Գլխավոր տեղեկություն
Համար
N 1124-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.08.04-2025.08.17 Պաշտոնական հրապարակման օրը 14.08.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.08.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 օգոստոսի 2025 թվականի N 1124-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1423-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անցկացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 19-ի N 1343-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1423-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 32-րդ, N 2 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 29-րդ և N 3 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 25-րդ կետերի «Իրավական հիմքը» սյունակը «166-րդ» բառից առաջ լրացնել «165-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ,» բառերով.

2) որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 33-րդ, N 2 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 30-րդ և N 3 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 26-րդ կետերի «Իրավական հիմքը» սյունակը «166-րդ» բառից առաջ լրացնել «165-րդ հոդվածի 3-րդ մաս,» բառերով.

3) որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 34-րդ, N 2 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 31-րդ և N 3 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 27-րդ կետերի «Իրավական հիմքը» սյունակը «203-րդ» բառից առաջ լրացնել «201-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետեր,» բառերով.

4) որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 35-րդ, N 2 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 32-րդ և N 3 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 28-րդ կետերի «Իրավական հիմքը» սյունակը «166-րդ» բառից առաջ լրացնել «165-րդ հոդվածի 4-րդ մաս,» բառերով.

5) որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 29-րդ, N 2 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 26-րդ, N 3 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 22-րդ, N 5 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 31-րդ, N 10 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 39-րդ և N 11 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 21-րդ կետերի «Իրավական հիմքը» սյունակում «20-րդ հոդվածի 6-րդ մաս» բառերը փոխարինել «19-րդ հոդվածի 6-րդ մաս և 30-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետ» բառերով.

6) որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 30-րդ, N 2 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 27-րդ, N 3 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 23-րդ, N 4 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 39-րդ, N 5 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 29-րդ կետերի «Իրավական հիմքը» սյունակի բովանդակությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մաս և 30-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետ».

7) որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 38-րդ, N 2 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 35-րդ, N 3 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 31-րդ, N 4 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 42-րդ, N 5 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 42-րդ կետերում «Հարցը» շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Նախաձեռնողի կողմից պետական փորձաքննական եզրակացության պահանջներն ու պայմանները կատարվում են՝ չխախտելով և չշեղվելով դրանցից և նախատեսվող գործունեությունն իրականացվում է պետական փորձաքննական դրական եզրակացություն ստացած նախագծային փաստաթղթերին և ՇՄԱԳ հաշվետվությանը համապատասխան».

8) որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 38-րդ, N 2 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 35-րդ, N 3 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 31-րդ, N 4 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 42-րդ, N 5 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 42-րդ կետերի «Իրավական հիմքը» սյունակում «21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ բառերը փոխարինել «30-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետ» բառերով.

9) որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 37-րդ, N 2 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 34-րդ, N 3 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 30-րդ, N 4 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 41-րդ, N 5 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 41-րդ կետերի «Հարցը» շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Նախատեսվող գործունեության տեսակների ընդլայնում կամ վերակառուցում կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինում կամ վերապրոֆիլավորում կամ կոնսերվացում կամ տեղափոխում կամ դադարեցում կամ փակում կամ քանդում կամ նախագծային փոփոխությունն իրականացվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված տեղեկացման, կամ պետական փորձաքննական դրական եզրակացության առկայության պայմաններում».

10) որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 37-րդ, N 2 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 34-րդ, N 3 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 30-րդ, N 4 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 41-րդ, N 5 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 41-րդ կետերի «Իրավական հիմքը» սյունակում «21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ» բառերը փոխարինել «30-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետ» բառերով.

11) որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 39-րդ, 40-րդ, 41-րդ, 42-րդ և 43-րդ կետերով՝

 

«

39․

Բացառվել են լուծարված հորատանցքերը վերաբացելը, իսկ առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործման նպատակով՝ նաև հորատանցքեր հորատելը կամ առանց ջրօգտագործման թույլտվության կոնսերվացված հորատանցքերը

վերաբացելը

     

1.5

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 37.1-ին հոդվածի 8-րդ մաս

 

փաստաթղթային և (կամ) տեսազննում

40․

Ֆիզիկական և իրավաբանական անձինք բացառել են իրենց սեփականություն հանդիսացող տարածքներում լուծարված հորատանցքերի վերաբացումը, իսկ առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործման նպատակով՝ նաև հորատանցքերի հորատումը կամ առանց ջրօգտագործման թույլտվության կոնսերվացված հորատանցքերի վերաբացումը

     

1․1

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 37.1-ին հոդվածի 9-րդ մաս

 

փաստաթղթային և (կամ) տեսազննում

41․

Իրավաբանական անձինք և որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձինք, որոնք գործարկում են հոսակորուստների դիտանցման ենթակա օբյեկտներ, իրականացրել են այդ օբյեկտների հոսակորուստների դիտանցում

     

0․6

«Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի 8.1-ին հոդվածի

1-ին մաս

 

փաստաթղթային

42․

Հոսակորուստների հայտնաբերումից հետո տնտեսավարողները դրանք վերացրել են 14 օրվա ընթացքում

     

0․5

«Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի 8.1-ին հոդվածի 1-ին մաս

 

փաստաթղթային

43․

Իրավաբանական անձինք և որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձինք, որոնք գործարկում են հոսակորուստների դիտանցման ենթակա օբյեկտներ՝

էլեկտրոնային եղանակով յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը, լիազոր պետական մարմին ներկայացրել են հոսակորուստների դիտանցման վերաբերյալ

տեղեկատվություն

     

0․5

«Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի 8.1-ին հոդվածի 2-րդ մաս

 

փաստաթղթային

».

 

12) որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 6-րդ կետի «կշիռ» սյունակում «2» թիվը փոխարինել «1» թվով, 9-րդ կետի «կշիռ» սյունակում «1» թիվը փոխարինել «0.8» թվով, 10-րդ կետի «կշիռ» սյունակում «1» թիվը փոխարինել «0.8» թվով, 11-րդ կետի «կշիռ» սյունակում «1» թիվը փոխարինել «0.8» թվով, 15-րդ կետի «կշիռ» սյունակում «1» թիվը փոխարինել «0.8» թվով, 16-րդ կետի «կշիռ» սյունակում «1.4» թիվը փոխարինել «0.8» թվով, 17-րդ կետի «կշիռ» սյունակում «1.4» թիվը փոխարինել «1.2» թվով, 18-րդ կետի «կշիռ» սյունակում «0.9» թիվը փոխարինել «0.8» թվով, 21-րդ կետի «կշիռ» սյունակում «2» թիվը փոխարինել «1.5» թվով, 22-րդ կետի «կշիռ» սյունակում «1.5» թիվը փոխարինել «1» թվով, 27-րդ կետի «կշիռ» սյունակում «2» թիվը փոխարինել «1.5» թվով.

13) որոշման 1-ին կետով հաստատված N 2 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 23.1-ին և 23.2-րդ կետերով՝

 

«

23․1.

Աղբավայրը շահագործողների կողմից իրականացվում է արդյոք աղբավայրերի մոնիթորինգ աղբավայրի մոնիթորինգի իրականացման կարգի համաձայն

                

0․5

«Թափոնների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մաս, Կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2105-Ն որոշման 1-ին և 2-րդ կետեր

        

փաստաթղթային

23․2.

Աղբավայրը տնօրինողների կողմից իրականացվում է աղբավայրերի մոնիթորինգ աղբավայրի մոնիթորինգի իրականացման կարգի համաձայն

     

0․5

«Թափոնների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մաս,

Կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2105-Ն որոշման 1-ին և 2-րդ կետեր

 

փաստաթղթային

».

 

14) որոշման 1-ին կետով հաստատված N 2 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 37-րդ, 38-րդ, 39-րդ, 40-րդ և 41-րդ կետերով՝

 

«

37․

Բացառվել են լուծարված հորատանցքերը վերաբացելը, իսկ առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործման նպատակով՝ նաև հորատանցքեր հորատելը կամ առանց ջրօգտագործման թույլտվության կոնսերվացված հորատանցքերը

վերաբացելը

     

1.5

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 37.1-ին հոդվածի 8-րդ մաս

 

փաստաթղթային և (կամ) տեսազննում

38․

Ֆիզիկական և իրավաբանական անձինք բացառել են իրենց սեփականություն հանդիսացող տարածքներում լուծարված հորատանցքերի վերաբացումը, իսկ առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործման նպատակով՝ նաև հորատանցքերի հորատումը կամ առանց ջրօգտագործման թույլտվության կոնսերվացված հորատանցքերի վերաբացումը

     

1․1

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 37.1-ին հոդվածի 9-րդ մաս

 

փաստաթղթային և (կամ) տեսազննում

39․

Իրավաբանական անձինք և որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձինք, որոնք գործարկում են հոսակորուստների դիտանցման ենթակա օբյեկտներ, իրականացրել են այդ օբյեկտների հոսակորուստների

դիտանցում

     

0․6

«Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի 8.1-ին հոդվածի

1-ին մաս

 

փաստաթղթային

40․

Հոսակորուստների հայտնաբերումից հետո տնտեսավարողները դրանք վերացրել են 14 օրվա ընթացքում

     

0․5

«Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի 8.1-ին հոդվածի 1-ին մաս

 

փաստաթղթային

41․

Իրավաբանական անձինք և որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձինք, որոնք գործարկում են հոսակորուստների դիտանցման ենթակա օբյեկտներ՝ էլեկտրոնային եղանակով յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը, լիազոր պետական մարմին ներկայացրել են հոսակորուստների դիտանցման վերաբերյալ

տեղեկատվություն

     

0․5

«Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի 8.1-ին հոդվածի 2-րդ մաս

 

փաստաթղթային

».

15) որոշման 1-ին կետով հաստատված N 2 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 1-ին կետի «կշիռ» սյունակում «2․5» թիվը փոխարինել «2․0» թվով, 6-րդ կետի «կշիռ» սյունակում «2» թիվը փոխարինել «1» թվով, 9-րդ կետի «կշիռ» սյունակում «1» թիվը փոխարինել «0․8» թվով, 10-րդ կետի «կշիռ» սյունակում «1» թիվը փոխարինել «0․8» թվով, 11-րդ կետի «կշիռ» սյունակում «1» թիվը փոխարինել «0․8» թվով, 12-րդ կետի «կշիռ» սյունակում «2» թիվը փոխարինել «1.6» թվով, 13-րդ կետի «կշիռ» սյունակում «2» թիվը փոխարինել «1.6» թվով, 15-րդ կետի «կշիռ» սյունակում «1․5» թիվը փոխարինել «0․8» թվով, 16-րդ կետի «կշիռ» սյունակում «1․5» թիվը փոխարինել «1․1» թվով, 17-րդ կետի «կշիռ» սյունակում «1» թիվը փոխարինել «0․8» թվով, 18-րդ կետի «կշիռ» սյունակում «2․3» թիվը փոխարինել «2․2» թվով, 19-րդ կետի «կշիռ» սյունակում «2․3» թիվը փոխարինել «2» թվով, 20-րդ կետի «կշիռ» սյունակում «2․3» թիվը փոխարինել «2» թվով, 24-րդ կետի «կշիռ» սյունակում «2․3» թիվը փոխարինել «2» թվով.

16) որոշման 1-ին կետով հաստատված N 3 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10․1-ին և 10․2-րդ կետերով՝

 

«

10.1.

Բացառվել են լուծարված հորատանցքերը վերաբացելը, իսկ առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործման նպատակով՝ նաև հորատանցքեր հորատելը կամ առանց ջրօգտագործման թույլտվության կոնսերվացված հորատանցքերը վերաբացելը

     

1.5

Ջրային օրենսգրքի 37.1-ին հոդվածի 8-րդ մաս

 

փաստաթղթային և (կամ) տեսազննում

10․2.

Ֆիզիկական և իրավաբանական անձինք բացառել են իրենց սեփականություն հանդիսացող տարածքներում լուծարված հորատանցքերի վերաբացումը, իսկ առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործման նպատակով՝ նաև հորատանցքերի հորատումը կամ առանց ջրօգտագործման թույլտվության կոնսերվացված հորատանցքերի վերաբացումը

     

1․3

Ջրային օրենսգրքի 37.1-ին հոդվածի 9-րդ մաս

 

փաստաթղթային և (կամ) տեսազննում

».

 

17) որոշման 1-ին կետով հաստատված N 3 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 32-րդ, 33-րդ և 34-րդ կետերով՝

«

32․

Իրավաբանական անձինք և որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձինք, որոնք գործարկում են հոսակորուստների դիտանցման ենթակա օբյեկտներ, իրականացրել են այդ օբյեկտների հոսակորուստների դիտանցում

               

0․6

«Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի 8.1-ին հոդվածի

1-ին մաս

      

փաստաթղթային

33․

Հոսակորուստների հայտնաբերումից հետո տնտեսավարողները դրանք վերացրել են 14 օրվա ընթացքում

     

0․5

«Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի 8.1-ին հոդվածի

1-ին մաս

 

փաստաթղթային

34․

Իրավաբանական անձինք և որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձինք, որոնք գործարկում են հոսակորուստների դիտանցման ենթակա օբյեկտներ՝ էլեկտրոնային եղանակով յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը, լիազոր պետական մարմին ներկայացրել են հոսակորուստների դիտանցման վերաբերյալ

տեղեկատվություն

     

0․5

«Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի 8.1-ին հոդվածի

2-րդ մաս

 

փաստաթղթային

».

18) որոշման 1-ին կետով հաստատված N 3 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 4-րդ կետի «կշիռ» սյունակում «1․5» թիվը փոխարինել «1» թվով, 5-րդ կետի «կշիռ» սյունակում «1․5» թիվը փոխարինել «1» թվով, 11-րդ կետի «կշիռ» սյունակում «3» թիվը փոխարինել «2» թվով, 12-րդ կետի «կշիռ» սյունակում «2․8» թիվը փոխարինել «2» թվով, 13-րդ կետի «կշիռ» սյունակում «2» թիվը փոխարինել «1․5» թվով, 14-րդ կետի «կշիռ» սյունակում «1․5» թիվը փոխարինել «0․5» թվով, 20-րդ կետի «կշիռ» սյունակում «1․6» թիվը փոխարինել «1․5» թվով.

19) որոշման 1-ին կետով հաստատված N 4 հավելվածում՝

ա․ «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1-ին կետով՝

 

«

29.1.

Լիազոր մարմին ներկայացվել են վարչական վիճակագրական «Օգտակար հանածոների կորզումն արդյունահանման ժամանակ» (տարեկան) և «Oգտակար հանածոների հարստացման, մետաղագործական վերափոխման, մակաբացված ապարների և արտադրական լցակույտերի համալիր օգտագործման մասին» (տարեկան) հաշվետվությունները

              

0․5

Հայաստանի

Հանրապետության

ընդերքի մասին

օրենսգրքի 59-րդ

հոդվածի 3-րդ մասի 22-րդ կետ

     

փաստաթղթային

»,

 

բ․ «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 33․1-ին կետով՝

 

«

33․1.

Առնվազն 10 տարի պահպանվել են օգտակար հանածոյի արդյունահանման, լրահետախուզման և շահագործական հետախուզման աշխատանքների ընթացքում, ինչպես նաև խտանյութից կամ ձուլվածքից օգտակար հանածոյի որակի և քանակի և այլ հատկությունների որոշման նպատակով վերցված բոլոր փորձանմուշները

             

0․5

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 28-րդ կետ

   

փաստաթղթային և (կամ) տեսազննում

»,

 

գ․ «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 39․1-ին կետով՝

 

«

39․1.

Գործունեությունն իրականացվում է պետական փորձաքննական դրական եզրակացության առկայությամբ

           

1․5

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետ

    

փաստաթղթային

»,

 

դ․ «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 60-րդ և 61-րդ կետերով՝

 

«

60.

Վարչական վիճակագրական տարեկան հաշվետվությունները՝

ձև N 2-ՏԱ (օդ), ձև N 1 (թափոն), ձև N 2-ՏԱ (ջուր), ներկայացվել են պաշտոնական վիճակագրություն արտադրողի կողմից սահմանված ձևի վիճակագրական փաստաթղթի համաձայն

         

0․5

«Պաշտոնական վիճակագրության մաuին» oրենքի 18-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասեր, Բնապահպանության նախարարի 2008 թվականի դեկտեմբերի 16-ի N 450-Ն հրաման, Բնապահպանության

նախարարի 2008 թվականի դեկտեմբերի 16-ի N 451-Ն հրաման,

Բնապահպանության նախարարի 2008 թվականի դեկտեմբերի

16-ի N 452-Ն հրաման

   

փաստաթղթային

61․

Լեռնահատկացման սահմաններում չշահագործվող բոլոր ստորգետնյա լեռնային փորվածքների մուտքերն առնվազն մեկ մետր հաստությամբ

բետոնապատվել են

     

0․3

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 31-րդ կետ

 

տեսազննում

»,

 

ե․ «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 18-րդ կետի «կշիռ» սյունակում «1.2» թիվը փոխարինել «0․8» թվով, 21-րդ կետի «կշիռ» սյունակում «1․5» թիվը փոխարինել «1» թվով, 22-րդ կետի «կշիռ» սյունակում «0․85» թիվը փոխարինել «0․6» թվով, 29-րդ կետի «կշիռ» սյունակում «0․85» թիվը փոխարինել «0․6» թվով, 30-րդ կետի «կշիռ» սյունակում «0․85» թիվը փոխարինել «0․6» թվով, 31-րդ կետի «կշիռ» սյունակում «0․85» թիվը փոխարինել «0․6» թվով, 34-րդ կետի 1-ին ենթակետի «կշիռ» սյունակում «1» թիվը փոխարինել «0․5» թվով, 38-րդ կետի «կշիռ» սյունակում «1» թիվը փոխարինել «0․6» թվով, 44-րդ կետի «կշիռ» սյունակում «1» թիվը փոխարինել «0․5» թվով,

զ․ «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 56-րդ կետի «Իրավական հիմքը» սյունակը «166-րդ» բառից առաջ լրացնել «165-րդ հոդված,» բառերով.

20) որոշման 1-ին կետով հաստատված N 5 հավելվածում՝

ա․ «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 42-րդ կետի «Իրավական հիմքը» սյունակում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ, «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «զ» ենթակետ» բառերը փոխարինել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մաս» բառերով,

բ․ «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 46-րդ կետով՝

 

«

46.

Վարչական վիճակագրական տարեկան հաշվետվությունները՝ ձև N 2-ՏԱ (օդ), ձև N 1 (թափոն), ձև N 2-ՏԱ (ջուր), ներկայացվել են պաշտոնական վիճակագրություն արտադրողի կողմից սահմանված ձևի վիճակագրական փաստաթղթի

համաձայն

            

0․6

«Պաշտոնական վիճակագրության մաuին» oրենքի 18-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասեր, Բնապահպանության նախարարի 2008

թվականի դեկտեմբերի

16-ի N 450-Ն հրաման,

Բնապահպանության

նախարարի 2008

թվականի դեկտեմբերի

16-ի N 451-Ն հրաման,

Բնապահպանության

նախարարի 2008

թվականի դեկտեմբերի

16-ի N 452-Ն հրաման

    

փաստաթղթային

»,

 

գ․ «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 24-րդ կետի բոլոր ենթակետերում «կշիռը» սյունակի «0․7» թիվը փոխարինել «0․5» թվով,

դ. «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 40-րդ կետի «Իրավական հիմքը» սյունակը «166-րդ» բառից առաջ լրացնել «165-րդ հոդված,» բառերով.

21) որոշման 1-ին կետով հաստատված N 6 հավելվածում՝

ա․ «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 
«

18.

Պետական փորձաքննական

դրական եզրակացությամբ

նախատեսված պարտադիր

պահանջները կամ պայմանները

կատարվում են։

        

1

«Շրջակա միջավայրի

վրա ազդեցության

գնահատման և

փորձաքննության

մասին» օրենքի 30-րդ

հոդվածի 2-րդ մասի

7-րդ կետ

  

փաստաթղթային,

չափագրում և (կամ)

տեսազննում

»,

 

բ․ «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 20-րդ և 21-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

20․

Առկա՞ է ջրօգտագործման թույլտվություն

               

2

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 21-րդ հոդված

   

փաստաթղթային

21․

Կատարվում են

ջրօգտագործման

թույլտվությամբ սահմանված

պարտավորությունները

     

2

Հայաստանի Հանրապետության

ջրային օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ

պարբերություն

 

փաստաթղթային

»,

 

գ․ «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

23.

Հիմնադրույթային կամ

նախագծային փաստաթղթերով

նախատեսվող գործունեության

իրականացումը սկսվել է

պետական փորձաքննական

դրական եզրակացությունն

ստանալուց հետո՝ երկու

տարվա ընթացքում

               

0․5

«Շրջակա միջավայրի

վրա ազդեցության

գնահատման և

փորձաքննության

մասին» օրենքի 20-րդ

հոդվածի 2-րդ մաս

    

փաստաթղթային

»,

 

դ․ «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

24․

Հիմնադրույթային

փաստաթուղթն ընդունվել

կամ նախատեսվող

գործունեությունն

իրականացվում է պետական

փորձաքննական դրական

եզրակացության

առկայությամբ

           

1․5

«Շրջակա միջավայրի

վրա ազդեցության

գնահատման և

փորձաքննության

մասին» օրենքի 30-րդ

հոդվածի 2-րդ մասի 6-րդ

կետ

   

փաստաթղթային

»,

 

ե․ «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 25-րդ կետով՝

 
«

25.

Վարչական վիճակագրական

տարեկան հաշվետվությունները՝ ձև

N 2-ՏԱ (օդ), ձև N 1 (թափոն),

ձև N 2-ՏԱ (ջուր), ներկայացվել են

պաշտոնական վիճակագրություն

արտադրողի կողմից սահմանված ձևի

վիճակագրական փաստաթղթի համաձայն

                

0․5

«Պաշտոնական

վիճակագրության

մաuին» oրենքի 18-րդ

հոդվածի 4-րդ և 5-րդ

մասեր,

Բնապահպանության

նախարարի 2008

թվականի դեկտեմբերի

16-ի N 450-Ն հրաման,

Բնապահպանության

նախարարի 2008

թվականի դեկտեմբերի

16-ի N 451-Ն հրաման,

Բնապահպանության

նախարարի 2008

թվականի դեկտեմբերի

16-ի N 452-Ն հրաման

    

փաստաթղթային

»,

 

զ․ «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 22-րդ կետի «կշիռ» սյունակում «1» թիվը փոխարինել «0․5» թվով.

22) որոշման 1-ին կետով հաստատված N 7 հավելվածում՝

ա. «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 1-ին կետի «իրավական հիմքը» սյունակում «46-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ» բառերը փոխարինել «78-րդ հոդվածի 2-րդ մաս» բառերով,

բ․ «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 23․1-ին կետով՝

 

«

23․1.

Հիմնադրույթային

փաստաթուղթն ընդունվել

կամ նախատեսվող

գործունեությունն

իրականացվում է

պետական փորձաքննական

դրական եզրակացության

առկայությամբ

            

1

«Շրջակա միջավայրի

վրա ազդեցության

գնահատման և

փորձաքննության

մասին» օրենքի 30-րդ

հոդվածի 2-րդ մասի

6-րդ կետ

    

փաստաթղթային

»,

 

գ․ «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 24-րդ և 25-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

24.

Հիմնադրույթային կամ նախագծային փաստաթղթերով նախատեսվող գործունեությունն իրականացվել է պետական փորձաքննական դրական եզրակացությունն ստանալուց հետո՝ երկու տարվա ընթացքում

               

1

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մաս

     

փաստաթղթային

25.

Պետական փորձաքննական դրական

եզրակացությամբ նախատեսված

պարտադիր պահանջները

կամ պայմանները կատարվում են

     

1

«Շրջակա միջավայրի

վրա ազդեցության

գնահատման և

փորձաքննության

մասին» օրենքի 30-րդ

հոդվածի 2-րդ մասի

7-րդ կետ

 

փաստաթղթային,

չափագրում և (կամ)

տեսազննում

»,

 

դ․ «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 21-րդ կետի «կշիռը» վերտառությամբ սյունակի «2» թիվը փոխարինել «1.5» թվով, նույն հավելվածի 23-րդ կետի «կշիռը» վերտառությամբ սյունակի «1․5» թիվը փոխարինել «1․0» թվով.

23) որոշման 1-ին կետով հաստատված N 8 հավելվածում՝

ա․ «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 2-րդ կետի «իրավական հիմքը» սյունակում «46-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ» բառերը փոխարինել «78-րդ հոդվածի 2-րդ մաս» բառերով,

բ․ «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 20-րդ և 21-րդ կետերում «կշիռը» վերտառությամբ սյունակի «2» թիվը փոխարինել «1» թվով,

գ․ «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21․1-ին կետով՝

 
«

21․1.

Հիմնադրույթային

փաստաթուղթն ընդունվել

կամ նախատեսվող

գործունեությունն

իրականացվում է

պետական փորձաքննական

դրական եզրակացության

առկայությամբ

              

2

«Շրջակա միջավայրի

վրա ազդեցության

գնահատման և

փորձաքննության

մասին» օրենքի 30-րդ

հոդվածի 2-րդ մասի

6-րդ կետ

    

փաստաթղթային

»,

 

դ․ «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 22-րդ և 23-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

22.

Հիմնադրույթային կամ նախագծային փաստաթղթերով նախատեսվող գործունեությունն իրականացվել է պետական փորձաքննական դրական եզրակացությունն ստանալուց հետո՝ երկու տարվա ընթացքում

              

1

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մաս

     

փաստաթղթային

23.

Պետական փորձաքննական

դրական եզրակացությամբ

նախատեսված պարտադիր պահանջները կամ պայմանները

կատարվում են

     

1

«Շրջակա միջավայրի

վրա ազդեցության

գնահատման և

փորձաքննության

մասին» օրենքի 30-րդ

հոդվածի 2-րդ մասի

7-րդ կետ

 

փաստաթղթային,

չափագրում և (կամ)

տեսազննում

».

 

24) որոշման 1-ին կետով հաստատված N 9 հավելվածում՝

ա. «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 2-րդ կետի «իրավական հիմքը» սյունակում «46-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ» բառերը փոխարինել «78-րդ հոդվածի 2-րդ մաս» բառերով,

բ. «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերի «Կշիռը» վերտառությամբ սյունակում «3․5» թիվը փոխարինել «3» թվով,

գ. «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8․1-ին կետով՝

 

«

8․1.

Հիմնադրույթային փաստաթուղթն ընդունվել կամ նախատեսվող գործունեությունն իրականացվում է պետական փորձաքննական դրական եզրակացության

առկայությամբ

              

3

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետ

     

փաստաթղթային

»,

 

դ․ «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 14-րդ և 15-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

14.

Հիմնադրույթային կամ նախագծային փաստաթղթերով նախատեսվող գործունեության իրականացումը սկսվել է պետական փորձաքննական դրական եզրակացությունն ստանալուց հետո՝ երկու տարվա ընթացքում

            

0․5

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մաս

    

փաստաթղթային

15․

Արդյո՞ք պետական փորձաքննական դրական եզրակացությամբ նախատեսված պարտադիր պահանջները կամ պայմանները կատարվում են

     

0․5

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 30-րդ

հոդվածի 2-րդ մասի

7-րդ կետ

 

փաստաթղթային, չափագրում և (կամ) տեսազննում

».

 

25) որոշման 1-ին կետով հաստատված N 10 հավելվածի վերնագրում «01, 02, 03», N 11 հավելվածի վերնագրում «02, 03, 36, 37, 41, 42, 43, 55, 91» և N 12 հավելվածի վերնագրում «01, 91 և 93» թվերը փոխարինել «01, 02, 03, 36, 37, 41, 42, 43, 55, 91, 93» թվերով.

26) որոշման 1-ին կետով հաստատված N 10 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

ա. «Հղում իրավական ակտին» սյունակից հետո լրացնել «Մեկնաբանություն» վերնագրով նոր սյունակով,

բ. 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

4․

Անտառի սեփականատերերը, անտառային տնտեսություն վարող անձինք և անտառօգտագործողները պատշաճ իրականացրել են իրենց պարտավորությունները

              

0․85

Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի

«ա», «բ», «գ» կետեր

   

փաստաթղթային և (կամ) տեսազննում

5․

Վարձակալությամբ տրամադրված

անտառային հողերում շենքերը,

շինությունները կառուցվել են

բացառապես անտառային

տնտեսության կարիքների համար

     

0․85

Հայաստանի

Հանրապետության

հողային օրենսգրքի

25-րդ հոդվածի 41-րդ մաս

 

փաստաթղթային և

(կամ) տեսազննում

»,

 

գ. 8-րդ կետում՝ «կանոններին» բառը փոխարինել «կարգի» բառով, «4-րդ մաս» բառերից հետո լրացնել «, Կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 897-Ն որոշում» բառերով,

դ. 10-րդ կետում՝ «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 25-րդ հոդված» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ մասեր, Կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 897-Ն որոշում» բառերով,

ե. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

11․

Պահպանվել են անտառների

կամ անտառային հողերի

օգտագործման պահանջները

                 

0․5

Հայաստանի

Հանրապետության

անտառային

օրենսգրքի 45-րդ

հոդված,

Շրջակա միջավայրի

նախարարի 2023

թվականի օգոստոսի

4-ի «Անտառահատման

տոմսի և անտառային

տոմսի օրինակելի

ձևերը և դրանց

տրամադրման կարգը

հաստատելու մասին»

N 267-Ն հրաման

    

փաստաթղթային և

(կամ) տեսազննում

»,

 

զ. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

15․

Անտառօգտագործողներն

ապահովել են բուսական և

կենդանական աշխարհի՝

Հայաստանի Հանրապետության

Կարմիր գրքում գրանցված

հազվագյուտ և անհետացող

տեսակների պահպանությունը

           

0․85

Հայաստանի

Հանրապետության

անտառային

օրենսգրքի 34-րդ

հոդվածի 1-ին մասի

«թ» կետ

   

փաստաթղթային և

(կամ) տեսազննում

»,

 

է. 19-րդ կետում «հոդված» բառը փոխարինել «հոդվածի 1-ին մաս» բառերով,

ը. 20-րդ կետում «հոդված» բառը փոխարինել «հոդվածի 2-րդ մաս» բառերով,

թ. 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 
«

21․

Սահմանված կարգով իրականացվել է թափոնների տեղաբաշխումը (տեղադրումը կամ պահումը)՝ դրանց համար հատուկ հատկացված տեղերում

            

0․85

«Թափոնների մասին» օրենքի 20-րդ հոդվածի

«բ» կետ

     

փաստաթղթային և (կամ) տեսազննում

»,

 

ժ. 22-րդ կետում «հոդված» բառը փոխարինել «հոդվածի 2-րդ մաս» բառերով,

ժա. 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

25․

Հողամասի սեփականատերերը և

օգտագործողները պատշաճ

իրականացրել են իրենց

պարտականությունները

        

0․5

Հայաստանի

Հանրապետության

հողային օրենսգրքի 110-րդ

հոդվածի 2-րդ մասի 1-ին,

4-րդ, 5-րդ, 8-րդ կետեր

   

փաստաթղթային և

(կամ) տեսազննում

»,

 

ժբ. 34-րդ կետում «մաս» բառը փոխարինել «մասի «ա», «բ», «դ» «ե», «զ», «է», «ը» կետեր» բառերով,

ժգ. 35-րդ կետում «1-ից 9-ը կետերը» բառերը փոխարինել «1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ կետեր» բառերով,

ժդ. 36-րդ կետում «առ» բառը փոխարինել «առք» բառով, «1-4-րդ մասեր» բառերը փոխարինել «1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ մասեր» բառերով,

ժե. 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

37․

Հողամասի սեփականատերերը և

օգտագործողներն իրականացրել

են հողերի պահպանությանն

ուղղված միջոցառումներ

           

1

Հայաստանի

Հանրապետության

հողային օրենսգրքի 36-րդ

հոդվածի 2-րդ մասի 1-ին,

2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ

կետեր, 3-րդ մաս

   

փաստաթղթային և (կամ)

տեսազննում

»,

 

ժզ. 38-րդ կետում «Անտառային պետական կոմիտեի» բառերը փոխարինել «Լիազորված մարմնի» բառերով, «7.1-ին հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետ» բառերը փոխարինել «7-րդ հոդվածի 1-ին կետի 28-րդ և 32-րդ ենթակետեր» բառերով,

ժէ. 39-րդ կետում «Հղում իրավական ակտին» սյունակում «20-րդ հոդվածի 6-րդ մաս» բառերը փոխարինել «12-րդ հոդվածի 6-րդ մաս, 19-րդ հոդվածի 6-րդ մաս և 30-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետ» բառերով,

ժը. 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

43․

Քաղաքացիների կողմից պատշաճ իրականացվել են անտառի ընդհանուր օգտագործման իրենց պարտականությունները

         

0.5

Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 44-րդ հոդվածի 3-րդ մաս

    

փաստաթղթային և (կամ) տեսազննում

»,

 

ժթ. 46-րդ կետում «հոդված» բառը փոխարինել «հոդվածի 1-ին, 2-րդ մասեր» բառերով,

ի. 47-րդ կետում «Հարցը» շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Բացառվում է անտառների սեփականության իրավունքի խախտումը».

իա. 55-րդ կետում «Հղում իրավական ակտին» սյունակը «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» կետ» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի 1412-Ն որոշում» բառերով,

իբ. 61-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 
«

61․

Բացառվում են քամատապալ,

ձյունակոտոր, արմատից հատված

ծառերի յուրացումը և այլ

խախտումները (այդ թվում՝ ապօրինի

հավաքը, մթերումը և դուրս բերումը)

           

0․5

Հայաստանի

Հանրապետության

անտառային օրենսգրքի

60-րդ հոդվածի 1-ին

մասի «ի» կետ

   

փաստաթղթային և

(կամ) տեսազննում

»,

 

իգ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 64-68-րդ կետերով՝

 

«

64․

Անտառային տնտեսություն վարող անձինք կատարել են իրենց պարտականությունները

     

0․5

Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 19-րդ հոդվածի «ա», «բ»,

«գ», «դ», «ե» կետեր

 

փաստաթղթային և (կամ) տեսազննում

65․

Անտառօգտագործողները հատուցել կամ վերականգնել են անտառօգտագործման հետևանքով անտառներին և անտառային հողերին պատճառված վնասը

     

1

Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 34-րդ

հոդվածի 1-ին մասի «է» կետ,

Կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի

«Պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տալու կարգը սահմանելու մասին» N 806-Ն որոշման հավելվածի 27-րդ, 28-րդ և 37-րդ

կետեր

 

փաստաթղթային և (կամ) տեսազննում

66․

Արդյո՞ք պետական փորձաքննական եզրակացության պահանջներն ու պայմանները նախաձեռնողի կողմից կատարվում են չխախտելով և չշեղվելով դրանցից և նախատեսվող գործունեությունն իրականացվում է պետական փորձաքննական դրական եզրակացություն ստացած նախագծային փաստաթղթերին և ՇՄԱԳ հաշվետվությանը

համապատասխան

     

0.85

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետ

 

փաստաթղթային և (կամ) տեսազննում

67․

Արդյո՞ք իրականացվել է նախատեսվող գործունեության տեսակների ընդլայնում կամ վերակառուցում կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինում կամ վերապրոֆիլավորում կամ կոնսերվացում կամ տեղափոխում կամ դադարեցում կամ փակում կամ քանդում կամ նախագծային փոփոխություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված տեղեկացման, կամ պետական փորձաքննական դրական եզրակացության առկայության

դեպքում

     

0․5

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետ

 

փաստաթղթային և (կամ) տեսազննում

68․

Հատատեղերի հատկացումը, ինչպես նաև տեղազննումն իրականացվել են ըստ նախատեսված կարգի

     

0․95

Կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1072-Ն որոշում

 

փաստաթղթային և (կամ) տեսազննում

»,

 

իդ. հավելվածի 40-րդ կետի «կշիռ» սյունակում «2» թիվը փոխարինել «0.8» թվով, 41-րդ կետի «կշիռ» սյունակում «0․75» թիվը փոխարինել «0.5» թվով, 49-րդ կետի «կշիռ» սյունակում «0․9» թիվը փոխարինել «0․6» թվով, 53-րդ կետի «կշիռ» սյունակում «0.9» թիվը փոխարինել «0.6» թվով, 57-րդ կետի «կշիռ» սյունակում «0․9» թիվը փոխարինել «0.6» թվով, 59-րդ կետի «կշիռ» սյունակում «0․5» թիվը փոխարինել «0․25» թվով, 60-րդ կետի «կշիռ» սյունակում «0․5» թիվը փոխարինել «0․25» թվով, 62-րդ կետի «կշիռ» սյունակում «0․5» թիվը փոխարինել «0․25» թվով, 63-րդ կետի «կշիռ» սյունակում «0․5» թիվը փոխարինել «0․25» թվով.

27) որոշման 1-ին կետով հաստատված N 11 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

ա. 1-ին կետի «Հարցը» շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Առկա է բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պլանը»,

բ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

2․

Բնապահպանական

հողերում իրականացվել է

բնական համալիրների ու օբյեկտների

պահպանման և

հետազոտման հետ

չկապված օրենքով

չնախատեսված որևէ

գործողություն

              

1

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մաս

   

փաստաթղթային և (կամ) տեսազննում

»,

 

գ. 11-14-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 
«

11․

Ազգային պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում բացառվում են ջրային ռեժիմի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների

խախտումները

     

1.9

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «բ» կետեր

 

փաստաթղթային և (կամ) տեսազննում

12․

Ազգային պարկի

ռեկրեացիոն գոտու

տարածքում բացառվում

են բույսերի և

կենդանիների նոր

տեսակների, ինչպես նաև

կենսատեխնոլոգիաների

միջոցով ստացված

գենետիկորեն ձևափոխված

օրգանիզմների

(տեսակների) ներմուծումը

և կլիմայավարժեցումը

     

1.3

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետ

 

փաստաթղթային և (կամ) տեսազննում

13․

Ազգային պարկի

ռեկրեացիոն գոտում

բացառվում են

ռադիոակտիվ նյութերի,

թափոնների, մարդու

առողջության և շրջակա

միջավայրի համար

վտանգավոր կամ

թունավոր այլ նյութերի

օգտագործումը,

պահեստավորումը և

արտադրությունը

     

1.9

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի «է» կետ

 

փաստաթղթային և (կամ) տեսազննում

14․

Ազգային պարկի

ռեկրեացիոն գոտում

բացառվում են

անտառահատումները՝

բացառությամբ

սանիտարական և

խնամքի հատումների

     

1.9

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի «թ» կետ

 

փաստաթղթային և (կամ) տեսազննում

»,

 

դ. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

19․

Սահմանված կարգով հողերի

վարձակալությունը, սանիտարական

և խնամքի հատումները,

տրանսպորտային միջոցների

երթևեկությունն ընդհանուր

օգտագործման ճանապարհներով

իրականացվում են ազգային պարկի

տնտեսական և ռեկրեացիոն

գոտիներում

            

2

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի

«զ», «է», «ժ» ենթակետեր, 4-րդ կետի

«ժ», «ժա», «դ» ենթակետեր

      

փաստաթղթային և (կամ) տեսազննում

»,

 

ե. 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

21․

Հատուկ պահպանվող տարածքում

շրջակա միջավայրի վրա

ազդեցության գնահատման և

փորձաքննության ենթակա

գործունեությունն իրականացվում է

պետական փորձաքննական դրական

եզրակացության առկայությամբ

            

2

«Շրջակա միջավայրի վրա

ազդեցության գնահատման

և փորձաքննության

մասին» օրենքի 12-րդ

հոդվածի 4-րդ մասի 5-րդ

կետի «ա», «բ»

ենթակետեր, 6-րդ մաս,

Կառավարության 2003

թվականի մայիսի 8-ի

N 613-Ն որոշման 12-րդ կետ

    

փաստաթղթային

»,

 

զ. 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

25․

Ազգային պարկի տնտեսական գոտու տարածքում բացառվում է ջրային

ռեժիմի, բուսական և կենդանական

աշխարհի ներկայացուցիչների

բնակության միջավայրի պայմանների

խախտումը

               

1.5

«Բնության հատուկ

պահպանվող

տարածքների մասին»

օրենքի 17-րդ հոդվածի

3-րդ մասի «ա», «բ» կետեր

      

փաստաթղթային և (կամ) տեսազննում

»,

 

է. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 32-39-րդ կետերով՝

 

«

32․

Ազգային պարկի տնտեսական գոտու տարածքում բացառվում են բույսերի և կենդանիների նոր տեսակների, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծումը և

կլիմայավարժեցումը

     

0.5

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետ

 

փաստաթղթային և (կամ) տեսազննում

33․

Ազգային պարկի տնտեսական գոտում բացառվում են ռադիոակտիվ նյութերի, թափոնների, թունաքիմիկատների օգտագործումը, պահեստավորումը և արտադրությունը

     

0.5

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի «ե», «է»

կետեր

 

փաստաթղթային և (կամ) տեսազննում

34․

Ազգային պարկի տնտեսական գոտում բացառվում են անտառահատումները՝ բացառությամբ սանիտարական

խնամքի

     

0.5

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետ

 

փաստաթղթային և (կամ) տեսազննում

35․

Արդյո՞ք պետական փորձաքննական

եզրակացության պահանջներն ու

պայմանները նախաձեռնողի կողմից կատարվում են չխախտելով և չշեղվելով դրանցից և նախատեսվող

գործունեությունն իրականացվում է պետական փորձաքննական դրական եզրակացություն ստացած նախագծային փաստաթղթերին և

ՇՄԱԳ հաշվետվությանը

համապատասխան

     

0.5

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետ

 

փաստաթղթային և (կամ) տեսազննում

36․

Հողամասի կառուցապատումն

իրականացվել է սահմանված

նախագծերին համապատասխան

հողամասի սահմանափակումները

պահպանելու պահանջով, ինչպես

նաև պետական և տեղական

ինքնակառավարման մարմնից

թույլտվություն ստանալուց հետո

     

0.5

Հողային օրենսգրքի 73-րդ հոդված

 

փաստաթղթային և (կամ) տեսազննում

37.

Քաղաքացիներն ու իրավաբանական անձինք թափոնները տեղաբաշխել են դրանց համար սահմանված վայրերում

     

0.5

«Թափոնների մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մաս

 

փաստաթղթային և (կամ) տեսազննում

38.

Հողամասի սեփականատերերը, օգտագործողները պատշաճ իրականացրել են սահմանված պարտականությունները

     

0.5

Հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ից 5-րդ ենթակետեր, 110-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 1-ին, 4-րդ,

5-րդ և 8-րդ կետեր

 

փաստաթղթային և (կամ) տեսազննում

39.

Պահպանվել են հողամասի սահմանափակումների պահպանման պահանջները

     

0.6

Հողային օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ կետեր

 

փաստաթղթային և (կամ) տեսազննում

»,

 

ը. 9-րդ կետի «կշիռը» սյունակում «1․9» թիվը փոխարինել «1․5» թվով, 20-րդ կետի «կշիռը» սյունակում «2» թիվը փոխարինել «1» թվով, 23-րդ կետի «կշիռը» սյունակում «2» թիվը փոխարինել «1» թվով, 27-րդ կետի «կշիռը» սյունակում «0․5» թիվը փոխարինել «0․25» թվով, 28-րդ կետի «կշիռը» սյունակում «0․5» թիվը փոխարինել «0․25» թվով.

28) որոշման 1-ին կետով հաստատված N 12 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

ա. 1-ին կետի «Իրավական հիմքը» սյունակի բովանդակությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Կենդանական աշխարհի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասեր, Կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1429-Ն որոշում»,

բ. 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 
«

2․

Գյուղատնտեսական և

արդյունագործական

նպատակով կենդանական

աշխարհի օբյեկտների

(պաշարների) օգտագործումը

կատարվել է պայմանագրի

առկայությամբ

     

1.8

«Կենդանական

աշխարհի մասին»

օրենքի 24-րդ հոդված,

Կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի

N 1276-Ն որոշում

 

փաստաթղթային

3․

Առկա է Լիազոր մարմնի թույլտվությունը վայրի կենդանիների արտահանման, ներմուծման, դրանց անազատ պայմաններում պահման և ազատ պայմաններում վերաբնակեցման վերաբերյալ, բացառությամբ գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով օգտագործման տրամադրված վայրի

կենդանիների արտահանման

     

1.8

«Կենդանական աշխարհի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ պարբերություն, Կառավարության 2024 թվականի մայիսի 23-ի N 758-Ն որոշում

 

փաստաթղթային

4․

Վայրի կենդանիների, դրանց արգասիքների, կենդանաբանական հավաքածուների և առանձին նմուշների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանումը կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումն իրականացվում է դրանց ծագումը և ձեռքբերումը (հավաք, որս, մթերում, գնում և այլն) հաստատող փաստաթղթերի հիման վրա լիցենզիայով՝ Հայաստանի Հանրապետությունից երրորդ երկիր արտաքին առևտրային գործունեության դեպքում կամ լիազորված մարմնի թույլտվությամբ, մնացած բոլոր դեպքերում՝ օրենքով և այլ իրավական ակտերով, ինչպես նաև միջազգային պայմանագրերով սահմանված

կարգերին համապատասխան

     

1.8

«Կենդանական աշխարհի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ պարբերություն, Շրջակա միջավայրի նախարարի 2024 թվականի ապրիլի 19-ի N 129-Ն հրաման

 

փաստաթղթային և (կամ) տեսազննում

5.

«Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի հավելվածներում ընդգրկված վայրի կենդանական տեսակների, դրանց մասերի և ածանցյալների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանումը կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից տրամադրված թույլտվության (հավաստագրի)

առկայությամբ

     

1.8

«Կենդանական աշխարհի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մաս, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետ

 

փաստաթղթային

6․

Կենդանական աշխարհի օբյեկտ օգտագործողները պատշաճ իրականացրել են իրենց պարտականությունները

     

1.8

«Կենդանական աշխարհի մասին» օրենքի 29-րդ հոդվածի «ա», «բ», «գ», «դ», «ե»,

«զ», «է», «ը», «թ»

կետեր

 

փաստաթղթային և (կամ) տեսազննում

7․

Ֆիզիկական կամ

իրավաբանական անձանց

կողմից պահպանվել են անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու կարգը

     

1․8

«Կենդանական

աշխարհի մասին»

օրենքի 27․1-ին հոդվածի 1-ին, 3-րդ մասեր, Շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի մարտի 27-ի N 111-Ն հրաման

 

փաստաթղթային և

(կամ) տեսազննում

8․

Կենդանիների քանակի

կարգավորումը կատարվել է

Կառավարության որոշմամբ

տվյալ կենդանու տեսակի

համար սահմանված տեսակի քանակը կարգավորող

միջոցառումներով՝

Կառավարության որոշմամբ

սահմանված կարգով

     

1

«Կենդանական

աշխարհի մասին»

օրենքի 15-րդ հոդված, «Որսի և որսորդական

տնտեսության վարման մասին» օրենքի 13-րդ

հոդվածի 1-ին մասի

4-րդ կետ

 

փաստաթղթային և

(կամ) տեսազննում

»,

 

գ. 9-րդ կետում «1-ին մասի «բ» կետ» բառերը փոխարինել ««ա» և «բ» կետեր» բառերով,

դ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

10․

Ֆիզիկական և իրավաբանական

անձանց կողմից պահպանվել են

վայրի կենդանիների, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության

կենդանիների Կարմիր գրքում

գրանցված կենդանիների, դրանց

արգասիքների և մասերի առք ու

վաճառքի իրականացման վայրերին

ներկայացվող պայմաններն ու

պահանջները

           

3․5

«Կենդանական

աշխարհի մասին»

օրենքի 6-րդ հոդվածի

«գ3» կետ,

Շրջակա միջավայրի

նախարարի 2024

թվականի ապրիլի 19-ի

N 129-Ն հրաման

    

փաստաթղթային և

(կամ) տեսազննում

»,

 

ե. 11-րդ կետի «Հարցը» սյունակի բովանդակությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիները համարակալվել և նույնականացվել են` հաշվի առնելով դրանց տեսակային առանձնահատկությունները»,

զ. 13-րդ կետի «Հարցը» սյունակի բովանդակությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Բացառվել է կենդանական աշխարհին վնաս հասցնող պարարտանյութերի կամ թունանյութերի չկանոնակարգված օգտագործումը»,

է. 14-րդ կետի «Հարցը» սյունակի բովանդակությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Բացառվել է կենսաբանական տեխնոլոգիաների միջոցով ստացվող ձևափոխված նոր կենդանի օրգանիզմների, լիազոր մարմնի հաստատած ցանկում ընդգրկված ինվազիվ՝ օտարածին կենդանական տեսակների ինքնակամ օգտագործումը»,

ը. 15-րդ կետում «և 4-րդ մասեր» բառերը փոխարինել «մաս» բառով,

թ. 16-րդ կետից հանել «1-ին մասի» բառերը, նույն կետում «կշիռը» սյունակի «2» թիվը փոխարինել «1․5» թվով,

ժ. 17-րդ կետը «հոդված» բառից հետո լրացնել «, Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշում» բառերով,

ժա. 18-րդ կետում «Հարցը» սյունակի բովանդակությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Բացառվել է որսի ընթացքում որսի կանոններով չնախատեսված որսագործիքների օգտագործումը»,

ժբ. 18-րդ կետում «կշիռը» սյունակի «3» թիվը փոխարինել «2․8» թվով,

ժգ. 23-րդ կետի «կշիռը» սյունակի «2․5» թիվը փոխարինել «2» թվով,

ժդ. 19-րդ կետի «կշիռը» սյունակի «1․5» թիվը փոխարինել «1» թվով,

ժե. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26-29-րդ կետերով՝

 

«

26․

Իրականացվել է ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից կենդանական աշխարհի օբյեկտների օրենսդրությամբ սահմանված նպատակներից բացի այլ նպատակներով օգտագործում կամ ոչ նպատակային օգտագործում

     

1

«Կենդանական աշխարհի մասին» օրենքի 23-րդ հոդված

 

փաստաթղթային և (կամ) տեսազննում

27․

Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահման կամ դրանց հաշվառման տվյալները սահմանված կարգով ներկայացվել են Լիազոր մարմնին

     

0.8

«Կենդանական աշխարհի մասին» օրենքի 27․1-ին հոդվածի 4-րդ մաս,

Շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի հունիսի 1-ի N 187-Ն հրաման

 

փաստաթղթային և (կամ) տեսազննում

28․

Վայրի կենդանիների, այդ թվում՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիների, դրանց արգասիքների և մասերի առքն ու վաճառքն իրականացվում են

Լիազոր մարմնի սահմանած պայմաններն ու պահանջները բավարարող վայրերում, կենդանիների փոխադրումն իրականացվում է դրանց կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկություններից բխող ու գոյատևման համար անհրաժեշտ կարիքները

բավարարող փոխադրամիջոցներով

     

1

«Կենդանական աշխարհի մասին» օրենքի 27․2-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ մասեր,

Շրջակա միջավայրի նախարարի 2024 թվականի ապրիլի 19-ի N 129-Ն հրաման

 

փաստաթղթային և (կամ) տեսազննում

29․

Անտառօգտագործողները հատուցել կամ վերականգնել են

անտառօգտագործման հետևանքով անտառներին և անտառային հողերին պատճառված վնասը

     

1

Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետ, Կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի

«Պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տալու կարգը սահմանելու մասին» N 806-Ն որոշման հավելվածի

27-րդ կետ

 

փաստաթղթային և (կամ) տեսազննում

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

14.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան