ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 577-Ն
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՄԵԴԱԼԻ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՁԵՎԵՐԸ ԵՎ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Փրկարար ծառայության մասին» օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) փրկարար ծառայության՝
1) «Փառքի խաչ» մեդալ.
2) «Համագործակցություն հանուն փրկության» մեդալ.
3) «Անբասիր ծառայության համար» մեդալ.
4) «Լավագույն հրշեջ-փրկարար» մեդալ.
5) «Անվեհեր փրկարար» մեդալ.
6) «Փրկություն, օգնություն» մեդալ.
7) «Փրկարարական ծառայությունում երկարամյա ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալ.
8) «Փրկարարական ծառայությունում երկարամյա ծառայության համար» 2-րդ աստիճանի մեդալ.
9) «Փրկարարական ծառայությունում երկարամյա ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալ.
10) «Փրկարարական ծառայությունում գերազանց ծառայության համար» կրծքանշան.
11) «Միջազգային կարգի փրկարար» կրծքանշան.
12) «Առաջին կարգի փրկարար» կրծքանշան.
13) «Երկրորդ կարգի փրկարար» կրծքանշան.
14) «Երրորդ կարգի փրկարար» կրծքանշան.
15) «Փրկարար» կրծքանշան։
2. Սույն որոշմամբ սահմանված մեդալների և կրծքանշանների աստիճանակարգությունը որոշվում է ըստ սույն որոշման 1-ին կետով սահմանված հերթականության:
3. Հաստատել՝
1) «Փառքի խաչ» մեդալի տեսակը, ձևը և շնորհման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) «Համագործակցություն հանուն փրկության» մեդալի տեսակը, ձևը և շնորհման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) «Անբասիր ծառայության համար» մեդալի տեսակը, ձևը և շնորհման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) «Լավագույն հրշեջ-փրկարար» մեդալի տեսակը, ձևը և շնորհման կարգը՝ համաձայն N 4 հավելվածի.
5) «Անվեհեր փրկարար» մեդալի տեսակը, ձևը և շնորհման կարգը՝ համաձայն N 5 հավելվածի.
6) «Փրկություն, օգնություն» մեդալի տեսակը, ձևը և շնորհման կարգը՝ համաձայն N 6 հավելվածի.
7) «Փրկարարական ծառայությունում երկարամյա ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալի տեսակը, ձևը և շնորհման կարգը՝ համաձայն N 7 հավելվածի.
8) «Փրկարարական ծառայությունում երկարամյա ծառայության համար» 2-րդ աստիճանի մեդալի տեսակը, ձևը և շնորհման կարգը՝ համաձայն N 8 հավելվածի.
9) «Փրկարարական ծառայությունում երկարամյա ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալի տեսակը, ձևը և շնորհման կարգը՝ համաձայն N 9 հավելվածի.
10) «Փրկարարական ծառայությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանի տեսակը, ձևը և շնորհման կարգը՝ համաձայն N 10 հավելվածի.
11) «Միջազգային կարգի փրկարար» կրծքանշանի տեսակը, ձևը և շնորհման կարգը՝ համաձայն N 11 հավելվածի.
12) «Առաջին կարգի փրկարար» կրծքանշանի տեսակը, ձևը և շնորհման կարգը՝ համաձայն N 12 հավելվածի.
13) «Երկրորդ կարգի փրկարար» կրծքանշանի տեսակը, ձևը և շնորհման կարգը՝ համաձայն N 13 հավելվածի.
14) «Երրորդ կարգի փրկարար» կրծքանշանի տեսակը, ձևը և շնորհման կարգը՝ համաձայն N 14 հավելվածի.
15) «Փրկարար» կրծքանշանի տեսակը, ձևը և շնորհման կարգը՝ համաձայն N 15 հավելվածի։
4. Մեդալների և կրծքանշանների շնորհման հետ կապված կազմակերպչական և ընթացակարգային աշխատանքներն իրականացնում է նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունը:
5. Ուժը կորցրած ճանաչել 2020 թվականի սեպտեմբերի 10-ի Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի «Փրկարար ծառայողի մեդալի և կրծքանշանի տեսակները, ձևերը և շնորհման կարգը սահմանելու մասին» N 550-Ն որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
01.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ փոխվարչապետի N 577-Ն որոշման |
«ՓԱՌՔԻ ԽԱՉ» ՄԵԴԱԼԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ ԵՎ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ
1. «Փառքի խաչ» մեդալը (ձևը կցվում է) շնորհվում է փրկարարական ծառայողներին:
2. «Փառքի խաչ» մեդալը շնորհում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը (այսուհետ՝ Նախարար):
3. «Փառքի խաչ» մեդալը բաղկացած է 2 մասից՝ ցինկապատ պողպատե հնգանկյուն կախիչից և դրան կապօղակով ամրացած մետաղյա խաչից, որի վրա փռված է 41.5 մմ x 41.5 մմ չափի հավասարաչափ արծիվ՝ կրծքին վահան: 15 x 15 մմ չափերի քառակուսի, ներքևի եզրում լծորդում ունեցող վահանը բաժանված է չորս հավասար մասի. կենտրոնում՝ շրջանի վրա, փորագրված է ջրհեղեղով շրջափակված Արարատ լեռը, գագաթին՝ Նոյան տապանը: Վահանի յուրաքանչյուր անկյունում՝ աջից ձախ, պատկերված են չորս փրկարարական գործողություններ. հրդեհի մարում, փրկարարի օգնություն, ուղղաթիռ՝ աստիճանով, երկու աղավնի՝ ութաթև աստղով:
4. «Փառքի խաչ» մեդալի վրայի արծիվը ոսկեգույն է, որի վեր բարձրացրած թևերը խորհրդանշում են պաշտպանվելու և դիմագրավելու հատկություն: Մեդալի հիմքը խորհրդանշում է խաչը, որի գունավոր չորս հիմնական թևերը բաց շագանակագույն են, իսկ Մասիս սարը և Նոյան տապանը, սև ուրվագծումից բացի, ունեն համապատասխան երանգներ՝ կարմրաբոց հրդեհ, ոսկեգույն փրկարարական պարան, փրկարարական ուղղաթիռ: Ոսկեգույն երանգով պատկերված է փրկարարություն խորհրդանշող ութաթև աստղը՝ քաղաքացիական պաշտպանության եռանկյան կապույտ խորհրդանիշով: Մեդալի կախիչը ասեղային ամրակով է։ Կախիչի չափսերն են՝ 39x27x39x24x24, որը երեսպատված է 24 մմ լայնություն ունեցող մետաքսե մուարե նարնջագույն ժապավենով: Ժապավենի երկու եզրերով անցնում են մոխրագույն՝ 1 մմ լայնությամբ զոլակներ։ Կախիչի կենտրոնով իրար զուգահեռ անցնում են 5 մմ լայնությամբ երկնագույն երկու զոլակներ 8 մմ հեռավորության վրա:
5. «Փառքի խաչ» մեդալի դարձերեսի կենտրոնական մասում երեք շարքով, 2.0 տառաչափով առկա է «ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» լազերային փորագրությամբ հայերեն գրությունը։ Արտաքին տեսքը՝ համաձայն նկարի:
6. «Փառքի խաչ» մեդալի հետ տրվում է վկայական:
Ձև
«Փառքի խաչ» մեդալի
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
01.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ փոխվարչապետի N 577-Ն որոշման |
«ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ» ՄԵԴԱԼԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ ԵՎ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ
1. «Համագործակցություն հանուն փրկության» մեդալը (ձևը կցվում է) շնորհվում է փրկարարական ծառայողներին, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց` արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման, ինչպես նաև փրկարարական աշխատանքների ընթացքում ցուցաբերած արիության, խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար:
2. «Համագործակցություն հանուն փրկության» մեդալը շնորհում է Նախարարը և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալը։
3. «Համագործակցություն հանուն փրկության» մեդալը բաղկացած է երկու մասից՝ ցինկապատ պողպատե հնգանկյուն կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Կախիչը դարձերեսի կողմից ունի հատուկ ասեղային ամրակ` պարգևատրվածի հագուստին ամրանալու համար: Կախիչի չափսերն են՝ 39x27x39x24x24։ Կախիչը պաստառապատված է 24 մմ լայնություն ունեցող դարչնագույն մետաքսյա ժապավենով: Ժապավենի եզրերը եզերված են 2 մմ լայնություն ունեցող մոխրագույն շերտագծով: Կախիչի ներսի կողմի եզրային հատվածից՝ 4 մմ հեռավորության վրա, վերից վար ձգվում են 6 մմ լայնությամբ մեկական կապույտ զոլակներ։ Սկավառակն արտադրվում է առնվազը 75% պղնձի պարունակությամբ համաձուլվածքից, փայլատ մակերես ստանալու տեխնոլոգիայով (էլեկտրոէռոզիոն մշակման մեթոդով ստացվող փայլուն մատային մակերես Ն2 սանդղակով), դրոշմման եղանակով, անցնում է հատուկ գալվանական մշակում և ոսկեպատվում 900-ից բարձր հարգի ոսկով` նվազագույնը 0,5 մկմ հաստությամբ: Տրամագիծը՝ 38մմ, հաստությունը՝ 2.5մմ (շեղում՝ +/- 0.2մմ):
4․ «Համագործակցություն հանուն փրկության» մեդալը իրենից ներկայացնում է ոսկեգույն շրջանակ՝ երկու կողմից եզրագծված ոսկեգույն դափնու տերևներով։ Կենտրոնում ութաթև աստղ է, աստղի կենտրոնում երկրագնդի խորհրդանիշը և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ռելիեֆային տարբերանշանը։ Երկրագնդի խորհրդանիշը ներկված է մուգ կապույտ էմալով։
5. «Համագործակցություն հանուն փրկության» մեդալի ութաթև աստղի վերին մասում գրված է «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ», իսկ ներքևի մասում` «ՀԱՆՈՒՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ» բառերը: Մեդալի դարձերեսին հորիզոնական 3 տողերով գրված են «ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը։
6. «Համագործակցություն հանուն փրկության» մեդալի հետ տրվում է վկայական:
Ձև
«Համագործակցություն հանուն փրկության» մեդալի
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
01.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 3 ՀՀ փոխվարչապետի N 577-Ն որոշման |
«ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ ԵՎ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ
1. «Անբասիր ծառայության համար» մեդալը (ձևը կցվում է) շնորհվում է փրկարարական ծառայողներին:
2. «Անբասիր ծառայության համար» մեդալը շնորհում է պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը։
3․ «Անբասիր ծառայության համար» մեդալը բաղկացած է երկու մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Կախիչը պատրաստվում է թեթև մետաղից և ունի հնգանիստ բազմանկյան ձև: Կախիչի չափսերն են՝ 39x27x39x24x24, որը երեսպատված է 24 մմ լայնություն ունեցող մետաքսե մուարե մուգ կապույտ ժապավենով: Ժապավենի երկու եզրերով անցնում են կանաչ՝ 1 մմ, կարմիր՝ 3 մմ և դեղին՝ 1 մմ լայնությամբ իրար հաջորդող զոլակներ: Արտաքին տեսքը՝ համաձայն նկարի:
4․ «Անբասիր ծառայության համար» մեդալի տրամագիծը 38 մմ է։ Արտադրվում է պղնձի հատուկ համաձուլվածքից և ոսկեպատվում 999 հարգի ոսկով` նվազագույնը 0,5 մկմ հաստությամբ: Մեդալի հաստությունը` մոտավորապես 3 մմ։ Մեդալը երկու կողմից եզրագծված է 1մմ լայնությամբ և 1 մմ բարձրությամբ շրջանակով: Մեդալի դիմային երեսը եզրազարդված է 1.81 մմ լայնությամբ հավերժության ռելիեֆային խորհրդանիշով։ Հավերժության խորհրդանիշի ներսի եզրային հատվածին զուգահեռ առկա է «ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» շրջանաձև գրությունը։ Մեդալի կենտրոնում տեղակայված է հավասարակողմ եռանկյունը, որը քաղաքացիական պաշտպանության խորհրդանիշն է։ Եռանկյան կենտրոնում տեղակայված է երկրագնդի խորհրդանիշը և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ռելիեֆային տարբերանշանը։ Երկրագնդի խորհրդանիշը ներկված է մուգ կապույտ էմալով։
5․ «Անբասիր ծառայության համար» մեդալի դարձերեսի կենտրոնական մասում երեք շարքով 6.32 տառաչափով առկա է «ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» լազերային փորագրությամբ հայերեն գրությունը։ Մեդալի կախիչը ասեղային ամրակով է։
6․ «Անբասիր ծառայության համար» մեդալի հետ տրվում է վկայական:
Ձև
«Անբասիր ծառայության համար» մեդալի
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
01.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 4 ՀՀ փոխվարչապետի N 577-Ն որոշման |
«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐ» ՄԵԴԱԼԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ ԵՎ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ
1. «Լավագույն հրշեջ-փրկարար» մեդալը (ձևը կցվում է) շնորհվում է փրկարարական ծառայողներին:
2. «Լավագույն հրշեջ-փրկարար» մեդալը շնորհում է պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը։
3․ «Լավագույն հրշեջ-փրկարար» մեդալը բաղկացած է երկու մասից՝ ցինկապատ պողպատե հնգանկյուն կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Կախիչը դարձերեսի կողմից ունի հատուկ ասեղային ամրակ` պարգևատրվածի հագուստին ամրանալու համար: Կախիչի չափսերն են՝ 39x27x39x24x24։ Կախիչը պաստառապատված է 24 մմ լայնություն ունեցող կարմիր գույնի մետաքսյա ժապավենով: Ժապավենի եզրերը եզերված են 2 մմ լայնություն ունեցող մոխրագույն շերտագծով: Կախիչի ներսի կողմի եզրային հատվածից 4 մմ հեռավորության վրա՝ վերից վար ձգվում են 6 մմ լայնությամբ մեկական կապույտ զոլակներ։ Սկավառակն արտադրվում է առնվազը 75% պղնձի պարունակությամբ համաձուլվածքից, փայլատ մակերես ստանալու տեխնոլոգիայով (էլեկտրոէռոզիոն մշակման մեթոդով ստացվող փայլուն մատային մակերես Ն2 սանդղակով), դրոշմման եղանակով, անցնում է հատուկ գալվանական մշակում և ոսկեպատվում 900-ից բարձր հարգի ոսկով` նվազագույնը 0,5 մկմ հաստությամբ: Տրամագիծը՝ 38 մմ, հաստությունը՝ 2.5մմ (շեղում՝ +/- 0.2մմ):
4․ «Լավագույն հրշեջ-փրկարար» մեդալն իրենից ներկայացնում է շրջանակ: Մեդալի մեջտեղում կրակի լեզվակն է, որից առաջ խաչվում են հրդեհաշիջման փողրակները, որոնք էլ իրենց հերթին ծածկված են հրշեջ-փրկարարի արծաթագույն սաղավարտով: Խաչվող փողրակների ներքևի ծայրը ծածկում է շրջանակի ներսից ելնող դափնեպսակի հիմքը, որից ներքև շրջանակի եզրագծով գրված են «ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐ», իսկ վերին եզրագծով` «ԼԱՎԱԳՈՒՅՆ» բառերը: Մեդալը երկու կողմից եզրագծված է 1մմ լայնությամբ և 1 մմ բարձրությամբ շրջանակով:
5․ «Լավագույն հրշեջ-փրկարար» մեդալի դարձերեսին՝ վերևում, եզրագծին զուգահեռ առկա է «ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» հայերեն շրջանաձև գրությունը, իսկ ներքևում կորաձև պատկերված են դեպի աջ և ձախ ձգվող երկու դափնու տերևներ։ Դարձերեսի կենտրոնում տեղակայված է երկրագնդի խորհրդանիշը և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ռելիեֆային տարբերանշանը։ Երկրագնդի խորհրդանիշը ներկված է մուգ կապույտ էմալով։
6․ «Լավագույն հրշեջ-փրկարար» մեդալի հետ տրվում է վկայական:
Ձև
«Լավագույն հրշեջ-փրկարար» մեդալի
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
01.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 5 ՀՀ փոխվարչապետի N 577-Ն որոշման |
«ԱՆՎԵՀԵՐ ՓՐԿԱՐԱՐ» ՄԵԴԱԼԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ ԵՎ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ
1. «Անվեհեր փրկարար» մեդալը (ձևը կցվում է) շնորհվում է փրկարարական ծառայողներին:
2. «Անվեհեր փրկարար» մեդալը շնորհում է պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը։
3․ «Անվեհեր փրկարար» մեդալը բաղկացած է երկու մասից՝ ցինկապատ պողպատե հնգանկյուն կախիչից և դրան կապօղակով ամրացված 39 x 42.5 մմ չափսերով խաչից, որի կենտրոնում տեղակայված է 13մմ տրամագծով շրջանաձև սկավառակ, որի եզրագծի երկայնքով գրված է «ԱՆՎԵՀԵՐ ՓՐԿԱՐԱՐ» հայերեն գրությունը։ Սկավառակի կենտրոնում պատկերված է երկրագնդի խորհրդանիշը և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ռելիեֆային տարբերանշանը։ Երկրագնդի խորհրդանիշը ներկված է մուգ կապույտ էմալով։ Կրծքանշանի խաչը չորս անկյուններից զարդարված է դեկորատիվ ճառագայթներով։ Խաչի թևերը պատված են մուգ կապույտ էմալով։
4․ «Անվեհեր փրկարար» մեդալը դարձերեսի կենտրոնական մասում ունի երեք շարքով՝ «ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» հայերեն գրառում։
5. Կախիչը դարձերեսի կողմից ունի հատուկ ասեղային ամրակ` պարգևատրվածի հագուստին ամրանալու համար: Կախիչի չափսերն են՝ 39x27x39x24x24։ Կախիչը պաստառապատված է 24 մմ լայնություն ունեցող կապույտ մետաքսյա ժապավենով: Ժապավենը աջ կողմից եզերված է 1 մմ լայնություն ունեցող 3 մոխրագույն շերտագծերով:
6․ «Անվեհեր փրկարար» մեդալի հետ տրվում է վկայական:
Ձև
«Անվեհեր փրկարար» մեդալի
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
01.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 6 ՀՀ փոխվարչապետի N 577-Ն որոշման |
«ՓՐԿՈՒԹՅՈՒՆ, ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ՄԵԴԱԼԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ ԵՎ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ
1. «Փրկություն, օգնություն» մեդալը (ձևը կցվում է) շնորհվում է փրկարարական ծառայողներին:
2. «Փրկություն, օգնություն» մեդալը շնորհում է պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը։
3․ «Փրկություն, օգնություն» մեդալը բաղկացած է երկու մասից՝ ցինկապատ պողպատե հնգանկյուն կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Սկավառակի տրամագիծը 38 մմ է, գույնը՝ ոսկեգույն, որի կենտրոնում տեղադրված է երկու հրշեջների և շան հարթաքանդակը։ Մեդալի դիմերեսը եզերված է 2.45 մմ տրամագիծ ունեցող շրջանով, որի վրա ներքևի հատվածում տեղակայված են 1 մմ տրամագծով 12 գնդեր։ Շրջանի վերևի հատվածում՝ եզրագծին զուգահեռ կորաձև առկա է «ՓՐԿՈՒԹՅՈՒՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» հայերեն գրառումը։
4․ «Փրկություն, օգնություն» մեդալի դարձերեսը ևս եզերված է 2.45 մմ լայնությամբ շրջանով, որի վրա ներքևի հատվածում տեղակայված են 1 մմ տրամագծով 16 գնդեր։ Շրջանի վերևի հատվածում՝ եզրագծին զուգահեռ կորաձև առկա է «ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» հայերեն գրառումը։ Շրջանի կենտրոնում տեղակայված է երկրագնդի խորհրդանիշը և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ռելիեֆային տարբերանշանը։ Երկրագնդի խորհրդանիշը ներկված է մուգ կապույտ էմալով։
5․ Կախիչը դարձերեսի կողմից ունի հատուկ ասեղային ամրակ` պարգևատրվածի հագուստին ամրանալու համար: Կախիչի չափսերն են՝ 39x27x39x24x24։ Կախիչը պաստառապատված է 24 մմ լայնություն ունեցող մուգ կարմիր մետաքսյա ժապավենով: Ժապավենի եզրերը եզերված են 2 մմ լայնություն ունեցող մոխրագույն շերտագծով: Կախիչի ներսի կողմի եզրային հատվածից՝ 5 մմ հեռավորության վրա, վերից վար ձգվում են 1 մմ և 3 մմ լայնությամբ մեկական դեղին զոլակներ, որոնց վրա 1 մմ հեռավորության վրա վերից վար ձգվում են երկու 1 մմ լայնությամբ զուգահեռ երկնագույն զոլակներ։
6․ «Փրկություն, օգնություն» մեդալի հետ տրվում է վկայական:
Ձև
«Փրկություն, օգնություն» մեդալի
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
01.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 7 ՀՀ փոխվարչապետի N 577-Ն որոշման |
«ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ ԵՎ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ
1. «Փրկարար ծառայությունում երկարամյա ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալը (ձևը կցվում է) շնորհվում է փրկարարական ծառայողներին:
2. «Փրկարար ծառայությունում երկարամյա ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալը շնորհում է պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը։
3․ «Փրկարար ծառայությունում երկարամյա ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալը բաղկացած է երկու մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Կախիչը պատրաստվում է թեթև մետաղից և ունի հնգանիստ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնություն ունեցող կարմիր գույնի մետաքսյա ժապավենով: Ժապավենի եզրերն ամփոփված են 2 մմ լայնություն ունեցող կանաչ գույնի շերտագծով: Ժապավենի կենտրոնով, վերից-վար անցնում է 3 մմ լայնություն ունեցող դեղին գույնի մեկ շերտագիծ: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունը` 39 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը` 47 մմ, լայնությունը` 1 մմ: Կախիչի վերին մասի երկարության կենտրոնից մինչև ներքին գագաթը` վերից-վար 50 մմ է: Կախիչի հակառակ երեսում ամրացված է գնդասեղ` հագուստին ամրացնելու համար: Սկավառակի տրամագիծը 32 մմ է, հաստությունը` 3 մմ: «Փրկարար ծառայությունում երկարամյա ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալի սկավառակը պատրաստվում է ոսկեփայլ մետաղից: Սկավառակի դիմերեսի եզրագծին զուգահեռ՝ վերևի մասում առկա է «ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ» շրջանաձև հայերեն գրությունը, որը երկու կողմից զարդարված է դափնու տերևներով, իսկ ներքևի հատվածում՝ եզրագծին զուգահեռ առկա է «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» շրջանաձև հայերեն գրությունը։
4․ «Փրկարար ծառայությունում երկարամյա ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալի կենտրոնում տեղակայված է երկրագնդի խորհրդանիշը և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ռելիեֆային տարբերանշանը։ Երկրագնդի խորհրդանիշը ներկված է մուգ կապույտ էմալով։ Մեդալը եզրապատված է 1 մմ լայնություն ունեցող կողային շերտով: Մեդալի սկավառակը ոսկեփայլ է, պատրաստվում է նեյզիլբերից: Սկավառակի տրամագիծը 32 մմ է, հաստությունը` մոտավորապես 3 մմ: Սկավառակի դիմերեսի եզրագծին զուգահեռ՝ վերևի մասում առկա է «ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ» շրջանաձև հայերեն գրությունը, որը երկու կողմից զարդարված է դափնու տերևներով, իսկ ներքևի հատվածում՝ եզրագծին զուգահեռ առկա է «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» շրջանաձև հայերեն գրությունը։
5․ «Փրկարար ծառայությունում երկարամյա ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալի կենտրոնում տեղակայված է երկրագնդի խորհրդանիշը և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ռելիեֆային տարբերանշանը։ Երկրագնդի խորհրդանիշը ներկված է մուգ կապույտ էմալով։
6․ «Փրկարար ծառայությունում երկարամյա ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալի սկավառակի հակառակ երեսի կենտրոնական մասում գրվում է՝ «20 ՏԱՐՎԱ ԾԱՌԱՅՈւԹՅԱՆ ՀԱՄԱՐ» բառերը:
9․ «Փրկարար ծառայությունում երկարամյա ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալի հետ տրվում է վկայական:
Ձև
«Փրկարար ծառայությունում երկարամյա ծառայության համար» մեդալի
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
01.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 8 ՀՀ փոխվարչապետի N 577-Ն որոշման |
«ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ ԵՎ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ
1. «Փրկարար ծառայությունում երկարամյա ծառայության համար» 2-րդ աստիճանի մեդալը (ձևը կցվում է) շնորհվում է փրկարարական ծառայողներին:
2. «Փրկարար ծառայությունում երկարամյա ծառայության համար» 2-րդ աստիճանի մեդալը շնորհում է պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը։
3․ «Փրկարար ծառայությունում երկարամյա ծառայության համար» 2-րդ աստիճանի մեդալը բաղկացած է երկու մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Կախիչը պատրաստվում է թեթև մետաղից և ունի հնգանիստ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնություն ունեցող կարմիր գույնի մետաքսյա ժապավենով: Ժապավենի եզրերն ամփոփված են 2 մմ լայնություն ունեցող կանաչ գույնի շերտագծով: Ժապավենի կենտրոնով, վերից-վար անցնում է 3 մմ լայնություն ունեցող դեղին գույնի երկու շերտագիծ: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունը` 39 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը` 47 մմ, լայնությունը` 1 մմ: Կախիչի վերին մասի երկարության կենտրոնից մինչև ներքին գագաթը` վերից-վար 50 մմ է: Կախիչի հակառակ երեսում ամրացված է գնդասեղ` հագուստին ամրացնելու համար: Սկավառակի տրամագիծը 32 մմ է, հաստությունը` 3 մմ: «Փրկարար ծառայությունում երկարամյա ծառայության համար» 2-րդ աստիճանի մեդալի սկավառակը պատրաստվում է արծաթափայլ մետաղից: Սկավառակի դիմերեսի եզրագծին զուգահեռ՝ վերևի մասում առկա է «ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ» շրջանաձև հայերեն գրությունը, որը երկու կողմից զարդարված է դափնու տերևներով, իսկ ներքևի հատվածում՝ եզրագծին զուգահեռ առկա է «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» շրջանաձև հայերեն գրությունը։
4․ «Փրկարար ծառայությունում երկարամյա ծառայության համար» 2-րդ աստիճանի մեդալի կենտրոնում տեղակայված է երկրագնդի խորհրդանիշը և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ռելիեֆային տարբերանշանը։ Երկրագնդի խորհրդանիշը ներկված է մուգ կապույտ էմալով։ Մեդալը եզրապատված է 1 մմ լայնություն ունեցող կողային շերտով: Մեդալի սկավառակը ոսկեփայլ է, պատրաստվում է նեյզիլբերից: Սկավառակի տրամագիծը 32 մմ է, հաստությունը` մոտավորապես 3 մմ: Սկավառակի դիմերեսի եզրագծին զուգահեռ՝ վերևի մասում առկա է «ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ» շրջանաձև հայերեն գրությունը, որը երկու կողմից զարդարված է դափնու տերևներով, իսկ ներքևի հատվածում՝ եզրագծին զուգահեռ առկա է «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» շրջանաձև հայերեն գրությունը։
5․ «Փրկարար ծառայությունում երկարամյա ծառայության համար» 2-րդ աստիճանի մեդալի կենտրոնում տեղակայված է երկրագնդի խորհրդանիշը և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ռելիեֆային տարբերանշանը։ Երկրագնդի խորհրդանիշը ներկված է մուգ կապույտ էմալով։
6․ «Փրկարար ծառայությունում երկարամյա ծառայության համար» 2-րդ աստիճանի մեդալի սկավառակի հակառակ երեսի կենտրոնական մասում գրվում է՝ «15 ՏԱՐՎԱ ԾԱՌԱՅՈւԹՅԱՆ ՀԱՄԱՐ» բառերը:
7․ «Փրկարար ծառայությունում երկարամյա ծառայության համար» 2-րդ աստիճանի մեդալի հետ տրվում է վկայական:
Ձև
«Փրկարար ծառայությունում երկարամյա ծառայության համար» մեդալի
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
01.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 9 ՀՀ փոխվարչապետի N 577-Ն որոշման |
«ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» 3-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ ԵՎ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ
1. «Փրկարար ծառայությունում երկարամյա ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալը (ձևը կցվում է) շնորհվում է փրկարարական ծառայողներին:
2. «Փրկարար ծառայությունում երկարամյա ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալը շնորհում է պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը։
3․ «Փրկարար ծառայությունում երկարամյա ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալը բաղկացած է երկու մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից: Կախիչը պատրաստվում է թեթև մետաղից և ունի հնգանիստ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնություն ունեցող կարմիր գույնի մետաքսյա ժապավենով: Ժապավենի եզրերն ամփոփված են 2 մմ լայնություն ունեցող կանաչ գույնի շերտագծով: Ժապավենի կենտրոնով, վերից-վար անցնում է 3 մմ լայնություն ունեցող դեղին գույնի երեք շերտագիծ: Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունը` 39 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը` 47 մմ, լայնությունը` 1 մմ: Կախիչի վերին մասի երկարության կենտրոնից մինչև ներքին գագաթը` վերից-վար 50 մմ է: Կախիչի հակառակ երեսում ամրացված է գնդասեղ` հագուստին ամրացնելու համար: Սկավառակի տրամագիծը 32 մմ է, հաստությունը` 3 մմ: «Փրկարար ծառայությունում երկարամյա ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալի սկավառակը պատրաստվում է արծաթափայլ մետաղից: Սկավառակի դիմերեսի եզրագծին զուգահեռ՝ վերևի մասում առկա է «ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ» շրջանաձև հայերեն գրությունը, որը երկու կողմից զարդարված է դափնու տերևներով, իսկ ներքևի հատվածում՝ եզրագծին զուգահեռ առկա է «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» շրջանաձև հայերեն գրությունը։
4․ «Փրկարար ծառայությունում երկարամյա ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալի կենտրոնում տեղակայված է երկրագնդի խորհրդանիշը և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ռելիեֆային տարբերանշանը։ Երկրագնդի խորհրդանիշը ներկված է մուգ կապույտ էմալով։ Մեդալը եզրապատված է 1 մմ լայնություն ունեցող կողային շերտով: Մեդալի սկավառակը ոսկեփայլ է, պատրաստվում է նեյզիլբերից: Սկավառակի տրամագիծը 32 մմ է, հաստությունը` մոտավորապես 3 մմ: Սկավառակի դիմերեսի եզրագծին զուգահեռ՝ վերևի մասում առկա է «ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ» շրջանաձև հայերեն գրությունը, որը երկու կողմից զարդարված է դափնու տերևներով, իսկ ներքևի հատվածում՝ եզրագծին զուգահեռ առկա է «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» շրջանաձև հայերեն գրությունը։
5․ «Փրկարար ծառայությունում երկարամյա ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալի կենտրոնում տեղակայված է երկրագնդի խորհրդանիշը և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ռելիեֆային տարբերանշանը։ Երկրագնդի խորհրդանիշը ներկված է մուգ կապույտ էմալով։
6․ «Փրկարար ծառայությունում երկարամյա ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալի սկավառակի հակառակ երեսի կենտրոնական մասում գրվում է՝ «10 ՏԱՐՎԱ ԾԱՌԱՅՈւԹՅԱՆ ՀԱՄԱՐ» բառերը:
7․ «Փրկարար ծառայությունում երկարամյա ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալի հետ տրվում է վկայական:
Ձև
«Փրկարար ծառայությունում երկարամյա ծառայության համար» մեդալի
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
01.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 10 ՀՀ փոխվարչապետի N 577-Ն որոշման |
«ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԵՐԱԶԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ ԵՎ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ
1. «Փրկարար ծառայությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանը (ձևը կցվում է) շնորհվում է փրկարարական ծառայողներին:
2. «Փրկարար ծառայությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանը շնորհում է պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը։
3․ «Փրկարար ծառայությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանը բաղկացած է 44 մմ երկարությամբ և 30 մմ լայնությամբ խաչից, որի կենտրոնում տեղակայված է 5 մմ տրամագծով շրջանաձև սկավառակ, որի եզրագծի երկայնքով գրված է «ԳԵՐԱԶԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» հայերեն գրությունը։ Սկավառակի կենտրոնում պատկերված է երկրագնդի խորհրդանիշը և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ռելիեֆային տարբերանշանը։ Երկրագնդի խորհրդանիշը ներկված է մուգ կապույտ էմալով։ Սկավառակը ներքևի հատվածում ամփոփված է ՀՀ ծածանվող եռագույնով՝ կարմիր, կապույտ, նարնջագույն։ Խաչի թևերը պատված են մուգ կարմիր էմալով։
4․ «Փրկարար ծառայությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանը հակառակ կողմի կենտրոնական մասում ունի պտուտակային ամրակ` պարգևատրվածի հագուստին ամրացնելու համար, որի տակ երեք շարքով առկա է «ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» հայերեն գրառումը։ Ամրակը բաղկացած է 2 մասից` հեղույսից` Մ2.5 X 8 մմ չափսերով և պտուտակից` 20 մմ տրամագծով:
5․ «Փրկարար ծառայությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանի հետ տրվում է վկայական:
Ձև
«Փրկարար ծառայությունում գերազանց ծառայության համար» կրծքանշան
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
01.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 11 ՀՀ փոխվարչապետի N 577-Ն որոշման |
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՓՐԿԱՐԱՐ» ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ ԵՎ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ
1. «Միջազգային կարգի փրկարար» կրծքանշանը (ձևը կցվում է) շնորհվում է «Միջազգային կարգի փրկարար» փրկարարի որակավորման դաս ունեցող փրկարարական ծառայողներին:
2. «Միջազգային կարգի փրկարար» կրծքանշանը շնորհում է Նախարարը։
3․ «Միջազգային կարգի փրկարար» կրծքանշան ստացող փրկարարական ծառայողը պարտավոր է վերադարձնել փրկարարի որակավորման դասին համապատասխան իրեն նախկինում շնորհված կրծքանշանը։
4. «Միջազգային կարգի փրկարար» կրծքանշանն իրենից ներկայացնում է օվալաձև` ուռուցիկ մակերեսով շրջանակ, ընդհանուր ֆոնը` սպիտակ: Կրծքանշանի երկարությունը 60 մմ է, իսկ միջնամասի լայնությունը` 45 մմ: Կրծքանշանի վերին հատվածի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ ներքևի հատվածում` կենտրոնում, պատկերված է Հայաստանի Հանրապետության դրոշը: Կրծքանշանը եզրագծված է 10 մմ լայնությամբ ոսկեգույն դափնեպսակով: Կրծքանշանի միջնամասում` ամբողջ լայնությամբ (ձախից աջ) պատկերված է Հայաստանի Հանրապետության ծածանվող դրոշը: Կրծքանշանի կենտրոնում` դրոշի վրա, 30 մմ տրամագծով կապույտ ֆոնի վրա պատկերված է շրջանակ: Շրջանակի եզրագծով` վերևի հատվածում, գրված են «ARMENIA», ներքևի հատվածում` «RESCUER OF INTERNATIONAL CLASS» բառերը: Շրջանակի կենտրոնում գտնվող 20 մմ տրամագիծ ունեցող երկրագունդը խորհրդանշող կապույտ շրջանակում զետեղված է արծիվ և ութաթև աստղ: Կրծքանշանի վրա չի թույլատրվում պատկերների և գրվածքների աղավաղում:
5. «Միջազգային կարգի փրկարար» կրծքանշանը հակառակ կողմի կենտրոնական մասում ունի պտուտակային ամրակ՝ հագուստի ամրացնելու համար, որի տակ առկա է կրծքանշանի հերթական համարը։ Ամրակը բաղկացած է 2 մասից` հեղույսից` Մ2.5 X 8 մմ չափսերով և պտուտակից` 20 մմ տրամագծով:
6․ «Միջազգային կարգի փրկարար» կրծքանշանի տուփի արտաքին չափերը՝ (բարձրություն X լայնություն X երկարություն) 35X90X90 մմ: Տուփը՝ ուղղանկյուն, արտաքինից ծածկված սև արհեստական կաշվով, ներսի կողմից ունի կրծքանշանի արտաքին եզրագծին համապատասխան սպիտակ հարթակ` իր ճշգրիտ դիրքավորման համար: Տուփը բացվում է զսպանակային հատուկ ծխնիների միջոցով` դիմացի կողմից դեպի վերև: Ծխնիները և տուփի կափարիչը ներսից պատված են սպիտակ թավշյա գործվածքով: Կափարիչը ներսի կողմից միջադրված է սպունգանման նյութով:
7. «Միջազգային կարգի փրկարար» կրծքանշանի հետ տրվում է վկայական:
Ձև
«Միջազգային կարգի փրկարար» կրծքանշան
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
01.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 12 ՀՀ փոխվարչապետի N 577-Ն որոշման |
«ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՓՐԿԱՐԱՐ» ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ ԵՎ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ
1. «Առաջին կարգի փրկարար» կրծքանշանը (ձևը կցվում է) շնորհվում է «Առաջին կարգի փրկարար» փրկարարի որակավորման դաս ունեցող փրկարարական ծառայողներին:
2. «Առաջին կարգի փրկարար» կրծքանշանը շնորհում է Նախարարը։
3․ «Առաջին կարգի փրկարար» կրծքանշան ստացող փրկարարական ծառայողը պարտավոր է վերադարձնել փրկարարի որակավորման դասին համապատասխան իրեն նախկինում շնորհված կրծքանշանը։
4. Փրկարարական ծառայությունից ազատվելիս «Առաջին կարգի փրկարար» կրծքանշանը ենթակա է վերադարձման։
5. «Առաջին կարգի փրկարար» կրծքանշանն իրենից ներկայացնում է օվալաձև` ուռուցիկ մակերեսով շրջանակ, ընդհանուր ֆոնը` սպիտակ: Կրծքանշանի երկարությունը 60 մմ է, իսկ միջնամասի լայնությունը` 45 մմ: Կրծքանշանի վերին հատվածի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ ներքևի հատվածում` կենտրոնում, պատկերված է Հայաստանի Հանրապետության դրոշը: Կրծքանշանը եզրագծված է 10 մմ լայնությամբ արծաթագույն դափնեպսակով: Կրծքանշանի միջնամասում` ամբողջ լայնությամբ (ձախից աջ) պատկերված է Հայաստանի Հանրապետության ծածանվող դրոշը: Կրծքանշանի կենտրոնում` դրոշի վրա, 30 մմ տրամագծով կարմիր ֆոնի վրա պատկերված է շրջանակ: Շրջանակի եզրագծով` վերևի հատվածում, գրված են «ՀԱՅԱՍՏԱՆ», ներքևի հատվածում` «ՓՐԿԱՐԱՐ» բառերը: Շրջանակի կենտրոնում գտնվող 20 մմ տրամագիծ ունեցող երկրագունդը խորհրդանշող կարմիր շրջանակում զետեղված է արծիվ և ութաթև աստղ: Արծվի և շրջանակի եզրագծի ներքևի հատվածում գրված «ՓՐԿԱՐԱՐ» բառի միջնամասում նշված է հռոմեական «I» թիվը: Կրծքանշանի վրա չի թույլատրվում՝ պատկերների և գրվածքների աղավաղում:
6. «Առաջին կարգի փրկարար» կրծքանշանը հակառակ կողմի կենտրոնական մասում ունի պտուտակային ամրակ՝ հագուստի ամրացնելու համար, որի տակ առկա է կրծքանշանի հերթական համարը։ Ամրակը բաղկացած է 2 մասից` հեղույսից` Մ2.5 X 8 մմ չափսերով և պտուտակից` 20 մմ տրամագծով:
7․ «Առաջին կարգի փրկարար» կրծքանշանի տուփի արտաքին չափերը՝ (բարձրություն X լայնություն X երկարություն) 35X90X90 մմ: Տուփը՝ ուղղանկյուն, արտաքինից ծածկված սև արհեստական կաշվով, ներսի կողմից ունի կրծքանշանի արտաքին եզրագծին համապատասխան սպիտակ հարթակ` իր ճշգրիտ դիրքավորման համար: Տուփը բացվում է զսպանակային հատուկ ծխնիների միջոցով` դիմացի կողմից դեպի վերև: Ծխնիները և տուփի կափարիչը ներսից պատված են սպիտակ թավշյա գործվածքով: Կափարիչը ներսի կողմից միջադրված է սպունգանման նյութով:
8. «Առաջին կարգի փրկարար» կրծքանշանի հետ տրվում է վկայական:
Ձև
«Առաջին կարգի փրկարար» կրծքանշան
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
01.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 13 ՀՀ փոխվարչապետի N 577-Ն որոշման |
«ԵՐԿՐՈՐԴ ԿԱՐԳԻ ՓՐԿԱՐԱՐ» ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ ԵՎ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ
1. «Երկրորդ կարգի փրկարար» կրծքանշանը (ձևը կցվում է) շնորհվում է «Երկրորդ կարգի փրկարար» փրկարարի որակավորման դաս ունեցող փրկարարական ծառայողներին:
2. «Երկրորդ կարգի փրկարար» կրծքանշանը շնորհում է Նախարարը։
3․ «Երկրորդ կարգի փրկարար» կրծքանշան ստացող փրկարարական ծառայողը պարտավոր է վերադարձնել փրկարարի որակավորման դասին համապատասխան իրեն նախկինում շնորհված կրծքանշանը։
4. Փրկարարական ծառայությունից ազատվելիս «Երկրորդ կարգի փրկարար» կրծքանշանը ենթակա է վերադարձման։
5. «Երկրորդ կարգի փրկարար» կրծքանշանն իրենից ներկայացնում է օվալաձև` ուռուցիկ մակերեսով շրջանակ, ընդհանուր ֆոնը` սպիտակ: Կրծքանշանի երկարությունը 60 մմ է, իսկ միջնամասի լայնությունը` 45 մմ: Կրծքանշանի վերին հատվածի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ ներքևի հատվածում` կենտրոնում, պատկերված է Հայաստանի Հանրապետության դրոշը: Կրծքանշանը եզրագծված է 10 մմ լայնությամբ արծաթագույն դափնեպսակով: Կրծքանշանի միջնամասում` ամբողջ լայնությամբ (ձախից աջ) պատկերված է Հայաստանի Հանրապետության ծածանվող դրոշը: Կրծքանշանի կենտրոնում` դրոշի վրա, 30 մմ տրամագծով կանաչ ֆոնի վրա պատկերված է շրջանակ: Շրջանակի եզրագծով` վերևի հատվածում գրված են «ՀԱՅԱՍՏԱՆ», ներքևի հատվածում` «ՓՐԿԱՐԱՐ» բառերը: Շրջանակի կենտրոնում գտնվող 20 մմ տրամագիծ ունեցող երկրագունդը խորհրդանշող կանաչ շրջանակում զետեղված է արծիվ և ութաթև աստղ: Արծվի և շրջանակի եզրագծի ներքևի հատվածում գրված «ՓՐԿԱՐԱՐ» բառի միջնամասում նշված է հռոմեական «II» թիվը: Կրծքանշանի վրա չի թույլատրվում՝ պատկերների և գրվածքների աղավաղում:
6. «Երկրորդ կարգի փրկարար» կրծքանշանը հակառակ կողմի կենտրոնական մասում ունի պտուտակային ամրակ՝ հագուստի ամրացնելու համար, որի տակ առկա է կրծքանշանի հերթական համարը։ Ամրակը բաղկացած է 2 մասից` հեղույսից` Մ2.5 X 8 մմ չափսերով և պտուտակից` 20 մմ տրամագծով:
7․ «Երկրորդ կարգի փրկարար» կրծքանշանի տուփի արտաքին չափերը՝ (բարձրություն X լայնություն X երկարություն) 35X90X90 մմ: Տուփը՝ ուղղանկյուն, արտաքինից ծածկված սև արհեստական կաշվով, ներսի կողմից ունի կրծքանշանի արտաքին եզրագծին համապատասխան սպիտակ հարթակ` իր ճշգրիտ դիրքավորման համար: Տուփը բացվում է զսպանակային հատուկ ծխնիների միջոցով` դիմացի կողմից դեպի վերև: Ծխնիները և տուփի կափարիչը ներսից պատված են սպիտակ թավշյա գործվածքով: Կափարիչը ներսի կողմից միջադրված է սպունգանման նյութով:
8. «Երկրորդ կարգի փրկարար» կրծքանշանի հետ տրվում է վկայական:
Ձև
«Երկրորդ կարգի փրկարար» կրծքանշան
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
01.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 14 ՀՀ փոխվարչապետի N 577-Ն որոշման |
«ԵՐՐՈՐԴ ԿԱՐԳԻ ՓՐԿԱՐԱՐ» ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ ԵՎ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ
1. «Երրորդ կարգի փրկարար» կրծքանշանը (ձևը կցվում է) շնորհվում է «Երրորդ կարգի փրկարար» փրկարարի որակավորման դաս ունեցող փրկարարական ծառայողներին:
2. «Երրորդ կարգի փրկարար» կրծքանշանը շնորհում է Նախարարը։
3․ «Երրորդ կարգի փրկարար» կրծքանշան ստացող փրկարարական ծառայողը պարտավոր է վերադարձնել փրկարարի որակավորման դասին համապատասխան իրեն նախկինում շնորհված կրծքանշանը։
4. Փրկարարական ծառայությունից ազատվելիս «Երրորդ կարգի փրկարար» կրծքանշանը ենթակա է վերադարձման։
5. «Երրորդ կարգի փրկարար» կրծքանշանն իրենից ներկայացնում է օվալաձև` ուռուցիկ մակերեսով շրջանակ, ընդհանուր ֆոնը` սպիտակ: Կրծքանշանի երկարությունը 60 մմ է, իսկ միջնամասի լայնությունը` 45 մմ: Կրծքանշանի վերին հատվածի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ ներքևի հատվածում` կենտրոնում, պատկերված է Հայաստանի Հանրապետության դրոշը: Կրծքանշանը եզրագծված է 10 մմ լայնությամբ արծաթագույն դափնեպսակով: Կրծքանշանի միջնամասում` ամբողջ լայնությամբ (ձախից աջ) պատկերված է Հայաստանի Հանրապետության ծածանվող դրոշը: Կրծքանշանի կենտրոնում` դրոշի վրա, 30 մմ տրամագծով կապույտ ֆոնի վրա պատկերված է շրջանակ: Շրջանակի եզրագծով` վերևի հատվածում գրված են «ՀԱՅԱՍՏԱՆ», ներքևի հատվածում` «ՓՐԿԱՐԱՐ» բառերը: Շրջանակի կենտրոնում գտնվող 20 մմ տրամագիծ ունեցող երկրագունդը խորհրդանշող կապույտ շրջանակում զետեղված է արծիվ և ութաթև աստղ: Արծվի և շրջանակի եզրագծի ներքևի հատվածում գրված «ՓՐԿԱՐԱՐ» բառի միջնամասում նշված է հռոմեական «III» թիվը: Կրծքանշանի վրա չի թույլատրվում՝ պատկերների և գրվածքների աղավաղում:
6. «Երրորդ կարգի փրկարար» կրծքանշանը հակառակ կողմի կենտրոնական մասում ունի պտուտակային ամրակ՝ հագուստի ամրացնելու համար, որի տակ առկա է կրծքանշանի հերթական համարը։ Ամրակը բաղկացած է 2 մասից` հեղույսից` Մ2.5 X 8 մմ չափսերով և պտուտակից` 20 մմ տրամագծով:
7․ «Երրորդ կարգի փրկարար» կրծքանշանի տուփի արտաքին չափերը՝ (բարձրություն X լայնություն X երկարություն) 35X90X90 մմ: Տուփը՝ ուղղանկյուն, արտաքինից ծածկված սև արհեստական կաշվով, ներսի կողմից ունի կրծքանշանի արտաքին եզրագծին համապատասխան սպիտակ հարթակ` իր ճշգրիտ դիրքավորման համար: Տուփը բացվում է զսպանակային հատուկ ծխնիների միջոցով` դիմացի կողմից դեպի վերև: Ծխնիները և տուփի կափարիչը ներսից պատված են սպիտակ թավշյա գործվածքով: Կափարիչը ներսի կողմից միջադրված է սպունգանման նյութով:
8. «Երրորդ կարգի փրկարար» կրծքանշանի հետ տրվում է վկայական:
Ձև
«Երրորդ կարգի փրկարար» կրծքանշան
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
01.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 15 ՀՀ փոխվարչապետի N 577-Ն որոշման |
«ՓՐԿԱՐԱՐ» ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ ԵՎ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ
1. «Փրկարար» կրծքանշանը (ձևը կցվում է) շնորհվում է «Փրկարար» փրկարարի որակավորման դաս ունեցող փրկարարական ծառայողներին:
2. «Փրկարար» կրծքանշանը շնորհում է Նախարարը։
3․ «Փրկարար» կրծքանշան ստացող փրկարարական ծառայողը պարտավոր է վերադարձնել փրկարարի որակավորման դասին համապատասխան իրեն նախկինում շնորհված կրծքանշանը։
4. Փրկարարական ծառայությունից ազատվելիս «Փրկարար» կրծքանշանը ենթակա է վերադարձման։
5. «Փրկարար» կրծքանշանի արտագծած շրջանագծի տրամագիծը 35 մմ, արտադրվում է դրոշման եղանակով, առնվազն 75% պղնձի պարունակությամբ համաձուլվածքից: Կրծքանշանն իրենից ներկայացնում է ութաթև պատկեր, որը խորհրդանշում է երկրի չորս կողմերը: Կրծքանշանը բաղկացած է կենտրոնաձիգ թևերից կազմված խաչից, նրա անկյուններում 5 մմ փրկարարի պաշտպանական ուժը բնութագրող սրերից, որոնց հատման կենտրոնական մասում շրջանագծի մեջ հավերժության 12 թերթիկները և փրկարարի ոսկեգույն պարանը հիշեցնող բաժանարար վահանաձև գծերը հիշեցնող պատկերն է, կենտրոնական մասը պատված է էմալով: Խաչի թևերի վրա հայերեն և անգլերեն տառերով նշված են «ՓՐԿԱՐԱՐ», «ՀԱՅԱՍՏԱՆ», «RESCUER» և «ARMENIA» բառերը: Կրծքանշանի վրա չի թույլատրվում՝ պատկերների և գրվածքների աղավաղում:
6. «Փրկարար» կրծքանշանը հակառակ կողմի կենտրոնական մասում ունի պտուտակային ամրակ՝ հագուստի ամրացնելու համար, որի տակ առկա է կրծքանշանի հերթական համարը։ Ամրակը բաղկացած է 2 մասից` հեղույսից` Մ2.5 X 8 մմ չափսերով և պտուտակից` 20 մմ տրամագծով:
7․ «Փրկարար» կրծքանշանի տուփի արտաքին չափերը հետևյալն են՝ (բարձրություն X լայնություն X երկարություն) 15X60X60 մմ: Պատրաստված է ստվարաթղթից, կրծքանշանի արտաքին եզրագծով հարթակով` իր ճշգրիտ դիրքավորման համար:
8. «Փրկարար» կրծքանշանի հետ տրվում է վկայական:
Ձև
«Փրկարար» կրծքանշան
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
01.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 սեպտեմբերի 2025 թվական: