ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունվարի 2025 թվականի |
թիվ 10 |
քաղ. Մինսկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 11-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 64-րդ և 70-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի հունվարի 22-ի թիվ 10 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներում կատարվող
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 118 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու համար տուգանքների հաշվարկման մեթոդիկայում և նշանակման կարգում՝
ա) 1-ին կետում՝
«ինչպես նաև» բառերը հանել.
լրացնել «, ինչպես նաև Հանձնաժողովի այն որոշումները չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ ժամանակին չկատարելը, որոնք իրավախախտին պարտավորեցնում են կատարել որոշակի գործողություններ».
բ) 2-րդ կետում՝
երրորդ պարբերությունում՝
«ինչպես նաև» բառերը հանել.
«եթե այլ բան վերապահված չէ» բառերը փոխարինել «, ինչպես նաև Հանձնաժողովի այն որոշումները չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ ժամանակին չկատարելը, որոնք իրավախախտին պարտավորեցնում են կատարել որոշակի գործողություններ» բառերով.
չորրորդ պարբերությունում՝
«ինչպես նաև» բառերը հանել.
«տվյալներ (տեղեկատվություն) ներկայացրած» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Հանձնաժողովի այն որոշումները, որոնք իրավախախտին պարտավորեցնում են կատարել որոշակի գործողություններ չկատարած, ոչ պատշաճ կատարած կամ ժամանակին չկատարած» բառերը.
գ) 4-րդ կետի երկրորդ պարբերությունը «ժամանակին չներկայացնելու» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Հանձնաժողովի այն որոշումները, որոնք իրավախախտին պարտավորեցնում են կատարել որոշակի գործողություններ՝ չկատարելու, ոչ պատշաճ կատարելու կամ ժամանակին չկատարելու համար,» բառերով.
դ) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» ենթակետով.
«զ) սույն Արձանագրության 16-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված խախտումների համար՝ Հանձնաժողովի այն որոշումները, որոնք իրավախախտին պարտավորեցնում են կատարել որոշակի գործողություններ՝ չկատարելու, ոչ պատշաճ կատարելու կամ ժամանակին չկատարելու մասով՝
տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) մրցակցությունը սահմանափակող համաձայնությունների դադարեցման, տնտեսական գործունեության համակարգման և մրցակցության ապահովմանն ուղղված գործողությունների իրականացման մասին՝ ֆիզիկական անձանց համար՝ 35 000 ռուսական ռուբլի, պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 45 000 ռուսական ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 700 000 ռուսական ռուբլի.
տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից ապրանքային շուկայում գերիշխող դիրքի չարաշահման դադարեցման և (կամ) մրցակցության ապահովմանն ուղղված գործողությունների իրականացման մասին՝ պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 30 000 ռուսական ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 7 00 000 ռուսական ռուբլի.
անբարեխիղճ մրցակցության դադարեցման և (կամ) մրցակցության ապահովմանն ուղղված գործողությունների կատարման մասին՝
պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 30 000 ռուսական ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 500 000 ռուսական ռուբլի.
4) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» ենթակետով.
«զ) սույն Արձանագրության 16-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված խախտումների համար՝ Հանձնաժողովի այն որոշումները, որոնք իրավախախտին պարտավորեցնում են կատարել որոշակի գործողություններ՝ չկատարելու, ոչ պատշաճ կատարելու կամ ժամանակին չկատարելու մասով.
տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) մրցակցությունը սահմանափակող համաձայնությունների դադարեցման, տնտեսական գործունեության համակարգման և մրցակցության ապահովմանն ուղղված գործողությունների իրականացման մասին՝ ֆիզիկական անձանց համար՝ 25 000 ռուսական ռուբլի, պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 35 000 ռուսական ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 500 000 ռուսական ռուբլի.
տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից ապրանքային շուկայում գերիշխող դիրքի չարաշահման դադարեցման և (կամ) մրցակցության ապահովմանն ուղղված գործողությունների իրականացման մասին՝ պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 20 000 ռուսական ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 500 000 ռուսական ռուբլի.
անբարեխիղճ մրցակցության դադարեցման և (կամ) մրցակցության ապահովմանն ուղղված գործողությունների կատարման մասին՝ պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 20 000 ռուսական ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 300 000 ռուսական ռուբլի։».
գ) 16-րդ կետը «ժամանակին չներկայացնելու» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Հանձնաժողովի այն որոշումները չկատարելու, ոչ պատշաճ կատարելու կամ ժամանակին չկատարելու համար, որոնք իրավախախտին պարտավորեցնում են կատարելու որոշակի գործողություններ» բառերով.
է) 17-րդ կետում՝
առաջին պարբերությունը «ժամանակին չներկայացնելու» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Հանձնաժողովի այն որոշումները, որոնք իրավախախտին պարտավորեցնում են կատարելու որոշակի գործողություններ՝ չկատարելու, ոչ պատշաճ կատարելու կամ ժամանակին չկատարելու համար» բառերով.
«ա» ենթակետը «ժամանակին չներկայացնելու» բառերից հետո լրացնել «կամ Հանձնաժողովի այն որոշումները, որոնք իրավախախտին պարտավորեցնում են կատարել որոշակի գործողություններ՝ չկատարելու, ոչ պատշաճ կատարելու կամ ժամանակին չկատարելու փաստը» բառերով.
«բ» և «գ» ենթակետերը «ժամանակին չներկայացնելու» բառերից հետո լրացնել «կամ Հանձնաժողովի այն որոշումները, որոնք իրավախախտին պարտավորեցնում են կատարել որոշակի գործողություններ՝ չկատարելու, ոչ պատշաճ կատարելու կամ ժամանակին չկատարելու համար» բառերով.
ը) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Կատարողական վարույթի իրականացման նպատակով և լիազորված կառուցվածքային ստորաբաժանման կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգի 481 կետով նախատեսված գործողությունների կատարման արդյունքների հիման վրա՝ լիազորված կառուցվածքային ստորաբաժանումը Միության այն անդամ պետության պետական իշխանության մարմիններ, որի տարածքում գրանցված է իրավախախտը (իրավախախտները) Հանձնաժողովի կոլեգիայի կողմից ընդունված՝ գործի վերաբերյալ որոշման հաստատված օրինակներն այդ իրավախախտների համապատասխան թվով ուղարկում է՝
սույն Մեթոդիկայի և կարգի 171 կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված ժամկետը լրանալու օրվանից 15 աշխատանքային օրվանից ոչ ուշ.
սույն Մեթոդիկայի և կարգի 171 կետի երրորդ պարբերությանը համապատասխան Հանձնաժողովի կոլեգիայի որոշմամբ սահմանված ժամկետը լրանալու օրվանից 30 աշխատանքային օրվանից ոչ ուշ։
Սույն կետի առաջին պարբերությունում նշված գործի որոշման վերաբերյալ օրինակներն ուղարկվում են՝
Հայաստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկադիր կատարման մարմինների կենտրոնական ապարատներ.
Բելառուսի Հանրապետության համար՝ Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ Հանձնաժողովի՝ տուգանքի նշանակման վերաբերյալ որոշման մասով, և Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ Հանձնաժողովի այն որոշման մասով, որն իրավախախտին պարտավորեցնում է կատարել որոշակի գործողություններ.
Ղազախստանի Հանրապետության համար՝ Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն։».
թ) նշված Մեթոդիկայի և կարգի 2-րդ հավելվածում՝
անվանումը լրացնել «, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի այն որոշումները, որոնք իրավախախտին պարտավորեցնում են կատարել որոշակի գործողություններ՝ չկատարելու, ոչ պատշաճ կատարելու կամ ժամանակին չկատարելու համար» բառերով.
I բաժնում 1-ին դիրքի առաջին վանդակում «Հանձնաժողով ներկայացնելը» բառերից հետո լրացնել «կամ Հանձնաժողովի այն որոշումները, որոնք իրավախախտին պարտավորեցնում են կատարել որոշակի գործողություններ՝ չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ ժամանակին չկատարելը» բառերը.
II բաժնում 1-ին դիրքի առաջին վանդակում «տեղեկությունները (տեղեկատվությունը) ներկայացնելը» բառերից հետո լրացնել «կամ Հանձնաժողովի այն որոշումները, որոնք իրավախախտին պարտավորեցնում են կատարել որոշակի գործողություններ՝ կրկին չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ ժամանակին չկատարելը» բառերը.
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի քննության կարգում՝
ա) 1-ին կետը «կիրառվում է» բառից հետո լրացնել «Հանձնաժողովի կողմից Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված իր լիազորություններն իրականացնելիս տեղեկությունները (տեղեկատվությունը) Հանձնաժողով չներկայացնելու կամ ժամանակին չներկայացնելու մասին, այդ թվում՝ Հանձնաժողովի պահանջով տեղեկությունները (տեղեկատվությունը) չներկայացնելու (այսուհետ՝ տեղեկությունները (տեղեկատվությունը) Հանձնաժողով չներկայացնելը կամ ժամանակին չներկայացնելը), ինչպես նաև ակնհայտ ոչ արժանահավատ տեղեկությունները (տեղեկատվությունը) Հանձնաժողով ներկայացնելու և Հանձնաժողովի այն որոշումները, որոնք իրավախախտին պարտավորեցնում են կատարել որոշակի գործողություններ չկատարելու, ոչ պատշաճ կատարելու կամ ժամանակին չկատարելու մասին գործերը (այսուհետ՝ գործ)» բառերով։
բ) 2-րդ կետում՝
«(այսուհետ՝ գործ)» բառերը հանել.
լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.
«Տեղեկությունները (տեղեկատվությունը) Հանձնաժողով չներկայացնելու կամ ժամանակին չներկայացնելու, ինչպես նաև ակնհայտ ոչ արժանահավատ տեղեկությունները (տեղեկատվությունը) Հանձնաժողով ներկայացնելու և Հանձնաժողովի այն որոշումները, որոնք իրավախախտին պարտավորեցնում են կատարել որոշակի գործողություններ՝ չկատարելու, ոչ պատշաճ կատարելու կամ ժամանակին չկատարելու մասին գործը հարուցվում և քննվում է գործ հարուցելու ու քննելու մասին որոշման հիման վրա՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 118 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու համար տուգանքների հաշվարկման մեթոդիկայով և նշանակման կարգով (այսուհետ՝ Մեթոդիկա) սահմանված առանձնահատկությունները.
գ) 4-րդ կետի առաջին պարբերությունից «անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու մասին (այսուհետ՝ գործի քննման հարցերով հանձնաժողով)» բառերը հանել.
դ) 17-րդ կետից «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության կանոնների ընդհանուր խախտումների վերաբերյալ քննության անցկացման կարգին համապատասխան ընդունված՝» բառերը հանել.
ե) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22. Տեղեկությունները (տեղեկատվությունը) Հանձնաժողով չներկայացնելը կամ ժամանակին չներկայացնելը, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տեղեկությունները (տեղեկատվությունը) ներկայացնելը, հիմք է Արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված տուգանային սանկցիաների կիրառման համար։ Նշված տուգանային սանկցիաների կիրառումն իրականացվում է Մեթոդիկայով սահմանված կարգով։
Հանձնաժողովի այն որոշումները չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ ժամանակին չկատարելը, որոնք իրավախախտին պարտավորեցնում են կատարել որոշակի գործողություններ, հիմք է Արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված տուգանային սանկցիաների կիրառման համար։ Նշված տուգանային սանկցիաների կիրառումն իրականացվում է Մեթոդիկայով սահմանված կարգով։».
զ) 28-րդ կետից և 36-րդ կետի 1-ին ենթակետից «անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների» բառերը հանել.
է) 45-րդ կետում՝
վեցերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝ «Տեղեկությունները (տեղեկատվությունը) Հանձնաժողով չներկայացնելու կամ ժամանակին չներկայացնելու, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տեղեկությունները (տեղեկատվությունը) ներկայացնելու, ինչպես նաև Հանձնաժողովի այն որոշումները, որոնք իրավախախտին պարտավորեցնում են կատարել որոշակի գործողություններ՝ չկատարելու, ոչ պատշաճ կատարելու կամ ժամանակին չկատարելու միջոցով արտահայտված խախտման առկայության կամ բացակայության մասին եզրահանգումները, նկարագրությունը, թե ինչպես է արտահայտվել այդ խախտումը՝ նշելով Պայմանագրի այն հոդվածները, որոնք խախտվել են.».
տասներեքերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«խախտման առկայության դեպքում (բացառությամբ սույն կարգի 46-րդ կետի 4- 6-րդ ենթակետերով նախատեսված ժամկետները լրանալու դեպքերի)՝ ».
տասնվեցերորդ պարբերությունը «Բելառուսի Հանրապետության» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության,» բառերով.
քսաներորդ պարբերությունը «դիմումատուի մասին տեղեկատվություն» բառերից հետո լրացնել «(այն դեպքում, երբ գործը հարուցվել է դիմումի ուսումնասիրման արդյունքներով)» բառերով.
քսաներկուերորդ պարբերությունը լրացնել «կամ տեղեկությունները (տեղեկատվությունը) Հանձնաժողով չներկայացնելու կամ ժամանակին չներկայացնելու, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տեղեկությունները (տեղեկատվությունը) ներկայացնելու, ինչպես նաև Հանձնաժողովի այն որոշումները, որոնք իրավախախտին պարտավորեցնում են կատարել որոշակի գործողություններ՝ չկատարելու, ոչ պատշաճ կատարելու կամ ժամանակին չկատարելու փաստի հայտնաբերման մասին տեղեկությունները» բառերով.
քսանվեցերորդ պարբերությունը լրացնել «(բացառությամբ տեղեկությունները (տեղեկատվությունը) Հանձնաժողով չներկայացնելու կամ ժամանակին չներկայացնելու, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տեղեկությունները (տեղեկատվությունը) ներկայացնելու, ինչպես նաև Հանձնաժողովի այն որոշումները, որոնք իրավախախտին պարտավորեցնում են կատարել որոշակի գործողություններ՝ չկատարելու, ոչ պատշաճ կատարելու կամ ժամանակին չկատարելու համար տուգանքի նշանակման մասին որոշումներ)» բառերով.
երեսուներորդ պարբերությունը «նկարագրությունը» բառից հետո լրացնել «կամ տեղեկությունները (տեղեկատվությունը) Հանձնաժողով չներկայացնելու կամ ժամանակին չներկայացնելու, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տեղեկությունները (տեղեկատվությունը) ներկայացնելու, ինչպես նաև Հանձնաժողովի այն որոշումները, որոնք իրավախախտին պարտավորեցնում են կատարել որոշակի գործողություններ՝ չկատարելու, ոչ պատշաճ կատարելու կամ ժամանակին չկատարելու միջոցով արտահայտվող գործողությունների (անգործության) նկարագրությունը» բառերով.
երեսուներկուերորդ պարբերությունը լրացնել «կամ տեղեկությունները (տեղեկատվությունը) Հանձնաժողով չներկայացնելու կամ ժամանակին չներկայացնելու, ինչպես նաև Հանձնաժողով ակնհայտ ոչ արժանահավատ տեղեկությունները (տեղեկատվությունը) ներկայացնելու, ինչպես նաև Հանձնաժողովի այն որոշումները, որոնք իրավախախտին պարտավորեցնում են կատարել որոշակի գործողություններ՝ չկատարելու, ոչ պատշաճ կատարելու կամ ժամանակին չկատարելու միջոցով արտահայտված գործողությունները (անգործությունը) ճանաչելու կամ չճանաչելու փաստը նշելը» բառերով.
ը) 46-րդ կետում՝
1-ին ենթակետից «անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների» բառերը հանել.
լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետ.
«6) Հանձնաժողովի այն որոշումները, որոնք իրավախախտին պարտավորեցնում են կատարել որոշակի գործողություններ՝ չկատարելու, ոչ պատշաճ կատարելու կամ ժամանակին չկատարելու միջոցով արտահայտված խախտման կատարման օրվանից 1 տարին լրանալը։»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|