ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 սեպտեմբերի 2024 թվականի |
թիվ 60 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի ԹԻՎ 96 ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 30-րդ հոդվածին, 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» համաձայնագրի 4-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ հոդվածներին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 12 կարգադրությանը համապատասխան, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բնակչության կյանքի և առողջության պահպանման, Միության շրջանակներում դեղամիջոցների անխափան շրջանառության ապահովման նպատակներով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի հունիսի 10-ի «Բժշկական կիրառության դեղամիջոցների շրջանառության առանձնահատկությունները սահմանելու ժամանակավոր միջոցառումների մասին» թիվ 96 որոշման 1-ին կետի «ա» ենթակետում «մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2025 թվական: