Գլխավոր տեղեկություն
Համար
N 525-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.08.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 525-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 794-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի սեպտեմբերի 30-ի «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Կենտրոնի կառուցում» ծրագրի մասին» N 794-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում «3,026,302,000» թիվը փոխարինել «3,396,302,000» թվով.

2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 01533153) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Դը Հոռեկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 02643751) 2025 թվականի ապրիլի 23-ին կնքված՝ N 23/04/25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կառուցվող կենտրոնի խոհանոցի նախագծային աշխատանքների իրականացում` 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «ՆՍԹ Արքիթեքչուր Ստուդիո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 01565913) 2025 թվականի մայիսի 2-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքների հեղինակային հսկողության ծառայությունների մատուցում` 4,050,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Թրաենգլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00158584) 2025 թվականի հունիսի 17-ին կնքված՝ N HK250617.1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խորհրդատվական ծառայությունների մատուցում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

13.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ


Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 525-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 794-Ա որոշման

 

«ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Երևան քաղաքի Կենտրոն վարչական տարածքի սահմաններում կազմակերպությանը պատկանող հողատարածքում ժամանակակից պայմաններին համապատասխանող կենտրոնի կառուցում, կազմակերպության կողմից բարեգործական ծրագրերի իրականացման, այդ թվում՝ մինչև 14 տարեկան երեխաներին անվճար ատամնաբուժական և ակնաբուժական օգնության, ինչպես նաև սոցիալական աջակցության տրամադրման նպատակով:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Հովարդ Կարագյոզյան հիշատակի ընկերակցություն (ԱՄՆ – Նյու-Յորք, 381 Պարկ Ավենյու Սաութ)

4.

Ծրագիրը կատարողը

«Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպություն (քաղ. Երևան, Նորքի Այգիներ 180, ՀՎՀՀ՝ 01533153)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, բնագավառը՝ առողջապահական

6.

Ծրագրի բյուջեն

3,396,302,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Կազմակերպության բարեգործական ծրագրերի շահառու հանդիսացող անձինք, մասնավորապես Հայաստանի Հանրապետության մինչև 14 տարեկան երեխաները:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2021 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2027 թվականի հունիսի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) կառուցվելիք շենքի ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակում, հեղինակային հսկողություն, մշակված նախագծային փաստաթղթերի համաձայնեցում իրավասու մարմինների հետ, քանդման աշխատանքներ՝ 140,948,500 դրամ, նախատեսվում է իրականացնել 2021-2022 թվականներին, բացառությամբ հեղինակային հսկողության և լրացուցիչ նախագծային աշխատանքների, որոնք իրականացվելու են շենքի կառուցման շինարարական աշխատանքներին զուգահեռ.

2) շենքի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում, շենքի շահագործման փաստագրում՝ 2,730,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023-2026 թվականներին.

3) Կենտրոնի ներսույթի ձևավորում, սարքավորումներով հագեցում և կահավորում՝ 410,032,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2025-2026 թվականներին և 2027 թվականի առաջին կիսամյակի ընթացքում.

4) այլ լրացուցիչ աշխատանքների (այդ թվում՝ շինարարական աշխատանքների շրջանակներում մասնագիտական խորհրդատվություն, չափագրման, շենքի կառուցման ընթացքում ծագած չնախատեսված աշխատանքներ և այլն) և կազմակերպական ծախսերի իրականացում՝ 115,321,500 դրամ, նախատեսվում է իրականացնել ծրագրի ամբողջ ընթացքում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակում և հեղինակային հսկողություն՝ 40,000,000 դրամ.

2) քանդման շինարարական աշխատանքներ՝ 76,881,000 դրամ.

3) լրացուցիչ նախագծային աշխատանքներ (այդ թվում՝ ներսույթի, արտաքին գազամատակարարման, ջրամատակարարման, էլեկտրամատակարարման համակարգերի առնչությամբ)՝ 24,067,500 դրամ.

4) շենքի կառուցման շինարարական աշխատանքներ, նյութերի ձեռքբերում՝ 2,730,000,000 դրամ.

5) կահույքի պատրաստում/ձեռքբերում, սարքավորումների ձեռքբերում՝ 410,032,000 դրամ.

6) կազմակերպական ծախսերի շրջանակներում շինարարական աշխատանքների գծով հաշվապահական հաշվառում՝ 2,730,000 դրամ.

7) կազմակերպական ծախսերի շրջանակներում իրավաբանական խորհրդատվության ստացում՝ 10,083,500 դրամ.

8) այլ լրացուցիչ աշխատանքների (այդ թվում՝ շինարարական աշխատանքների շրջանակներում մասնագիտական խորհրդատվություն, չափագրման, շենքի կառուցման ընթացքում ծագած չնախատեսված աշխատանքներ և այլն) իրականացում՝ 102,508,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1) իրավաբանական խորհրդատվության ստացում՝ 10,083,500 դրամ.

2) շինարարական աշխատանքների գծով հաշվապահական հաշվառում՝ 2,730,000 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Երևանի քաղաքապետարան, Առողջապահության նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազորված մարմին տեղեկությունների ներկայացում:

»:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

13.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան