ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունվարի 2025 թվականի |
թիվ 4 |
քաղ. Մինսկ |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԼՈՂԱՑՈՂ ՆԱՎԵՐԻ ՄԱՍՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ և 18-րդ կետերին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետի 7.1.6 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7.1.6. Անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված նավերի միջազգային ռեեստրներում գրանցվող (գրանցված) լողացող նավերը։»։
2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման 7-րդ կետի 7.1.6 ենթակետով նախատեսված սակագնային արտոնությունը լողացող նավերի մասով տրամադրվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության նավերի միջազգային ռեեստրում դրանց գրանցման պայմանով։
Նշված սակագնային արտոնության տրամադրման պայմանի կատարումը հաստատող փաստաթուղթ է համարվում Եվրասիական տնտեսական միության անդամ պետության նավերի միջազգային ռեեստրում նավի գրանցման մասին վկայականը կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության նավերի միջազգային ռեեստրից քաղվածքը (այսուհետ՝ նավի գրանցումը հաստատող փաստաթուղթ)։
Լողացող նավի մաքսային հայտարարագրման ժամանակ նավի գրանցումը հաստատող փաստաթղթի բացակայության դեպքում այդ փաստաթուղթը Եվրասիական տնտեսական միության անդամ պետության մաքսային մարմին պետք է ներկայացվի ոչ ուշ, քան 45 օրվա ընթացքում՝ ապրանքների հայտարարագիրը գրանցելու օրվանից, իսկ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումի գրանցման օրվանից։
Նավի գրանցումը հաստատող փաստաթուղթը սույն կետի երրորդ պարբերությամբ սահմանված ժամկետում չներկայացնելը համարվում է սակագնային արտոնության տրամադրման պայմանների խախտում։»։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Այն նավերի նկատմամբ, որոնք 2022 թվականի մարտի 28-ից և մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ձևակերպվել են մաքսային ընթացակարգով՝ Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման 7-րդ կետի 7.1.6 ենթակետով սահմանված սակագնային արտոնության կիրառմամբ, և դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8901 10, 8901 20, 8901 30, 8901 90, 8903 22 000 0, 8903 32 100 0, 8903 99 000 0, 8904 00, 8905, 8906 90 ծածկագրերով, տարածվում են սույն որոշման 2-րդ կետի դրույթները։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
Դ. Ամանգելդիև |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2025 թվական: