Գլխավոր տեղեկություն
Համար
N 659-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (22.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.07.01/33(699) Հոդ.763
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.06.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հունիսի 2009 թվականի N 659-Ն

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՈՒ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՆԸՆԴՄԵՋ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 21.08.25 N 1161-Ն)

 

Հիմք ընդունելով «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հաշմանդամություն ունեցող մանուկների ու պատանիների անընդմեջ վերականգնման համակարգում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքների կազմակերպման, մեթոդաբանական ու բժշկական աջակցության կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 21.08.25 N 1161-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունիսի 19

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 4-ի N 659-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՈՒ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՆԸՆԴՄԵՋ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

(վերնագիրը փոփ. 21.08.25 N 1161-Ն)

 

1. Սույն կարգով սահմանվում է հաշմանդամություն ունեցող մանուկների ու պատանիների անընդմեջ վերականգնման համակարգում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքների կազմակերպման, մեթոդաբանական ու բժշկական աջակցության կարգը, որը նպատակ ունի ապահովելու հաշմանդամություն ունեցող մանուկների ու պատանիների սոցիալական հարմարեցումը, առողջության վերականգնումը և ինտեգրումը հասարակություն:

(1-ին կետը փոփ. 21.08.25 N 1161-Ն) 

2. Հաշմանդամություն ունեցող մանուկների ու պատանիների ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի պարապմունքները կարող են ապահովվել մանկապատանեկան մարզական կազմակերպություններում, հանրակրթական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում:

(2-րդ կետը փոփ. 21.08.25 N 1161-Ն) 

3. Մանկապատանեկան մարզական կազմակերպություններում հաշմանդամություն ունեցող մանուկների ու պատանիների ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի պարապմունքներն ապահովվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի «Ֆիզիկական արատներ ունեցող կամ հաշմանդամ երեխաների համար առանձին ուսումնամարզական պարապմունքների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1345-Ն որոշման:

(3-րդ կետը փոփ. 21.08.25 N 1161-Ն) 

4. Հանրակրթական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում հաշմանդամություն ունեցող մանուկների ու պատանիների ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի պարապմունքներն ապահովվում են հատուկ բժշկական խմբերում ընդգրկված, ինչպես նաև հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող երեխաների համար նախատեսված «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի ուսումնական ծրագրի շրջանակներում:

(4-րդ կետը փոփ. 21.08.25 N 1161-Ն)

5. Մանկապատանեկան մարզական կազմակերպություններում հաշմանդամություն ունեցող մանուկների ու պատանիների ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի պարապմունքներն անցկացվում են վերջին հինգ տարվա ընթացքում համապատասխան մասնագիտությամբ վերապատրաստում անցած մանկապատանեկան մարզական կազմակերպության բժշկի պարտադիր բժշկական հսկողությամբ` հաշվի առնելով երեխայի բուժումն ու դիսպանսերային հսկողությունն իրականացնող նեղ մասնագետի եզրակացությունը:

(5-րդ կետը փոփ. 21.08.25 N 1161-Ն) 

6. Հաշվի առնելով տարիքը, սեռը, ֆիզիկական և հոգեբանական վիճակն ու ախտորոշումը` յուրաքանչյուր երեխայի ֆիզիկական կուլտուրայի դասերի և մարզական պարապմունքների հաճախականությունը, տևողությունն ու ծանրաբեռնվածությունը` ֆիզկուլտուրայի ուսուցիչը, մարզիչ-մանկավարժն ու տվյալ հաստատության բուժաշխատողը, խորհրդակցելով երեխայի բուժումն ու բժշկական հսկողությունն իրականացնող նեղ մասնագետի հետ, յուրաքանչյուր երեխայի համար սահմանում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքների անհատական ծրագիր:

(6-րդ կետը փոփ. 21.08.25 N 1161-Ն)

7. Հաշմանդամություն ունեցող մանուկների ու պատանիների անընդմեջ վերականգնման համակարգում ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի պարապմունքներն անցկացվում են նրանց համար մատչելի հատուկ մարզական գույքի, սարքավորումների և օժանդակ հարմարությունների առկայությամբ:

(7-րդ կետը փոփ. 21.08.25 N 1161-Ն) 

8. Հանրակրթական ուսումնական հաստատություններում հատուկ բժշկական խմբում երեխաներն ընդգրկվում են` համաձայն յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին տարածքային սպասարկման բժշկական հաստատության կողմից (տեղամասային պոլիկլինիկա, գյուղական բժշկական ամբուլատորիա, գյուղական առողջության կենտրոն) տրված երեխայի առողջական վիճակի և ֆիզիկական զարգացման մասին եզրակացության:

9. Հատուկ բժշկական խմբում ընդգրկվում են այն երեխաները, ովքեր ունեն առողջության մշտական կամ ժամանակավոր բնույթի այնպիսի նշանակալի շեղումներ, որոնք ուսումնական պրոցեսի համար հակացուցված չեն, սակայն պահանջում են ֆիզիկական ծանրաբեռնվածության սահմանափակում:

10. Պարապմունքներն իրականացվում են հատուկ բժշկական խմբերում ընդգրկված, ինչպես նաև հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող երեխաների համար նախատեսված «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի ուսումնական ծրագրի շրջանակներում` յուրաքանչյուր դեպքում հաշվի առնելով հիվանդության բնույթը և ծանրության աստիճանը, ինչպես նաև հաշմանդամ երեխայի վերականգնման անհատական ծրագրում նշված միջոցառումները:

(10-րդ կետում 21.08.25 N 1161-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված փոփոխությունը չի իրականացվել հիմնական և փոփոխող իրավական ակտերի միջև առկա տեքստային անհամապատասխանության պատճառով:)

11. Հատուկ բժշկական խմբում ընդգրկված հաշմանդամություն ունեցող (քրոնիկ հիվանդ) երեխաների դիսպանսերային (շարունակական) բժշկական հսկողությունն իրականացվում է համապատասխան մասնագիտացված կենտրոնի կողմից` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության սահմանած կարգով:

(11-րդ կետը փոփ. 21.08.25 N 1161-Ն) 

12. Բժշկական հաստատությունների կողմից, որոնք իրականացնում են մասնագիտացված դիսպանսերային բժշկական հսկողություն, տարեկան մեկ անգամ տարածքային սպասարկման ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններին է տրամադրվում իրենց մոտ հաշվառված երեխաների վարման անհատական պլանը, որի ձևաթուղթը հաստատվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից: Այդ պլանում նշվում են հաշմանդամություն ունեցող (քրոնիկ հիվանդ) երեխայի ֆունկցիոնալ վիճակի, նրանց թույլատրվող ֆիզիկական ակտիվության տեսակի, ծանրաբեռնվածության աստիճանի և դպրոցում ֆիզկուլտուրայի պարապմունքների անցկացման հատուկ պայմանների մասին: Նշված տեղեկատվությունը արտացոլվում է տեղամասային մանկաբույժի (ընտանեկան բժշկի) կողմից տվյալ երեխայի մասին հանրակրթական ուսումնական հաստատությանը տրված եզրակացության մեջ:

(12-րդ կետը փոփ. 21.08.25 N 1161-Ն) 

13. Դպրոցի բուժաշխատողը, յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում ստանալով դպրոցում սովորող հաշմանդամություն ունեցող (քրոնիկ հիվանդ) երեխաների մասին եզրակացություն, ըստ անհրաժեշտության, խորհրդակցելով համապատասխան մասնագետների հետ, աջակցում է ֆիզիկական կուլտուրայի ուսուցչին` այդ երեխաների ֆիզկուլտուրայի պարապմունքները` ըստ անհատական պլանի կազմակերպելու գործընթացում:

(13-րդ կետը փոփ. 21.08.25 N 1161-Ն)

14. Հատուկ բժշկական խմբերում ընդգրկված, ինչպես նաև հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող երեխաների հետ ֆիզկուլտուրայի պարապմունքներ իրականացնող ուսուցչի գործելակարգը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների «ֆիզկուլտուրա» առարկայի վերջնարդյունքի գնահատման չափորոշիչները հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

(14-րդ կետը փոփ. 21.08.25 N 1161-Ն) 

15. Հաշմանդամություն ունեցող մանուկների ու պատանիների ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի պարապմունքների ընթացքում իրականացվող բժշկական հսկողությունը ներառում է փուլային, ընթացիկ և հրատապ հսկողությունը:

(15-րդ կետը փոփ. 21.08.25 N 1161-Ն) 

16. Փուլային հսկողությունն իրականացվում է մասնագիտացված դիսպանսերային բուժհաստատությունում` համաձայն յուրաքանչյուր հիվանդության համար սահմանված հսկողության սխեմաների:

17. Ընթացիկ բժշկական հսկողությունն իրականացվում է մարզադպրոցի բժշկի, իսկ հրատապը` մարզադպրոցի և հանրակրթական ուսումնական հաստատության բուժաշխատողի կողմից:

(հավելվածը փոփ. 21.08.25 N 1161-Ն) 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.08.2025, N 1161-Ն 22.08.2025, N 659-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան