ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 սեպտեմբերի 2024 թվականի |
թիվ 69 |
քաղ. Մոսկվա |
ԲԱԶՈՒԿԻ ՏԵՐԵՎՈՒՔԸ ԿՏՐՈՂ ԵՎ ԲԱԶՈՒԿԱՀԱՎԱՔ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԿՈՂՄԻՑ՝ ՈՐՊԵՍ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՆԱԼՈՒ ՊԱՅՄԱՆ, ՍՏԱՆՁՆՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ, ԿԻՐԱՌՈՒՄ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՄԲ ԱՎԵԼԻ ՑԱԾՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ, ԵՎ ՏՈՒՐՔԵՐԻ ԱՅԴ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» hիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ և 18–րդ կետերին, 2015 թվականի հոկտեմբերի 16-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման և շրջանառության որոշ հարցերի մասին» արձանագրության 3-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 4-րդ և 132-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Սահմանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8433 53 300 0 ծածկագրով դասակարգվող բազուկի տերևուքը կտրող և բազուկահավաք մեքենաների համար՝ մաքսային արժեքի 0 տոկոսի չափով՝ 2024 թվականի հուլիսի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8433 53 300 0 ծածկագրով դիրքում՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի «68Դ)» ծանոթագրությանը կատարվող հղումը փոխարինել «98Դ)» հղմամբ.
բ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրություններում՝
ուժը կորցրած ճանաչել 68Դ ծանոթագրությունը.
լրացնել հետևյալ բովանդակությամբ 98Դ ծանոթագրությամբ՝
«98Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով, կիրառվում է 2024 թվականի հուլիսի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ:»։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 59 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ Ղազախստանի Հանրապետությունն իր կողմից՝ որպես Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու պայման, ստանձնված պարտավորություններին համապատասխան, կիրառում է Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի տուրքերի դրույքաչափերի համեմատությամբ ավելի ցածր ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, և տուրքերի այդ դրույքաչափերի մեծությունների ցանկում՝ 19-րդ տողատակի ծանոթագրության մեջ «2024 թվականի հուլիսի 1-ից» բառերը փոխարինել «2026 թվականի հուլիսի 1-ից» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2024 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2025 թվական: