Գլխավոր տեղեկություն
Համար
N 794-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.09.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 794-Ա

 

«ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից 3,396,302,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Կենտրոնի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 16.10.23 N 724-Ա, 13.08.25 N 525-Ա)

2. «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան

 

30.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 794-Ա որոշման

 

«ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

(վերնագիրը խմբ. 13.08.25 N 525-Ա)

 

1.

Ծրագրի նպատակը

Երևան քաղաքի Կենտրոն վարչական տարածքի սահմաններում կազմակերպությանը պատկանող հողատարածքում ժամանակակից պայմաններին համապատասխանող կենտրոնի կառուցում, կազմակերպության կողմից բարեգործական ծրագրերի իրականացման, այդ թվում՝ մինչև 14 տարեկան երեխաներին անվճար ատամնաբուժական և ակնաբուժական օգնության, ինչպես նաև սոցիալական աջակցության տրամադրման նպատակով:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Հովարդ Կարագյոզյան հիշատակի ընկերակցություն (ԱՄՆ – Նյու-Յորք, 381 Պարկ Ավենյու Սաութ)

4.

Ծրագիրը կատարողը

«Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպություն (քաղ. Երևան, Նորքի Այգիներ 180, ՀՎՀՀ՝ 01533153)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, բնագավառը՝ առողջապահական

6.

Ծրագրի բյուջեն

3,396,302,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Կազմակերպության բարեգործական ծրագրերի շահառու հանդիսացող անձինք, մասնավորապես Հայաստանի Հանրապետության մինչև 14 տարեկան երեխաները:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2021 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2027 թվականի հունիսի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) կառուցվելիք շենքի ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակում, հեղինակային հսկողություն, մշակված նախագծային փաստաթղթերի համաձայնեցում իրավասու մարմինների հետ, քանդման աշխատանքներ՝ 140,948,500 դրամ, նախատեսվում է իրականացնել 2021-2022 թվականներին, բացառությամբ հեղինակային հսկողության և լրացուցիչ նախագծային աշխատանքների, որոնք իրականացվելու են շենքի կառուցման շինարարական աշխատանքներին զուգահեռ.

2) շենքի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում, շենքի շահագործման փաստագրում՝ 2,730,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023-2026 թվականներին.

3) Կենտրոնի ներսույթի ձևավորում, սարքավորումներով հագեցում և կահավորում՝ 410,032,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2025-2026 թվականներին և 2027 թվականի առաջին կիսամյակի ընթացքում.

4) այլ լրացուցիչ աշխատանքների (այդ թվում՝ շինարարական աշխատանքների շրջանակներում մասնագիտական խորհրդատվություն, չափագրման, շենքի կառուցման ընթացքում ծագած չնախատեսված աշխատանքներ և այլն) և կազմակերպական ծախսերի իրականացում՝ 115,321,500 դրամ, նախատեսվում է իրականացնել ծրագրի ամբողջ ընթացքում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակում և հեղինակային հսկողություն՝ 40,000,000 դրամ.

2) քանդման շինարարական աշխատանքներ՝ 76,881,000 դրամ.

3) լրացուցիչ նախագծային աշխատանքներ (այդ թվում՝ ներսույթի, արտաքին գազամատակարարման, ջրամատակարարման, էլեկտրամատակարարման համակարգերի առնչությամբ)՝ 24,067,500 դրամ.

4) շենքի կառուցման շինարարական աշխատանքներ, նյութերի ձեռքբերում՝ 2,730,000,000 դրամ.

5) կահույքի պատրաստում/ձեռքբերում, սարքավորումների ձեռքբերում՝ 410,032,000 դրամ.

6) կազմակերպական ծախսերի շրջանակներում շինարարական աշխատանքների գծով հաշվապահական հաշվառում՝ 2,730,000 դրամ.

7) կազմակերպական ծախսերի շրջանակներում իրավաբանական խորհրդատվության ստացում՝ 10,083,500 դրամ.

8) այլ լրացուցիչ աշխատանքների (այդ թվում՝ շինարարական աշխատանքների շրջանակներում մասնագիտական խորհրդատվություն, չափագրման, շենքի կառուցման ընթացքում ծագած չնախատեսված աշխատանքներ և այլն) իրականացում՝ 102,508,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1) իրավաբանական խորհրդատվության ստացում՝ 10,083,500 դրամ.

2) շինարարական աշխատանքների գծով հաշվապահական հաշվառում՝ 2,730,000 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Երևանի քաղաքապետարան, Առողջապահության նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազորված մարմին տեղեկությունների ներկայացում:

(հավելվածը խմբ. 16.10.23 N 724-Ա, 13.08.25 N 525-Ա)