Գլխավոր տեղեկություն
Համար
N 21-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (19.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.03.31-2025.04.13 Պաշտոնական հրապարակման օրը 31.03.2025
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
27.03.2025
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

27 մարտի 2025թ.

ք. Երևան

N 21-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՎ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԻՆԳ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՄԱԿԵՐԵՍՈՎ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՆԳԱՌՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ, ՀԱՅՏԻ ԵՎ ՕԳՏԱՀԱՇԻՎ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 15.08.25 N 50-Ն)

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

Որոշում է.

 

1. Սահմանել.

1) Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում և հասարակական տրանսպորտի կանգառներում տեղակայված արտաքին գովազդային վահանակների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի,

2) հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում և հասարակական տրանսպորտի կանգառներում տեղակայված արտաքին գովազդային վահանակների վերաբերյալ տեղեկությունների ցանկի ձևը` համաձայն թիվ 2 հավելվածի,

3) հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում և հասարակական տրանսպորտի կանգառներում տեղակայված արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու հայտի ձևը` համաձայն թիվ 3 հավելվածի:

4) սահմանել օգտահաշիվ ստանալու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվող դիմումի ձևը՝ համաձայն թիվ 4 հավելվածի։

(1-ին կետը լրաց. 15.08.25 N 50-Ն)

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Վ. Հովակիմյան

 

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2025թ. մարտի 27-ի N 21-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՎ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԻՆԳ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՄԱԿԵՐԵՍՈՎ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՆԳԱՌՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ, արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում և հասարակական տրանսպորտի կանգառներում տեղակայված վահանակներ (այսուհետ` գովազդային վահանակ) կարող են տրամադրել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Ընտրական օրենսգիրք) և սույն կարգի համաձայն:

2. Արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) տրամադրվող գովազդային վահանակների ցանկը, որը պետք է տեղեկություններ պարունակի գովազդային վահանակների քանակի, դրանց կողմերի քանակի, մակերեսների, գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ, ինչպես նաև Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլի համար վահանակը տրամադրելու մասին:

Վահանակի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկությունը պետք է նշում պարունակի մարզի, համայնքի (Երևանի դեպքում՝ նաև վարչական շրջանի) անվանման, փողոցի, հասցեի (ավտոճանապարհների դեպքում` ճանապարհի անվանման, հատվածի), անհրաժեշտության դեպքում՝ նաև հաշվառման համարի մասին:

Վահանակի մակերեսի վերաբերյալ տեղեկությունը պետք է նշում պարունակի վահանակի մեկ կողմի մակերեսի չափի (քառակուսի մետրով) և կողմերի երկարության (սանտիմետրով) մասին:

Վահանակի վարձավճարի վերաբերյալ տեղեկությունը պետք է նշում պարունակի նախընտրական քարոզչությունը սկսելու օրվանից մինչև քվեարկության օրը ներառյալ՝ վահանակի յուրաքանչյուր կողմի արժեքի մասին ՀՀ դրամով՝ ներառյալ հարկերը: Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլի ժամանակ վահանակը տրամադրելու դեպքում՝ նշվում է վահանակի վարձավճարի արժեքը` սույն պարբերությամբ սահմանված կարգով:

Արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները կարող են նշել այն համայնքները, որտեղ անցկացվող ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև ցանկանում են բաշխել արտաքին գովազդային վահանակները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում նաև տեղեկատվություն արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպության անվանման, գտնվելու վայրի և հեռախոսահամարների վերաբերյալ:

3. Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) տրամադրվող գովազդային վահանակների ցանկը (այսուհետ` Ցանկ) Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում կից գրությամբ` Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու ընտրություններ նշանակվելուց հետո` 10-օրյա ժամկետում: Ներկայացված Ցանկում փոփոխություններ կամ լրացումներ կարող են կատարվել մինչև սույն կետով նախատեսված վերջնաժամկետի ավարտը:

Ցանկում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունը պետք է ներկայացնի Ցանկի վերջնական տարբերակը՝ սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով՝ մինչև սույն կետով սահմանված վերջնաժամկետի ավարտը:

Այն գովազդային վահանակները, որոնք բացակայում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված Ցանկից, հետագայում չեն կարող տրամադրվել ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին):

(3-րդ կետը փոփ. 15.08.25 N 50-Ն)

4. Ցանկը ձևավորվում է միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի «Հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում և հասարակական տրանսպորտի կանգառներում տեղակայված արտաքին գովազդային վահանակների վերաբերյալ տեղեկությունների մուտքագրման համակարգ»-ի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով, որից հետո Ցանկի վերջնական տարբերակը ներբեռնվում է Մայքրոսոֆթ Էքզել (Microsoft Excel) ձևաչափով և էլեկտրոնային եղանակով ուղարկվում է info@elections.am էլեկտրոնային հասցեին։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գովազդային վահանակների բաշխման համար հիմք է ընդունում սույն կարգի 3-րդ կետով սահմանված վերջնաժամկետի ավարտին Համակարգի միջոցով ձևավորված Ցանկի վերջնական տարբերակը:

(4-րդ կետը խմբ. 15.08.25 N 50-Ն)

4.1․ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) տրամադրվող Ցանկը ձևավորելու նպատակով արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում դիմում՝ Համակարգ մուտք գործելու տվյալներ օգտահաշիվ՝ օգտվողի անուն և ծածկագիր տրամադրելու պահանջով։ Դիմումում նշված էլեկտրոնային հասցեով արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպություններին ուղարկվում է կազմակերպության օգտահաշիվը՝ հետևյալ գրանցումներն իրականացնելու համար՝

1) մուտքագրել տրամադրվող գովազդային վահանակների վերաբերյալ սույն կարգի 2-րդ կետում նշված տվյալները,

2) փոփոխություններ և լրացումներ կատարել տրամադրվող Ցանկում,

3) ինքնաշխատ կերպով ներբեռնել և տպել տրամադրվող Ցանկը։

Տվյալ ընտրությունների շրջանակներում տրամադրվող Ցանկի վերաբերյալ Համակարգում գրանցումներ կատարելու հնարավորություն տրվում է մինչև սույն կարգի 3-րդ կետով սահմանված վերջնաժամկետի ավարտը, որից հետո տրամադրված օգտահաշվով տվյալ ընտրությունների շրջանակներում գրանցումներ կատարելու հնարավորությունը կասեցվում է:

(4.1-ին կետը լրաց. 15.08.25 N 50-Ն)

5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպություններից ստացված տեղեկությունների Ցանկը տեղադրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` ներկայացվելուց հետո մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը, սակայն ոչ ուշ, քան ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթերը ներկայացնելու համար Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետի սկիզբը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրված Ցանկը ներառում է նաև գովազդային վահանակի պայմանական կոդը:

6. Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքներն) ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթերը ներկայացնելու համար Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի «Ընտրական ցուցակների առցանց մուտքագրման համակարգ»-ի միջոցով Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում էլեկտրոնային հայտ` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրված գովազդային վահանակներում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու համար, որից հետո հայտը ներբեռնվում է Մայքրոսոֆթ Էքզել (Microsoft Excel) ձևաչափով և էլեկտրոնային եղանակով ուղարկվում է info@elections.am էլեկտրոնային հասցեին:

Հայտը ներկայացվում է միայն այն գովազդային վահանակների համար, որոնք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում առկա տեղեկություններին համապատասխան տրամադրվում են քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու համար:

Մի քանի ընտրություններ նույն օրը միաժամանակ անցկացվելու դեպքում՜ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առանձնացնում է յուրաքանչյուր ընտրության շրջանակներում տրամադրվող Ցանկը։

(6-րդ կետը խմբ. 15.08.25 N 50-Ն)

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 15.08.25 N 50-Ն)

 

 

 

Հավելված N 2 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2025թ. մարտի 27-ի N 21-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԻՆԳ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՄԱԿԵՐԵՍՈՎ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՆԳԱՌՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

 

[Կազմակերպության անվանումը]

[Կազմակերպության գտնվելու վայրի հասցե (մարզ, համայնք, փողոց, շենք)]

[Էլ փոստ։

[ Հեռախոս։ (374)

Ընտրության օրը

 

Կոդ

 

(Տրվում է Համակարգի կողմից)

Տեսակ

Մարզ

Համայնք,

վահանակի

գտնվելու վայր

Վահանակի նկարագրու-թյուն

Կողմ

Մակերես մ/ք

Վահանակի ամեն կողմի տրամադրման արժեքը 1 ամսվա համար, ՀՀ դրամով` ներառյալ հարկերը

Կողմի նկարագրու-թյուն

Այլ նշումներ

(կարող են

նշվել այն համայնք-ները,

 որտեղ անցկացվող ընտրու-թյուններին մասնակցող կուսակցու-թյունների (կուսակցու-թյունների դաշինքների) միջև ցանկանում են բաշխել արտաքին գովազդային վահանակ-ները)

                   

(հավելվածը խմբ. 15.08.25 N 50-Ն)

 

 

 

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2025թ. մարտի 27-ի N 21-Ն որոշման

 

Հ Ա Յ Տ

 

ՀԻՆԳ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՄԱԿԵՐԵՍՈՎ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՆԳԱՌՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՍՏԱՌ, ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՏՊԱԳԻՐ ԵՎ ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ

 

[ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ) ԱՆՎԱՆՈՒՄԸ]

 

Կոդ

Գովազդատու

Տեսակ

Մարզ

Համայնք, վահանակի

գտնվելու վայր

Կողմ

           

(հավելվածը խմբ. 15.08.25 N 50-Ն)

 

 

Հավելված N 4

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2025 թվականի մարտի 27-ի N 21-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

 

[ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿԸ ՏԻՐԱՊԵՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ]

[Կազմակերպության գտնվելու վայրի հասցե, հեռախոս, էլ. փոստի հասցե]

 

ԴԻՄՈՒՄ

 

[նշվում է ընտրության անվանումը և ամսաթիվը] ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում և հասարակական տրանսպորտի կանգառներում տեղակայված, կազմակերպության տնօրինության տակ գտնվող արտաքին գովազդային վահանակները տրամադրելու համար վահանակների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնելու նպատակով խնդրում ենք տրամադրել օգտվողի անուն (օգտահաշիվ) և ծածկագիր՝ «Հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում և հասարակական տրանսպորտի կանգառներում տեղակայված արտաքին գովազդային վահանակների վերաբերյալ տեղեկությունների մուտքագրման համակարգ» մուտք գործելու համար։

Կազմակերպության անգլերեն անվանումն է` «……………………………»:

Կազմակերպության ներկայացուցիչն է`

______________________________________

(անուն, հայրանուն, ազգանուն)

 

Կազմակերպության ղեկավար՝

_________________________________________

(անուն, հայրանուն, ազգանուն)

______________________

(ստորագրություն)

 

 

 

[դիմում ներկայացնելու օր, ամիս, տարեթիվ]

(հավելվածը լրաց. 15.08.25 N 50-Ն)

 

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.08.2025, N 50-Ն 19.08.2025, N 21-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան