ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 նոյեմբերի 1992 թ. N 551
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՐԱՏՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Անկախ Պետությունների Համագործակցության անդամ և մասնակից պետությունների, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ հարաբերությունների կազմակերպական ապահովման նպատակով, ի լրացումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ապարատի և նրա կառուցվածքի մասին» N 24 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության ապարատում ստեղծել Անկախ Պետությունների Համագործակցության բաժին (ԱՊՀ բաժին):
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Խ. Հարությունյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |