ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունվարի 2025 թվականի |
թիվ 3 |
քաղ. Մինսկ |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ՝ ՍԵՐՄԱՑՈՒ ԿԱՐՏՈՖԻԼԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.78 ենթակետով՝
«7.1.78. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0701 10 000 0 ծածկագրով դասակարգվող՝ «Е» (Էլիտա) և «А» (առաջին ռեպրոդուկցիան) կատեգորիաների սերմացու կարտոֆիլ, որը 1 790 տոննայից ոչ ավելի ծավալով ներմուծվում է Ղրղզստանի Հանրապետություն։
Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է Ղրղզստանի Հանրապետության մաքսային մարմին այնպիսի փաստաթուղթ ներկայացնելու պայմանով, որը տրվել է Ղրղզստանի Հանրապետության՝ գյուղատնտեսական քաղաքականության ոլորտում լիազորված գործադիր իշխանության մարմնի կողմից և պարունակում է այդ ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի մասին, ինչպես նաև դրանց ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին տեղեկություններ։
Սույն կետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) այն ապրանքների համար, որոնց վերաբերյալ ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը Ղրղզստանի Հանրապետության մաքսային մարմնի կողմից գրանցվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի հունվարի 22-ի թիվ 3 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2025 թվականի հունիսի 30-ը ներառյալ։
Այն ապրանքների օգտագործումը, որոնց առնչությամբ, սույն կետին համապատասխան, կիրառվել է սակագնային արտոնություն, թույլատրվում է բացառապես Ղրղզստանի Հանրապետության տարածքում։»։
2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգի 15-րդ կետում «7.1.77» թվանշանները փոխարինել «7.1.78» թվանշաններով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
Դ. Ամանգելդիև |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|