ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հոկտեմբերի 2024 թվականի |
թիվ 85 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 127 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրին և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 18-ի «Նույնականացման միջոցներով թեթև արդյունաբերության ապրանքների դրոշմավորում սահմանելու մասին» թիվ 127 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 85 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 127 որոշման մեջ կատարվող
1. Սույն որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
« |
4203 21 000 0 4203 29 |
Ձեռնոցներ, թաթմաններ և կիսաձեռնոցներ՝ բնական կամ կոմպոզիցիոն կաշվից |
2025 թվականի մարտի 1 |
|
6107 |
Փոխաններ, կիսավարտիքներ, գիշերաշապիկներ, ննջազգեստներ, լողանալու խալաթներ, տնային խալաթներ և նույնանման արտադրատեսակներ՝ տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ, տղամարդկանց կամ տղաների համար |
|||
6108 |
Կոմբինացիաներ, ներքնաշրջազգեստներ, կիսավարտիքներ, վարտիքներ, գիշերաշապիկներ, ննջազգեստներ, գիշերազգեստներ, լողանալու խալաթներ, տնային խալաթներ և նույնանման արտադրատեսակներ՝ տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ, կանանց կամ աղջիկների համար |
|||
6109 |
Ներքնաշապիկներ, թևքերով գործովի տաք շապիկներ (ֆուֆայկա), մերկ մարմնի վրա հագնովի այլ գործովի տաք շապիկներ՝ տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ |
|||
6111 |
Մանկական հագուստ և մանկական հագուստի պարագաներ՝ տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ |
|||
6112 31 |
Կոստյումներ լողի համար՝ տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ, տղամարդկանց կամ տղաների համար, սինթետիկ թելերից |
|||
6112 39 |
Կոստյումներ լողի համար՝ տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ, տղամարդկանց կամ տղաների համար, այլ մանածագործական նյութերից |
|||
6112 41 |
Կոստյումներ լողի համար՝ տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ, կանանց կամ աղջիկների համար, սինթետիկ թելերից |
|||
6112 49 |
Կոստյումներ լողի համար՝ տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ, կանանց կամ աղջիկների համար, այլ մանածագործական նյութերից |
|||
6115 |
Զուգագուլպաներ, գուլպաներ, կիսագուլպաներ, կարճ գուլպաներ ու ոտնաթաթագուլպաներ և այլ գուլպեղեն՝ ներառյալ բաշխված ճնշումով սեղմումային գուլպեղենը (օրինակ՝ գուլպաներ երակների վարիկոզ լայնացում ունեցողների համար) և առանց ներբանի կոշիկներ՝ տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ |
|||
6116 |
Ձեռնոցներ, թաթմաններ և կիսաձեռնոցներ՝ տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ |
|||
6114 |
Տրիկոտաժե հագուստի այլ պարագաներ՝ մեքենայագործ կամ ձեռագործ |
|||
6117 10 000 0 |
Շալեր, շարֆեր, կաշնե, գլխաշորեր, քողեր և նույնանման արտադրատեսակներ՝ տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ |
|||
6117 80 100 9, 6117 80 800 9 |
Հագուստի այլ պարագաներ՝ տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ, պատրաստի |
|||
6117 80 800 1 |
Փողկապներ, թիթեռնիկ-փողկապներ և վզկապներ՝ տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ |
|||
6207 |
Ներքնաշապիկներ և մերկ մարմնի վրա հագնովի այլ գործովի տաք շապիկներ, փոխաններ, կիսավարտիքներ, գիշերաշապիկներ, ննջազգեստներ, լողանալու խալաթներ, տնային խալաթներ և նույնանման արտադրատեսակներ՝ տղամարդկանց կամ տղաների համար |
|||
6208 |
Ներքնաշապիկներ և մերկ մարմնի վրա հագնովի այլ գործովի տաք շապիկներ, կոմբինացիաներ, ներքնաշրջազգեստներ, կիսավարտիքներ, վարտիքներ, գիշերաշապիկներ, ննջազգեստներ, գիշերազգեստներ, լողանալու խալաթներ, տնային խալաթներ և նույնանման արտադրատեսակներ՝ կանանց կամ աղջիկների համար |
|||
6209 |
Մանկական հագուստ և մանկական հագուստի պարագաներ |
|||
6211 11 000 0 |
Լողի այլ կոստյումներ՝ տղամարդկանց կամ տղաների համար |
|||
6211 12 000 0 |
Լողի այլ կոստյումներ՝ կանանց կամ աղջիկների համար |
|||
6212 |
Կրծկալներ, գոտիներ, սեղմիրաններ, տաբատակալներ, կապիչներ և նույնանման արտադրատեսակներ՝ տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ կամ ոչ տրիկոտաժե |
|||
6213 |
Թաշկինակներ |
|||
6216 00 000 0 |
Ձեռնոցներ, թաթմաններ և կիսաձեռնոցներ |
|||
6217 10 000 0 |
Հագուստի պարագաներ՝ պատրաստի, այլ |
|||
6406 90 900 0-ից |
Զանկապաններ, սռնապաններ ու նույնանման արտադրատեսակներ |
|||
6504 00 000 0 |
Գլխարկներ և գլխի այլ հարդարանքներ՝ ցանկացած նյութից շերտեր միացնելու միջոցով հյուսված կամ պատրաստված, աստառով կամ առանց աստառի, վերջնամշակված կամ առանց վերջնամշակման |
|||
6505 00 |
Գլխարկներ և գլխի այլ հարդարանքներ՝ տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ կամ ժանյակի, թաղիքի կամ նրբաթաղիքի կամ այլ մանածագործական նյութերի ամբողջական կտորներից (բայց ոչ շերտերից) պատրաստված, աստառով կամ առանց աստառի, կամ վերջնամշակված կամ առանց վերջնամշակման. ցանցեր՝ մազերի համար, ցանկացած նյութից, աստառով կամ առանց աստառի կամ վերջնամշակված կամ առանց վերջնամշակման |
|||
6506 99 |
Գլխի այլ հարդարանքներ՝ աստառով կամ առանց աստառի, կամ վերջնամշակված կամ առանց վերջնամշակման, այլ նյութերից |
»: |
2. Նշված որոշմամբ հաստատված՝ դրոշմավորված ապրանքների վերաբերյալ այն տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին, որոնք փոխանցվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև եւ անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետներին ներկայացվող պահանջների 1-ին աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
« |
|
»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|