Գլխավոր տեղեկություն
Համար
ՆԿ-160-Ա
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.10.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.10.07/49(783) Հոդ.1128
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
02.10.2010
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով, Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման նպատակով որոշում եմ.

1. Ստեղծել Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման մշտական հիմունքներով գործող պետական հանձնաժողով հետևյալ կազմով`

 

Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

   
Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար

   
Սամվել ՆԻԿՈՅԱՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

   
Հարություն ՔՈՒՇԿՅԱՆ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար

   
Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար

   
Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար

   
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար

   
Սեյրան ՕՀԱՆՅԱՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար

   
Արթուր ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար

   
Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար

   
Տիգրան ԴԱՎԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար

   
Ալիկ ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ

   
Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ-տոնական միջոցառումների համակարգող)

   
Հրաչյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետ

   
Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար

   
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)

   
Արշակ եպիսկոպոս ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ (համաձայնությամբ)

   
Ալեքսան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

   
Մերի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ

   
Արմեն ԳԻՉՅԱՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ

   
Վարդան ԱՍՈՅԱՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետ:

2. Հանձնաժողովին` յուրաքանչյուր տարի մինչև մարտի 31-ը մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տվյալ տարվա` Անկախության տոնին նվիրված միջոցառումների ծրագիրը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սահմանված կարգով ապահովել Անկախության տոնին նվիրված միջոցառումների անցկացման ֆինանսավորումը և իրականացումը:

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
 Նախագահ

Ս. Սարգսյան


2010 թ. հոկտեմբերի 2
Երևան
ՆԿ-160-Ա