Գլխավոր տեղեկություն
Համար
N 1275-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.01-2025.09.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.09.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.09.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 սեպտեմբերի 2025 թվականի N 1275-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշմամբ հաստատված կարգի 38-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված Կառավարության պարտքի սպասարկման արտաքին տոկոսավճարներից Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել 13,214,638.1 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով՝ 4,514,638.1 հազ. դրամ և «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով՝ 8,700,000.0 հազ. դրամ)՝ դպրոցաշինության ծրագրերի շարունակական իրականացման նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև մի շարք գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1236 ծրագրի 32005 միջոցառման «ՀՀ Արմավիրի մարզ» տողում «1-ին եռամսյակ» սյունակում «182,000.0» թվերը փոխարինել «256,629.4» թվերով.

2) 1236 ծրագրի 32005 միջոցառման «գ. Հայկավանի կրթահամալիր» տողում «1-ին եռամսյակ» սյունակում «181,192.2» թվերը փոխարինել «106,562.8» թվերով.

3) 1236 ծրագրի 32005 միջոցառման «ՀՀ Գեղարքունիքի մարզ» տողում «1-ին եռամսյակ» սյունակում «360,000.0» թվերը փոխարինել «325,416.2» թվերով.

4) 1236 ծրագրի 32005 միջոցառման «գ. Արեգունու կրթահամալիր» տողում «1-ին եռամսյակ» սյունակում «170,000.0» թվերը փոխարինել «135,416.2» թվերով.

5) 1236 ծրագրի 32005 միջոցառման «ՀՀ Սյունիքի մարզ» տողում «1-ին եռամսյակ» սյունակում «1,080,334.9» թվերը փոխարինել «1,040,289.3» թվերով.

6) 1236 ծրագրի 32005 միջոցառման «գ. Ակների կրթահամալիր» տողում «1-ին եռամսյակ» սյունակում «130,000.0» թվերը փոխարինել «89,954.4» թվերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 847-Ն որոշման N 2 հավելվածում 1236 ծրագրի 32004 միջոցառման «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» կատարողի մասում «Շենքերի և շինությունների շինարարություն» բառերը փոխարինել «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» բառերով։

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 979-Ն որոշման N 3 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) 1236 ծրագրի 32001 միջոցառման «ՀՀ քաղաքաշինության կոմիտե» կատարողի մասում «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածի տողում «Ինն ամիս» սյունակում «542,687.7» թվերը փոխարինել «526,687.7» թվերով, իսկ «Տարի» սյունակում «734,826.8» թվերը փոխարինել «718,826.8» թվերով.

2) 1236 ծրագրի 32001 միջոցառման «ՀՀ քաղաքաշինության կոմիտե» կատարողի մասում ավելացնել «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածը՝ «Ինն ամիս» և «Տարի» ժամանակահատվածների համար 16,000.0 հազ. դրամ գումարի չափով։

6. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ 2024 թվականի մայիսի 15-ի N ՀՀԿԳՄՍՆԳՀԱՊՁԲ-24/43 բժշկական կահույքի մատակարարման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «ՇԵՆ-ԴԵԿՈՐ» ՍՊԸ-ին, որը հանդիսանում է «ՇԻՆԱՐԱՐ ԱԳՐՈ» ՍՊԸ-ի իրավահաջորդ, տրամադրել 5,023.2 հազ. դրամ գումար՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի 1236 ծրագրի 32006 միջոցառման բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածով՝ որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ):

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

04.09.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

սեպտեմբերի 4-ի N 1275-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

սեպտեմբերի 4-ի N 1275-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2025 թվականի

սեպտեմբերի 4-ի N 1275-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2025 թվականի

սեպտեմբերի 4-ի N 1275-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2025 թվականի

սեպտեմբերի 4-ի N 1275-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2025 թվականի

սեպտեմբերի 4-ի N 1275-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2025 թվականի

սեպտեմբերի 4-ի N 1275-Ն որոշման

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2025 թվականի

սեպտեմբերի 4-ի N 1275-Ն որոշման

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2025 թվականի

սեպտեմբերի 4-ի N 1275-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 սեպտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան