ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
15 օգոստոսի 2025 թվականի N 539-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի ԹԻՎ 161-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36‑րդ և 37-րդ հոդվածների 1-ին մասերը` Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Ուժը կորցրած ճանաչել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 13-ի «Անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները Մրցակցության պաշտպանության հանձնաժողով ներկայացնելու կարգը, ժամկետները և ձևը սահմանելու մասին» թիվ 161-Ն որոշումը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախագահին |
Տ. Մարկոսյան |
2025 թ. օգոստոսի 15 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2025 թվական: