Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 112
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.08.18-2025.08.31 Պաշտոնական հրապարակման օրը 29.08.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.11.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
29.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 նոյեմբերի 2024 թվականի

թիվ 112

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 824 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. ««Վերելակների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 824 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) 3.3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով

«Վերելակները, որոնց ծառայության սահմանված ժամկետն ավարտվել է մինչև 2025 թվականի փետրվարի 15-ը, պետք է համապատասխանեցվեն սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին

Ղազախստանի Հանրապետությունում՝ մինչև 2025 թվականի փետրվարի 15-ը.

Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում՝ մինչև 2030 թվականի փետրվարի 15-ը։».

բ) նշված որոշմամբ ընդունված «Վերելակների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 011/2011) 6-րդ հոդվածի 5.5 կետն ուժը կորցրած ճանաչել։

2. Սահմանել, որ այն շահագործվող վերելակների անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները, որոնց ծառայության սահմանված ժամկետն ավարտվել է մինչև Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 824 որոշմամբ ընդունված «Վերելակների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 011/2011) պահանջներին համապատասխանեցումը, իրականացվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

3. ««Վերելակների անվտանգություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 011/2011) փոփոխություն կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 19 թիվ 112 որոշումն ուժը կորցրած ճանաչել։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝


Մ. Գրիգորյան


Ի. Պետրիշենկո


Ս. Ժումանգարին


Ա. Կասիմալիև


Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան