ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 1993 թ. N 402
Քաղ. Երևան
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԱՆԿԱՆԽԻԿ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԴՐԱՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԱՃԱՌՔԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետությունում ներկայումս ձևավորված առևտրային հաշվեկշռից, ինչպես նաև բանկերի թղթակցային հաշիվների միջոցով ֆինանսական ռեսուրսները վերահսկելու ու դրանց փոշիացում թույլ չտալու անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը որոշում են.
1. Սահմանել, որ ապրանքների մատակարարումների (աշխատանքների, ծառայությունների) դիմաց ռուբլով, ինչպես նաև համապատասխան երկրի վճարային միջոցներով հանրապետության ձեռնարկությունների (անկախ սեփականության ձևից) գործառնությունների հաշվին Հայաստանի Հանրապետության բանկերի` նախկին ԽՍՀՄ հանրապետությունների բանկերում ունեցած թղթակցային հաշիվներում գոյացած գումարների 50 տոկոսը տնօրինվում է սույն որոշմամբ սահմանված նախկին ԽՍՀՄ հանրապետությունների և Հայաստանի Հանրապետության միջև իրականացվող վճարումների կարգին համապատասխան:
2. Հայաստանի Հանրապետության բանկերին` յուրաքանչյուր օր Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին հաղորդել տեղեկություններ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների բանկերում առկա թղթակցային հաշիվներում մուտքագրված գումարների մասին` առանձին նշելով ինչպես ռուբլով, այնպես էլ սեփական դրամը շրջանառության մեջ դրած երկրներից ստացված դրամով մուտքերի մասին:
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` յուրաքանչյուր հինգշաբթի սույն որոշմամբ ստեղծված տարադրամային կարգավորման հանձնաժողովին ներկայացնել տեղեկանք նախկին ԽՍՀՄ հանրապետությունների բանկերում թղթակցային հաշիվ ունեցող Հայաստանի Հանրապետության բանկերի թղթակցային հաշիվներին մուտք եղած գումարների մասին, նշելով ինչպես ռուբլով, այնպես էլ սեփական դրամը շրջանառության մեջ դրած երկրներից ստացված դրամով մուտքերի մասին:
4. Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված բոլոր ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները (անկախ սեփականության ձևից) իրենց դրամական միջոցները, այդ թվում տարադրամով, պահում են միայն Հայաստանի Հանրապետության բանկերում բացված հաշիվներում, բացառությամբ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նախատեսված դեպքերի:
5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունները (անկախ սեփականության ձևից) ապրանքների (ծառայությունների, աշխատանքների) արտահանումից ստացված ազատ փոխարկելի տարադրամային հասույթի 50 տոկոսը պարտադիր վաճառում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` վաճառքի պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային կուրսով:
6. Հաստատել ապրանքների (ծառայությունների, աշխատանքների) արտահանումից ստացված տարադրամային հասույթի պարտադիր վաճառքի կարգը:
7. Հաստատել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների և Հայաստանի Հանրապետության միջև իրականացվող վճարումների կարգը:
8. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ 10-օրյա ժամկետում մշակել ու հաստատել տարադրամի պարտադիր վաճառքի մասին հրահանգ:
9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացել հատուկ արտաբյուջետային հաշիվ` ձեռնարկությունների կողմից պարտադիր վաճառվող տարադրամը հավաքագրելու համար.
բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ ներկայացնել առաջարկություն կառավարությանը պարտադիր վաճառվող տարադրամի գնման աղբյուրների մասին:
10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և կենտրոնական բանկին` մեկշաբաթյա ժամկետում ստեղծել մշտական գործող տարադրամային կարգավորման համատեղ հանձնաժողով և հաստատել նրա կազմը:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Ի. ԻՍԱՀԱԿյան |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ և ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 1993 Թ. հուլիսի 30-ի N 402 ՈՐՈՇՄԱՄԲ |
Կ Ա Ր Գ
ՏԱՐԱԴՐԱՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԱՃԱՌՔԻ
1. Սույն կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ստեղծված ձեռնարկությունների, կազմակերպությունների ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արտահանումից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց իրացումից ստացված ազատ փոխարկելի, փակ, քլիրինգային և միջազգային հաշվարկային միավորներով հասույթի վրա:
2. Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունները (անկախ սեփականության ձևից) սույն կարգի հաստատման օրվանից ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արտահանումից ստացված տարադրամային հասույթի 50 տոկոսը պարտադիր վաճառում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` վաճառքի պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային կուրսով:
3. Տարադրամի պարտադիր վաճառքի ժամանակ արտահանվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) տարադրամային հասույթի մեջ չեն մտնում`
ա) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) տեղափոխման ապահովագրական, առաքման ծախսերի արժեքը.
բ) տարադրամով վերցրած վարկերի մարման (տոկոսների վճարման) գումարը:
4. Առանձին ձեռնարկությունների գործարքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) գծով սույն որոշմամբ ստեղծված ներքոհիշյալ հանձնաժողովը կարող է սահմանել տարադրամի պարտադիր վաճառքի այլ կարգ:
5. Պարտադիր վաճառքի ենթակա չեն ձեռնարկությունների տարադրամային հասույթի այն մուտքերը, որոնք չեն հանդիսանում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արտահանումից հասույթ, այլ ստացված են որպես`
ա) կանոնադիր հիմնադրամներին մուծումներ և փայամասնակցություններից ստացված եկամուտներ (դիվիդենտներ).
բ) արժեթղթերի իրացումից ստացված մուտքեր և արժեթղթերից ստացված եկամուտներ (դիվիդենտներ).
գ) վարկեր, վարկերի մարման (նաև տոկոսների վճարման) համար ստացված միջոցներ.
դ) բարեգործական նպատակների համար հանգանակված միջոցներ.
ե) տարադրամային շուկայից գնված միջոցներ և այլն:
6. Պետությանը պարտադիր վաճառվող տարադրամը հաշվեգրվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված հատուկ հաշվին` կայունացման ֆոնդին: Ֆոնդի միջոցները առաջին հերթին օգտագործվում են բյուջեում նախատեսված տարադրամային ծախսերի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տարադրամային պարտավորությունների կատարման համար:
7. Ֆոնդից տարադրամային այլ հատկացումների մասին որոշումը կայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացմամբ:
8. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող բանկերում ձեռնարկությունների տարադրամային հաշիվներում մուտք եղած հասույթի պարտադիր վաճառվող մասը 5-օրյա ժամկետում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համապատասխան հատուկ հաշվին:
9. Սույն կարգը խախտող և պարտադրի վաճառքի ենթակա գումարը թաքցնող ձեռնարկությունները ենթարկվում են տուգանքի թաքցված ամբողջ գումարի չափով:
10. Սույն կարգի պահպանման հսկողությունը իրականացնում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ և ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 1993 Թ. հուլիսի 30-ի N 402 ՈՐՈՇՄԱՄԲ |
Կ Ա Ր Գ
ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ
Միջպետական, ինչպես նաև միջկառավարական պայմանագրերով (համաձայնագրերով) նախատեսված ապրանքների մատակարարումը (աշխատանքների, ծառայությունների) ապահովելու, դրամավարկային հարաբերությունները կարգավորելու, նախկին ԽՍՀՄ հանրապետությունների կենտրոնական բանկերում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թղթակցային հաշիվների միջոցներով և Հայաստանի Հանրապետության կառավարության տնօրինության տակ գտնվող այլ թղթակցային հաշիվների սահմանաքանակներով իրականացվող վճարումները կանոնակարգելու նպատակով`
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և Հայաստանի Հանրապետության բանկերը նախկին ԽՍՀՄ հանրապետությունների կենտրոնական բանկերում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թղթակցային հաշիվների միջոցներից և Հայաստանի Հանրապետության բանկերի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների բանկերում ունեցած թղթակցային հաշիվներում գոյացած միջոցների 50 տոկոսի չափով սահմանաքանակներից վճարումները կատարում են միայն սույն որոշմամբ ստեղծված հանձնաժողովի թույլտվությամբ:
2. Սույն կարգի 1-ին կետում նշված միջոցներից օգտվելու թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական վարչությունները և գերատեսչությունները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն են ներկայացնում հայտ, համաձայն կից ձևի:
3. Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հայտերը ֆինանսների նախարարության ներկայությամբ քննարկում է դրանց ստացման օրվանից հաշված երկու աշխատանքային օրվա ընթացքում և դրական պատասխանի դեպքում փաստաթղթերը (յուրաքանչյուր վճարողի գործով) ուղարկում համապատասխան բանկին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով վճարումներ կատարելու համար, և համապատասխան նախարարությանը, պետական վարչությանը, գերատեսչությանը` վճարողին տեղեկացնելու համար:
Վերջիններս ստանալով հանձնաժողովի հավանությանն արժանացած հայտի պատճենը, այն կցում են վճարման հանձնարարագրին և հանձնում իրենց սպասարկող բանկին:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը`
ա) յուրաքանչյուր ամսվա առաջին հնգօրյակում Հայաստանի Հանրապետության կառավարությանն է ներկայացնում հաշվետվություն նախորդ ամսին կատարված վճարումների վերաբերյալ.
բ) 3-օրյա ժամկետում համապատասխան բանկին է ներկայացնում սույն կարգի համաձայն տնօրինվող միջոցների կարգադրիչի իրավունք ունեցող անձանց ստորագրությունները:
Հ Ա Յ Տ
|
____________________________________________________________________________________________ (Նախարարության, պետվարչության, գերատեսչության անվանումը) |
|
____________________________________________________________________________________________ (Հիմքը) |
| ____________________________________________________________________________________________ |
|
Հայտագրված փոխանցման ենթակա գումարը ________________ մլն. ռուբլի (պայմանագրի պատճենները կցել) |
|
____________________________________________________________________________________________ (Ձեռնարկության, կազմակերպության, հիմնարկության անվանումը, |
|
____________________________________________________________________________________________ հասցեն, հաշվարկային հաշիվը) |
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ
|
____________________________________________________________________________________________ Անվանումը և ռեկվիզիտները |
|
____________________________________________________________________________________________ Ապրանքի անվանումը |
|
____________________________________________________________________________________________ Չափի միավորը |
|
____________________________________________________________________________________________ Ծավալը |
|
____________________________________________________________________________________________ Միավորի գինը |
|
____________________________________________________________________________________________ Գումարը |
|
____________________________________________________________________________________________ Ժամկետը |
|
____________________________________________________________________________________________ |
_______________________
* ՀՀ միջպետական և միջկառավարական պայմանագրեր, համաձայնագրեր, ՀՀ կառավարության որոշումներ, կարգադրություններ և այլն:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 02.04.1995, N 167 | 02.04.1995, N 402 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|