Գլխավոր տեղեկություն
Համար
N 1185-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.08.18-2025.08.31 Պաշտոնական հրապարակման օրը 22.08.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.08.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 օգոստոսի 2025 թվականի N 1185-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 28-րդ հոդվածին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. Հաստատել 2023 թվականի սեպտեմբեր ամսին կանխիկ եղանակով վճարման ենթակա եղած՝ Լեռնային Ղարաբաղի զինվորական կենսաթոշակների, պարգևավճարների վճարման նպատակով դրամական օգնության տրամադրման պայմանները՝ համաձայն սույն որոշման 3-5-րդ կետերի։

3. 2023 թվականի սեպտեմբեր ամսին կանխիկ եղանակով վճարման ենթակա եղած՝ Լեռնային Ղարաբաղի զինվորական կենսաթոշակների, պարգևավճարների գումարների վճարման նախնական ցուցակը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2100-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներմուծված՝ Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում առկա տվյալների հիման վրա։ Անձի տվյալները ներառվում են վճարման նախնական ցուցակ՝ անկախ այդ ցուցակը ձևավորելու օրվա դրությամբ նրա՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կենսաթոշակ կամ պարգևավճար նշանակված (ստանալու իրավունքը դադարեցված) լինելու հանգամանքից։ Լիազորված անձի տվյալները վճարման նախնական ցուցակ չեն ներառվում։ Անձի տվյալները չեն ներառվում վճարման նախնական ցուցակ, եթե այն ձևավորելու օրվա դրությամբ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն՝ առկա է նրա մահվան պետական գրանցում։

4. 2023 թվականի սեպտեմբեր ամսին կանխիկ եղանակով վճարման ենթակա եղած՝ Լեռնային Ղարաբաղի զինվորական կենսաթոշակների, պարգևավճարների գումարները՝

1) վճարվում են (անձի տվյալները ներառվում են վճարման ցուցակ) այն անձին, ում տվյալներն առկա են սույն որոշման 3-րդ կետով սահմանված կարգով ձևավորված վճարման նախնական ցուցակում և ով սույն որոշումն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ունի կենսաթոշակ կամ պարգևավճար ստանալու իրավունք կամ սույն որոշումն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ձեռք կբերի կենսաթոշակ կամ պարգևավճար ստանալու իրավունք.

2) վճարվում են միանվագ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա, իսկ դրանից հետո՝ 12 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կենսաթոշակ կամ պարգևավճար ստանալու իրավունք ձեռք բերած անձի դեպքում՝ կենսաթոշակ կամ պարգևավճար ստանալու իրավունքը ձեռք բերելու ամսվա կենսաթոշակների վճարման համար սահմանված կարգով (եղանակով)։

5. Սույն որոշման 3-րդ կետով սահմանված գումարների վճարման ցուցակը ձևավորվում է՝ հաշվի առնելով սույն որոշման 4-րդ կետի պահանջները։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

22.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

օգոստոսի 21-ի N 1185-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

օգոստոսի 21-ի N 1185-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2025 թվականի

օգոստոսի 21-ի N 1185-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2025 թվականի

օգոստոսի 21-ի N 1185-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 օգոստոսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան