ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի նոյեմբերի 20-ին
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը «միայն որպես անհատ ձեռնարկատեր» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Լիցենզավորման գործընթացում փաստաթղթերի ներկայացումը և ստացումը Երևան քաղաքից դուրս կարող է իրականացվել մեկ պատուհանի սկզբունքով, որի կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածի աղյուսակում «16. Տրանսպորտի բնագավառ» բաժնի 4-րդ և 5-րդ կետերի աղյուսակները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. |
«Ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացում |
ԿՄ |
Բ |
- |
- |
- |
- |
- |
5. |
Անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպում |
ԿՄ |
Բ |
- |
- |
- |
- |
-»: |
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
Երևան ՀՕ-172-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|