ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունվարի 2025 թվականի |
թիվ 1 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 105 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց․
1․ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 «Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկրի որոշման կանոնների հաստատման մասին» որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակումից 10 օրացուցային օր անց և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից առաջացած իրավահարաբերությունների վրա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի հունվարի 24-ի թիվ 1 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշման մեջ կատարվող
1. 4-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Կանոնների թիվ 1 հավելվածը1 գործում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։»։
2. Նշված որոշմամբ հաստատված պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկրի որոշման կանոններում՝
ա) նշված կանոնների թիվ 1 հավելվածում՝
III բաժնի «6401-ից, 6402-ից, 6403-ից, 6404-ից, 6405-ից Կոշկեղեն՝ պաշտպանիչ և հատուկ, Մաքսային միության «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 019/2011) պահանջներին համապատասխան արտադրվող» դիրքը առաջին սյունակում լրացնել «և (կամ) Եվրասիական տնտեսական միության «Հրդեհային անվտանգության և հրդեհաշիջման միջոցների մասով պահանջների մասին» տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 043/2017)» բառերով.
V բաժնի «8429 40 Մեքենաներ տոփանիչ և ճանապարհային գլանիվներ 8430 61 000 0 դիրքից Մեքենաներ՝ տոփանման և պնդացման համար» դիրքի առաջին սյունակից «8430 61 000 0 -ից Մեքենաներ տոփանման և պնդացման համար» բառերը հանել.
IX բաժնի «8532 10 000 0 Կոնդենսատորներ՝ հատուկ նշանակության և կոսինուսային (ԿԷՊ(Ֆ)․ԿԷՊ․ ԿԷՍ․ ԿԷ․ ԿՊՍ) 8532 29 000 0 Կոնդենսատորներ՝ էլեկտրաջերմային, կապի) 8532 90 000 0 Տակդիրներ մեկուսացնող 8537 10 980 0 Կայանքներ կոնդենսատորային ցածրավոլտ, ստատիկ կոնդենսատորների մարտկոցներ՝ 72.5 կՎ-ից բարձր հզորությամբ 8537 20 920 0 Կայանքներ կոնդենսատորային ցածրավոլտ, ստատիկ կոնդենսատորների մարտկոցներ՝ մինչև 72,5 կՎ հզորությամբ» դիրքի առաջին սյունակում «8537 10 980 0 Կայանքներ 72,5 կՎ-ից բարձր հզորությամբ 8537 20 920 0 Կայանքներ կոնդենսատորային ցածրավոլտ, ստատիկ կոնդենսատորների մարտկոցներ՝ մինչև 72,5 կՎ հզորությամբ» բառերը փոխարինել «8537 10 980 0-ից Կայանքներ կոնդենսատորային ցածրավոլտ, 1000 Վ-ից ոչ ավելի լարման համար նախատեսված, 8537 20 920 0-ից Ստատիկ կոնդենսատորների մարտկոցներ՝ 1000 Վ-ից ավելի, սակայն 72 կՎ-ից ոչ ավելի լարման համար նախատեսված, կայանքներ կոնդենսատորային բարձրավոլտ, 8537 20 980 0-ից Ստատիկ կոնդենսատորների մարտկոցներ՝ 72,5 կՎ-ից ավելի լարման համար նախատեսված» բառերով.
XVII բաժնի «9014 10 000 0 Կողմնացույցներ՝ ուղղությունը որոշելու համար» դիրքի առաջին սյունակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9014 10 000 0-ից Կողմնացույցներ՝ մագնիսային և գիրոսկոպիկ».
բ) նշված կանոնների թիվ 11 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 11 Պետական (մունիցիպալ) գնումների նպատակով ապրանքների առանձին տեսակների ծագման երկրի որոշման կանոնների (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի հունվարի 24-ի թիվ 1 որոշման խմբագրությամբ) |
ՑԱՆԿ
այն ապրանքների, որոնց նկատմամբ կիրառվում են ծագման չափորոշիչներ՝ 2009 թվականի նոյեմբերի 20-ի՝ «Անկախ Պետությունների Համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» համաձայնագրի անքակտելի մաս կազմող՝ Ապրանքների ծագման երկրի որոշման կանոններին համապատասխան
1. Հագուստի առարկաներ՝ բացառությամբ սահմանված ձևի (գերատեսչական), հատուկ, պաշտպանիչ հրակայուն հագուստի, համազգեստի, դպրոցական հագուստի, բաճկոնների և փրկարար գոտիների և սպիտակեղենի տրիկոտաժի (61, 62 և 63 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ խմբից)։
2. Տեքստիլ արտադրատեսակներ՝ բացառությամբ անկողնային, սեղանի, զուգարանի և խոհանոցի սպիտակեղենի, տեքստիլ գործվածքների և տրիկոտաժե քաթանների՝ մեքենայագործ կամ ձեռագործ (57, 58 և 59 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ խմբերից)։
3. Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց (4303 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
4. Հագուստի առարկաներ՝ տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ, բացառությամբ գուլպեղենի, տղաների համար կոստյումների՝ տրիկոտաժե կամ գործված, տղաների համար տաբատների՝ տրիկոտաժե կամ գործված, աղջիկների համար կոստյումների՝ տրիկոտաժե կամ գործված, կիսաշրջազգեստների, աղջիկների համար կիսաշրջազգեստ-տաբատների՝ տրիկոտաժե կամ գործված (61 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ խմբից)։
5. Կաշի՝ դաբաղած և մշակված․ճամպրուկներ, կանանց պայուսակներ, արտադրատեսակներ՝ թամբային և լծասարք․ մորթիներ՝ մշակված և ներկված (41, 42 և 43 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ խմբերից)։
6. Կոշկեղեն՝ բացառությամբ պաշտպանիչ և հատուկ կոշկեղենի (64 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ խմբից)։
7. Գլխարկներ՝ տեքստիլ նյութերից (65 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ խմբից)։
8. Թուղթ և ստվարաթուղթ (4802 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
9. Տրոլեյբուսներ (8702 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
10. Բուլդոզերների (մղանների) հարթաշերեփ՝ ոչ դարձկեն կամ դարձկեն (8431 42 000 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
11. Սարքավորումներ՝ գրունտի, քարի, հանքաքարի և այլ հանքային հանածոների խառնման և համանման մշակման համար (8474 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
12. Հեծանիվներ երկանիվ կամ այլ հեծանիվներ՝ առանց շարժիչի (8712 00 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
13. Տրանսպորտային միջոցներ՝ նախատեսված անտառանյութերի տեղափոխման համար (8704 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
14. Հրշեջ տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ հրշեջ ավտոմոբիլներ և հրշեջ ավտոցիստեռններ (8705 30 000 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
15. Տրանսպորտային միջոցներ՝ վթարային փրկարարական ծառայությունների և ոստիկանության (8705 90 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
16. Տրանսպորտային միջոցներ՝ նավթային և գազային հորատանցքեր (8705 90 և 8705 20 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերից)։
17. Շարժիչավոր տրանսպորտային միջոցներ՝ բեռների փոխադրման համար, կցանք-երկարասայլի կիրառմամբ (8704 90 000 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
18. Բեռնարկղեր՝ հատուկ նախատեսված և սարքավորված տրանսպորտի մեկ կամ մի քանի տեսակներով փոխադրման համար (8609 00 900 9 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
19. Ռեզերվուարներ, ցիստեռններ, բաքեր և համանման տարողություններ սև մետաղներից, ցանկացած տեսակի նյութերի համար (բացի սեղմված կամ հեղուկացված գազից) 300 լ-ից ավելի տարողությամբ, երեսապատմամբ կամ ջերմամեկուսացմամբ կամ առանց դրանց, բայց առանց մեխանիկական կամ ջերմատեխնիկական սարքավորումների պինդ նյութերի համար (7309 00 900 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
20. Մեքենաներ վերհան՝ պահեստների մեխանիզացման համար (8428 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից՝ բացառությամբ 8428 20 և 8428 90 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի)։
21. Ռադիատորներ և դրանց մասեր (8708 91 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
22. Հեռաչափ սարքեր, թեոդոլիտ և տախոմետրներ (9015 10 և 9015 20 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերից)։
23. Գործիքներ և սարքեր գեոդեզիական (9015 40 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերից)։
24․ Գործիքներ և սարքեր հիդրոգրաֆիկական (9015 80 910 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
25. Ապարատուրա ռադիոլոկացիոն (8526 10 000 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
26․ Ապարատուրա ռադիոնավիգացիոն, այլ (8526 91 800 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր)։
27. Ռադիոապարատուրա հեռակառավարման (8526 92 000 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր)։
28. Մեքենաներ գծագրական (9017 10 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
29. Գործիքներ՝ գծագրության, չափանշման կամ մաթեմատիկական հաշվարկների համար, այլ (9017 20 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
30․ Սպեկտրի վերլուծիչներ, այլ սարքեր և ապարատուրա` էլեկտրական մեծությունների չափման կամ վերահսկման համար՝ բացի 9028 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ապրանքային դիրքի չափիչ սարքերից. սարքեր և ապարատուրա` ալֆա, բետա, գամմա, ռենտգենյան, տիեզերական կամ այլ իոնացնող ճառագայթումները հայտնաբերելու կամ չափելու համար (9030 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
31. Դետեկտորներ իոնացնող ճառագայթումների (9030 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
32. Սարքեր և ապարատուրա՝ հիմնված օպտիկական ճառագայթման ազդեցության վրա (ուլտրամանուշակագույն, սպեկտրի տեսանելի մասի, ինֆրակարմիր) (9027 50 000 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
33. Սարքեր և ապարատուրա՝ ֆիզիկական կամ քիմիական վերլուծության համար (օրինակ՝ բևեռաչափներ, բեկումաչափներ, սպեկտրաչափներ, գազա- կամ ծխաանալիզատորներ). սարքեր և ապարատուրա՝ մածուցիկության, ծակոտկենության, ընդարձակման, մակերևութային լարման չափման կամ վերահսկման համար, կամ համանման սարքեր ու ապարատուրա. սարքեր և ապարատուրա՝ ջերմության, ձայնի կամ լույսի (ներառյալ՝ լուսակայացույցներ) չափման կամ քանակի վերահսկման համար. Մանրահատիչներ. այլ (9027 89 000 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
34. Մանրադիտակներ՝ բացառությամբ օպտիկական մանրադիտակների (9012 10 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
35. Հաշվիչներ՝ պտույտների թվի, արտադրանքի քանակի հաշվիչներ, սակահաշվիչներ, անցած մղոններով անցած հեռավորության հաշվիչներ, քայլաչափներ և համանման սարքեր. արագաչափներ և պտուտաչափներ՝ բացի 9014 կամ 9015 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ապրանքային դիրքի սարքերից և գործիքներից. ստրոբոսկոպներ։ - արագաչափներ և պտուտաչափներ, ստրոբոսկոպներ այլ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9029 20 380 9 ծածկագրից)։
36. Հաշվիչներ՝ պտույտների թվի և հաշվիչներ՝ արտադրանքի քանակի. այլ ( 9029 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
37. Մեքենաներ և սարքվածքներ՝ նյութերի կարծրությունը, ամրությունը, սեղմումը, առաձգականությունը կամ նյութերի այլ մեխանիկական հատկություններ փորձարկելու համար (օրինակ` մետաղների, փայտանյութի, տեքստիլ նյութերի, թղթի, պլաստմասսայի) -- այլ. - մասեր և պարագաներ (9024 10 900 0, 9024 80 190 0 և 9024 90 000 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերից)։
38. Չափիչ կամ ստուգիչ սարքեր, սարքվածքներ և մեքենաներ՝ տվյալ խմբի այլ տեղում չնշված կամ չներառված. պրոֆիլային պրոյեկտորներ․ - փորձարկման ստենդներ (9031 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
39. Սարքեր և ապարատուրա՝ ֆիզիկական կամ քիմիական վերլուծության համար (օրինակ՝ բևեռաչափներ, բեկումաչափներ, սպեկտրաչափներ, գազա- կամ ծխաանալիզատորներ). սարքեր և ապարատուրա՝ մածուցիկության, ծակոտկենության, ընդարձակման, մակերևութային լարման չափման կամ վերահսկման համար, կամ համանման սարքեր ու ապարատուրա. սարքեր և ապարատուրա՝ ջերմության, ձայնի կամ լույսի (ներառյալ՝ լուսակայացույցներ) չափման կամ քանակի վերահսկման համար. մանրահատիչներ (9027 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
40. Սարքեր և ապարատուրա՝ ֆունկցիոնալ ախտորոշման համար, այլ՝ բժշկական նպատակներով կիրառվող (9018 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
41. Ջահեր և այլ էլեկտրական լուսավորման սարքավորումներ՝ առաստաղի կամ պատի՝ բացի լուսավորման սարքավորումներից, բացօթյա հասարակական տարածությունների կամ տրանսպորտային մայրուղիների լուսավորման համար օգտագործվող (9405 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից )։
42. Այլ էլեկտրական լուսավորման սարքվածքներ՝ կախովի, առաստաղի, ներկառուցվող և պատի (9405 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
43. Լուսարձակներ և լամպեր՝ նեղ ուղղորդված լույսի (9405 41 001,9405 42 001 և 9405 49 001 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերից)։
44. Լուսարձակներ և համանման լուսատուներ՝ նեղ ուղղորդված լույսի (9405 41 001, 9405 42 001 և 9405 49 001 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերից)։
45․ Լուսային ցուցանակներ, լուսային ցուցատախտակներ՝ անվամբ կամ անվանմամբ կամ հասցեով, և համանման արտադրատեսակներ (9405 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
46. Ցուցանակներ լուսավորվող, լուսային ցուցատախտակներ և դրանց նման սարքվածքներ (9405 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
47. Լամպերի և այլ լուսավորող սարքավորումների այլ մասեր, ներառյալ՝ լուսարձակների, նեղ ուղղորդված լույսի լամպերի, ցոլալապտերի մասերը. լուսային ցուցանակների, լուսային ցուցատախտակների մասեր՝ անվամբ կամ անվանմամբ կամ հասցեով, և համանման արտադրատեսակներ՝ լույսի ներկառուցված աղբյուրով (8530 90 000 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
48. Լուսատուների և լուսավորման սարքավորումների այլ մասեր, ներառյալ՝ լուսարձակները, լամպերը՝ ներ ուղղորդված լույսի, ցոլալապտերը (9405 99 000 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
49. Լուսատուների և լուսավորման սարքվածքների մասեր (8513 90 000 0 և 8530 90 000 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերից)։
50. Ներքնակներ (9404 21 և 9404 29 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերից)։
51. Սարքեր, ապարատուրա և մոդելներ՝ ցուցադրության նպատակների համար (օրինակ՝ ուսուցման կամ ցուցադրման ժամանակ), պիտանի չեն այլ նպատակներով օգտագործման համար (9023 00 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
52. Գրանցող տեսախցիկներ (8525 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
53. Ուղեփակոցներ ավտոմատ ( 8530 80 000 0 և 8608 00 000 9 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերից)։
54. Փոշեկուլներ՝ ներկառուցված էլեկտրաշարժիչով, 1500 Վտ-ից ոչ ավելի հզորությամբ, փոշու հավաքման համար պարկով կամ 20 լ-ից ոչ ավելի ծավալով այլ փոշեհավաքարանով (8508 11 000 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
55. Մեքենաներ՝ էլեկտրամեխանիկական, կենցաղային, տնտեսական, ներկառուցված էլեկտրաշարժիչով՝ բացառությամբ 8508 ապրանքային դիրքի փոշեկուլների (8509 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
56. Էլեկտրական ջրատաքացուցիչներ՝ հոսանուտ կամ կուտակային (ունակային), և էլեկտրատաքացուցիչներ ընկղմվող (8516 10 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
57. Այլ սարքավորումներ՝ տարածության տաքացման և գրունտի տաքացման, ներկառուցված օդափոխիչով՝ բացառությամբ նավերի բեռնային տաքացուցչի (գոլորշիչի) (8516 29 910 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
58. Այլ սարքավորումներ՝ տարածության տաքացման և գրունտի տաքացման, բացառությամբ նավերի բեռնային տաքացուցչի (գոլորշիչի) (8516 29 990 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
59. Էլեկտրաարդուկ (8516 89 000 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
60. Վառարաններ միկրոալիքային (8516 50 000 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
61. Այլ էլեկտրատաքացուցիչ սարքեր՝ սուրճի կամ թեյի պատրաստման համար (8516 71 000 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
62․ Լամպեր բռնկիչ՝ լուսանկարչական, ֆոտոլուսատուներ «խորանարդիկ» տեսակի և համանման արտադրատեսակներ (9006 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
63. Լամպեր և խողովակներ՝ էլեկտրոնային, վակուումային կամ գազալցված՝ ջերմակաթոդով, սառը կաթոդով, լուսակաթոդով, ներառյալ՝ էլեկտրոնաճառագայթային խողովակները (8540 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
64. Դիոդներ և տրանզիստորներ (բացառությամբ լուսադիոդների, այդ թվում՝ chip-on-board տեխնոլոգիայիով լուսադիոդային մոդուլները, և լուսարձակող կիսահաղորդչային բյուրեղների հավաքվածքների մոդիֆիկացիաների) ( 8541 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
65. Ռադիոընդունիչներ լայնահաղորդիչ (8527 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
66. Ընդունիչներ հեռուստատեսային (հեռուստացույցներ)՝ գունավոր պատկերման՝ ձայնի ձայնագրության և պատկերների հեռարձակման համար նախատեսված սարքվածքներով (8528-71 և 8528-72 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերից)։
67. Ապարատուրա` տեսաձայնագրող կամ տեսավերարտադրող (բացառությամբ տեսախցիկների, արդյունաբերական հեռուստատեսային համակարգերի ուղղորդման սարքվածքների, ինչպես նաև այլ արտադրանքի, որի համար սահմանված են արտադրության պայմաններ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոնների թիվ 1 հավելվածով նախատեսված ցանկին համապատասխան) (8521 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
68. Սարքեր և ապարատուրա` հեռահաղորդակցության համար (բացառությամբ կապի կամ դրա կառուցման համար նախատեսված սարքավորումների (երթուղիչներ, ռութերներ, կոմուտատորներ և այլն)) (8517 69 900 0 և 9030 40 000 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերից)։
69. Ռենտգենյան կամ ալֆա, բետա կամ գամմա ճառագայթման օգտագործման վրա հիմնված ապարատների մասեր և պարագաներ՝ բժշկական, այդ թվում՝ վիրաբուժական, ատամնաբուժական, անասնաբուժական կիրառման համար (բացառությամբ բժշկական ապարատուրայի համար նախատեսված ռենտգենյան խողովակների, ռենտգենյան ճառագայթման գեներատորների, բժշկական ապարատուրայի համար նախատեսված բարձր լարման գեներատորների) (9022 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
70. Ապարատներ՝ միկրոալիքային թերապիայի (9018 90 840 9 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
71. Ապարատներ՝ ուլտրաձայնային թերապիայի (9018 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
72. Սարքավորումներ լուսանկարչական և դրա մասերը (8525 և 9006 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերից)։
73. Տվյալների կրիչներ օպտիկական՝ առանց ձայնագրելու հնարավորության ( 8523 41 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
74. Տվյալների կրիչներ այլ, ներառյալ՝ մատրիցները և հիմքերը՝ սկավառակների արտադրության համար (8523 59 930 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
75. Քարտեր մագնիսային (8523 52 900 9 և 8523 21 000 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերից)։
76. Լամպեր շիկացման կամ գազապարպիչ, աղեղային լամպեր, լուսադիոդներ (8539 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
77. Լուսատուներ էլեկտրական՝ սեղանին, մահճակալի կողքին կամ հատակին դնելու (9405 և 8486 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերից)։
78. Մեքենաներ և սարքեր խոհանոցային՝ աշխատանքների մեխանիզացման համար ( 8509 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
79 Սարքեր լուսային և ձայնային՝ ազդանշանման, էլեկտրական (8512 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
80. Գեներատորներ ազդանշանների՝ էլեկտրական (բացառությամբ չափման միջոցների) (8543 20 000 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
81 Էլեկտրական սարքվածքներ ազդանշանման, անվտանգության ապահովման կամ շարժման կառավարման երկաթուղիներում, տրամվայի ուղիներում, ավտոճանապարհներին, ներքին ջրային ուղիներում, կայանման կառույցներում, նավահանգիստներում կամ օդանավակայաններում (բացառությամբ նավապետի հերթապահ օգնականի գործունակության վերահսկման համակարգի) (8530 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
82 Օդի ճառագայթիչ-վերաշրջանառիչներ, վերաշրջանառիչներ մանրէասպան (9018 20 000 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
83 Պտուտագրիչներ (9029 20 380 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
84 Բժշկական գազերի և էլեկտրասնուցման առբեռման պատվանդաններ (բացառապես բժշկական կիրառության համար) (9018 90 840 9 և 9019 20 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերից)։
85 Էլեկտրական թեյնիկներ (8516 79 700 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
86 Եռոցներ ընկղմման՝ էլեկտրական (8516 10 800 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
87 Էլեկտրավառարան դիմադրության, վառարաններ չորացման՝ ինդուկցիոն, վառարաններ թրծաթողման, վառարաններ թրծման, վառարաններ պոլիմերացման, պիրոլիզի վառարաններ (8514 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
88 Ձեռքի գործիքների մասեր՝ մեխանիզացված շարժաբերով (8467 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
89 Մոդուլներ լուսադիոդային (LED) (բացառությամբ chip-on-board տեխնոլոգիայով լուսադիոդային մոդուլների և լուսարձակող կիսահաղորդչային բյուրեղների հավաքվածքների մոդիֆիկացիաների) (8541 41 000 4 և 8539 51 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերից)։
90 Սարքեր և գործիքներ՝ օդագնացության կամ տիեզերական նավիգացիայի համար (բացառությամբ կողմնացույցների) (9014 20 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
91 Մակարդակաչափներ (9015 30 900 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
92 Մասեր և պարագաներ սարքերի և գործիքների՝ գեոդեզիական կամ տեղագրական (ներառյալ՝ լուսանկարաչափական), ջրագրական, օվկիանոսագրական, գիդրոլոգիական, օդերևութաբանական կամ գեոֆիզիկական, բացառությամբ կողմնացույցների․ մասեր և պարագաներ հեռաչափների (9015 90 000 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
93 Սեղաններ գծագրական՝ ավտոմատ կամ ոչ ավտոմատ (9017 10 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
94 Ջերմաչափներ և հրաչափներ՝ այլ սարքերին չմիացված, հեղուկային, ուղիղ ընթերցման (9025 11 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
95 Սարքեր և ապարատուրա՝ հեղուկների կամ գազերի ծախսի, մակարդակի, ճնշման կամ այլ փոփոխական բնութագրերի չափման կամ վերահսկման համար (օրինակ` ծախսաչափներ, մակարդակի ցուցիչներ, ճնշաչափներ (մանոմետրեր), ջերմահոսաչափներ)՝ բացառությամբ 9014, 9015, 9028 կամ 9032 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ապրանքային դիրքերի սարքերի և ապարատուրայի․ սարքեր կամ ապարատուրա՝ այլ (9026 80 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
96․ Սարքերի և ապարատուրայի մասեր և պարագաներ ՝ ֆիզիկական կամ քիմիական վերլուծության համար (օրինակ՝ բևեռաչափների, բեկումաչափների, սպեկտրաչափների, գազա- կամ ծխաանալիզատորների). մասեր և պարագաներ սարքերի և ապարատուրայի՝ մածուցիկության, ծակոտկենության, ընդարձակման, մակերևութային լարման չափման կամ վերահսկման համար, կամ համանման սարքերի ու ապարատուրայի․ սարքերի և ապարատուրայի մասեր և պարագաներ՝ ջերմության, ձայնի կամ լույսի (ներառյալ՝ լուսակայացույցները) քանակի չափման կամ վերահսկման համար. մանրահատիչներ, դրանց մասերը և պարագաներ (9027 90 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
97 Հաշվիչներ` պտույտների թվի, հաշվիչներ՝ արտադրանքի քանակի, սակահաշվիչներ, անցած մղոններով անցած հեռավորության հաշվիչներ, քայլաչափներ և համանման սարքեր. արագաչափներ և պտուտաչափներ՝ բացի 9014 կամ 9015 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ապրանքային դիրքերի սարքերից և գործիքներից. ստրոբոսկոպներ (9029 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
98 Մասեր և պարագաներ սարքերի և սարքվածքների՝ ավտոմատ կարգավորման կամ կառավարման համար (9032 90 000 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
99 Վերլուծիչներ սպեկտրի, այլ սարքեր և ապարատուրա` էլեկտրական մեծությունների չափման կամ վերահսկման համար՝ բացի 9028 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ապրանքային դիրքի չափիչ սարքերից. սարքեր և ապարատուրա` ալֆա, բետա, գամմա, ռենտգենյան, տիեզերական կամ այլ իոնացնող ճառագայթումները հայտնաբերելու կամ չափելու համար (9030 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
100 Կողմնացույցներ՝ ուղղության որոշման համար, բացառությամբ մագնիսայինի և գիրոսկոպայինի (9014 10 000 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
101 Չափիչ կամ ստուգիչ սարքեր, սարքվածքներ և մեքենաներ (9031 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
102 Սարքեր և ապարատուրա՝ հեղուկների ծախսի կամ մակարդակի չափման կամ վերահսկման համար (օրինակ՝ ծախսաչափներ, մակարդակի ցուցիչներ)՝ բացառությամբ 9014, 9015, 9028 կամ 9032 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ապրանքային դիրքերի սարքերի և ապարատուրայի (9026 10 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
103 Էլեկտրական լուսատուներ և լուսավորման սարքավորումներ՝ այլ ( 8512 20 000, 9405 41 00, 9405 42 00 և 9405 49 00 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերից)։
104 Այլ սարքավորումներ՝ վերհանման, տեղափոխման, բեռնման կամ բեռնաթափման համար, բացառությամբ բեռնման և բեռնաթափման մանիպուլյատորների (8428 90 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
105 Ցցահարներ և ցցահարային սարքավորումներ՝ ցցային աշխատանքների համար (8479 10 000 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
106 Մասեր՝ երկաթուղային լոկոմոտիվների կամ տրամվայի շարժիչավոր վագոնների կամ այլ շարժակազմի, ուղեսպասարկիչ սարքավորումներ և սարքվածքներ ու դրանց մասերը, մեխանիկական սարքավորումներ՝ երթևեկության կառավարման համար (8530 90 000 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
107 Մասեր՝ երկաթուղային լոկոմոտիվների կամ տրամվայի կամ շարժակազմի շարժիչավոր վագոնների (սայլակներ, սռնի և անիվներ, դրանց մասերը) (8607 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
108 Ուղղաթիռներ (8802 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
109 Այլ թռչող ապարատներ՝ 2000 կգ-ից ոչ ավելի դատարկ հանդերձված ապարատի զանգվածով (8802 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
110 Ինքնաթիռներ և այլ թռչող ապարատներ՝ 15000 կգ-ից բարձր դատարկ հանդերձված ապարատի զանգվածով (8802 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
111 Ապարատներ շնչառական՝ ինքնավար (9020 00 000 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
112. Մասեր՝ էլեկտրոնային լամպերի և խողովակների և այլ էլեկտրոնային բաղադրիչների (8522 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
113 Կապի միջոցներ՝ կոմուտացման համակարգերի ֆունկցիա կատարող (8536 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
114 Կապի միջոցներ՝ թվային տրանսպորտային համակարգերի ֆունկցիա կատարող (8517 62 000 3 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
115 Կապի միջոցներ՝ կառավարման և մշտադիտարկման համակարգերի ֆունկցիա կատարող (8525 60 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
116 Ապարատուրա կոմուտացիոն՝ հաղորդիչ, ընդունիչ սարքվածքներով, այլ (8525 60 000 9 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
117 Այլ հեռախոսային ապարատներ, սարքվածքներ և ապարատուրա՝ ձայնի, պատկերների կամ այլ տվյալների հաղորդման և ընդունման համար, ներառյալ՝ հաղորդալարային կամ անհաղորդալարային կապի ցանցում հաղորդակցման համար (օրինակ՝ տեղական և գլոբալ ցանցերում) (8517 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
118 Մասեր և լրակազմեր՝ հաղորդակցման սարքավորումների (8517 71 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
119 Ալեհավաքներ և անդրադարձիչներ ալեհավաքային՝ բոլոր տեսակների, և դրանց մասերը (8517 71 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
120 Սարքվածքներ ազդանշանման՝ պաշտպանիչ, կամ սարքվածքներ՝ հրդեհային ազդանշանի հաղորդման համար (8531 10 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
121 Սարքեր կառավարման, ընդունիչ-ստուգիչ սարքեր և ազդարարիչներ՝ պաշտպանիչ և պաշտպանիչ-հակահրդեհային (8531 10 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
122․ Մասեր՝ ազդանշանային պաշտպանիչ սարքվածքների կամ հրդեհային ազդանշանի հաղորդման համար սարքվածքի և համանման սարքվածքների (8531 10 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
123 Ապարատներ՝ ձայնի գրառման համար, այլ (8519 81 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
124 Մասեր՝ ձայնա- և տեսասարքավորումների (8518 90 000 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
125 Ջրաչափներ, ջերմաչափներ, հրաչափներ, ճնշաչափներ, խոնավաչափներ և խոնավաջերմաչափներ (9025 11 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
126 Սարքեր համապիտանի՝ գազերի, հեղուկների և պինդ նյութերի կազմը և ֆիզիկաքիմիական հատկությունները որոշելու համար (9022 19 000 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից, ինչպես նաև 9027 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
127 Հաշվիչներ՝ գազի, հեղուկի կամ էլեկտրաէներգիայի մատուցման կամ արտադրության, ներառյալ՝ ստուգաճշտողը (9028 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
128 Մասեր և պարագաներ՝ ռադիոտեղորոշման, ռադիոնավիգացիոն ապարատուրայի և հեռակառավարման ռադիոապարատուրայի (8529 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ և 9620 00 000 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերից)։
129. Մասեր և պարագաներ սարքերի և գործիքների՝ գեոդեզիական կամ տեղագրական (ներառյալ` լուսանկարաչափական), ջրագրական, օվկիանոսագրական, գիդրոլոգիական, օդերևութաբանական կամ գեոֆիզիկական, բացառությամբ կողմնացույցների․ մասեր և պարագաներ հեռաչափների (9015 90 000 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
130 Մասեր և պարագաներ՝ չափիչ և ստուգիչ սարքերի, սարքվածքների և մեքենաների (9031 90 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
131 Էնդոսկոպիկ համալիրներ (էնդոսկոպիայի համար տեսադիսփլեյ, էնդոսկոպի համար տեսապատկերների մշակման բլոկ, էնդոսկոպների չորացման և պահման համար պահարան, էնդոսկոպի համար լուսավորման աղբյուր՝ մարտկոցից սնուցմամբ, էնդոսկոպիկ վիզուալացման համակարգ, համակարգ՝ էնդոսկոպիկ, վիրաբուժական, էլեկտրամեխանիկական, էնդոսկոպի տեսախցիկ, էնդոսկոպի համար լուսավորման աղբյուր՝ ցանցից սնուցմամբ, դիաթերմիկ էլեկտրավիրաբուժության էնդոսկոպիկ համակարգ) (9022 12 և 9018 11 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերից)։
132 Համակարգեր՝ միաֆոտոն էմիսիոն համակարգչային տոմոգրաֆիայի (գամմա-խցիկներ) (գամմա-խցիկ ստացիոնար, գամմա-խցիկ շարժական, ՄՖԷՀՏ համակարգ՝ օղակաձև դետեկտորով) (9022 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
133 Ապարատներ էլեկտրաախտորոշիչ, այլ (9018 19 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
134 Օտորինոսկոպներ (մանրադիտակ վիրաբուժական՝ օտորինոլարինգոլոգիական, հավաքածու ախտորոշման՝ ակնաբուժական / ականջաբանական) (9018 19 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
135 Ճնշումաչափներ՝ ներակնային ճնշման չափման (ակնաբուժական ճնշումաչափ՝ մարտկոցից սնուցմամբ, ակնաբուժական ճնշումաչափ՝ ցանցից սնուցմամբ) (9018 19 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
136 Էլեկտրաուղեղագրիչ, էլեկտրամկանագրիչ, շնչագրիչ (սարքվածք՝ գլխուղեղի ֆունկցիաների վիճակի մշտադիտարկման համար, շնչագրիչ՝ ախտորոշիչ, մասնագիտական, մկանագրիչ, էլեկտրաուղեղագրիչ, Էլեկտրաուղեղագրային մշտադիտարկման համակարգ՝ դյուրակիր, Էլեկտրաուղեղագրային մշտադիտարկման համակարգ՝ ստացիոնար, էլեկտրամկանագրիչ) (9018 19 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
137 Չափման միջոցներ՝ զանգվածի, ուժի, էներգիայի, գծային և անկյունային մեծությունների, ջերմաստիճանի (9018 19 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
138 Սարքեր՝ մարդու օրգաններում ձայնային տատանումների հետազոտության համար (9018 19 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
139 Ճառագայթիչներ՝ լուսաթերապևտիկ, նորածնային (վերին դիրքի ճառագայթիչ՝ նորածինների լուսաթերապիայի համար, նորածինների լուսաթերապիայի ապարատ՝ լուսարձակող ծածկոցով, ճառագայթիչ լուսաթերապիայի համար՝ բազմասպեկտրալ, վակուումային սարքվածք՝ էրեկտիլ ֆունկցիայի վերականգնման համար, ճառագայթիչ՝ կապույտ լույսով ուղիղ լուսաթերապիայի համար, բազմամոդալ ֆիզիոթերապիայի համակարգ, ճառագայթիչ՝ կարմիր լույսով լուսաթերապիայի համար) ( 9018 20 000 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
140 Ապարատներ լուսաբուժման (9018 20 000 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
141 Դեֆիբրիլյատորներ (դեֆիբրիլյատոր՝ արտաքին, ձեռքով կառավարվող, դեֆիբրիլյատոր՝ արտաքին կիսաավտոմատ, չպատրաստված անձանց կողմից օգտագործման համար՝ կուտակչային մարտկոցից սնուցմամբ, դեֆիբրիլյատոր՝ արտաքին ավտոմատ, չպատրաստված անձանց կողմից օգտագործման համար՝ կուտակչային մարտկոցից սնուցմամբ, դեֆիբրիլյատոր՝ արտաքին ավտոմատ, մասնագիտական օգտագործման համար՝ կուտակչային մարտկոցից սնուցմամբ, կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր՝ իմպլանտացվող (ներպատվաստվող), միախուց, կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր՝ իմպլանտացվող, եռախուց (բիվենտրիկուլյար), դեֆիբրիլյատոր՝ արտաքին կիսաավտոմատ ոչ մասնագետների կողմից օգտագործման համար՝ չվերալիցքավորվող մարտկոցից սնուցմամբ, դեֆիբրիլյատոր՝ արտաքին ավտոմատ ոչ մասնագետների կողմից օգտագործվելու համար՝ չվերալիցքավորվող մարտկոցից սնուցմամբ, դեֆիբրիլյատոր՝ արտաքին կիսաավտոմատ՝ մասնագիտական օգտագործման համար՝ չվերալիցքավորվող մարտկոցից սնուցմամբ, կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր՝ իմպլանտացվող, միախուց (ՄՌՏ համատեղելի), կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր՝ իմպլանտացվող, երկխուց (ՄՌՏ համատեղելի), կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր՝ իմպլանտացվող, եռախուց (բիվենտրիկուլյար, ՄՌՏ համատեղելի). ջեռուցիչներ մանկական՝ նորածնային (մահճակալ՝ լողացող համակարգով, նորածնային). սեղաններ նորածնային՝ նորածինների տաքացման ջերմաստիճանի ավտոմատ պահպանմամբ (9022 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
142 Մասեր՝ այլ էլեկտրական սարքավորումների (8529 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից).
143 Սարքավորումներ էլեկտրական՝ այլ (8516 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
144 Մեքենաներ գրասենյակային՝ այլ (8443 39 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
145 Սարքավորումներ և ապարատուրա՝ բացառապես կամ հիմնականում կիսահաղորդչային ձուլուկների կամ թիթեղների, կիսահաղորդչային սարքվածքների, էլեկտրոնային ինտեգրալային միկրոսխեմաների կամ հարթ պանելային ցուցասարքերի (դիսփլեյների) արտադրության համար օգտագործվող (9030 82 000 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
146 Ապարատներ էլեկտրավիրաբուժական (դիաթերմիկ էլեկտրավիրաբուժության համակարգ` ատամնաբուժական, էլեկտրավիրաբուժական դիաթերմիայի ապարատի էլեկտրոդային երկբևեռ համակարգ՝ երկտարածաչափ հարթ (պլանարային) ռեզեկցիայի համար, գեներատոր՝ էլեկտրավիրաբուժական համակարգի, ուլտրաձայնային հսկողության ներքո ներարգանդային միջամտությունների համար, դիաթերմիկ էլեկտրավիրաբուժական համակարգ՝ ակնաբուժական, ցանցից սնուցմամբ, էլեկտրավիրաբուժական համակարգ՝ արգոն-ուժեղացված, գազի մատակարարման բլոկ՝ արգոն-ուժեղացված էլեկտրավիրաբուժական համակարգի համար, արգոն-ուժեղացված էլեկտրավիրաբուժական համակարգի գեներատոր, էլեկտրավիրաբուժական համակարգ, շեյվերային / էլեկտրավիրաբուժական համակարգ, գեներատոր՝ դիաթերմիկ էլեկտրավիրաբուժության էնդոսկոպիկ համակարգի համար, դիաթերմիկ էլեկտրավիրաբուժության համակարգ՝ էնդոսկոպիկ) (9022 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
147 Սարքավորումներ շնչառական՝ այլ (9020 00 000 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
148 Ինկուբատորներ նորածինների համար (9019 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
149 Հեղուկների վերլուծիչներ (9026 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
150 Վերլուծիչներ աերոզոլների, պինդ և սորուն նյութերի (9026 և 9027 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերից)։
151 Լարեր և մալուխներ՝ էլեկտրոնային և էլեկտրական, այլ (8544 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
152 Սարքավորումներ՝ գյուղատնտեսության, այգեգործության, անտառտնտեսության, թռչնաբուծության կամ մեղվաբուծության համար (8436 80 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
153 Տակդիրներ և խանձարուրներ մանկական՝ թղթե զանգվածից, թղթից, ցելյուլոզային բամբակից և ցելյուլոզային թելքերից պաստառից (9619 00 810 1 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
154․ Ծոցատետրեր, բլոկնոտներ՝ գրառումների և հիշեցում-նշումների համար (4820 10 300 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
155 Ալբոմներ և թղթապանակներ թղթով (ներառյալ բլոկները) (4820 30 000 0 և 4820 50 000 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերից)։
156 Տետրեր (4820 20 000 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
157. Այլ գրենական պիտույքներ ՝ թղթից կամ ստվարաթղթից (4820 10 900 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
158 Օքսիդներ, պերօքսիդներ և հիդրօքսիդներ մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 28 խմբի IV բաժնից)։
159 Ներկանյութեր՝ օրգանական, սինթետիկ, և բաղադրություններ դրանց հիմքով․ արտադրանք՝ սինթետիկ, օրգանական՝ որպես ֆլուորեսցենտային սպիտակեցնող պատրաստուկ կամ լյումինոֆորներ օգտագործվող․ լազեր գունավոր (պիգմենտային) և պատրաստուկներ դրանց հիմքով (3204 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
160 Նյութեր դաբաղային՝ սինթետիկ, օրգանական․ նյութեր դաբաղային՝ ոչ օրգանական․ բաղադրություններ դաբաղային․ պատրաստուկներ ֆերմենտային՝ նախնական դաբաղման համար (3202 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
161 Գունանյութեր և ներկանյութեր․ նյութեր ոչ օրգանական՝ որպես լյումինոֆոր կիրառվող (3204 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
162 Տարրեր քիմիական․ ոչ օրգանական թթուներ և միացություններ (3204 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
163 Հալոգենիդներ մետաղների․ հիպոքլորիտներ, քլորատներ և պերքլորատներ (2828, 2829 և 3824 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերից)։
164․ Սուլֆիդներ, սուլֆատներ, նիտրատներ, ֆոսֆատներ և կարբոնատներ (2830, 2833, 2834, 2835 և 2836 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերից)։
165 Աղեր այլ մետաղների (2825 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
166 Ցիանիդներ, ցիանիդ օքսիդներ և ցիանիդներ կոմպլեքսային․ ֆուլմինատներ, ցիանատներ և տիոցիանատներ․ սիլիկատներ․ բորատներ․ պերօքսոբորատներ (պերբորատներ)․ այլ աղեր՝ ոչ օրգանական թթուների կամ պերօքսիթթուների (2837, 2839, 2840 և 2842 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերից)։
167 Պերօքսիդ ջրածնի (ջրածնի պերօքսիդ) (2847 00 000 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
168 ֆոսֆիդներ, կարբիդներ, հիդրիդներ, նիտրիդներ, ազիդներ, սիլիցիդներ և բորիդներ (2849, 2850 00 և 2853 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերից)։
169 Ածանցյալներ ացիկլիկ ածխաջրածինների՝ քլորացված (2903 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
170 Ածանցյալներ ածխաջրածինների՝ սուլֆացված, նիտրված և նիտրոզացված, հալոգենացված և չհալոգենացված (2904 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
171 Ածանցյալներ ածխաջրածինների՝ այլ (2903 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
172 Սպիրտներ, ֆենոլներ, ֆենոլոսպիրտներ և դրանց հալոգենացված, սուլֆացված, նիտրված կամ նիտրոզացված ածանցյալները. սպիրտներ ճարպային՝ արդյունաբերական (2905, 2907 և 3823 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերից)։
173 Թթուներ արդյունաբերական՝ մոնոկարբոնային, ճարպային, թթուներ կարբոնային և դրանց ածանցյալները (2915 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
174 Օրգանական միացություններ՝ ազոտ պարունակող ֆունկցիոնալ խմբերով (2929 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
175 Միացություններ սերաօրգանական և այլ միացություններ տարրօրգանական․ միացություններ հետերոցիկլիկ (2930, 2932, 2933 և 2934 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերից)։
176 Եթերներ պարզ, պերօքսիդներ օրգանական, էպօքսիդներ, ացետալներ և կիսաացետալներ․ միացություններ օրգանական՝ այլ (2909 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
177 Թթու ազոտական․ թթուներ սուլֆոազոտային․ ամիակ (2808 00 000 0 և 2814 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերից)։
178 Քլորիդ ամոնիումի․ նիտրիտ (2827 10 000 0 և 2834 10 000 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերից)։
179 Պոլիացետալներ, պոլիեթերներ՝ սկզբնական ձևերով (3907 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
180 Բազմաեթերներ՝ սկզբնական ձևերով (3907 10 000 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
181 Պոլիմերներ՝ ալիլային սպիրտի բարդ եթերների, սկզբնական ձևով (3905 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
182 Բազմաեթերներ այլ՝ սկզբնական ձևով (3907 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
183 Պոլիակրիլատներ՝ սկզբնական ձևերով (3906 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
184 Պոլիամիդներ՝ սկզբնական ձևերով (3908 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
185 Խեժեր կարբամիդոֆորմալդեհիդային, թիոկարբամիդոֆորմալդեհիդային և մելամինոֆորմալդեհիդային խեժեր՝ սկզբնական ձևերով (3909 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
186 Խեժեր ամինոալդեհիդային, խեժեր ֆենոլոալդեհիդային և այլ պոլիուրետանային խեժեր՝ սկզբնական ձևերով (3909 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
187 Պոլիմերներ սիլիցիումի՝ օրգանական (սիլիկոններ)՝ սկզբնական ձևերով (3910 00 000 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
188 Պոլիմերներ ակրիլաթթվի՝ սկզբնական ձևերով (3906 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
189 Խեժեր իոնոփոխանակող՝ սինթետիկ կամ բնական պոլիմերների հիմքով, սկզբնական ձևերով (3914 00 000 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
190 Ձեռքի օճառ՝ նախատեսված մինչև 14 տարեկան երեխաների համար (3401 11 000 1 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
191 Մակերևութաակտիվ նյութեր՝ մաքրող (3402 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
192 Տալկ և այլ ցանափոշիներ (3304 99 000 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
193 Կրեմներ մանկական (3304 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
194 Թանաք՝ գրելու կամ նկարելու համար, և այլ թանաքներ (3215 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
195 Հակասառցակալիչներ (8512 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
196 Ռեակտիվներ՝ քիմիական, լաբորատոր (3822 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
197 Պատրաստուկներ՝ մետաղական մակերևույթների խածատման համար․ հալանյութեր․ կաուչուկի ռետինացման պատրաստի արագարարներ, բաղադրյալ պլաստիֆիկատորներ և կայունարարներ՝ կաուչուկի կամ պլաստմասսայի համար․ կատալիզատորներ․ ալկիլբենզոլներ խառը և ալկիլնավթալիններ խառը (3810, 3812, 3815 և 3817 00 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերից)։
198 Արտադրանք տարբեր՝ քիմիական (3824 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
199 Դողեր և դողածածկան՝ օդաճնշական, ռետինե, վերականգնված (4012 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
200 Շշիկներ ապակե՝ մանկական սննդի համար (7010 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
201 Ցեմենտ (2523 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
202 Արտադրանք հանքային՝ ոչ մետաղական (6806 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
203 Ձողեր, գլոցուկներ (մետաղալարեր) և պրոֆիլներ ալյումինից կամ ալյումինե համահալվածքներից (7604 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
204 Սալեր, թերթեր, շերտեր կամ ժապավեններ ալյումինե՝ 0,2 մմ-ից ավելի հաստությամբ (7606 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
205 Նրբաթիթեղներ ալյումինե՝ 0,2 մմ-ից ոչ ավելի հաստությամբ (7607 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
206 Խողովակներ և փողակներ ալյումինե, կցամասեր խողովակների և փողակների համար՝ ալյումինե (7608 և 7609 00 000 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերից)։
207 Մետաղական կոնստրուկցիաներ ալյումինե և դրանց մասերը (7610 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
208 Դռներ և պատուհաններ և դրանց շրջանակները, շեմքեր դռների համար՝ մետաղներից (7308 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
209 Ռադիատորներ կենտրոնական ջեռուցման և դրանց մասերը՝ թուջե ձուլվածքից (7322 11 000 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
210 Ռադիատորներ կենտրոնական ջեռուցման և դրանց հատվածամասերը՝ պողպատե, այլ մետաղներից (7616 99 100 3, 7616 99 100 4, 7616 99 900 8, 7616 99 100 2, 7616 99 100 4, 7322 19 000 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերից)։
211 Ջերմափոխանցիչներ ջեռուցման՝ պողպատե, այլ մետաղներից (7322 90 000, 7418, 7419, 7616 99 100 8, 7616 99 900 8 և 8516 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերից)։
212 Հրացաններ՝ սպորտային, ակոսավոր փողով (9303 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
213 Փամփուշտներ և այլ զինամթերք և դրանց մասերը (9306 21 000 0 և 9306 30 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերից)։
214 Դանակներ (բացի մեքենաների համար նախատեսված դանակներից) և մկրատներ, սայլեր դրանց համար (8211 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
215 Գդալներ, պատառաքաղներ, շերեփներ, քափքաշներ, թիակներ տորթերի համար, դանակներ ձկան համար, դանակներ կարագի համար, աքցաններ շաքարի համար և նույնանման խոհանոցային պարագաներ և ճաշի նույնանման սպասք (8215 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
216. Ամրակման արմատուր, ֆուրնիտուր և նույնանման արտադրատեսակներ ոչ թանկարժեք մետաղներից՝ դռների և պատուհանների համար օգտագործվող (8302 41 100 0 և 8302 41 500 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերից)։
217 Տակառներ, թմբուկներ, բանկաներ, արկղեր և նույնանման տարողություններ ալյումինե՝ ցանկացած նյութերի համար (բացի սեղմված կամ հեղուկացված գազից), 300 լիտրից ոչ ավելի տարողությամբ (7612 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
218 Արտադրատեսակներ՝ ճաշի, խոհանոցային, կամ այլ արտադրատեսակներ՝ կենցաղային կարիքների համար, և դրանց մասերը՝ քայքայակայուն պողպատից (7323 93 000 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
219 Սարքավորումներ և սարքվածքներ հեղուկների զտման կամ մաքրման համար (8421 21 000, 8421 22 000 0 և 8421 23 000 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերից)։
220 Սարքավորումներ կշռման համար՝ արդյունաբերական (8423 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
221 Սարքվածքներ պահող՝ երեխաների համար (8708 21, 8708 29 և 8708 95 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերից)։
222 Մանկասայլակներ և դրանց մասերը (8715 00 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
223 Գործիքներ՝ էլեկտրաերաժշտական, ադապտացված, լեզվակավոր (9207 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
224 Գործիքներ՝ երաժշտական, հարվածային (9206 00 000 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
225 Դահուկներ (9506 11 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
226 Դահուկային հանդերձանք՝ բացի կոշկեղենից (9506 11 290 0, 9506 12 000 0 և 9506 19 000 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերից)։
227 Չմուշկներ, ներառյալ՝ չմշկավազքի կոշիկները՝ ամրացված չմուշկներով (9506 70 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
228 Դահուկային կոշիկներ (6402 12 100 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
229 Գույք ու սարքավորումներ՝ ընդհանուր ֆիզկուլտուրայով, մարմնամարզությամբ կամ թեթև աթլետիկայով զբաղվելու համար (9506 91 և 9506 99 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերից)։
230 Գույք՝ տափօղակով և գնդակով հոկեյ խաղալու համար (9506 99 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
231 Խաղեր և խաղալիքներ (9503 00 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
232 Պրոթեզներ արտաքին (9021 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
233 Վերին վերջույթների տուտորներ (9021 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
234 Ստորին վերջույթների տուտորներ (9021 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
235 Սեղմիրաններ, ռեկլինատորներ, օբտուրատորներ (9021 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
236. Բանդաժներ և արտադրատեսակներ՝ պրոթեզաօրթոպեդիկ արտադրանքի համար (9021 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
237. Հարմարանքներ օրթոպեդիկ՝ այլ (9021 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
238. Ներդրվող շտկող տարրեր՝ օրթոպեդիկ կոշիկների համար (այդ թվում՝ միջատակեր, կիսամիջատակեր) ( 9021 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
239. Կահույք բժշկական, վիրաբուժական, ատամնաբուժական կամ անասնաբուժական կահույք և դրա մասերը (բացի բժշկական ֆունկցիոնալ մահճակալներից) (9402 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
240 Վրձիններ նկարչական և վրձնիկներ գրելու համար (9603 30 100 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
241 Անհատական պաշտպանության միջոցներ՝ այլ (4203 29 100 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
242. Կավիճներ` գրելու կամ նկարելու համար, կավիճներ դերձակների համար (9609 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
243. Տախտակներ գրիֆելային՝ գրելու կամ նկարելու համար (9610 00 000 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
244. Մարզահրապարակներ՝ բացօթյա սպորտային խաղերի համար (9506 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
245. Էլեկտրավառարաններ և խցեր՝ արդյունաբերական կամ լաբորատոր՝ այլ (8514 և 8419 81 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերից)։
246. Բազմաճախարակներ վերհան՝ էլեկտրական շարժիչից շարժաբերով (8425ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
247. Վերհաններ (8425 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
248. Ձնաճահճագնացներ (8703 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
249. Ամենագնացներ (8703 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
250. Լողացող միջոցներ՝ հանգստի կամ սպորտի համար (8903 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
251. Վակուումային փորձասրվակներ՝ արյան նմուշներ վերցնելու համար (IVD) (9018 90 500 1 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
252. Մեքենաներ և սարքավորումներ անտառտնտեսության համար՝ այլ (որոնք «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցանքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի օբյեկտներ չեն (ՄՄ ՏԿ 031/2012) ( 8436 80 100 9 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
253. Ձյունամաքրիչներ՝ գութանային և ռոտորային (8430 20 000 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
254. Մանածագործական նյութեր ռետինացված՝ բացի 5902 ապրանքային դիրքի գործվածքներից 5902 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ (5906 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
255. Անվասայլակներ՝ տեղաշարժվել չկարողացող մարդկանց համար՝ շարժիչով չսարավորված (8713 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
256. Մեքենաներ ոչ ինքնագնաց՝ տռփման կամ խտացման համար (8430 61 000 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ).
257. Մեքենաներ կցովի՝ ճանապարհին կամ համանման մակերևույթներին կոպճի փռման համար, ճանապարհների մակերևույթները բիտումալցման և բիտումային նյութով տոգորելու համար (8716 40 000 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։
258. Հիդրոգլաններ (8412 21 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից)։»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|