ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2011-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 56-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ազգային անվտանգության խորհրդի 2011 թվականի ապրիլի 22-ի նիստի առաջարկությունը՝ որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային համակարգերի բարեփոխումների 2011-2013 թվականների ծրագրերը` համաձայն 1-ին և 2-րդ հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում մշակել և հաստատել ծրագրերի միջոցառումներից բխող գործողությունների ժամանակացույց-ծրագիր:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին` համատեղ քննարկել ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորման ապահովման հարցն ու ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
4. Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմին` աջակցել ծրագրերի` արտաքին ֆինանսավորում պահանջող միջոցառումների իրականացման համար միջազգային կազմակերպություններից համապատասխան միջոցներ ներգրավելու գործընթացին և յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն բարեփոխումների ծրագրերի իրականացման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված 1 ՀՀ Նախագահի 2011 թվականի մայիսի 18-ի ՆԿ-92-Ն կարգադրության |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2011-2013 ԹԹ.
Հ/հ |
Միջոցառման անվանումը |
Ակնկալվող արդյունքը (նպատակը) |
Կատարման վերջնաժամկետը |
Ծանոթություն |
1 |
2 |
3 |
4 | |
I. Հարկերի կամավոր վճարում (ինքնագնահատում) | ||||
1. |
Հարկային մարմնի կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունների ծավալների և տեսակների ավելացում |
Հարկային մարմին-հարկ վճարող շփումների կրճատում, հարկային մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացում |
2013թ. |
պահանջվում է լրացուցիչ ֆինանսավորում և փորձագետների ներգրավում |
2. |
Էլեկտրոնային հաշվետվության համակարգի ընդլայնում բոլոր ԱԱՀ վճարողների վրա |
Հարկային հաշվետվությունների ներկայացման և մշակման արդյունավետության բարձրացում |
2012թ. |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
3. |
Էլեկտրոնային հաշվետվության համակարգի համատարած կիրառման համար պայմանների ապահովում, այդ թվում` բոլոր հարկային հաշվետվական տեսակների ավտոմատացում |
Հարկային հաշվետվությունների ներկայացման և մշակման արդյունավետության բարձրացում |
2013թ. |
պահանջվում է լրացուցիչ ֆինանսավորում |
4. |
ՀՀ բոլոր մարզկենտրոններում հարկ վճարողների սպասարկման կենտրոնների գործարկում, հաշվետվությունների աստիճանական անցում ամբողջական էլեկտրոնային համակարգի |
Հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների ծավալների ավելացում և դրանց որակի բարձրացում, էլեկտրոնային հաշվետվությունների ամբողջական համակարգի ներդրում |
2013թ. |
պահանջվում է լրացուցիչ ֆինանսավորում |
5. |
Հարկ վճարողների սպասարկմանն օժանդակելուն ուղղված հեռախոսազանգերի ժամանակակից կենտրոնի (Call Center) գործարկում` մատուցվող ծառայությունների հետագա կատարելագործմամբ |
Հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացում, արագ արձագանքի և հետադարձ կապի ապահովում |
2011թ. |
պահանջվում է լրացուցիչ ֆինանսավորում |
6. |
Էլեկտրոնային մեդիահոլովակների պատրաստում` հարկային օրենսդրության մատչելի մատուցման նպատակով, ինչը կներառի պատկերավոր օրինակներ հարկ վճարողների առանձին խմբերի համար |
Հարկ վճարողների իրազեկվածության մակարդակի բարձրացում |
2013թ. |
պահանջվում է լրացուցիչ ֆինանսավորում |
7. |
Հարկ վճարողների սպասարկման միասնական ստանդարտների կիրարկում և կատարելագործում |
Հարկ վճարողներին սպասարկման միասնական ծառայությունների մատուցում |
2013թ. |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
8. |
Հարկային մարմիններում փաստաթղթաշրջանառության կրճատում |
Վարչարարական խոչընդոտների վերացում, օրենսդրության պահանջների պահպանման հետ կապված ծախքերի նվազեցում հարկ վճարողի և հարկային մարմնի համար |
2013թ. |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
9. |
Բարեխիղճ հարկ վճարողների ընտրության համակարգերի վերաբերյալ միջազգային առաջավոր փորձի ուսումնասիրություն և ՀՀ-ում ներդրման վերաբերյալ առաջարկությունների մշակում |
Բարեխիղճ հարկ վճարողների համար առավել պարզեցված ընթացակարգերի սահմանում |
2012թ. |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
10. |
Միկրո, փոքր և միջին ձեռնարկատիրության հարկման մեխանիզմների ուսումնասիրություն և կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների մշակում |
Տնտեսավարող սուբյեկտների հարկման մեխանիզմների կատարելագործում |
2012թ. |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
II. Եկամուտների ապահովում և հարկադիր գանձում | ||||
11. |
Հարկային մարմնի ղեկավարի` հարկային մարմնի առաքելությունների, ծրագրերի և խնդիրների վերաբերյալ ամենամյա ուղերձների հրապարակում |
Գործարար հանրության իրազեկում` հարկային վարչարարության զարգացումների վերաբերյալ |
յուրաքանչյուր տարի |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
12. |
Չկատարված հարկային պարտավորությունների աճի և նոր ապառքների կուտակման ռիսկերի կանխարգելում |
Հարկային պարտավորությունների մարման գործընթացի բարելավում |
2012թ. |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
13. |
Անհուսալի հարկային ապառքների դուրսգրման գործընթացի իրականացում |
Հարկային պարտավորությունների մարման գործընթացի բարելավում, հարկային ապառքների և հաշվարկված տույժերի նվազեցում |
2012թ. |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
14. |
Հարկերի հաշվանցման էլեկտրոնային համակարգի ամբողջականացում, գերավճարների հաշվին հարկային և մաքսային պարտավորությունների դիմաց հաշվանցման ընթացակարգերի սահմանում, ինչպես նաև դրան ուղղված օրենսդրության համապատասխան փոփոխությունների մշակում |
Գերավճարների և փաստացի վճարումների հաշվին հարկային, մաքսային և սոցիալական ապահովության վճարների պարտավորությունների դիմաց (և հակառակը) հաշվանցման իրականացման մեխանիզմների կիրառում |
2012թ. |
պահանջվում է լրացուցիչ ֆինանսավորում |
15. |
ՀՀ-ում ապրանքաշրջանառության նկատմամբ հսկողության կատարելագործում |
Փաստացի ապրանքաշրջանառության և իրացման ծավալների բացահայտում |
2012թ. |
պահանջվում է լրացուցիչ ֆինանսավորում |
III. Կառուցվածք և կազմակերպում | ||||
16. |
Վերադաս և տարածքային հարկային մարմինների կառուցվածքային բարեփոխումներ |
Հարկային մարմինների կառուցվածքի կատարելագործում, կառուցվածքային գործառույթների և կառուցվածքային ստորաբաժանումների արդյունավետության գնահատման չափորոշիչների օպտիմալացում |
շարունակական |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
17. |
Հարկային վարչարարության ընթացակարգերի միատեսակ կիրառման նպատակով համապատասխան ուղեցույցների և ձեռնարկների մշակում |
Հարկային վարչարարության ընթացակարգերի կիրառման միասնականության ապահովում |
շարունակական |
պահանջում է լրացուցիչ ֆինանսավորում և փորձագետների ներգրավում |
18. |
Միջազգային լավագույն փորձի հիման վրա հարկային մարմնի հիմնական բիզնես գործընթացների վերակազմակերպման և ավտոմատացման ծրագրի նախագծում և իրականացում |
Միջազգային լավագույն փորձին համապատասխան բիզնես գործընթացների ներդրում |
2012թ. |
պահանջվում է լրացուցիչ ֆինանսավորում |
19. |
ՀՀ ԿԱ ՊԵԿ (հարկային) վարչարարության ռազմավարության 2012-2014թթ. եռամյա ծրագրի մշակում |
Առաջիկա երեք տարիներին հարկային վարչարարության բարեփոխումների հիմնական ուղղությունների սահմանում |
2011թ. |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
20. |
Միջազգային առաջավոր փորձի հիման վրա հարկային մարմնում ներքին աուդիտի նոր, ամբողջական համակարգի ներդրում և կատարելագործում |
Հարկային ծառայությունում մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետության, անձնակազմի կարգապահության բարձրացում, կայուն և հետևողական գործելակերպի խրախուսում |
2012թ. |
պահանջվում է լրացուցիչ ֆինանսավորում |
IV. Հարկային օրենսդրություն | ||||
21. |
ԵՄ երկրների հարկային օրենսդրությամբ սահմանված դրույքաչափերի, հարկատեսակների և դրանց կառուցվածքի ուսումնասիրություն և առաջարկությունների մշակում |
Միջազգային լավագույն փորձի հիման վրա հարկային օրենսդրության կատարելագործում |
2012թ. |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
22. |
Տրանսֆերային գնագոյացման խնդիրների ուսումնասիրություն և ՏՀԶԿ (OECD) չափանիշներին համապատասխանող օրենսդրության մշակում |
Տրանսֆերային գնագոյացման խնդիրների կանոնակարգում |
շարունակական |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
23. |
Հարկային օրենսդրության համապատասխանեցում ԵՄ չափանիշներին |
Հարկային օրենսդրության ներդաշնակեցում միջազգային լավագույն փորձին |
2013թ. |
պահանջվում է լրացուցիչ ֆինանսավորում |
24. |
Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ծրագրային ներդրումն ապահովող ընթացակարգերի սահմանում, ուսումնամեթոդական նյութերի մշակում և ուսուցանում |
Ապահովել եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման արդյունավետորեն գործող համակարգ |
2012թ. |
պահանջվում է լրացուցիչ ֆինանսավորում |
25. |
Կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի շրջանակներում անհատական հաշվի բացման գործընթացի կարգավորում |
Կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի մասով օրենքների պահանջների կիրարկման ապահովում |
2012թ. |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
26. |
Կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի շրջանակներում ապահովադիրների վերաբերյալ տվյալների հրապարակման գործընթացի կարգավորում |
Կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի մասով օրենքների պահանջների կիրարկման ապահովում |
2012թ. |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
27. |
Կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի շրջանակներում ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից կատարման ենթակա միջոցառումների շարունակական իրագործում |
Կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի մասով օրենքների պահանջների կիրարկման ապահովում |
2013թ. |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
28. |
ԵՄ անդամ երկրների հետ կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրերի ցանցի ընդլայնում |
Օտարերկրյա հարկային մարմինների հետ համագործակցության ապահովում |
շարունակական |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
29. |
Հարկային օրենսդրության փոփոխությունների և օրենսդրության կիրարկման հետ կապված հարցերով տնտեսավարող սուբյեկտներին պարզաբանումներ ներկայացնելու նպատակով պարբերաբար սեմինարների, կլոր սեղանների և խորհրդատվությունների կազմակերպում և անցկացում |
Հարկային օրենսդրության փոփոխությունների և օրենսդրության կիրարկման հարցերի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացում |
շարունակական |
պահանջվում է լրացուցիչ ֆինանսավորում |
V. Տեղեկատվական տեխնոլոգիաներ | ||||
30. |
Հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգի («Հարկատու-3») համալրում նոր մոդուլներով, այդ թվում. |
Հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացում |
2012թ. |
պահանջվում է լրացուցիչ ֆինանսավորում |
31. |
Հարկային մարմնի ՏՄԿ (սերվերային սենյակ) ստեղծում |
Արդիական ՏՄԿ-ի ստեղծում, որը կապահովի էլեկտրոնային համակարգերի անխափան աշխատանքը, կհամապատասխանի միջազգային չափանիշներին և կունենա համապատասխան հզորություններ բավարարելու ՀՀ ԿԱ ՊԵԿ պահանջները առաջիկա 4-5 տարիների համար |
ֆինանսա-վորումից |
պահանջվում է լրացուցիչ ֆինանսավորում |
32. |
Էլեկտրոնային արխիվի համակարգի ստեղծում |
Հարկ վճարողների կողմից ստացված թղթային փաստաթղթերի էլեկտրոնային պատճենների պահպանման ապահովում |
ֆինանսավորումից 18 ամիս հետո |
պահանջվում է լրացուցիչ ֆինանսավորում |
33. |
Տեղեկատվական գործընթացների շարունակականության կառավարման ներդրում |
Հարկային մարմնի էլեկտրոնային համակարգերի անխափան աշխատանքի ապահովում` հիմնական ՏՄԿ-ում վթարի դեպքում |
2011թ. |
պահանջվում է լրացուցիչ ֆինանսավորում |
34. |
Հարկային մարմնի ներքին ցանցի վերազինում և արդիականացում |
Տեղեկատվական հոսքերի կառավարման հնարավորությամբ կենտրոնացված համակարգչային ցանցի առկայություն |
2011թ. |
պահանջվում է լրացուցիչ ֆինանսավորում |
35. |
Էլեկտրոնային վճարումների համակարգի ներդրում |
Էլեկտրոնային հաշվետվությունների հանձնման համակարգի միջոցով վճարումներ կատարելու հնարավորության ստեղծում հարկ վճարողների համար, որի շնորհիվ հարկային մարմինները կունենան ավելի հստակ տեղեկատվություն կատարված վճարումների մասին |
ֆինանսավորումից |
պահանջվում է լրացուցիչ ֆինանսավորում |
36. |
ՏՏ համակարգերի ներքին աուդիտի ներդրում |
Հարկային մարմնի էլեկտրոնային համակարգերի ներքին աուդիտի գործընթացների, հաճախականության, պատասխանատուների և այլ բաղադրիչների պատշաճ կանոնակարգում |
ֆինանսավորումից |
պահանջվում է լրացուցիչ ֆինանսավորում |
37. |
ԱյՓի հեռախոսակապի ներդրում ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում |
Հարկային մարմնում միջքաղաքային, միջազգային և մայրաքաղաքային զանգերի ծախսերի կրճատում |
ֆինանսավորումից 3 ամիս հետո |
պահանջվում է լրացուցիչ ֆինանսավորում |
38. |
Տվյալների մշակման միասնական շտեմարանի (Data Warehouse) ստեղծում, ներառյալ` նախագծումը և տարբեր համակարգերից տվյալների տեղափոխումը |
Տվյալների շտեմարանի ստեղծում, որը կօգտագործվի վերլուծական հաշվետվությունների կազմման համար |
ֆինանսավորումից |
պահանջվում է լրացուցիչ ֆինանսավորում |
39. |
ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի համակարգիչների փոխարինում դյուրակիր համակարգիչներով (thin client), |
Հարկային մարմնի համակարգչային տեխնիկայի սպասարկման գների նվազեցում և դյուրակիր համակարգիչներից օգտվողների սպասարկման ժամանակի կրճատում |
ֆինանսավորումից |
պահանջվում է լրացուցիչ ֆինանսավորում |
40. |
Հարկային մարմնի տվյալների շտեմարանի լիցենզավորում |
ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի էլեկտրոնային համակարգերին անհրաժեշտ տվյալների շտեմարանների լիցենզիաների ձեռքբերում |
2011թ. |
պահանջվում է լրացուցիչ ֆինանսավորում |
VI. Հարկային հսկողություն | ||||
41. |
Ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի (ՌՉՍՀ) ամբողջական ներդրում, թեստավորում և գործարկում |
Համատարած հարկային ստուգումների պրակտիկայից անցում թիրախային ստուգումների համակարգի |
2011թ. |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
42. |
Հարկային ստուգումների կազմակերպման գործընթացի կատարելագործում |
Հարկային ստուգումների բնագավառում միջազգային առաջավոր փորձի համապատասխան կատարելագործված ընթացակարգերի կիրառում |
2011թ. |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
43. |
Հարկային ստուգումների արդյունավետության մոնիթորինգի իրականացում |
Հարկային ստուգումների արդյունքների պարբերաբար գնահատումների հնարավորության ստեղծում |
շարունակական |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
44. |
Հարկային գերավճարների վերադարձման դյուրացված (ավտոմատացված) համակարգի գործարկում |
Հարկային գերավճարների, այդ թվում ԱԱՀ-ի գերավճարների, ավտոմատացված կառավարման համակարգի առկայություն |
2011թ. |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
45. |
Կամերալ (գրասենյակային) հսկողության (ուսումնասիրությունների) ավտոմատացում |
Կամերալ ուսումնասիրությունների ամբողջ գործընթացի ավտոմատացում և շրջանակների ընդլայնում |
2012թ. |
պահանջվում է լրացուցիչ ֆինանսավորում |
46. |
Հարկային վարչարարման տեսանկյունից ռիսկային ոլորտներին պատկանող գործունեության տեսակների առանձնացում և դրանց հսկման մեխանիզմների ապահովում |
Ռիսկերի գնահատման վրա հիմնված հարկային հսկողության համակարգի կատարելագործում |
2012թ. |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
47. |
Հարկային մարմնի կողմից հսկողական գործառույթներ իրականացնելիս առավել հաճախակի թույլ տրվող սխալների տեղեկատուի գործարկում |
Առավել հաճախ թույլ տրվող սխալների վերաբերյալ հարկային ծառայողների իրազեկվածության բարձրացում, հարկ վճարողների մոտ չկանխամտածված սխալների կանխարգելում |
2011թ. |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
VII. Մարդկային ռեսուրսների կառավարում | ||||
48. |
Հարկային ծառայողների պաշտոնների նկարագրերի սահմանում |
Հարկային ծառայողների իրավունքների և պարտականությունների, տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար սահմանված պահանջների արձանագրում |
2011թ. |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
49. |
Հարկային ծառայության վերլուծական-հետազոտական կարողությունների ուժեղացում՝ ստեղծելով առանձին ենթածրագիր համապատասխան բաղադրիչներով, ինչպես նաև ապահովելով «գիտելիքի փոխանցումը» ըստ վերլուծության գործառույթ ունեցող բոլոր ստորաբաժանումների |
Վերլուծական հետազոտական կարողությունների ընդլայնում, հարկային վարչարարության շրջանակներում իրականացվող վերլուծությունների որակի բարձրացում |
2013թ. |
պահանջվում է լրացուցիչ ֆինանսավորում և փորձագետների ներգրավում |
50. |
Հարկային ծառայողների առաջխաղացման համակարգի ներդրում և խրախուսման համակարգի գործարկում |
Հարկային ծառայողների արհեստավարժության և աշխատանքի արդյունքների բարձրացման նկատմամբ խթանների ապահովում |
2011թ. |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
51. |
Հարկային ծառայողների աշխատանքի վարձատրության և սոցիալական պաշտպանվածության կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների մշակում |
Հարկային ծառայողների եկամուտների աճ և սոցիալական պաշտպանվածու-թյան բարելավում, ինչը նպաստելու է նաև կոռուպցիոն ռիսկերի սահմանափակմանը |
2012թ. |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
52. |
Հարկային ծառայողների աշխատանքային պայմանների բարելավում, ծառայողական անհրաժեշտ տեխնիկայով, տրանսպորտային միջոցներով և գույքով ապահովում |
Հարկային ծառայողների աշխատանքային պայմանների համապատասխանեցումը աշխատանքի արդյունավետության նկատմամբ բարձրացող պահանջներին |
2013թ. |
պահանջվում է լրացուցիչ ֆինանսավորում |
53. |
Հարկային ծառայողների համար նախապատրաստական, վերապատրաստման և փորձի փոխանակման ուսումնական միջոցառումների համապարփակ ծրագրի մշակում և իրագործում` ելնելով ոլորտային և գործառութային առանձնահատկություններից, ինչպես նաև միջազգային առաջատար փորձից |
Հարկային մարմինների խնդիրներին համապատասխան` հարկային ծառայողների գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ մակարդակի, հարկային վարչարարության ընթացակարգերի միատեսակ կիրառման ապահովում |
2013թ. |
պահանջվում է լրացուցիչ ֆինանսավորում և փորձագետների ներգրավում |
54. |
Հարկային ծառայողների վերապատրաստում միջազգային կազմակերպությունների (OECD, IMF, IOTA) հարկային ուսումնական հաստատություններում |
Հարկային ծառայողների վերապատրաստում միջազգային չափանիշներին համապատասխան, միջազգային լավագույն փորձի փոխանակման ապահովում, ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի ինտեգրում միջազգային հարկային ուսումնական համակարգերին |
2013թ. |
պահանջվում է լրացուցիչ ֆինանսավորում |
55. |
ԵՄ անդամ երկրների հետ փոխադարձ կապերի հաստատում, համաժողովների և դասընթացների անցկացում |
Միջազգային լավագույն փորձի փոխանակության ապահովում |
2013թ. |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
56. |
Հարկային ծառայողների ընթացիկ ուսումնական և իրազեկման միջոցառումների կազմակերպման համար Երևանում ՀՀ ԿԱ ՊԵԿ ուսումնական կենտրոնի գործարկում |
Հարկային ծառայողների պատշաճ ուսուցման համար անհրաժեշտ պայմանների ապահովում, անձնակազմի մասնագիտական պատրաստվածության բարձրացում |
2012թ. |
պահանջվում է լրացուցիչ ֆինանսավորում |
57. |
Հարկային ծառայողների երկարաժամկետ ուսումնական միջոցառումների կազմակերպման համար Դիլիջանում ՀՀ ԿԱ ՊԵԿ ուսումնական կենտրոնի գործարկում |
Հարկային ծառայողների պատշաճ ուսուցման համար անհրաժեշտ պայմանների ապահովում, անձնակազմի մասնագիտական պատրաստվածության բարձրացում |
2012թ. |
պահանջվում է լրացուցիչ ֆինանսավորում |
58. |
Հարկային մարմիններում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված գործողությունների ծրագրի մշակում և իրականացում |
Հարկային մարմնում կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելում, հարկային ծառայողների վարքագծի կանոնների պահպանման նկատմամբ հսկողության ապահովում |
2012թ. |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
VIII. Հարկային խարդախություններից և հարկումից խուսափման դեմ պայքար | ||||
59. |
ՀՀ քրեական օրենսգրքի տնտեսական բնույթի հանցագործություններին վերաբերող մի շարք հոդվածներում քրեական պատժամիջոցներին զուգահեռ այլընտրանքային (ֆինանսական) պատասխանատվության միջոցների կիրառման ուսումնասիրություն և համապատասխան օրինագծի մշակում |
Քրեական բնույթի տնտեսական հանցագործությունների ժամանակ պետական բյուջեի շահերին պատճառված վնասի հատուցման մեխանիզմի սահմանում |
2011թ. |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
60. |
Հարկային հանցագործությունների քննության ընթացքում կոռուպցիայի հանցակազմը վերհանելու և տնտեսական հանցագործությունների և կոռուպցիոն իրավախախտումների կապերը բացահայտելու մեթոդների և ընթացակարգերի ներդրում |
Հարկային հանցագործությունների քննության ընթացքում կոռուպցիայի հանցակազմի վերհանման և տնտեսական հանցագործությունների և կոռուպցիոն իրավախախտումների կապերը բացահայտելու միջազգային լավագույն փորձի ուսումնասիրում և ներքին և (կամ) քննություն իրականացնող այլ մարմինների հետ համատեղ ընթացակարգերի սահմանում |
2011թ. |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
61. |
Չկատարված հարկային պարտավորությունների ապահովման նպատակով հարկային մարմնի կողմից արգելադրման ինստիտուտի նոր համակարգի կիրառում, ցեսիայի և ժամանակացույցերի ինստիտուտների ներդրում |
Չկատարված հարկային պարտավորությունների ապահովման ընթացակարգի սահմանում օրենքի դրույթներով (ՀՀ սահմանադրական դրույթ), արգելադրման առավել օպերատիվ մեխանիզմների կիրառում, պարտապան հարկ վճարողների հետ վարչարարական աշխատանքների իրականացում` նրանց կողմից պարտավորությունների կատարումն ապահովելու և դրանց կատարմանը նպաստելու նպատակով |
համապատասխան օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
62. |
Հարկային հանցագործությունների և խախտումների դեմ պայքարի ոլորտում ԵՄ պրակտիկայի ուսումնասիրում և լավագույն փորձի ներդրում |
Հարկային հանցավորության դեմ պայքարի ուժեղացում |
2012թ. |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
IX. Հաղորդակցություն | ||||
63. |
Հասարակության լայն խավերի իրազեկում և ծանոթացում հարկային վարչարարության առաքելությանը, հիմնական նպատակներին և իրականացվելիք միջոցառումներին |
Թափանցիկ աշխատանքի և վստահության մթնոլորտի ձևավորում |
շարունակական |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
64. |
Հարկային մարմինների կողմից զանգվածային լրատվության միջոցների հետ արդյունավետ շփումների ապահովում |
Հասարակության և զանգվածային լրատվամիջոցների հետ համագործակցության բարելավում |
շարունակական |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
65. |
Հարկային ծառայության ինտերնետային կայքէջի կատարելագործում |
Հարկային ծառայության գործունեության թափանցիկության ապահովում |
շարունակական |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
66. |
Հարկային ծառայողների կողմից կատարված օրինախախտումների դեպքերով ծառայողական քննությունների արդյունավետության բարձրացում և հրապարակայնության ապահովում |
Հասարակության և զանգվածային լրատվամիջոցների հետ համագործակցության բարելավում |
շարունակական |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
X. Այլ | ||||
67. |
2011-2013թթ. հարկային բարեփոխումների ծրագրի միջոցառումներից բխող գործողությունների ժամանակացույցի մշակում |
Ծրագրով սահմանված միջոցառումների իրագործման ապահովում |
ծրագրի հաստատումից հետո` մեկամսյա ժամկետում |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ Նախագահի աշխատակազմի |
Կ. Կարապետյան |
Հավելված 2 ՀՀ Նախագահի 2011 թվականի մայիսի 18-ի ՆԿ-92-Ն կարգադրության |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2011-2013 ԹԹ.
Հ/հ |
Միջոցառման անվանումը |
Ակնկալվող արդյունքը (նպատակը) |
Կատարման վերջնա-ժամկետը |
Ծանոթություն |
1 |
2 |
3 |
4 | |
I. Մաքսային վարչարարության արդիականացում | ||||
1. |
ԵՄ չափանիշներին մաքսային օրենսդրության համապատասխանեցում |
Մաքսային օրենսդրության շարունակական կատարելագործում և համապատասխանեցում ԵՄ չափանիշներին |
2012թ. և շարունակական |
ֆինանսավորում չի պահանջվում |
2. |
Մաքսային ձևակերպումների ժամանակ փաստաթղթաշրջանառության գործընթացի պարզեցում |
Մաքսային տեսուչ-ԱՏԳ մասնակիցների շփումների կրճատում, կոռուպցիոն ռիսկերի նվազեցում |
2011թ. և շարունակական |
միջոցառումը ենթադրում է արտաքին ֆինանսական և (կամ) մարդկային ռեսուրսների ներգրավում |
3. |
Մաքսային վարչարարության կատարելագործում, մաքսային ձևակերպումների ժամանակահատվածի կրճատում |
ԵՄ չափանիշներին համապատասխան մաքսային ձևակերպումների համար պահանջվող ժամանակահատվածի ապահովում |
2011թ. և շարունակական |
ֆինանսավորում չի պահանջվում |
4. |
Կանաչ ուղու ամբողջական կիրառման համակարգի ներդրում, ինքնահայտարարագրման համակարգի ընդլայնում և մաքսային միջնորդի ինստիտուտի զարգացում |
Մաքսային վարչարարության արդիականացում և արդյունավետության բարձրացում |
2011թ. և շարունակական |
ֆինանսավորում չի պահանջվում |
5. |
Բարեխիղճ տնտեսավարող սուբյեկտների ինստիտուտի ներդրում և նրանց համար պարզեցված ընթացակարգերի սահմանում |
Բարեխիղճ տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ մաքսային վարչարարության առավել պարզեցված ընթացակարգերի կիրառում |
2012թ. |
ֆինանսավորում չի պահանջվում |
6. |
Եվրամիությանն ինտեգրման շրջանակներում` բարեփոխումների ծրագրի միջոցառումներից բխող գործողությունների ժամանակացույցի մշակում |
Ծրագրով սահմանված միջոցառումների իրագործման ապահովում |
ծրագրի հաստատումից հետո` մեկամսյա ժամկետում |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
7. |
ՀՀ ԿԱ ՊԵԿ (մաքսային) վարչարարության ռազմավարության 2012-2014թթ. եռամյա ծրագրի մշակում |
Առաջիկա երեք տարիներին մաքսային վարչարարության բարեփոխումների հիմնական ուղղությունների սահմանում |
2011թ. |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
8. |
Մաքսային մարմիններում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված գործողությունների ծրագրի մշակում և իրականացում |
Մաքսային մարմնում կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելում, մաքսային ծառայողների վարքագծի կանոնների պահպանման նկատմամբ հսկողության ապահովում |
2012թ. |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
9. |
Մաքսային մարմնի ղեկավարի` մաքսային մարմնի առաքելությունների, ծրագրերի և խնդիրների վերաբերյալ ամենամյա ուղերձների հրապարակում |
Գործարար հանրության իրազեկում` մաքսային վարչարարության զարգացումների վերաբերյալ |
յուրաքանչյուր տարի |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
II. Պետական սահմանի համալիր կառավարման համակարգի ներդրում | ||||
10. |
Պետական սահմանում մաքսային ընթացակարգերի ավտոմատացում` էլեկտրոնային տեխնոլոգիական համակարգի կիրառմամբ |
Մաքսային վարչարարության կատարելագործում |
2011-2013թթ. |
միջոցառումը ենթադրում է արտաքին ֆինանսական ռեսուրսների ներգրավում |
11. |
Միջազգային և ԵՄ չափանիշների ու արդյունավետ փորձի ուսումնասիրության հիման վրա պետական սահմանի անցակետերում «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրում` բացառելով գործառույթների կրկնությունները, ոչ անհրաժեշտ կամ կրկնակի վերահսկողության կամ հսկողության իրականացումը |
Սահմանային գերատեսչական ընթացակարգերի միասնականացում, գործունեության արդյունավետության բարձրացում |
2013թ. |
միջոցառումը ենթադրում է արտաքին ֆինանսական և (կամ) մարդկային ռեսուրսների ներգրավում |
12. |
Պետական սահմանի բոլոր անցակետերում գործող մաքսային մարմինների աշխատակիցների կողմից սահմանը հատող անձանց նկատմամբ էթիկայի բարձր նորմերին համապատասխան վարքագծի և բարեկիրթ վերաբերմունքի պահպանում |
Մաքսային աշխատակցի ազնիվ գործելաոճի ապահովում, մասնագիտական վարկանիշի բարձրացում |
2011թ. և շարունակական |
միջոցառումը ենթադրում է արտաքին ֆինանսական և (կամ) մարդկային ռեսուրսների ներգրավում |
III. Մաքսային ծառայության կադրային քաղաքականության արդյունավետության բարձրացում | ||||
13. |
Մաքսային ծառայողների վերապատրաստման, պարբերական դասընթացների կազմակերպում, այդ թվում` «աշխատանքից չկտրված» ծրագրերի իրականացում` ելնելով ոլորտային և գործառութային առանձնահատկություններից, ինչպես նաև ԵՄ առաջատար փորձից |
Մաքսային ծառայողների վերապատրաստում` մաքսային մարմինների համալրում որակյալ կադրերով |
2011թ. և շարունակական |
միջոցառումը ենթադրում է արտաքին ֆինանսական և (կամ) մարդկային ռեսուրսների ներգրավում |
14. |
Երկարաժամկետ ուսումնական միջոցառումների կազմակերպման համար մաքսային ծառայությանը կից ուսումնական կենտրոնի ստեղծում |
Մաքսային ծառայողների վերապատրաստում, անձնակազմի մասնագիտական պատրաստվածության բարձրացում |
2012թ. |
պահանջվում է արտաքին ֆինանսական և (կամ) մարդկային ռեսուրսների ներգրավում |
15. |
Օտարերկրյա պետությունների մաքսային ուսումնական առաջատար հաստատությունների հետ կադրերի պատրաստման և վերապատրաստման ոլորտներում համագործակցության իրականացում |
Մաքսային ծառայողների մասնագիտական ունակությունների, որակավորման աստիճանի բարձրացում, միջազգային մաքսային ուսումնական համակարգին ինտեգրում |
2011թ. և շարունակական |
միջոցառումը ենթադրում է արտաքին ֆինանսական և (կամ) մարդկային ռեսուրսների ներգրավում |
IV. Մաքսային հսկողության համակարգի կատարելագործում | ||||
16. |
Մաքսային հսկողության ռիսկերի գնահատման և կանխատեսումների իրականացման կարողությունների զարգացում, առավել ռիսկային ոլորտների բացահայտում և դրանցով պայմանավորված ԵՄ չափանիշների ու արդյունավետ փորձի հիման վրա անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխությունների իրականացում |
Մաքսային վարչարարության գործառույթների և գործունեության արդյունավետության բարձրացում |
2011-2012թթ. |
միջոցառումը ենթադրում է արտաքին տեխնիկական օժանդակություն |
17. |
Մաքսային հսկողության ընթացքում ռիսկերի կառավարման բնագավառում տեղեկատվական ավտոմատ համակարգի ընդլայնում և զարգացում |
Մաքսային ընթացակարգերի մոնիթորինգի, վերահսկման և դրա արդյունքում բացահայտված ռիսկերի վերլուծության և գնահատման համակարգի ձևավորում |
2011թ. և շարունա-կական |
միջոցառումը ենթադրում է արտաքին ֆինանսական և (կամ) մարդկային ռեսուրսների ներգրավում |
18. |
Նախաբացթողումային և հետբացթողումային մաքսային հսկողության համակարգի զարգացում և կատարելագործում |
Մաքսային հսկողության գործառույթների և գործունեության արդյունավետության բարձրացում |
2011թ. և շարունա-կական |
միջոցառումը ենթադրում է արտաքին ֆինանսական և (կամ) մարդկային ռեսուրսների ներգրավում |
19. |
Մաքսային հսկողության գործընթացի կազմակերպման ԵՄ լավագույն փորձի ուսումնասիրում և դրա հիման վրա առաջարկությունների մշակում և ներդրում |
Հսկողության կազմակերպման բնագավառում միջազգային փորձի կիրառում |
2011թ. և շարունա-կական |
ֆինանսավորում չի պահանջվում |
20. |
Մաքսային ծառայությանը կից փակ մաքսային պահեստի ստեղծում |
Մաքսային կրկնակի հսկողության իրականացում մասնագիտացված վայրում, մաքսային կանոնների խախտմամբ ապրանքների պահպանում |
2012թ. |
միջոցառումը ենթադրում է արտաքին ֆինանսական ռեսուրսների ներգրավում |
21. |
Ռիսկային ապրանքների դասակարգման և փորձաքննության նպատակով մաքսային լաբորատորիաների ստեղծում |
Ռիսկային ապրանքների ճիշտ դասակարգման արդյունքում մաքսային վճարների ավելացում |
2012թ. |
միջոցառումը ենթադրում է արտաքին ֆինանսական և (կամ) մարդկային ռեսուրսների ներգրավում |
22. |
Բոլոր սահմանային մաքսային կետերում բեռնարկղային հրապարակների ստեղծում |
Մաքսային ձևակերպումների ժամանակահատվածի կրճատում, արդյունավետ մաքսային հսկողության իրականացում |
2012թ. |
միջոցառումը ենթադրում է արտաքին ֆինանսական ռեսուրսների ներգրավում |
23. |
Մաքսային տարածքում տրանսպորտային միջոցների տեղաշարժի հսկողության համակարգի ներդրում, որով հսկողություն կսահմանվի հանրապետության տարածքով տեղաշարժվող, մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցների նկատմամբ |
Ռիսկային փոխադրումների օպերատիվ հայտնաբերման արդյունքում մաքսային հսկողության արդյունավետության աճ |
2013թ. |
միջոցառումը ենթադրում է արտաքին ֆինանսական և (կամ) մարդկային ռեսուրսների ներգրավում |
24. |
Ռիսկային ապրանքների առանձնացում, այդ ապրանքների մաքսային հսկողության մեխանիզմների կատարելագործում |
Ռիսկերի գնահատման վրա հիմնված մաքսային հսկողության համակարգի ապահովում |
2012թ. |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
V. Մաքսային բնագավառի հանցագործությունների և մաքսային կանոնների խախտումների դեմ պայքարի ուժեղացում | ||||
25. |
Մաքսային բնագավառի հանցագործությունների և մաքսային կանոնների խախտումների համար պատասխանատվության նորմերի կիրառման պրակտիկայի ու արդյունավետության ուսումնասիրում, անհրաժեշտությունից ելնելով՝ պատասխանատվության միջոցների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում |
Մաքսային բնագավառի հանցագործությունների և մաքսային կանոնների խախտումների համար պատասխանատվության միջոցների վերաբերյալ համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացում |
2011թ. և շարունա-կական |
ֆինանսավորում չի պահանջվում |
26. |
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտումների դեմ պայքարի ոլորտում ԵՄ պրակտիկայի ուսումնասիրում և լավագույն փորձի ներդրում |
Մաքսային հանցավորության դեմ պայքարի ուժեղացում |
2012թ. |
ֆինանսավորում չի պահանջվում |
27. |
ՀՀ քրեական օրենսգրքի տնտեսական բնույթի հանցագործություններին վերաբերող մի շարք հոդվածներում քրեական պատժամիջոցներին զուգահեռ այլընտրանքային (ֆինանսական) պատասխանատվության միջոցների կիրառման ուսումնասիրություն և համապատասխան օրինագծի մշակում |
Քրեական բնույթի տնտեսական հանցագործությունների ժամանակ պետական բյուջեի շահերին պատճառված վնասի հատուցման մեխանիզմի սահմանում |
2011թ. |
ֆինանսավորում չի պահանջվում |
28. |
Մաքսային հանցագործությունների քննության ընթացքում կոռուպցիայի հանցակազմը վերհանելու և կոռուպցիոն իրավախախտումների կապերը բացահայտելու մեթոդների և ընթացակարգերի համակարգի ներդրում |
Մաքսային հանցագործությունների քննության ընթացքում կոռուպցիայի հանցակազմի վերհանման և կոռուպցիոն իրավախախտումների կապերը բացահայտելու միջազգային լավագույն փորձի ուսումնասիրում և ներքին գործերի և (կամ) քննություն իրականացնող այլ մարմինների հետ համատեղ ընթացակարգերի սահմանում |
2011-2013թթ. |
ֆինանսավորում չի պահանջվում |
29. |
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտումների դեմ պայքարի մեխանիզմների կատարելագործման նպատակով ժամանակակից սարքավորումների ձեռքբերում |
Մաքսանենգության դեմ պայքարի արդյունավետության բարձրացում |
2011թ. և շարունա-կական |
միջոցառումը ենթադրում է արտաքին ֆինանսական և (կամ) մարդկային ռեսուրսների ներգրավում |
30. |
Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների, թունավոր կամ վտանգավոր նյութերի ապօրինի շրջանառության հետ կապված իրավախախտումների, այդ գործունեությանն առնչվող ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ ստացված տեղեկատվությունն իրավասու մարմիններին օպերատիվ տրամադրելու գործընթացի ապահովում |
Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրի արդյունավետ իրականացում |
2011-2013թթ. |
ֆինանսավորում չի պահանջվում |
31. |
Մաքսային ծառայությունում կինոլոգիական կենտրոնի ստեղծում |
Կինոլոգիական կենտրոնների շների միջոցով մաքսային զննման առավել արդյունավետ իրականացում |
2011թ. և շարունա-կական |
միջոցառումը ենթադրում է արտաքին ֆինանսական և (կամ) մարդկային ռեսուրսների ներգրավում |
VI. Այլ մարմինների հետ համագործակցության բարելավում | ||||
32. |
Պետական մարմինների միջև, ըստ իրավասությունների շրջանակների, միասնական տեղեկատվական բազայի ձևավորում |
Մաքսային բնագավառում ներգրավված մարմինների հետ համագործակցության բարելավում |
2013թ. |
միջոցառումը ենթադրում է արտաքին ֆինանսական և (կամ) մարդկային ռեսուրսների ներգրավում |
33. |
ԵՄ անդամ երկրների մաքսային մարմինների հետ փոխադարձ կապերի հաստատում և ամրապնդում, փորձի փոխանակում, համաժողովների, սեմինարների, կլոր սեղանների կազմակերպում (մասնակցություն) |
ԵՄ անդամ երկրների մաքսային մարմինների հետ գործընկերային կապերի ընդլայնում, մաքսային գործունեությունը եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցում |
2011թ. և շարունա-կական |
միջոցառումը ենթադրում է արտաքին ֆինանսական և (կամ) մարդկային ռեսուրսների ներգրավում |
34. |
Օտարերկրյա պետությունների մաքսային ծառայությունների հետ համագործակցության ակտիվացում, տեղեկատվության և էլեկտրոնային կապուղիներով մաքսային հայտարարագրերի փոխանակում |
Միջազգային համագործակցության արդյունավետության բարձրացում |
2011թ. և շարունա-կական |
միջոցառումը ենթադրում է արտաքին ֆինանսական և (կամ) մարդկային ռեսուրսների ներգրավում |
35. |
ԵՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների հետ տեղեկատվության և էլեկտրոնային կապուղիներով մաքսային հսկողության և վիճակագրության համար անհրաժեշտ տեղեկությունների փոխանակում |
ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության արդյունավետության բարձրացում |
2012թ. և շարունա-կական |
ֆինանսավորում չի պահանջվում |
36. |
Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային մարմիններին ՀՀ մաքսային օրենսդրության մեջ կատարվող փոփոխությունների մասին պարբերաբար տեղեկացում` կապված պետական սահմանում մաքսային հսկողության իրականացման հետ |
Վրաստանի և Իրանի մաքսային մարմինների հետ համագործակցության բարելավում |
2011թ. և շարունա-կական |
ֆինանսավորում չի պահանջվում |
VII. Տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգի կատարելագործում | ||||
37. |
Մաքսային և հարկային տեղեկատվական շտեմարանների ինտեգրում և շահագործում` ՊԵԿ-ի միասնական գերատեսչական համակարգչային ցանցում |
Գերատեսչական համակարգչային ցանցի տեղեկատվական համակարգի ստեղծում, տեղեկատվության հասանելիության ապահովում |
2011-2013թթ. |
ֆինանսավորում չի պահանջվում |
38. |
Էլեկտրոնային հայտարարագրման և վճարման համակարգերի ներդրում, գերավճարների հաշվին մաքսային և հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ընթացակարգերի սահմանում, ինչպես նաև դրան ուղղված օրենսդրության համապատասխան փոփոխությունների մշակում |
Մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացում |
2011թ. |
ֆինանսավորում չի պահանջվում |
39. |
ԱյՓի հեռախոսակապի ներդրում ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում |
Մաքսային մարմնում միջքաղաքային, միջազգային և մայրաքաղաքային զանգերի ծախսերի կրճատում |
ֆինանսա-վորումից |
պահանջվում է լրացուցիչ ֆինանսավորում |
40. |
Մաքսային ձևակերպումների գործընթացում մաքսային պահեստներից մաքսային բրոքերների կողմից էլեկտրոնային կապուղիներով մաքսային հայտարարագրի ներկայացման համակարգի ընդլայնում |
Ինքնահայտարարագրման համակարգի ընդլայնում, մաքսային տեսուչ-հայտարարատու շփումների կրճատում |
2011-2012թթ. |
ֆինանսավորում չի պահանջվում |
41. |
Սահմանային գործառույթներ իրականացնող մարմինների կողմից օգտագործվող տարբեր ծրագրային միջոցները սահմանների կառավարման «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքին բավարարող միասնական էլեկտրոնային կառավարման համակարգով փոխարինում |
Կրկնվող գործառույթների բացառում, սահմանային արդյունավետ հսկողության իրականացում |
2013թ. |
միջոցառումը ենթադրում է արտաքին ֆինանսական և (կամ) մարդկային ռեսուրսների ներգրավում |
42. |
Մաքսային իրավախախտումների գրանցման համակարգի կատարելագործում, առավել հաճախ թույլ տրվող սխալների տեղեկատուի ստեղծում |
Մաքսային իրավախախտումների հաշվառման գործընթացի բարելավում, իրազեկության մակարդակի բարձրացում |
2012թ. և շարունա-կական |
ֆինանսավորում չի պահանջվում |
VIII. Մաքսային ծառայության նկատմամբ վստահության ձևավորում | ||||
43. |
Մաքսային ծառայողների կողմից կատարված խախտումների դեպքերով ծառայողական քննությունների արդյունավետության բարձրացում և հրապարակայնության ապահովում |
Մաքսային ծառայության գործունեության թափանցիկության ապահովում |
2011թ. և շարունա-կական |
ֆինանսավորում չի պահանջվում |
44. |
Զանգվածային լրատվության կամ գերատեսչական այլ միջոցներով (համացանցի միասնական կայքէջ, տեղեկատվական թերթիկներ և այլն) հասարակությանը մշտապես իրազեկում և ծանոթացում պետական սահմանի անցման կետերում սահմանված ընթացակարգերի, սահմանը հատող անձանց իրավունքների և պարտականությունների, մաքսային պարզեցված ընթացակարգերի վերաբերյալ |
Հասարակության շրջանում վստահության մթնոլորտի ձևավորում, մաքսային գործունեության թափանցիկության ապահովում |
2011թ. և շարունա-կական |
միջոցառումը ենթադրում է արտաքին ֆինանսական և (կամ) մարդկային ռեսուրսների ներգրավում |
45. |
Մաքսային օրենսդրության փոփոխությունների և օրենսդրության կիրարկման հետ կապված հարցերով տնտեսվարող սուբյեկտներին պարզաբանումներ ներկայացնելու նպատակով պարբերաբար սեմինարների, կլոր սեղանների և խորհրդատվությունների կազմակերպում և անցկացում |
Մաքսային օրենսդրության փոփոխությունների և օրենսդրության կիրարկման հարցերի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացում |
շարունա-կական |
պահանջվում է լրացուցիչ ֆինանսավորում |
46. |
Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին օժանդակելուն ուղղված հեռախոսազանգերի ժամանակակից կենտրոնի (Call Center) գործարկում` մատուցվող ծառայությունների հետագա կատարելագործմամբ |
Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների սպասարկման որակի բարձրացում, արագ արձագանքի և հետադարձ կապի ապահովում |
2011թ. |
պահանջվում է լրացուցիչ ֆինանսավորում |
47. |
Մաքսային մարմինների կողմից զանգվածային լրատվության միջոցների հետ արդյունավետ շփումների ապահովում |
Հասարակության և զանգվածային լրատվամիջոցների հետ համագործակցության բարելավում |
շարունա-կական |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
48. |
Էլեկտրոնային մեդիահոլովակների պատրաստում մաքսային ընթացակարգերի մատչելի մատուցման նպատակով, ինչը կներառի պատկերավոր օրինակներ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող առանձին խմբերի համար |
Մաքսային ընթացակարգերի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացում |
2013թ. |
պահանջվում է լրացուցիչ ֆինանսավորում |
IX. Մաքսային ծառայողների սոցիալական և իրավական պաշտպանվածության ապահովում | ||||
49. |
«Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումների մշակում` ուղղված անձնակազմի սոցիալական և իրավական պաշտպանության բարելավմանը |
Մաքսային ծառայողների սոցիալական և իրավական պաշտպանության բարելավում |
2011-2013թթ. |
ֆինանսավորում չի պահանջվում |
50. |
Աշխատանքային (շենքային) պայմանների բարելավում, անձնակազմի սոցիալական և նյութական բարելավում, ծառայողական անհրաժեշտ գույքով, տրանսպորտային միջոցներով և տեխնիկայով շարունակական ապահովում |
Մաքսային ծառայողների համար աշխատանքային պատշաճ պայմանների ապահովում |
2013թ. |
միջոցառումը ենթադրում է արտաքին ֆինանսական ռեսուրսների ներգրավում |
51. |
Մաքսային ծառայողների աշխատանքի վարձատրության և սոցիալական պաշտպանվածության կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների մշակում |
Մաքսային ծառայողների եկամուտների աճ և սոցիալական պաշտպանվածության բարելավում, ինչը նպաստելու է նաև կոռուպցիոն ռիսկերի սահմանափակմանը |
2012թ. |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ Նախագահի աշխատակազմի |
Կ. Կարապետյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|