Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.08.2025-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.10.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.10.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 724-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 794-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի սեպտեմբերի 30-ի «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Կենտրոնի կառուցում» ծրագրի մասին» N 794-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «1,435,112,000 դրամ» բառերը փոխարինել «3,026,302,000 դրամ» բառերով.
2) որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 01533153) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Շինսերտիֆիկատ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 01528652) 2023 թվականի սեպտեմբերի 15-ին կնքված՝ N 002-1509 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական արտադրանքի լաբորատոր փորձարկման ծառայությունների մատուցում` 5,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Շինսերտիֆիկատ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 01528652) 2023 թվականի սեպտեմբերի 15-ին կնքված՝ N 003-1509 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցում` 19,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ՕՍՏ-ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 06805072) 2023 թվականի օգոստոսի 28-ին կնքված՝ N 01-08/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 2,727,349,655 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
(2-րդ կետը փոփ. 13.08.25 N 526-Ա)
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Տ. Խաչատրյան |
Երևան |
|
16.10.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 724-Ա որոշման
«Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 794-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Երևան քաղաքի Կենտրոն վարչական տարածքի սահմաններում կազմակերպությանը պատկանող հողատարածքում ժամանակակից պայմաններին համապատասխանող կենտրոնի կառուցում կազմակերպության կողմից բարեգործական ծրագրերի իրականացման, այդ թվում՝ մինչև 14 տարեկան երեխաներին անվճար ատամնաբուժական և ակնաբուժական օգնության,
ինչպես նաև սոցիալական աջակցության տրամադրման նպատակով: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման
նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Հովարդ Կարագյոզյան հիշատակի ընկերակցություն (ԱՄՆ-Նյու-Յորք, 381 Պարկ Ավենյու Սաութ) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպություն (իրավաբանական հասցե` քաղ. Երևան, Նորքի Այգիներ 180, ՀՎՀՀ՝ 01533153) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և
բնագավառը |
ՀՀ, Երևան քաղաք, բնագավառը՝ առողջապահական |
6. |
Ծրագրի բյուջեն |
3,026,302,000 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Կազմակերպության բարեգործական ծրագրերի շահառու հանդիսացող անձինք, այդ թվում՝ մինչև 14 տարեկան երեխաները |
8. |
Ծրագրի իրականացման
տևողությունը |
2021 թվականի հոկտեմբերի 1-ից 2026 թվականի հունիսի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Կառուցվելիք շենքի ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակում, հեղինակային հսկողություն, մշակված նախագծային փաստաթղթերի համաձայնեցում իրավասու մարմինների հետ, քանդման աշխատանքներ՝ շուրջ 140,948,500 դրամ, նախատեսվում է իրականացնել 2021-2022 թվականներին:
2. Շենքի շինարարական աշխատանքների իրականացում, շենքի շահագործման փաստագրում՝ շուրջ 2,360,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023-2025 թվականներին:
3. Կենտրոնի ներսույթի ձևավորում, սարքավորումներով հագեցում և կահավորում՝ շուրջ 410,032,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024-2025 թվականներին և 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում:
4. Այլ լրացուցիչ աշխատանքների և կազմակերպական ծախսերի իրականացում՝ շուրջ 115,321,500 դրամ, նախատեսվում է իրականացնել ծրագրի ամբողջ ընթացքում: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակում և հեղինակային հսկողություն՝ շուրջ 40,000,000 դրամ:
2. Քանդման շինարարական աշխատանքներ՝ շուրջ 76,881,000 դրամ:
3. Լրացուցիչ նախագծային աշխատանքներ (այդ թվում՝ ներսույթի, արտաքին գազամատակարարման, ջրամատակարարման, էլեկտրամատակարարման համակարգերի առնչությամբ)՝ շուրջ 24,067,500 դրամ:
4. Շենքի կառուցման շինարարական աշխատանքներ, նյութերի ձեռքբերում՝ շուրջ 2,360,000,000 դրամ:
5. Կահույքի պատրաստում/ձեռքբերում, սարքավորումների ձեռքբերում՝ շուրջ 410,032,000 դրամ:
6. Կազմակերպական ծախսերի շրջանակներում շինարարական աշխատանքների գծով հաշվապահական հաշվառում՝ շուրջ 2,730,000 դրամ:
7. Կազմակերպական ծախսերի շրջանակներում իրավաբանական խորհրդատվության ստացում՝ շուրջ 10,083,500 դրամ:
8. Այլ լրացուցիչ աշխատանքների իրականացում /ըստ անհրաժեշտության/, այդ թվում՝ չափագրման աշխատանքների կատարում՝ շուրջ 102,508,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ
կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսերի ընդհանուր արժողությունը կազմում է 12,813,500 դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Երևանի քաղաքապետարան, ՀՀ առողջապահության նախարարություն |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազորված մարմին հաշվետվությունների ներկայացում: | |
»: |
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Տ. Խաչատրյան |
|
16.10.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |