Գլխավոր տեղեկություն
Համար
N 1242-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.01-2025.09.14 Պաշտոնական հրապարակման օրը 02.09.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.08.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 օգոստոսի 2025 թվականի N 1242-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 16․1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

01.09.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

օգոստոսի 28-ի N 1242-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «12002. Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման շրջանակներում հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ հաստատություն) մանկավարժական աշխատողներին և դպրոցահասակ երեխաներին (այսուհետ՝ սովորողներ) տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման (այսուհետ՝ փոխհատուցում) պայմանները, ինչպես նաև չափի որոշման և տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2․ Սույն կարգով հաստատությունների մանկավարժական աշխատողներին և սովորողներին տրանսպորտային ծառայությունների փոխհատուցում տրվում է՝

1) հանրակրթության մատչելիությունն ապահովելու նպատակով.

2) դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրից օգտվելու նպատակով։

 

2. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

3․ Հանրակրթության մատչելիությունն ապահովելու նպատակով մանկավարժական աշխատողներին և սովորողներին փոխհատուցումը տրվում է Հայաստանի Հանրապետության մարզերում տեղակայված հաստատությունների՝

1) այն ուսուցիչներին (նաև դասավանդող նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցիչներին (զինղեկներին), ուսուցչի օգնականներին և հատուկ մանկավարժներին, հոգեբաններին), որոնք հանդիսանում են իրենց փաստացի բնակության վայրից (համայնքից) տարբերվող այլ բնակավայրում տեղակայված (որի հեռավորությունն իրենց բնակության վայրից ավելի է 5 կմ-ից) հաստատության ուսուցիչ 0.5 և ավելի հաստիքային դրույքով.

2) սովորողներին, որոնք իրենց փաստացի բնակության վայրում (համայնքում, բնակավայրում) հաստատության բացակայությամբ պայմանավորված կամ իրենց փաստացի բնակության վայրում (համայնքում, բնակավայրում) առկա հաստատությունում տվյալ մակարդակի ծրագրի (հաշվի առնելով նաև լեզվային առանձնահատկությունները, ինչպես նաև ավագ դպրոցներում հոսքային և ենթահոսքային կրթության առկայությունը) բացակայությամբ պայմանավորված ուսումն ստանում են այլ բնակավայրում տեղակայված հաստատությունում: Սովորողներին փոխհատուցում տրվում է նաև քննության օրերի ընթացքում:

4․ Այն հաստատությունները, որոնք սովորողների և (կամ) մանկավարժական աշխատողների ուղևորափոխադրման նպատակով իրենց հաշվեկշռում ունեն տրանսպորտային միջոցներ և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ստանում են վառելիքի և (կամ) վարորդի աշխատավարձի և (կամ) այլ տրանսպորտային ծախսերի գծով փոխհատուցում, սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված միջոցառման շրջանակներում փոխհատուցում ստանում են առկա տրանսպորտային միջոցների նստատեղերի և սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված միջոցառման շահառուների թվի տարբերության հաշվարկով։

5. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ուսուցչի 0.5 և ավելի հաստիքային դրույքի սահմանափակումը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկված բնակավայրերում տեղակայված հաստատությունների մանկավարժական աշխատողների, ինչպես նաև տվյալ հաստատությունում դասավանդվող տվյալ առարկայի գծով միակ ուսուցիչը հանդիսացող մանկավարժական աշխատողների վրա։

6․ Փոխհատուցման առավելագույն չափ է համարվում (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար)`

1) միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված փոխադրավարձը.

2) միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված փոխադրավարձը.

3) միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում՝ յուրաքանչյուր կմ-ի համար 25 դրամ, բայց ոչ պակաս, քան 200 դրամը (հաշվարկված երկու ուղղությամբ) յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար.

4) միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում՝ տվյալ բնակավայրից տվյալ դպրոց երթևեկող սույն կարգի 3-րդ կետում ընդգրկված մանկավարժական աշխատողների և սովորողների թիվը առավելագույնը 4 լինելու դեպքում և դրանից պակաս լինելու դեպքում՝ 1000 դրամ (հաշվարկված երկու ուղղությամբ) յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար՝ հավասար չափերով բաշխված այդ մանկավարժական աշխատողների և սովորողների միջև։

7. Սույն կարգի 6-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի համաձայն հաշվարկված սակագների միջև տարբերության առկայության դեպքում կիրառվում է մանկավարժական աշխատողների և սովորողների համար նախընտրելի տարբերակը:

8. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին և 6-րդ կետի 3-րդ ենթակետերով նախատեսված հեռավորության հաշվարկման համար հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով հաստատված վարչական տարածքների միավորների միջև հեռավորությունները, իսկ այդ հրամանում որոշ բնակավայրերի (վարչական տարածքների) միջև հեռավորության բացակայության դեպքում հաշվարկվում է այդ բնակավայրերի (վարչական տարածքների) փոստային բաժանմունքների միջև ընկած ճանապարհային հեռավորությունը։ Սույն կարգի 6-րդ կետում նշված միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների համար սահմանված փոխադրավարձը հաշվարկվում է համաձայն Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգին համապատասխան լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում մրցույթի արդյունքներով հրապարակված ներմարզային, միջմարզային և միասնական նոր երթուղային ցանցի փոխադրավարձերի։

9. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված միջոցառման շահառու հանդիսացող յուրաքանչյուր շահառուի ամսական փոխհատուցման առավելագույն չափը չի կարող գերազանցել 20200 դրամը, իսկ ուսումնական տարվա ընթացքում երթևեկ օրերի առավելագույն թիվը 5-օրյա ուսումնական շաբաթվա դեպքում 3-12-րդ դասարաններում ընդունվում է հավասար 170-ի, 1-ին դասարանում՝ 150-ի, 2-րդ դասարանում՝ 160-ի, իսկ 6-օրյա ուսումնական շաբաթվա դեպքում 3-12-րդ դասարաններում ընդունվում է հավասար 204-ի, 1-ին դասարանում՝ 180-ի, 2-րդ դասարանում՝ 192-ի:

10. Հաստատությունը մինչև յուրաքանչյուր տարվա հունվար ամսվա երրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվա ավարտը կրթության կառավարման տեղեկատվական համակարգ (այսուհետ՝ ԿԿՏՀ) է մուտքագրում սույն կարգի շահառուների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը և հաստատում այն։ Հաստատության գործադիր մարմնի ղեկավարը պատասխանատու է էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների իսկության և ամբողջականության համար:

11․ Սույն կարգի 10-րդ կետում նշված ժամկետի ավարտից հետո միջոցառման համար պետական լիազորված մարմնի պատասխանատու ստորաբաժանումն ուսումնասիրում է ԿԿՏՀ-ից ինքնաշխատ եղանակով ձևավորված տեղեկատվու թյունը (Ձև 1 և Ձև 2), տասն աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է այդ տեղեկատվությունում առկա ոչ ֆինանսական ցուցանիշները և դրանք ոչ արժանահավատ համարելու դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է հաստատությանը տեղեկատվության ճշգրտման կամ լրամշակման անհրաժեշտության մասին, իսկ արժանահավատ համարելու, ինչպես նաև ոչ արժանահավատ համարված տեղեկատվությունը սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով լրամշակման կամ շտկման կամ պարզաբանման դեպքում ինքնաշխատ եղանակով ձևավորում է ամփոփ տեղեկությունը (Ձև 3) և այն հաստատելուց հետո փոխանցում է պետական լիազորված մարմնի ֆինանսաբյուջետային գործընթացն իրականացնող ստորաբաժանմանը:

12. Սույն կարգի 10-րդ կետում նշված ոչ արժանահավատ համարված տեղեկատվությունը հաստատության կողմից ենթակա է լրամշակման կամ շտկման կամ պարզաբանման մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Ընդ որում, նշված ժամկետի պահպանման պատասխանատվությունը կրում է հաստատության գործադիր մարմնի ղեկավարը։

13. Պետական լիազորված մարմնի ֆինանսաբյուջետային գործընթացն իրականացնող ստորաբաժանումն ուսումնասիրում է սույն կարգի 11-րդ կետում նշված տեղեկությունում առկա ֆինանսական ցուցանիշները և`

1) առարկություն չունենալու դեպքում նախապատրաստում և ստորագրման է ներկայացնում հաստատությունների հետ կնքվող պայմանագրերի նախագծերը.

2) առարկություններ ունենալու դեպքում վերադարձնում է շտկման։

14․ Հաստատությունների հետ կնքվող պայմանագրերում նախատեսվում են նաև դրույթներ, ըստ որոնց`

1) ֆինանսավորումն իրականացվում է եռամսյա պարբերականությամբ, կանխավճարային սկզբունքով, իսկ մարումը՝ եռամսյակային հաշվետվությամբ ընդունված ծախսերի հաշվեգրման սկզբունքով՝ մնացորդը նվազեցնելով հաջորդ եռամսյակի ֆինանսավորումից, իսկ ֆինանսական տարվա ավարտից հետո՝ վերադարձնելով պետական բյուջե.

2) հաստատությունների կողմից շահառուների փոխհատուցումն իրականացվում է բացառապես անկանխիկ եղանակով, ամսական պարբերականությամբ՝ ԿԿՏՀ-ից ինքնաշխատ եղանակով ձևավորված ամսական հաշվետվության հիման վրա.

3) պայմանագրերի ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշները ենթակա են շտկման սույն կարգի 10-13-րդ կետերով սահմանված կարգով ամփոփված տեղեկատվության հիման վրա, որի համար հիմք է ընդունվում մինչև տվյալ տարվա սեպտեմբեր ամսվա երրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվա ավարտը ԿԿՏՀ-ից ինքնաշխատ եղանակով ձևավորված տեղեկատվությունը (Ձև 1 և Ձև 2)։

15. Յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետ 5 աշխատանքային օրվա ընթացքում միջոցառման համար պետական լիազորված մարմնի պատասխանատու ստորաբաժանումն ուսումնասիրում է ԿԿՏՀ-ից ինքնաշխատ եղանակով ձևավորված եռամսյակային հաշվետվությունը (Ձև 4 և Ձև 5), հինգ աշխատանքային օրվա ընթացում ուսումնասիրում է այդ հաշվետվություններում առկա ոչ ֆինանսական ցուցանիշները և դրանք ոչ արժանահավատ համարելու դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է հաստատությանը տեղեկատվության շտկման կամ լրամշակման անհրաժեշտության մասին, իսկ արժանահավատ համարելու, ինչպես նաև ոչ արժանահավատ համարված տեղեկատվությունը սույն կարգի 12-րդ կետով սահմանված կարգով լրամշակման կամ շտկման կամ պարզաբանման դեպքում ինքնաշխատ եղանակով արտահանում է ամփոփ հաշվետվությունը (Ձև 6) և այն հաստատելուց հետո փոխանցում է պետական լիազորված մարմնի ֆինանսաբյուջետային գործընթացն իրականացնող ստորաբաժանմանը:

16․ Սահմանել, որ`

1) սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված միջոցառման շահառուին տրվում է անկանխիկ եղանակով՝ սովորողին (կամ նրա օրինական ներկայացուցչին) և մանկավարժական աշխատողին փոխանցելու միջոցով.

2) տնտեսապես արդյունավետ լինելու դեպքում «1146. Հանրակրթության» ծրագրի «Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչ հանդիսացող մարմնի որոշմամբ, իսկ դրա բացակայության դեպքում՝ հաստատության խորհրդի որոշմամբ սույն կարգի 8-10-րդ կետերով հաշվարկված գումարների շրջանակներում (բացառությամբ սույն կարգի 20-րդ կետով սահմանված դեպքերի) կարող են ձեռք բերվել նաև ուղևորափոխադրման ծառայություններ՝ պայմանով, որ այդ ծառայություններից պետք է պարտադիր կարգով օգտվեն սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված շահառուները։ Ընդ որում, ուղևորափոխադրման ծառայությունների ձեռքբերման գնման տեխնիկական բնութագրման մեջ անհրաժեշտ է նաև ներառել վարորդին և նրա հագուստին ներկայացվող, ինչպես նաև ուղևորափոխադրող մեքենայի տեխնիկական վիճակի պայմանների մասին դրույթներ՝ պահպանելով նաև «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման դեպքերը (այդ թվում` պարտադիր), պարբերականությունը, իրականացման կարգը, տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների, բժշկական ցուցումների և բժշկական սահմանափակումների ցանկերը, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի N 1327-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 383-Ն որոշմամբ սահմանված պահանջները.

3) հաստատության շենքի հիմնանորոգման/վերակառուցման կամ նորի կառուցման դեպքում շենքի ապամոնտաժման պատճառով այլ բնակավայրում տեղակայված դպրոցում ուսումնական գործընթացը կազմակերպելու համար 16-րդ կետի 2-րդ ենթակետի կիրառման շրջանակներում ձեռք բերվող ուղևորափոխադրման ծառայությունների արժեքը մինչև տվյալ դպրոցի շենքի շահագործման հանձնելը հաշվարկվում է փոխադրման նպատակով իրականացված մրցույթի արդյունքում ձևավորված գնի հիման վրա՝ համաձայնեցնելով կրթության կառավարման պետական լիազորված մարմնի հետ.

4) սույն որոշման շահառուներ հանդիսացող մանկավարժական աշխատողներին փոխհատուցում տրվում է միայն ուսումնական պլանով իրենց հատկացված դասաժամեր ունեցող օրերի համար՝ հաշվի առնելով հաճախումները.

5) սույն որոշման շահառուներ հանդիսացող աշակերտներին փոխհատուցում տրվում է այն ուսումնառության օրերի համար, որոնց դասացուցակով նախատեսված դասաժամերին իրենց մասնակցությունը (ներկայությունը) կազմել է 50 տոկոսից ավելի:

17․ Սույն կարգի 11-րդ և 14-րդ կետերում նշված Ձև 1-ը և Ձև 2-ը, ինչպես նաև սույն կարգի 15-րդ կետում նշված Ձև 4-ը և Ձև 5-ը ԿԿՏՀ-ից ինքնաշխատ եղանակով չձևավորվելու դեպքում լրացվում են հաստատության կողմից, հաստատվում են հաստատության գործադիր մարմնի ղեկավարի կողմից և սույն կարգի 11-րդ և 15-րդ կետերում նշված ժամկետներում ներկայացվում են պետական լիազորված մարմին, իսկ սույն կարգի 11-րդ և 15-րդ կետերում նշված Ձև 3-ը և Ձև 6-ը ԿԿՏՀ-ից ինքնաշխատ եղանակով չձևավորվելու դեպքում կազմվում են պետական լիազորված մարմնի պատասխանատու ստորաբաժանման կողմից։

 

3․ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱԺԱՆՈՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԾՐԱԳՐԻՑ ՕԳՏՎՈՂ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

18․ Դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրից օգտվող մանկավարժական աշխատողներին և սովորողներին փոխհատուցումը տրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1168 Արվեստների ծրագիր» «11005 Մշակութային միջոցառումների իրականացում» միջոցառման «Աջակցություն կրթամշակութային նախագծերին» ուղղության շրջանակում «Դպրոցական բաժանորդային համակարգի» ծրագրից (այսուհետ՝ ծրագիր) օգտվող և հաստատության տեղակայման վայրից տարբերվող այլ բնակավայրում տեղակայված ավելի քան 30 կմ հեռու գտնվող մշակութային հաստատություններ ծրագրի շրջանակներում այցելելու դեպքում։

19․ Սույն կարգի 18-րդ կետում նշված փոխհատուցման չափը որոշվում է սույն կարգի 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դրույթներին համապատասխան։

20. Փոխհատուցում տրվում է, եթե ծրագրի շրջանակում ավելի մոտ գտնվող մշակութային համապատասխան հաստատություն չկա:

21․ Սույն կարգի 18-րդ կետով նախատեսված փոխհատուցումն ստանալու նպատակով հաստատությունը ձեռք է բերում ուղևորափոխադրման ծառայություններ, որի արժեքը սույն կարգի 19-րդ կետում նշված արժեքը գերազանցելու դեպքում գերազանցող մասով սույն կարգով սահմանված փոխհատուցումը չի տրվում։

22․ Հաստատությունը մինչև յուրաքանչյուր տարվա հունվար ամսվա վերջին աշխատանքային օրվա ավարտը, ըստ ենթակայության, պետական լիազորված մարմին է ներկայացնում տվյալ տարվա ընթացքում ծրագրի շրջանակներում նախատեսվող այցելությունների վերաբերյալ հայտը՝ այն նախապես համաձայնեցնելով մշակութային կազմակերպությունների հետ։ Հայտը պետք է պարունակի նաև ոչ ֆինանսական (այցելությունների վայրերի, հաստատությունից դրանց հեռավորության, ժամկետների, սովորողների և անհրաժեշտ տրանսպորտային միջոցների քանակի մասին) և ֆինանսական ցուցանիշներ։ Էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում սույն կետում նշված հայտը ներկայացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով։

23․ Մարզպետի աշխատակազմը սույն կարգի 22-րդ կետում նշված հայտերն ստանալուց հետո դրանք ամփոփում և ամփոփված հայտերը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են նախարարություն, իսկ էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում՝ հաստատում դրանք:

24. Նախարարության տվյալ բյուջետային միջոցառման համար պատասխանատու ստորաբաժանումը նախարարության ենթակայության հաստատություններից սույն կարգի 22-րդ կետում նշված, ինչպես նաև մարզպետների աշխատակազմերից սույն կարգի 23-րդ կետում նշված հայտերն ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում ուսումնասիրում է հայտերում առկա ոչ ֆինանսական ցուցանիշները և նախարարության գլխավոր քարտուղարին է ներկայացնում նշված տեղեկատվության վերաբերյալ իր դիրքորոշումը և վերջնական ամփոփ հայտերը, իսկ էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում՝ հաստատում դրանք:

25. Սույն կարգի 24-րդ կետում նշված հաստատված հայտերի հիման վրա հաստատությունների հետ կնքվում են ֆինանսավորման պայմանագրեր, իսկ ֆինանսավորումն իրականացվում է եռամսյակային կտրվածքով փաստացի ոչ ֆինանսական ցուցանիշների հիման վրա՝ համապատասխան հաշվետվություններն ընդունվելուց հետո։

 

Ձև 1

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«-----------------------------------------------------------------------------------------------------------------------» ՊՈԱԿ

(հաստատության անվանումը)

 

աշակերտների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ

 

NN

ը/կ

աշակերտի անունը, ազգանունը

դասա-րանը

փաս-տացի բնա-կության վայրը

հեռավո-րությունը հաստա-տութ-յունից

/կմ/

հաշվարկ-ված սա-կագինը (հաշվարկ-ված երկու ուղղութ-յամբ)

 /դրամ/

ուս. պլանով հաստատված ուսումնական օրերի թիվը

փոխհա-տուցման ենթակա գումարը

/հազար դրամ/

ուս. պլանով հաստատված ուսումնական օրերի թիվը

փոխհա-տուցման ենթակա գումարը

/հազար դրամ/

ԸՆԴԱՄԵՆԸ ՓՈԽՀԱ-ՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐ

/հազար դրամ/

Այլ նշումներ

1-ին կիսամյակում

2-րդ կիսամյակում

 

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

5

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

6

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

7

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

․․․

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

․․․

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

․․․

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

 

0.00

 

0.00

0.0

 

 

 

____________________________

տեղեկատվության ձևավորման

ամսաթիվը

Ձև 2

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«-----------------------------------------------------------------------------------------------------------------------» ՊՈԱԿ

(հաստատության անվանումը)

 

մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ

 

NN

ը/կ

մանկավար-ժական աշխատողի անունը, ազգանունը

հաստի-քային դրույքը

փաս-տացի բնա-կության վայրը

հեռավո-րությունը հաստա-տությունից

 /կմ/

հաշվարկված սակագինը (հաշվարկված երկու ուղղությամբ)

/դրամ/

ուս. պլանով հաս-տատված ուսում-նական օրերի թիվը

փոխհա-տուցման ենթակա գումարը

/հազար դրամ/

ուս. պլանով հաս-տատված ուսում-նական օրերի թիվը

փոխհա-տուցման ենթակա գումարը

/հազար դրամ/

ԸՆԴԱՄԵՆԸ ՓՈԽՀԱ-ՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐ

/հազար դրամ/

Այլ նշումներ

1-ին կիսամյակում

2-րդ կիսամյակում

   

1

                     

2

                     

3

                     

4

                     

5

                     

․․․

                     

․․․

                     

Ընդամենը

         

0.00

 

0.00

0.0

 

 

 

____________________________

տեղեկատվության ձևավորման

ամսաթիվը

Ձև 3

 

ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ուսումնական հաստատությունների աշակերտների և մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծախսերի փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ

 

NN

ը/կ

հաստատության անվանումը

փոխհատուցում ստացող աշակերտների

փոխհատուցում ստացող մանկավարժական

աշխատողների

Ընդամենը

թիվը

գումարը

/հազ․ դրամ/

թիվը

գումարը

/հազ․ դրամ/

փոխհատուցում ստացող անձանց թիվը

գումարը

/հազ․ դրամ/

1

 

 

 

 

 

0

0.00

2

 

 

 

 

 

0

0.00

3

 

 

 

 

 

0

0.00

4

 

 

 

 

 

0

0.00

5

 

 

 

 

 

0

0.00

6

 

 

 

 

 

0

0.00

7

 

 

 

 

 

0

0.00

...

 

 

 

 

 

0

0.00

....

 

 

 

 

 

0

0.00

Ընդամենը

0

0

0

0

0

0

 

____________________________

տեղեկատվության ձևավորման

ամսաթիվը

 

Ձև 4

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

«-----------------------------------------------------------------------------------------------------------------------» ՊՈԱԿ

(հաստատության անվանումը)

 

202...թ․ -ին եռամսյակ

 

աշակերտների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ

 

NN

ը/կ

աշա-կեր-տի անու-նը, ազգա-նունը

դասա- րանը

փաս-տացի բնա-կութ-յան վայրը

հե-ռավո-րութ-յունը հաս-տա-տու-թյունից

 /կմ/

հաշ-վարկ-ված սակա-գինը (հաշ-վարկ-ված

երկու ուղղու-թյամբ)

 /դրամ/

Փաստացի հաճախած օրերի թիվը՝

ըստ ամիսների

փաս-տացի հաճա-խած օրերի թիվը

փոխ-հա-տուց-ման ենթա-կա

գու-մարը

/հա-զար դրամ/

Փաստացի հաճախած օրերի թիվը՝

ըստ ամիսների

փաս-տացի հա-ճա-խած օրե-րի թիվը

փոխ-հա-տուց-ման ենթա-կա գու-մարը

/հազար դրամ/

ԸՆԴԱ-ՄԵՆԸ ՓՈԽ-ՀԱ-ՏՈՒՑ-ՄԱՆ ԵՆԹԱ-ԿԱ ԳՈՒ-ՄԱՐ

/հազար դրամ/

Այլ նշում-ներ

հուն-վար

փետր-վար

մարտ

ապ-րիլ

մա-յիս

1-ին կիսամյակ

սեպ-տեմ-բեր

հոկ-տեմ-բեր

նոյեմ-բեր

դեկ-տեմ-բեր

2-րդ կիսամյակ

 

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

 

 

 

 

0

0

0

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

 

 

 

 

0

0

0

 

3

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

 

 

 

 

0

0

0

 

4

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

 

 

 

 

0

0

0

 

5

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

 

 

 

 

0

0

0

 

․․․

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

 

 

 

 

0

0

0

 

․․․

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

 

 

 

 

0

0

0

 

Ընդամենը

 

 

 

 

0

0

0

0

0

0

0

0

0

0

0

0

0

0

0

 

____________________________

տեղեկատվության ձևավորման

ամսաթիվը

 

Ձև 5

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

«-----------------------------------------------------------------------------------------------------------------------» ՊՈԱԿ

(հաստատության անվանումը)

 

202...թ․ -ին եռամսյակ

 

մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ

 

NN

ը/կ

ման-կա-վար-ժա-կան աշխա-տողի անու-նը, ազգա-նունը

հաս-տի-քային դրույ-քը

փաս-տացի բնա-կու-թյան վայրը

հեռա-վորու-թյունը հաս-տա-տու-թյու-նից

/կմ/

հաշ-վարկ-ված սակա-գինը (հաշ-վարկ-ված երկու ուղղու-թյամբ)

/դրամ/

Փաստացի հաճախած օրերի թիվը՝

ըստ ամիսների

փաս-տացի հաճա-խած օրերի թիվը

փոխ-հա-տուց-ման ենթա-կա Ժգու-մարը

/հա-զար դրամ/

Փաստացի հաճախած օրերի թիվը՝

ըստ ամիսների

փաս-տացի հաճա-խած օրերի թիվը

փոխ-հա-տուց-ման ենթա-կա գու-մարը

ԸՆԴԱ-ՄԵՆԸ ՓՈԽ-ՀԱ-ՏՈՒՑ-ՄԱՆ ԵՆԹԱ-ԿԱ ԳՈՒ-ՄԱՐ

/հազար դրամ/

Այլ նշում- ներ

հուն-վար

փետր-վար

մարտ

ապ-րիլ

մա-յիս

1-ին կիսա-մյակ

սեպ-տեմ-բեր

հոկ-տեմ-բեր

նո-յեմ-բեր

դեկ-տեմ-բեր

2-րդ կիսամյակ

 

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

 

 

 

 

0

0

0

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

 

 

 

 

0

0

0

 

3

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

 

 

 

 

0

0

0

 

4

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

 

 

 

 

0

0

0

 

5

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

 

 

 

 

0

0

0

 

6

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

 

 

 

 

0

0

0

 

7

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

 

 

 

 

0

0

0

 

․․․

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

 

 

 

 

0

0

0

 

․․․

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

0

 

 

 

 

0

0

0

 

Ընդամենը

 

 

 

 

0

0

0

0

0

0

0

0

0

0

0

0

0

0

0

 

 

____________________________

տեղեկատվության ձևավորման

ամսաթիվը

 

Ձև 6

 

ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ուսումնական հաստատությունների աշակերտների և մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծախսերի փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ

 

202...թ․ -ին եռամսյակ

 

NN

ը/կ

հաստատության անվանումը

փոխհատուցում ստացող ուսանողների

փոխհատուցում ստացող մանկավարժական աշխատողների

Ընդամենը

թիվը

գումարը

/հազ․ դրամ/

թիվը

գումարը

/հազ․ դրամ/

փոխհատուցում ստացող անձանց թիվը

գումարը

/հազ․ դրամ/

1

 

 

 

 

 

0

0.00

2

 

 

 

 

 

0

0.00

3

 

 

 

 

 

0

0.00

4

 

 

 

 

 

0

0.00

5

 

 

 

 

 

0

0.00

6

 

 

 

 

 

0

0.00

7

 

 

 

 

 

0

0.00

...

 

 

 

 

 

0

0.00

....

 

 

 

 

 

0

0.00

Ընդամենը

0

0

0

0

0

0

 

 

____________________________

տեղեկատվության ձևավորման

ամսաթիվը

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

01.09.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 սեպտեմբերի 2025 թվական: