ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3362-Ա |
«26» օգոստոսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՌՈԲԵՐՏ ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ռոբերտ Զարգարյանի լ/ա Սարգիս Զարգարյանի դիմումը` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի, Հասրաթյան փողոցի հ.32/13 հասցեում, Ռոբերտ Զարգարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն ընդլայնելու նպատակով, կից հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 2010 թվականի դեկտեմբերի 23-ի հ.2795426 վկայականը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2024 թվականի հոկտեմբերի 21-ի հ.ԴԳ-7304, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի 2024 թվականի հոկտեմբերի 16-ի հ.ՄՇ/41876, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2024 թվականի հոկտեմբերի 29-ի հ.53/53.13/4502-2024 գրությունները:
Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ ընդլայնման և կառուցապատման նպատակով տրամադրման համար քննարկվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 191.84քմ, որի ուրվագծային չափերն ու դիրքը թույլ չեն տալիս, որ այն դառնա առանձին հրապարակային սակարկությունների առարկա (Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. հ.550-Ն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետի պահանջներին համապատասխան, այն է՝ օտարվող հողամասը փաստացի սահմանազատված է և տիրապետվում է ընդլայնվող հողամասի սեփականատիրոջ կողմից և օտարվող հողամասում այլ անձի կողմից որևէ քաղաքաշինական գործունեության իրականացումը կբերի ընդլայնվող հողամասում գտնվող շենքի կամ շինության շահագործման, անվտանգության, սեյսմակայունության կամ սպասարկման համար անհրաժեշտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերի խախտման կամ ըստ նպատակային (գործառնական) նշանակությամբ օգտագործելու հետագա անհնարինության):
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի պայմանական նշանների համաձայն` հողամասը բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գոտում է:
Հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 7-րդ գոտում (հողամասի ծածկագիրն է՝ 01-012-0029-0001, որը ներառված է Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մայիսի 1-ի հ.424-Ն որոշման մեջ, հավելվածի հ.12393 տող):
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, 2016 թվականի մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով, 59-րդ հոդվածով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.259-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 2025 թվականի փետրվարի 14-ի հ.Դ-10570-25 և 2025 թվականի մարտի 28-ի հ.Ն/16039-25 եզրակացությունները.
1. Սահմանել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի, Հասրաթյան փողոցի հ.32/13 հասցեին կից գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի մակերեսը կազմում է 191.84քմ:
2. Հողամասի սահմանները որոշվում են 191.84քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով։
3. Որոշման 1-ին կետում նշված համայնքային սեփականություն հանդիսացող 191.84քմ մակերեսով հողամասին տրամադրել «Է.Հասրաթյան փողոց, հ.8/2» հասցեն:
4. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ համայնքային սեփականություն հանդիսացող 191.84քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ բնակելի կառուցապատման:
5. Որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի անվամբ իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի, Հասրաթյան փողոցի հ.32/13 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Ռոբերտ Զարգարյանին պատկանող հողամասին կից՝ 191.84քմ մակերեսով հողամասը որպես ընդլայնում, կառուցապատման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) իրեն` որոշման ընդունման պահին գործող տարածագնահատման 7-րդ գոտու շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, որը կազմում է 4774706 (չորս միլիոն յոթ հարյուր յոթանասունչորս հազար յոթ հարյուր վեց) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
6. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին`
1) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի անվամբ պետական գրանցման աշխատանքները.
2) հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացնելուց և Երևան համայնքի անվամբ իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո, Երևանի քաղաքապետի անունից Ռոբերտ Զարգարյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
7. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան բաժնին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին:
8. Սահմանել, որ սույն որոշման ընդունման պահից հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը, հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում չվճարվելու դեպքում՝ որոշման 5-րդ կետը և 6-րդ կետի 2-րդ ենթակետը համարվում են ուժը կորցրած:
9. Ընդունել ի գիտություն, որ.
1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2024 թվականի հոկտեմբերի 29-ի հ.53/53.13/4502-2024 գրության համաձայն քննարկվող հասցեի եզրագծով անցնում է վերգետնյա գազատար, ուստի կառուցապատման աշխատանքներ իրականացնելիս անհրաժեշտ է պահպանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի հ.539-Ն որոշման գազաբաշխման համակարգի անվտանգության և շահագործման կանոնները, ինչպես նաև ՀՀՇՆ 42-01-2023 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերի պահանջները: Հետագայում գազատարի վերատեղադրման աշխատանքներ կատարելու ժամանակ պետք է պահպանել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի հ.95-Ն որոշման՝ ԳՄՕԿ-ի 4-րդ գլխի 36-րդ կետի պահանջները: Տարածքում առկա գործող գազատարի վերատեղադրումն իրականացվում է կառուցապատողի կամ նախաձեռնողի միջոցներով՝ մատակարարի հետ համաձայնեցված նախագծով և նրա վերահսկողությամբ.
2) սույն որոշումից բխող բոլոր գույքային իրավունքների պետական գրանցման, հողամասի հատակագծի հաստատման, պայմանագրի նոտարական վավերացման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանք ստանալու համար ծախսերը և այլ անհրաժեշտ վճարումներն իրականացվում են Ռոբերտ Զարգարյանի կողմից.
3) հողամասի առուվաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը, ինչպես նաև կից ներկայացվող նախագծման թույլտվությունը /ճարտարապետահատակագծային առաջադրանքը/ պետական գրանցման՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
10. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
11. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա։
12. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|