Գլխավոր տեղեկություն
Համար
N 647
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-02.04.1995)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/11-12, նոյեմբեր, դեկտեմբեր 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն և ՀՀ կենտրոնական բանկ
Ընդունման ամսաթիվ
27.12.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կենտրոնական բանկի կառավարիչ
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.04.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 1993 թ. N 647

Քաղ. Երևան

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 402 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետություն սննդամթերքի ներմուծման ու վաճառքի բարենպաստ պայմաններ ստեղծելու լրացուցիչ միջոցառումների մասին» հրամանագրի 1-ին կետի հանձնարարականի, պետական ձեռնարկությունների, կազմակերպությունների, անհատ ձեռներեցների և տնտեսավարող մյուս սուբյեկտների համար տարադրամի պարտադիր վաճառքի և նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ իրականացվող վճարումների գործում առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը որոշում են.

Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1993 թվականի հուլիսի 30-ի «Հանրապետությունից դուրս անկանխիկ հաշվարկների իրականացման և տարադրամի պարտադիր վաճառքի ժամանակավոր կարգի մասին» N 402 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1. Որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունները (անկախ սեփականության ձևից) ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արտահանումից ստացված ազատ փոխարկելի տարադրամային հասույթի 50 տոկոսը պարտադիր վաճառում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` ձեռնարկության հաշվին տարադրամի դիմաց կատարվող վճարման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված պաշտոնական հաշվարկային կուրսով»:

2. Որոշումը լրացնել հետևյալ կետերով`

«11. Սահմանել, որ տարադրամի պարտադիր վաճառքի դրամական փոխանցումները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին կատարվում են տնտեսավարող սուբյեկտներին սպասարկող առևտրային բանկերի կողմից:

12. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ 3-օրյա ժամկետում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել տարադրամի պարտադիր վաճառքի մասին 1993 թվականի հոկտեմբերի 19-ի համատեղ հրահանգում:

13. Սահմանել, որ տարադրամի պարտադիր վաճառքի 70 տոկոսը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը վաճառում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, իսկ 30 տոկոսն ուղղվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական կայունացման ֆոնդին:

14. Սահմանել, որ տարադրամի պարտադիր վաճառքի տոկոսադրույքի կարգավորման և պարտադիր վաճառքից գոյացած միջոցներից նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ վճարումների իրականացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության և կենտրոնական բանկի կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից:

15. Հաստատել տարադրամի պարտադիր վաճառքի տոկոսադրույքի կարգավորման և պարտադիր վաճառքից գոյացած միջոցներից նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ վճարումների կատարման հանձնաժողովի կազմը, համաձայն հավելվածի:

16. Սույն որոշման 14-րդ կետով ստեղծված հանձնաժողովին իրավասություն վերապահել նվազեցնելու տարադրամի պարտադիր վաճառքի տոկոսադրույքներն ըստ տնտեսության առանձին ճյուղերի և ենթաճյուղերի, ձեռնարկությունների, արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) տեսակների և գործարքների գծով:

17. Սահմանել, որ`

ա) տնտեսության առանձին ճյուղերի, ենթաճյուղերի համար տարադրամի պարտադիր տոկոսադրույքների արտոնություն ստանալու համար համապատասխան նախարարությունները, պետական վարչություններն ու գերատեսչությունները ներկայացնում են առաջարկություններ հանձնաժողովին.

բ) պետական ձեռնարկություններն ու կազմակերպությունները տարադրամի պարտադիր վաճառքի տոկոսադրույքի արտոնություն ստանալու առաջարկությունը համաձայնեցնում են համապատասխան նախարարության, պետական վարչության կամ գերատեսչության հետ, ինչպես ձեռնարկության համար, այնպես էլ առանձին արտադրատեսակների և գործարքների կտրվածքով.

գ) ոչ պետական ձեռնարկությունները հանձնաժողովին են դիմում ուղղակիորեն, առանձին արտադրատեսակների կամ գործարքների գծով տարադրամի պարտադիր վաճառքի տոկոսադրույքի արտոնություն ստանալու համար:

18. Սահմանել, որ տարադրամի պարտադիր վաճառքի տոկոսադրույքի արտոնություն ստանալու համար նախարարությունները, պետական վարչությունները, գերատեսչությունները, ձեռնարկությունները, կազմակերպությունները, տնտեսավարող մյուս սուբյեկտները (անկախ սեփականության ձևից) դիմում են ներկայացնում հանձնաժողովի նախագահին (ձևը կցվում է)` կցելով ձեռնարկության հաշվեկշիռը, պայմանագրերը, պարտադիր վաճառքի արտոնյալ տոկոսադրույքի կիրառումն հիմնավորող տեղեկանք, արտադրանքի ինքնարժեքի կալկուլյացիան, նշելով այն ծախսերը, որոնք կատարվում են տարադրամով:

19. Սահմանել, որ տարադրամի պարտադիր վաճառքի տոկոսադրույքի կարգավորման և պարտադիր վաճառքից գոյացած միջոցներից նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ վճարումների կատարման հանձնաժողովը դիմումները քննարկում և վերջնական որոշում է կայացնում փաստաթղթերը ստանալու պահից 7 օրվա ընթացքում: Նշված ժամկետում որոշում չկայացնելու դեպքում դիմողի խնդրանքը համարվում է բավարարված: Հանձնաժողովի տված տեղեկանքը ներկայացվում է բանկին` բավարարելու ձեռնարկության խնդրանքը»:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1993 թվականի հուլիսի 30-ի N 402 որոշման 8-րդ և 10-րդ կետերը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

 

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի կառավարիչ

 

Ի. ԻՍԱՀԱԿյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի

1993 թ. դեկտեմբերի 27-ի N 647 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՏԱՐԱԴՐԱՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԱՃԱՌՔԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԱՃԱՌՔԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Վ. Ավանեսյան   - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ (նախագահ)
Գ. Բախշյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ն. Գևորգյան   - ՀՀ կենտրոնական բանկի գլխավոր հաշվապահ
Ա. Խուդավերդյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆինանսավարկային քաղաքականության բաժնի պետ
Ա. Մինասյան   - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Պ. Դադայան   - ՀՀ ֆինանսների նախարարության տարադրամային կարգավորման վարչության մասնագետ (քարտուղար)

 

Ձև

 

ՏԱՐԱԴՐԱՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԱՃԱՌՔԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԱՃԱՌՔԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

_____________________________________________________________________ խնդրում է քննարկել

(նախարարության, պետական վարչության, գերատեսչության անվանումը)

__________________________________________________________________________________ համար

(ճյուղի, ենթաճյուղի, ձեռնարկության, կազմակերպության անվանումը)

կիրառել տարադրամի պարտադիր վաճառքի արտոնության _________________________________

                                                                                                                 (նշել կոնկրետ տեսակը`

________________________________________________________________________, նկատի ունենալով

ազատել, ազատել մասնակիորեն և այլն)

________________________________________________________________________

(նշել հիմնավորումը)

 

Կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

 

1.

2.

3.

4.

 

Ձեռնարկության տնօրեն`  

Նախարար

   

(պետական վարչության պետ

գերատեսչության ղեկավար)

Կ. Տ.    

 

_______________________

* Պետական ձեռնարկությունների համար:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.04.1995, N 167 02.04.1995, N 647
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան