշվառումն իրականացրած տարածքային կենտրոնի սպասարկման վայրից դուրս գտնվող այլ բնակության վայր, աշխատանք փնտրող անձը նոր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն է ներկայացնում անձնագիրը կամ նույնականացման քարտը, ինչպես նաև նոր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոնում հաշվառվելու համար գրավոր դիմում` նշելով հետադարձ ծանուցման հասցեն և իր հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե): Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձն անձնագրի կամ նույնականացման քարտի փոխարեն ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը, իսկ փախստականի կարգավիճակ ունեցող անձը` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը կամ փախստականի նույնականացման քարտը:
21. Սույն կարգի 20-րդ կետով նախատեսված բոլոր փաստաթղթերը տարածքային կենտրոնի կողմից ստանալու օրն աշխատանք փնտրող տվյալ անձի նախկին բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոնը նրան հանում է հաշվառումից: Աշխատանք փնտրող անձը նոր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոնում համարվում է հաշվառված՝ նախկին բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոնի կողմից իրեն հաշվառումից հանելու օրը:
22. Առցանց եղանակով հաշվառման դեպքում, երբ աշխատանք փնտրող անձը հարթակի միջոցով դիմում է նոր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն, ապա այդ տարածքային կենտրոնի մասնագետը տեսնում է այդ անձի ողջ տվյալների պատմությունը՝ նոր գործը շարունակելու հնարավորությամբ, իսկ նախկին բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոնի մասնագետը՝ իր մոտից տեղափոխված կարգավիճակով։
Ձև 1
|
»: |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
04.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 սեպտեմբերի 2025 թվական: