ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 սեպտեմբերի 2024 թվականի |
թիվ 9 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 41-րդ կետի երրորդ պարբերությանն ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 55-րդ կետին համապատասխան, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության միջնորդագրի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Նշանակել՝
Էլդար Տուրալիի Ալիշերովին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Ղրղզստանի Հանրապետությունից, Սերգեյ Յուրիի Գլազևի նշանակման ժամանակ սահմանված լիազորությունների մնացած ժամանակահատվածի համար․
Ռուսլան Վալենտինի Դավիդովին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Ռուսաստանի Դաշնությունից, Էլդար Տուրալիի Ալիշերովի նշանակման ժամանակ սահմանված լիազորությունների մնացած ժամանակահատվածի համար:
2. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 25-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անհատական կազմի և անդամների միջև պարտականությունների բաշխման մասին» թիվ 14 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անձնակազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝
Անհատական կազմում ընդգրկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Էլդար Տուրալիի Ալիշերովին՝ անհատական կազմից հանելով Սերգեյ Յուրիի Գլազևին․
անհատական կազմում ընդգրկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մաքսային համագործակցության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Ռուսլան Վալենտինի Դավիդովին՝ անհատական կազմից հանելով Էլդար Տուրալիի Ալիշերովին։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից` |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|