Գլխավոր տեղեկություն
Համար
N 543-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.08.18-2025.08.31 Պաշտոնական հրապարակման օրը 20.08.2025
Ընդունող մարմին
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
15.08.2025
Ստորագրող մարմին
Նախագահին ժամանակավոր փոխարինող
Ստորագրման ամսաթիվ
15.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

15 օգոստոսի 2025 թվականի

N 543-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 377-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը և 2-րդ մասը, 96-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ և 37‑րդ հոդվածների 1-ին մասերը` Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել պետական օժանդակության միասնական գրանցամատյանի ձևը՝ համաձայն հավելված 1-ի։

2. Սահմանել պետական օժանդակության միասնական գրանցամատյանի վարման կարգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Պետական օժանդակության միասնական գրանցամատյանի ձևը և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 377‑Ն որոշումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախագահին
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓՈԽԱՐԻՆՈՂ

Տ. Մարկոսյան

 

2025 թ. օգոստոսի 15

Երևան

 

Հավելված 1

Մրցակցության և սպառողների շահերի

պաշտպանության հանձնաժողովի

2025 թվականի օգոստոսի 15-ի

N 543-Ն որոշման

 

ՁԵՎ

 

ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ

 

Հ/հ

Պետական օժանդակու-թյուն տրամա-դրող մարմնի անվանումը

Պետական օժանդակու-թյան տրամա-դրման պահը (շարունա-կական բնույթով տրամա-դրվող պետական օժանդակու-թյունների դեպքում՝ 1-ին անգամ տրամա-դրելու պահը)

Տրամա-դրված պետական օժանդակու-թյան աղբյուրը (պետական կամ համայնքի բյուջեից տրամա-դրված ֆինանսա-կան միջոցներ, հանրային այլ ռեսուրսներ)

Ծրագրի անվա-նումը, որի շրջանա-կում տրամա-դրվել է պետական օժանդա-կություն

 Տրամա-դրված պետական օժանդակու-թյան իրավական հիմքը

Պետական օժանդակու-թյան տրամա-դրման վերաբերյալ իրավական ակտի համարը, ընդունման տարին, ամիսը և օրը*

Տրամադրված պետական օժանդակու-թյան տեսակը կամ դրսևորման ձևը (դրամաշնորհ, թույլտվու-թյուն, իրավունքի տրամադրում, ֆինանսական աջակցություն, օգնություն, փոխա-ռություն, վարկ, պետական տուրքի կամ հարկի տարաժամկետ վճարելու թույլտվու-թյուն, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգում, մաքսա-տուրքից կամ հարկային վճարից ազատում և այլն)

Պետական օժանդակու-թյան տրամա-դրման նպատակի նկարա-գրությունը

Պետական օժանդակու-թյուն ստանալու համար անհրաժեշտ պայմանները/
չափանիշները/
պահանջները

Տարածքը (մարզ/
համայնք/
քաղաք և այլն), որի նկատմամբ կիրառելի է պետական օժանդակու-թյունը

Ոլորտը, որի նկատմամբ կիրառելի է պետական օժանդակու-թյունը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

1

                     

2

                     

3

                     

                     

Տրամադրված պետական օժանդա-կության ընդհանուր չափը/քանակը

Շարունակվող պետական օժանդակության դեպքում՝ տրամադրված պետական օժանդակության ընդհանուր չափը/քանակը՝ ըստ փուլերի

Պետա-կան օժանդա-կության տրամա-դրման ժամա-նակա-հատ-վածը

Պետական օժանդակության ստացողներ

Արդյո՞ք պետական օժանդա-կությունը նպատա-կուղղված է անկանխա-տեսելի և հրատապ լուծում պահանջող հարցերի լուծմանը կամ արտակարգ կամ ֆորս մաժորային իրավիճակի հետևանքով առաջացած խնդիրների կարգա-վորմանը

Արդյո՞ք առկա են տրամա-դրումից հետո պետական օժանդա-կության նկատմամբ վերա-հսկողու-թյան մեխանիզմ(ներ)

Արդյո՞ք առկա են պետական օժանդա-կության տրամա-դրումից հետո պետական օժանդա-կության սահմանա-չափի արդյունա-վետության գնահատ-ման մեխա-նիզմներ

Արդյո՞ք պետական օժանդա-կությունը բնութա-գրվում է ընտրողա-կանու-թյամբ

Արդյո՞ք պետական օժանդա-կությունը տրամա-դրվել է «առավել վաղ դիմորդն ունի առաջնա-հերթյուն» սկզբունքի հիման վրա

Այլ

Քա-նակը և չափման միա-վորը

Ար-ժեքը/
գինը

Փաստա-ցի տրամա-դրված չափը/
քանակը

Յուրա-քանչյուր փուլի համար տրամա-դրված/
նախա-տեսված չափը/
քանակը և ժամկետ-ները

Պետա-կան օժանդա-կության ընդհա-նուր չափը

 Անվա-նումը/ անուն, ազգա-նունը

ՀՎՀՀ

Հասցե

Հեռա-խոսա-համար

Գոր-ծու-նեու-թյան ոլորտ(ներ)ը

13

14

15

16

17

18

19

20

21

22

                                 
                                 
                                 
                                 

 

1․ Ծանոթագրություն. Եթե սույն հավելվածի աղյուսակներով սահմանված տեղեկություններից ցանկացածը վերաբերելի չէ տրամադրված կամ շարունակվող պետական օժանդակությանը, ապա այդ դաշտում կատարվում է «վերաբերելի չէ» գրառումը: Այն դեպքերում, երբ սույն հավելվածի աղյուսակներից յուրաքանչյուրում նշված տեղեկատվության վերաբերյալ տվյալներ առկա չեն, ապա կատարվում է «առկա չէ» գրառումը:

2․ Ծանոթագրություն․ Սույն հավելվածի 17-21-րդ աղյուսակներում անհրաժեշտ է կատարել այո կամ ոչ գրառումը։

 

Հավելված 2

Մրցակցության և սպառողների շահերի

պաշտպանության հանձնաժողովի

2025 թվականի օգոստոսի 15-ի

N 543-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից պետական օժանդակության միասնական գրանցամատյանի վարման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները և տերմինները կիրառվում են «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքով (այսուհետ` Օրենք), սահմանված իմաստով:

3. Պետական օժանդակության միասնական գրանցամատյանը (այսուհետ` Գրանցամատյան) վարվում և պահպանվում է էլեկտրոնային եղանակով:

 

ԳԼՈՒԽ 2

 

ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՏԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԱԳՐՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ

 

4. Գրանցամատյանում մուտքագրվում են պետական օժանդակություն տրամադրող մարմինների կողմից պետական օժանդակության տրամադրումից հետո տրամադրված պետական օժանդակության վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով Հանձնաժողով ներկայացված տեղեկատվությունը (այսուհետ նաև` Տեղեկատվություն):

5. Տեղեկատվությունը Հանձնաժողովի e-compete էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացվելու դեպքում Գրանցամատյանում մուտքագրվում է ինքնաշխատ եղանակով։

6. Տեղեկատվությունը այլ եղանակով Հանձնաժողով ներկայացվելու դեպքում դրա ստացումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում մուտքագրվում է Գրանցամատյանում: Այն դեպքում, երբ Տեղեկատվությունն ամբողջական չէ կամ առկա են հակասություններ Հանձնաժողովի մոտ առկա տեղեկատվության և պետական օժանդակություն տրամադրող մարմնի կողմից ներկայացված տեղեկատվության միջև, ապա Տեղեկատվությունը Գրանցամատյանում մուտքագրվում է պետական օժանդակություն տրամադրող մարմնի կողմից համապատասխան պարզաբանումների կամ լրացուցիչ տեղեկությունների ստացումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

7. Առկայության դեպքում Գրանցամատյանում մուտքագրվում են նաև Հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրության կամ վարույթի արդյունքում տրամադրված պետական օժանդակության վերաբերյալ հայտնի դարձած տեղեկություններ:

8. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված տեղեկությունները Գրանցամատյանում մուտքագրվում են Հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրության կամ Հանձնաժողովի` վարույթի արդյունքներն ամփոփող համապատասխան որոշման ընդունումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

 

ԳԼՈՒԽ 3

 

ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

9. Գրանցամատյանը հրապարակվում է Հանձնաժողովի պաշտոնական կայքում, բացառությամբ սույն որոշման հավելված 1-ով սահմանված ձևի 4-6-րդ, 10-րդ, 17-22-րդ սյունակների։

10. Հանձնաժողովի e-compete էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացված Տեղեկատվությունը Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվում է ինքնաշխատ եղանակով։

11. Այլ եղանակով ստացված Տեղեկատվությունը Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվում է ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում։

 

ԳԼՈՒԽ 4

 

ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ և ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՏԱՐԱԾՄԱՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՈՒՄԸ

 

12. Հանձնաժողովի կողմից «Պետական գաղտնիքի մասին» օրենքի իմաստով պետական գաղտնիք և սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններ պարունակող Տեղեկատվության համար վարվում է առանձին գրանցամատյան սույն որոշման հավելված 1-ով սահմանված ձևին համապատասխան, որում տեղեկությունները պահպանվում են պետական գաղտնիք և սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 օգոստոսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան