Գլխավոր տեղեկություն
Համար
N 1217-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 28.08.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.08.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 օգոստոսի 2025 թվականի N 1217-Լ

 

2025 ԹՎԱԿԱՆԻ ԼՈԼԻԿԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը և «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) 2025 թվականի լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) 2025 թվականի լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառման շրջանակներում տնտեսավարող սուբյեկտներին սուբսիդավորման տրամադրման ընթացակարգը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) 2025 թվականի լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառման շրջանակներում տոմատի մածուկի արտադրության նպատակով մթերվող լոլիկի քանակների փաստաթղթավորման և տեղեկատվության տրամադրման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի։

2․ Սահմանել, որ 2025 թվականի տոմատի մածուկի արտադրության նպատակով լոլիկի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մթերման կետերում մթերումների գործընթացի մշտադիտարկումը կատարվում է մարզպետների աշխատակազմերի կողմից։

3. Սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 5-րդ կետի շրջանակներում առաջացող ֆինանսական պարտավորությունները կիրականացվեն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հատկացված ֆինանսական միջոցների հաշվին։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի օգոստոսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզպետների աշխատակազմերի կողմից՝ սույն որոշման շրջանակներում իրականացված մշտադիտարկման արդյունքում արձանագրված տոմատի մածուկի արտադրության նպատակով փաստացի մթերված լոլիկի ծավալների վրա։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

28.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

օգոստոսի 28-ի N 1217-Լ որոշման

 

2025 ԹՎԱԿԱՆԻ ԼՈԼԻԿԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

1. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

1. 2025 թվականի լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառման (այսուհետ՝ միջոցառում) նպատակն է Հայաստանի Հանրապետությունում 2025 թվականին տնտեսությունների կողմից արտադրված լոլիկի բերքի իրացման գործընթացին աջակցելու նպատակով սուբսիդավորել տոմատի մածուկի արտադրությամբ զբաղվող լոլիկի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին։

 

2. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

2. Միջոցառման մասնակիցներն են՝

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն).

2) Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզպետների աշխատակազմերը (այսուհետ՝ մարզպետների աշխատակազմեր).

3) տոմատի մածուկի արտադրությամբ զբաղվող լոլիկի մթերումներ իրականացնող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը.

4) լոլիկի մթերումներ իրականացնող կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին լոլիկ մատակարարող տնտեսությունները։

3. Միջոցառման իմաստով շահառու են համարվում տոմատի մածուկի արտադրությամբ զբաղվող լոլիկի մթերումներ իրականացնող կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին լոլիկ մատակարարող տնտեսությունները (այսուհետ՝ շահառու), որոնք զբաղվում են լոլիկի արտադրությամբ։

4. Միջոցառման իմաստով տնտեսավարող սուբյեկտներ են համարվում Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում տոմատի մածուկի արտադրությամբ զբաղվող լոլիկի մթերման գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ տնտեսավարող սուբյեկտներ), որոնք միջոցառման 6-րդ կետում նշված դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունեն հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ։

5. Հայաստանի Հանրապետությունում 2025 թվականին տոմատի մածուկի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին լոլիկի մթերման համար սուբսիդավորման տրամադրման պայմանները հետևյալն են՝

1) 2000 տոննան ներառյալ լոլիկի մթերում իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին սուբսիդավորում չի տրամադրվում.

2) 2000 տոննան գերազանցող մթերված լոլիկի յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց տրամադրվում է 10.0 Հայաստանի Հանրապետության դրամի չափով սուբսիդավորում։

6. Միջոցառման շրջանակներում սուբսիդավորում ստանալու համար տնտեսավարող սուբյեկտն էլեկտրոնային կամ թղթային տարբերակով (գրությամբ) դիմում է նախարարություն՝ համագործակցության համաձայնագիր կնքելու նպատակով։

7. Նախարարության և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքվող համագործակցության համաձայնագրում նշվում է նաև, որ մթերվող լոլիկի 1 կգ-ի նվազագույն գինը կազմում է 40 դրամ։

8. Միջոցառման շրջանակներում 2025 թվականին տոմատի մածուկի արտադրությամբ զբաղվող լոլիկի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներն ապահովում են մթերման գործընթացի թափանցիկությունը, մթերվող լոլիկի քանակների փաստաթղթավորումը և տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև ապահովում են մշտադիտարկում իրականացնող անձանց ազատ մուտքը մթերման կետեր, դրանցում տեղակայված կշռման տարածքներ և վերջիններիս պահանջով մթերման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկատվության տրամադրումը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


28.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

օգոստոսի 28-ի N 1217-Լ որոշման

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

2025 ԹՎԱԿԱՆԻ ԼՈԼԻԿԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. 2025 թվականի լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառման շրջանակներում տնտեսավարող սուբյեկտներին սուբսիդավորման տրամադրման ընթացակարգով (այսուհետ՝ ընթացակարգ) կարգավորվում են՝ 2025 թվականի լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառման շրջանակներում տոմատի մածուկի արտադրության համար 1 կիլոգրամը նվազագույնը 40 դրամով գնված 2000 տոննան գերազանցող քանակությամբ մթերված լոլիկի յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց 10 դրամի չափով սուբսիդավորում տրամադրելու հետ կապված հարաբերությունները։

2. Ընթացակարգի իմաստով տնտեսավարող սուբյեկտ են համարվում սույն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետով սահմանված պահանջները բավարարող՝ Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում լոլիկի մթերման գործունեություն իրականացնող իրավաբանական անձը և անհատ ձեռնարկատերը:

3. Սուբսիդավորման տրամադրման գործընթացը նախաձեռնում են տնտեսավարող սուբյեկտները, որոնք սուբսիդավորման գումարների ստացման համար ընթացակարգի N 1 ձևին համապատասխան դիմում են ներկայացնում նախարարություն՝ համագործակցության համաձայնագիր կնքելու նպատակով: Դիմումին կցվում է հարկային մարմնի տեղեկատվական համակարգում առկա տվյալներին համապատասխան ներբեռնված և արտատպված հարկ վճարողի անձնական հաշվի քարտի քաղվածքը՝ դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ։

4. Այն դեպքում, երբ տնտեսավարող սուբյեկտը լոլիկի մթերումները սկսել է մինչև սույն որոշումն ընդունվելը, ապա տնտեսավարող սուբյեկտն ընթացակարգի 3-րդ կետում նշված դիմումին կից լրացուցիչ ներկայացնում է նաև 2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև նշված դիմումի ներկայացման օրը տոմատի արտադրության նպատակով գնված լոլիկի փաստացի քանակների վերաբերյալ տեղեկատվություն՝ համաձայն ընթացակարգի N 5 ձևի։

5. Դիմումի հիման վրա տնտեսավարող սուբյեկտի և նախարարության միջև կնքվում է համագործակցության համաձայնագիր և սուբսիդավորման տրամադրման պայմանագիր՝ ընթացակարգի NN 2 և 3 ձևերին համապատասխան։

6. Համագործակցության համաձայնագրի կնքումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտն իր գործունեության իրականացման վայրի մարզպետի աշխատակազմ է ներկայացնում այն տնտեսությունների ցանկը, որոնց հետ մինչև համագործակցության համաձայնագրի կնքումն ունի կնքած լոլիկի գնման պայմանագրեր։

7. Լոլիկի մթերումների գործընթացը համակարգելու նպատակով մարզպետների աշխատակազմերի կողմից կազմվում և մթերող տնտեսավարող սուբյեկտներին են ներկայացվում տոմատի մածուկի արտադրության համար մթերման ենթակա լոլիկ ունեցող տնտեսությունների (շահառուների) անվանական ցանկերը՝ ներառելով հեռախոսահամարը, մշակվող այգետարածքի չափը, տեղակայման վայրը և մթերման ենթակա լոլիկի քանակը։

8. Տնտեսավարող սուբյեկտն ընթացակարգի 7-րդ կետում նշված ցանկում ընդգրկված, ինչպես նաև այլ շահառուների հետ կնքում է լոլիկի գնման պայմանագրեր, որոնց կցվում են հողատարածքի սեփականության վկայականը կամ հողատարածքի վարձակալության պայմանագիրը, իսկ անհրաժեշտության դեպքում տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրամադրված հողատարածքի գործառնական նշանակության վերաբերյալ կամ այլ պարզաբանում պարունակող տեղեկանքները։

9. Տնտեսավարող սուբյեկտը լոլիկի մթերման ժամանակաշրջանում ամենօրյա պարբերականությամբ նախարարությանն ու մարզպետների աշխատակազմերին է ներկայացնում մթերված լոլիկի քանակների վերաբերյալ Excel ծրագրով լրացված տեղեկատվությունը` համաձայն ընթացակարգի N 5 ձևի։

10. Սուբսիդավորումը ստանալու նպատակով` տնտեսավարող սուբյեկտը տոմատի մածուկի արտադրության նպատակով մթերված լոլիկի 2000 տոննան գերազանցող մասի ամբողջ կամ որոշակի խմբաքանակների համար կազմում և էլեկտրոնային կամ թղթային տարբերակով (գրությամբ) դիմում է մթերման կետի տեղակայման վայրի մարզպետի աշխատակազմ, ներկայացնելով մթերված լոլիկի փաստացի քանակների վերաբերյալ տեղեկատվությունը, համաձայն ընթացակարգի N 5 ձևի՝ լրացված Excel ծրագրով և տնտեսավարող սուբյեկտի կողմից ստորագրված կամ կնքված տարբերակով՝ կցելով 1 կիլոգրամը նվազագույնը 40 դրամով լոլիկի գնումը հավաստող փաստաթղթերի պատճենները (լոլիկի մթերումը հավաստող հանձնման-ընդունման ակտերի պատճենները, ինչպես նաև դրանց դիմաց կատարված վճարումները հիմնավորող փաստաթղթերի պատճենները՝ առկայության դեպքում)։

11. Մթերման կետի տեղակայման վայրի մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումն ընթացակարգի 10-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է փաստաթղթերի ուսումնասիրություն և անհամապատասխանությունների բացակայության դեպքում կազմում և նախարարություն է ներկայացնում ընթացակարգի N 4 ձևին համապատասխան եզրակացությունը, որի հիման վրա նախարարությունը 7 աշխատանքային օրվա ընթացքում սուբսիդավորման գումարը փոխանցում է տնտեսավարող սուբյեկտին:

12. Եթե ընթացակարգի 9-րդ կետում նշված տեղեկատվությունում և 10-րդ կետում նշված փաստաթղթերում առկա են անհամապատասխանություններ, ապա մարզպետի աշխատակազմի կողմից դրա վերաբերյալ 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացվում է տնտեսավարող սուբյեկտին։ Տնտեսավարող սուբյեկտը 3 աշխատանքային օրվա ընթացքում վերացնում է անհամապատասխանությունները և կրկին ներկայացնում է ճշգրտված փաստաթղթերը, որոնց հետագա ընթացքն ապահովվում է ընթացակարգի 10-րդ կետով սահմանված պայմաններով և 11-րդ կետով սահմանված ժամկետներում։

13. Մարզպետի աշխատակազմի կողմից սուբսիդավորման տրամադրումը մերժվում է, եթե տնտեսավարող սուբյեկտն ընթացակարգի 12-րդ կետում նշված ժամկետում չի ապահովում ճշգրտված փաստաթղթերի ներկայացումը։

14. Ընթացակարգի 1-ին կետում նշված սուբսիդավորման գումարները տրամադրվում են մթերված 2000 տոննան գերազանցող մասի ամբողջ կամ որոշակի խմբաքանակների համար։

15. Եթե պարզվում է, որ տնտեսավարող սուբյեկտի կողմից ներկայացված փաստաթղթերում տեղ են գտել ընթացակարգով սահմանված պահանջների խախտումներ, ապա խախտումների մասով տրամադրված սուբսիդավորման գումարը խախտումները հայտնաբերելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է վերադարձնել նախարարության համապատասխան հաշվեհամարին։

16. 2025 թվականի օգոստոսի 1-ից հետո մարզպետների աշխատակազմերի կողմից փաստացի մթերվող լոլիկի ծավալների մշտադիտարկման արդյունքներն արձանագրվում են՝ համաձայն ընթացակարգի N 5 ձևի, որը ստորագրում են մշտադիտարկում իրականացնող անձը և տնտեսավարող սուբյեկտի լիազոր անձը։

17. Անհրաժեշտության դեպքում նախարարության պահանջով մարզպետների աշխատակազմերը ներկայացնում են ընթացակարգի N 4 ձևին համապատասխան եզրակացության կազմման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենները։

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

………………………………………………………...............………………………….........-ԻՑ

(նշել իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, ՀՎՀՀ-ն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն)

 

 

Դ Ի Մ Ո Ւ Մ

 

2025 ԹՎԱԿԱՆԻ ԼՈԼԻԿԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

................................………………………… ....-ի կողմից նախատեսվում է ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

(նշել իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը)

մարզերից մթերել (գնել) շուրջ .............. տոննա լոլիկ, որից .......... տոննան տոմատի մածուկի արտադրության նպատակով՝ նվազագույնը 40 դրամով։

Խնդրում եմ թույլատրել համագործակցելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի -ի N -Լ որոշմամբ հաստատված 2025 թվականի լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառմանը։

 

Ստորագրող

 

............................

(պաշտոնը)

…...............................

(անունը, ազգանունը)

.......................................

(ստորագրությունը)

 

 

..... ..................... 2025 թ.

 

Կ.Տ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 2

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ N

 

2025 ԹՎԱԿԱՆԻ ԼՈԼԻԿԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ք. Երևան

___ _______________ 2025 թ.

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ի դեմս նախարարության գլխավոր քարտուղար Հ. Նասիբյանի, որը գործում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կանոնադրության հիման վրա, (այսուհետ՝ Պետական մարմին), մի կողմից և ............................................................................-ն

(նշել իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը)

(այսուհետ՝ Տնտեսավարող) մյուս կողմից, ի դեմս ............................................................................ ,

(նշել պաշտոնը, անունը, ազգանունը)

որը գործում է Տնտեսավարողի կանոնադրության հիման վրա, մյուս կողմից (այսուհետ միասին՝ Կողմեր), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի -ի N -Լ որոշմամբ հաստատված 2025 թվականի լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումը (այսուհետ՝ Միջոցառում), կնքեցին սույն համագործակցության համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) հետևյալի մասին.

 

1. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի -ի N -Լ որոշմամբ հաստատված 2025 թվականի լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառման շրջանակներում լոլիկի մթերման նպատակով համագործակցելն է։

 

2․ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

2․1. Տնտեսավարողը պարտավորվում է տոմատի մածուկի արտադրության նպատակով լոլիկի մթերումներն իրականացնել մարզպետների աշխատակազմերի կողմից կազմված ցանկերով ներկայացված, ինչպես նաև այլ տնտեսություններից՝ 1 կգ-ը նվազագույնը 40 դրամով:

2․2. Համաձայնագրի կնքումից հետո 5-օրյա ժամկետում Տնտեսավարողն իր տեղակայման վայրի մարզպետի աշխատակազմ է ներկայացնում այն տնտեսությունների ցանկը, որոնց հետ մինչև համաձայնագրի կնքումն ունի կնքած լոլիկի գնման պայմանագրեր, ինչպես նաև այն տնտեսությունների ցանկը, որոնց հետ նախընտրում է կնքել նոր պայմանագրեր։

2․3. Տնտեսավարողը պարտավորվում է ապահովել լոլիկի մթերման գործընթացի թափանցիկությունը, մթերվող լոլիկի քանակների փաստաթղթավորումը և տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև ապահովում է մշտադիտարկում իրականացնող անձանց ազատ մուտքը մթերման կետեր, դրանցում տեղակայված կշռման տարածքներ և վերջիններիս պահանջով մթերման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկատվության տրամադրումը։

2․4. Պետական մարմինը պարտավորվում է Տնտեսավարողի կողմից միջոցառմամբ սահմանված պահանջներն ապահովելու դեպքում սահմանված ընթացակարգով տրամադրել համապատասխան աջակցությունը։

2․5. Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև Կողմերի ստանձնած պարտավորությունների ողջ ծավալով կատարումը։

2․6. Համաձայնագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան դիմելու միջոցով։

2․7. Համաձայնագիրը կնքված է հայերեն լեզվով, երկու օրինակից և ․․․․․․․․․․ էջից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

 

3․ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Հասցե`

0010, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5

ՀՀ ֆինանսների նախարարության

գործառնական վարչություն

Հ/Հ ................................

ՀՎՀՀ 02698604

ՀՀ էկոնոմիկայի նախարարության

գլխավոր քարտուղար

ՀԱՅԿԱԶ ՆԱՍԻԲՅԱՆ

________________

(ստորագրությունը)     Կ. Տ.

ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ 

.....................................................

(Տնտեսավարողի անվանումը)

Հասցե...............................................

....................................................

ՀՎՀՀ.......................................

Հեռ....................................

Հ/Հ..................................

.........................................................

(Տնտեսավարողի ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը)

 

 

________________

(ստորագրությունը)     Կ. Տ.

 

Ձև N 3

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N

 

2025 ԹՎԱԿԱՆԻ ԼՈԼԻԿԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

ք. Երևան

___ _______________ 2025 թ.

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, ի դեմս նախարարության գլխավոր քարտուղար Հ. Նասիբյանի (այսուհետ՝ Նախարարություն), որը գործում է Նախարարության կանոնադրության հիման վրա, մի կողմից, և

.............................................................-ի (ՀՎՀՀ` ....................) ...................................................................

(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը)

(նշել պաշտոնը, անունը, ազգանունը)

 

 

մյուս կողմից (այսուհետ՝ Տնտեսավարող) (այսուհետ միասին՝ Կողմեր), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքը և բյուջեի կատարումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ․․․․․․․․․․․․․․․․․․․․ ․․․․․․․-ի N -Լ որոշմամբ հաստատված 2025 թվականի լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառման (այսուհետ՝ Միջոցառում) 5-րդ կետը և ՀՀ ֆինանսների նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի «Հանձնման-ընդունման ակտի ձևը և դրա լրացման պահանջները հաստատելու մասին» N 346-Ն հրամանը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1.1. Պայմանագրի առարկա է հանդիսանում Միջոցառումը, որի շրջանակներում մասնակիորեն սուբսիդավորվում է Տնտեսավարողի կողմից 2025 թվականին տոմատի մածուկի արտադրության նպատակով մթերված լոլիկի արժեքը։

1.2. Միջոցառման շրջանակներում նախատեսվում է սուբսիդավորել Տնտեսավարողի կողմից 2025 թվականին տոմատի մածուկի արտադրության նպատակով 2000 տոննան գերազանցող մթերված լոլիկի արժեքը՝ յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց 10․0 Հայաստանի Հանրապետության դրամի չափով։

1.3. Տնտեսավարողին սուբսիդիայի տրամադրման առավելագույն չափ չի սահմանվում։ Սուբսիդիան տրամադրվելու է Տնտեսավարողի կողմից լոլիկ արտադրող տնտեսություններից (շահառուներից) մթերված 2000 տոննան գերազանցող լոլիկի ծավալին համարժեք չափով, ընդ որում սուբսիդավորման պայմանները կարող են փոխվել միայն այդ մասով Միջոցառման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու դեպքում։

1.4. Միջոցառման շրջանակներում նախատեսվում է սուբսիդավորման գումարները տրամադրել 2000 տոննան գերազանցող մթերված ամբողջ կամ որոշակի խմբաքանակների համար։ Յուրաքանչյուր խմբաքանակի վճարման ենթակա գումարի հաշվարկման համար հիմք են հանդիսանում սույն պայմանագրի 2.1.2-րդ կետում նշված հերթական եզրակացությունները, որոնց հանրագումարով ձևավորվում է Պայմանագրի գումարը։

 

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. Նախարարությունն իրավունք ունի`

2.1.1. պահանջել իրեն ներկայացնել յուրաքանչյուր օրվա ընթացքում գնված լոլիկի քանակների վերաբերյալ տեղեկատվություն՝ համաձայն Միջոցառմամբ հաստատված N 2 հավելվածի (այսուհետ՝ ընթացակարգ) N 5 ձևի.

2․1․2. ընթացակարգի 11-րդ կետի համաձայն Տնտեսավարողի մթերման կետի տեղակայման վայրի մարզպետի աշխատակազմից ստացված Միջոցառման N 4 ձևին համապատասխան եզրակացության հիման վրա սուբսիդավորման ենթակա գումարը փոխանցելու համար Տնտեսավարողից պահանջել կնքելու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 346-Ն հրամանով հաստատված հանձնման-ընդունման ակտը՝ համաձայն Պայմանագրի հավելվածի։

2.2. Նախարարությունը պարտավոր է`

2.2.1. Միջոցառումից օգտվելու մասին դիմումի հիման վրա մթերման կետի տեղակայման վայրի մարզպետի աշխատակազմից ընթացակարգի 11-րդ կետով ստացված փաստաթղթերը և եզրակացությունը ստանալու օրվան հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնել փաստաթղթերի ուսումնասիրություն և մերժման հիմքերի բացակայության դեպքում ընթացակարգին համապատասխան սուբսիդավորման ենթակա գումարը փոխանցել Տնտեսավարողի հաշվեհամարին:

2.3. Տնտեսավարողն իրավունք ունի`

2.3.1. ստանալ Միջոցառումով սահմանված չափով սուբսիդավորում:

2.4. Տնտեսավարողը պարտավոր է`

2.4.1. Միջոցառման շրջանակներում 2025 թվականին մթերել 1 կիլոգրամը նվազագույնը 40 դրամով 2000 տոննան գերազանցող քանակով լոլիկ.

2․4․2․ Միջոցառման շրջանակներում համագործակցության համաձայնագրի կնքումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, մթերման ենթակա լոլիկ ունեցող տնտեսությունների անվանական ցանկերը կազմելու նպատակով, իր տեղակայման վայրի մարզպետի աշխատակազմին ներկայացնել այն տնտեսությունների ցանկը, որոնց հետ մինչև համագործակցության համաձայնագրի կնքումն ունի կնքած լոլիկի գնման պայմանագրեր, ինչպես նաև այն տնտեսությունների ցանկը, որոնց հետ նախընտրում է նոր պայմանագրեր կնքել.

2․4․3․ Միջոցառման շրջանակներում Արմավիրի և Արարատի մարզպետների աշխատակազմերի կողմից կազմված մթերման ենթակա լոլիկ ունեցող տնտեսությունների ցանկում ներառված, ինչպես նաև այլ տնտեսությունների հետ կնքել լոլիկի գնման պայմանագրեր՝ համաձայն ընթացակարգի 8-րդ կետի.

2.4.4. մթերված լոլիկի 2000 տոննան գերազանցող մասի ամբողջ կամ որոշակի խմբաքանակների մթերումներ իրականացնելուց հետո 5-օրյա ժամկետում կազմել և իր տեղակայման վայրի մարզպետի աշխատակազմ ներկայացնել գնված լոլիկի փաստացի քանակների վերաբերյալ տեղեկատվությունը, համաձայն ընթացակարգի N 5 ձևի՝ լրացված Excel ծրագրով և տնտեսավարող սուբյեկտի կողմից ստորագրված կամ կնքված տարբերակով՝ կցելով 1 կիլոգրամը նվազագույնը 40 դրամով լոլիկի գնումը հավաստող փաստաթղթերի պատճենները (տոմատի մածուկի արտադրության նպատակով լոլիկի մթերումը հավաստող հանձնման-ընդունման ակտերի պատճենները, ինչպես նաև դրանց դիմաց կատարված վճարումները հիմնավորող փաստաթղթերի պատճենները՝ առկայության դեպքում).

2.4.5. մարզպետի աշխատակազմի կողմից ընթացակարգի 10-րդ կետում նշված փաստաթղթերում և 9-րդ կետում նշված տեղեկատվությունում առկա անհամապատասխանությունների վերաբերյալ 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել անհամապատասխանությունները և կրկին ներկայացնել ճշգրտված փաստաթղթերը.

2․4․6. Միջոցառման N 4 ձևին համապատասխան եզրակացությունների հիման վրա Նախարարության հետ կնքելու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 346-Ն հրամանով հաստատված հանձնման-ընդունման ակտը.

2․4․7. ներկայացված փաստաթղթերում ընթացակարգով սահմանված պահանջների խախտումներ հայտնաբերվելու դեպքում խախտումները հայտնաբերելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում խախտումների մասով տրամադրված սուբսիդավորման գումարը վերադարձնել Նախարարություն՝ համապատասխան հաշվեհամարին.

2.4.8. խստորեն պահպանել Միջոցառման պահանջները։

 

3. ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

3.1. Տնտեսավարողին վճարումներն իրականացվում են մթերված լոլիկի 2000 տոննան գերազանցող մասի ամբողջ կամ որոշակի խմբաքանակների համար Տնտեսավարողի տեղակայման վայրի մարզպետի աշխատակազմից ստացված Միջոցառման N 4 ձևին համապատասխան եզրակացության հիման վրա՝ դրանք Նախարարություն ներկայացվելուց հետո 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում։

3․2. Սուբսիդավորման գումարը հաստատուն է, և Տնտեսավարողն իրավունք չունի պահանջելու ավելացնել, իսկ Նախարարությունը նվազեցնել այդ գումարը։

3.3. Նախարարությունը 3.1-ին կետում նշված սուբսիդավորման գումարները փոխանցում է Տնտեսավարողի հաշվարկային հաշվին՝ անկանխիկ եղանակով։

3.4. Նախարարության կողմից Միջոցառման գծով գումարների բացակայության դեպքում գումարները կվճարվեն դրանց առկայության դեպքում՝ փոփոխված ժամկետներով։

3.5. Այն դեպքում, երբ ակնկալվող սուբսիդավորման գումարի չափը գերազանցում է տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով աջակցության տրամադրման համար հատկացված գումարի մնացորդը, ապա տվյալ սուբսիդավորման գումարը տրամադրվում է մասնակի՝ տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով աջակցության տրամադրման համար հատկացված գումարի մնացորդի չափով։

 

4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

4.1. Պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման և ոչ պատշաճ կատարման դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

5. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից, տարածվում է 2025 թվականի օգոստոսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզպետների աշխատակազմերի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում արձանագրված փաստացի մթերված լոլիկի ծավալների վրա և գործում է մինչև Միջոցառման շրջանակներում առաջացած պարտավորությունների ամբողջական կատարման ժամկետի ավարտը։

 

6. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6.1. Պայմանագիրը կարող է փոփոխվել և լուծվել կողմերի համաձայնությամբ՝ Միջոցառման դրույթների պահպանմամբ։ Պայմանագրի փոփոխման կամ լուծման վերաբերյալ համաձայնությունը կնքվում է գրավոր։

 

7. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7.1. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան դիմելու միջոցով։

 

8. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

8.1. Պայմանագրով նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը։ Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը՝ դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։

 

9. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

9.1. Պայմանագիրը կնքված է հայերեն լեզվով, երկու օրինակից և ..... էջից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

9․2. Պայմանագրով չնախատեսված դրույթները կարգավորվում են Միջոցառումով սահմանված պահանջներով։

 

10. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Հասցե`

0010, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5

ՀՀ ֆինանսների նախարարության

գործառնական վարչություն

Հ/Հ ................................

ՀՎՀՀ 02698604

ՀՀ էկոնոմիկայի նախարարության

գլխավոր քարտուղար

ՀԱՅԿԱԶ ՆԱՍԻԲՅԱՆ

 

_________________

(ստորագրությունը)     Կ. Տ.

ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ

.....................................................

(Տնտեսավարողի անվանումը)

Հասցե...............................................

....................................................

ՀՎՀՀ.......................................

Հեռ....................................

Հ/Հ..................................

.........................................................

(Տնտեսավարողի ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը)

 

 

 

_______________________

(ստորագրությունը)     Կ. Տ.

 

Հավելված

20...... թ․ ..................... .......-ին կնքված

N ……………………………. պայմանագրի

 

Հաստատում եմ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

.............................................................

  (անունը, ազգանունը)

 

 

.............................................................

  (ստորագրությունը)

 

 

.............................................................

  (ամսաթիվը)

 

 

 

Նախարարություն՝

__________________

__________________

Գտնվելու վայրը ____________

ՀՀ __________________

__________________

ՀՎՀՀ ______________

 

Տնտեսավարող՝

__________________

__________________

Գտնվելու վայրը ____________

ՀՀ __________________

__________________

ՀՎՀՀ ______________

 

Ա Կ Տ  N

ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

____ ________________  20…. թ.

 

Պայմանագրի անվանումը`

…………………………………………………………………………………..……………………

……………………..…………………………………………………………

Պայմանագրի կնքման ամսաթիվը` …… ………………. 20…. թ.

Պայմանագրի համարը` ……………..

……………………………………………………………………………. (այսուհետ` Նախարարություն)`

(սուբսիդիա տրամադրող ՀՀ պետական կառավարման մարմինը)

ի դեմս …………………………………………..-ի և …………………………………………………………..

(սուբսիդիա ստացող իրավաբանական անձը, անհատ ձեռնարկատեր)

(այսուհետ` Տնտեսավարող)` ի դեմս ……………………………………………………………… -ի կազմեցին սույն ակտը հետևյալի մասին.

Պայմանագրի շրջանակներում Տնտեսավարողը …… ………………… 20…. թ.-ից …… ……………… 20….. թ.-ն ընկած ժամանակահատվածում համաձայն ….. ………….20…. թ. N …… եզրակացության* իրականացրել է հետևյալ աշխատանքները.

 

Համառոտ նկարագիրը

Քանակը

Նվազագույն շահավետ գինը` մեկ միավորի հաշվարկով

(դրամ)

Մեկ միավորի գինը (դրամ)

Մեկ միավորի համար տրամադրվող սուբսիդիայի չափը

(դրամ)

Վճարման ենթակա գումարը (դրամ)

Վճարման վերջնաժամկետը` ամիս, ամսաթիվը

1

2

3

4

5 ≤ 3-4

6=2x5

7

             
             
             
             

Ընդամենը

           

 

* հանձնման-ընդունման ակտի համար հիմք հանդիսացող .... ................. 20..... թ. N …… եզրակացությունը հանդիսանում է սույն ակտի անբաժանելի մաս

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության

 

..................................................

(նշել ստորաբաժանման անունը)

.................................................

(Տնտեսավարողի ներկայացուցչի պաշտոնը)

……………………………………

(ստորագրությունը)

……………………………………

(ստորագրությունը)

……………………………………

(ազգանունը, անունը)

……………………………………

(ազգանունը, անունը)

 

Կ.Տ.

 

Կ.Տ.

 

Ձև N 4

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N_

 

................................................………………………… ....-ԻՆ ՏՈՄԱՏԻ ՄԱԾՈՒԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2000 ՏՈՆՆԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՔԱՆԱԿՈՎ ՄԹԵՐՎԱԾ (ԳՆՎԱԾ) ԼՈԼԻԿԻ ԴԻՄԱՑ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության .................... մարզպետի աշխատակազմ ներկայացված ...................................-ի (ՀՎՀՀ` .....................) 2025 թվականի ......................-ի

(նշել Տնտեսավարողի անվանումը)

(նշել ամիսը և օրը)

 

 

Փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով տնտեսավարողը 2025 թվականի

.........................-ից մինչև 2025 թվականի .........................-ն ընկած ժամանակահատվածում

(նշել ամիսը և օրը)

(նշել ամիսը և օրը)

 

 

տոմատի մածուկի արտադրության նպատակով 1 կիլոգրամը նվազագույնը 40 դրամով մթերել (գնել) է ................ տոննա լոլիկ, որի համար նախատեսված սուբսիդավորման գումարը

կազմում է ....... ..................... (...................................) դրամ և այդ չափով սուբսիդավորումը ենթակա է վճարման։

(նշել գումարի չափը թվերով)

(նշել գումարի չափը տառերով)

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

------------------ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

---------------------------------------------

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

-------------------------------------------------------

(անունը, ազգանունը)

.........................

(ստորագրությունը)

 

 

 

____ ___________ 2025 թ.

 

Ձև N 5

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

----------------------------------------------------------------------------

(Տնտեսավարող սուբյեկտի անվանումը և մթերման կետը)

կողմից տոմատի մածուկի արտադրության նպատակով գնված լոլիկի քանակների մասին

 

Ամսաթիվը (օր, ամիս,տարի,

XX.XX.2025)

Շահառուի անվանումը կամ անունը, ազգանունը

Շահառուի ՀՎՀՀ-ն կամ անձնագրի սերիան կամ ն/ք համարը

Շահառուի հեռախոսահամարը 94XXXXXX)

Լոլիկի գնման պայմանագրի համարը

Լոլիկի ցանքի տեղակայման մարզը

Լոլիկի ցանքի տեղակայման բնակավայրը

Լոլիկի ցանքի չափը՝ ըստ պայմանագրի (հա)

Հանձնած լոլիկի քանակը (կգ)

Մթերման (գնման)

1 կգ-ի գինը (դրամ)

1

2

3

4

5

6

7

8

9

10

                   
                   

 

Ստորագրող*

 

Ստորագրող**

 

................................

(պաշտոնը)

................................

(անունը, ազգանունը)

................................

(անունը, ազգանունը)

...............................

(ստորագրությունը)

 

Ստորագրող**

................................

(անունը, ազգանունը)

   

................................

(պաշտոնը)

 

..... ..................... 2025 թ.

 

Կ.Տ.

     

 

* Ստորագրվում է տնտեսավարող սուբյեկտի լիազոր անձի կողմից ընթացակարգի 4-րդ, 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված դեպքերում։

** Ստորագրվում է ընթացակարգի 16-րդ կետի շրջանակներում իրականացվող մշտադիտարկում իրականացնող անձի և տնտեսավարող սուբյեկտի լիազոր անձի կողմից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


28.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2025 թվականի

օգոստոսի 28-ի N 1217-Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

2025 ԹՎԱԿԱՆԻ ԼՈԼԻԿԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԹԵՐՎՈՂ ԼՈԼԻԿԻ ՔԱՆԱԿՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. 2025 թվականի լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառման շրջանակներում մթերվող լոլիկի քանակների փաստաթղթավորման և տեղեկատվության տրամադրման կարգի (այսուհետ` կարգ) գործողությունը տարածվում է միջոցառման շրջանակներում լոլիկի մթերումներ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ տնտեսավարող սուբյեկտ) վրա:

2. Կարգով հաստատվում են տնտեսավարող սուբյեկտների կողմից տոմատի մածուկի արտադրության նպատակով գնված լոլիկի քանակների փաստաթղթավորման և նախարարությանն ու մարզպետների աշխատակազմերին (այսուհետ՝ լիազոր մարմիններ) ներկայացվող տեղեկատվության ձևը, ներկայացման ժամկետները և լրացման կարգը:

 

2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Լիազոր մարմիններին տեղեկատվության տրամադրման նպատակով տնտեսավարող սուբյեկտների կողմից մթերվող լոլիկի քանակների փաստաթղթավորումն իրականացվում է կարգի ձևին համապատասխան։

3. Տնտեսավարող սուբյեկտների տոմատի մածուկի արտադրության նպատակով լոլիկի գնման ժամանակաշրջանում ամենօրյա պարբերականությամբ լիազոր մարմինների secretariat@mineconomy.am, ararat.gyugh@mta.gov.am կամ armavir.gyugh@mta.gov.am էլեկտրոնային փոստերի հասցեներին են ներկայացնում իրենց կողմից գնված լոլիկի քանակների վերաբերյալ Excel ծրագրով լրացված և տնտեսավարող սուբյեկտի լիազոր անձի կողմից ստորագրված կամ կնքված տարբերակով տեղեկատվությունը` կարգի ձևին համապատասխան։

4. Կարգի ձևի տեղեկատվությունը ներկայացվում է լոլիկի գնում կատարած յուրաքանչյուր օրվա համար՝ մինչև հաջորդող օրվա ժամը 1800-ն։

5. Լիազոր մարմիններն ապահովում են կարգի ձևի տեղեկատվությունում ներառված` առևտրային գաղտնիք համարվող տեղեկատվության գաղտնիությունը:

 

3. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Կարգի ձևի տեղեկատվությունում ներառվող լոլիկը հանձնողի, լոլիկի ցանքի տեղակայման վայրի և գնված լոլիկի վերաբերյալ տվյալները պետք է համապատասխանեն լոլիկ հանձնողների և տնտեսավարող սուբյեկտների միջև կնքված պայմանագրերում ներառված տվյալներին։

6. Կարգի ձևի տեղեկատվությունը լրացվում և ներկայացվում է հայերենով՝ Sylfaen տառատեսակով։

7. Թվային ցուցանիշները լրացվում են թվի տասներորդական մասի ճշտությամբ:

8. Լոլիկի ցանքի տեղակայման վայրի, լոլիկ հանձնողի և լոլիկի վերաբերյալ տվյալները լրացվում են այնպիսի մանրամասնությամբ, որ ապահովվի դրանց ճշգրիտ նույնականացումը:

 

Ձև

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

----------------------------------------------------------------------------

(Տնտեսավարող սուբյեկտի անվանումը և մթերման կետը)

կողմից տոմատի մածուկի արտադրության նպատակով գնված լոլիկի քանակների մասին

 

Ամսաթիվը (օր, ամիս,տարի,

XX.XX.2025)

Շահառուի անվանումը կամ անունը, ազգանունը

Շահառուի ՀՎՀՀ-ն կամ անձնագրի սերիան կամ ն/ք համարը

Շահառուի հեռախոսահամարը XXXXXXXX)

Լոլիկի գնման պայմանագրի համարը

Լոլիկի ցանքի տեղակայման մարզը

Լոլիկի ցանքի տեղակայման բնակավայրը

Լոլիկի ցանքի չափը՝ ըստ պայմանագրի (հա)

Հանձնած լոլիկի քանակը (կգ)

Մթերման (գնման)

1 կգ-ի գինը (դրամ)

1

2

3

4

5

6

7

8

9

10

                   
                   
                   

 

Ստորագրող

 

............................

(պաշտոնը)

…...............................

(անունը, ազգանունը)

.......................................

(ստորագրությունը)

 

 

..... ..................... 2025 թ.

 

Կ.Տ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


28.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ