ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 օգոստոսի 2025 թվականի N 1099-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման նպատակային ծրագրերը հաստատելու մասին» N 355-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ կետով՝
«3.2. Հաստատել տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար մատակարարման շղթաների դիվերսիֆիկացիայի ապահովմանն ուղղված պետական աջակցության նպատակային միջոցառումը՝ համաձայն N 4 հավելվածի։».
2) լրացնել N 4 հավելվածով՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում՝
1) Հայաստանի Հանրապետությունում գործող և լիցենզավորված բանկերի և վարկային կազմակերպությունների հետ կնքել սույն որոշմամբ լրացվող N 4 հավելվածի իրականացումն ապահովող պայմանագրեր.
2) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություն։
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածով հատկացվող ֆինանսական միջոցների վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման 8-րդ կետի «գ», «դ», «ե» ենթակետերով սահմանված գործողությունները։
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
08.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 7-ի N 1099-Լ որոշման |
«Հավելված N 4 ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշման |
ՏԵՔՍՏԻԼ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՇՂԹԱՆԵՐԻ ԴԻՎԵՐՍԻՖԻԿԱՑԻԱՅԻ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
1․ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՄԻՋԱՑԱՌՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ
1․ Սույն հավելվածով հաստատված նպատակային միջոցառուման նպատակն է խթանել տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար հումքի ներմուծման դիվերսիֆիկացումը։
2․ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
2․ «Տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար մատակարարման շղթաների դիվերսիֆիկացիայի ապահովմանն ուղղված պետական աջակցության նպատակային միջոցառման» (այսուհետ՝ միջոցառում) իմաստով շահառու է համարվում Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, որի՝ դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկներով ներկայացված շրջանառության առնվազն 80 %-ը ձևավորվել է՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված՝ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների C(ՍԻ) «ՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ» բաժնի C(ՍԻ)13 «Մանածագործական արտադրատեսակների արտադրություն» և C(ՍԻ)14 «Հագուստի արտադրություն» դասակարգիչներով սահմանված տնտեսական գործունեության տեսակներից։
3. Տնտեսավարողը դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետությունից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանել է C(ՍԻ) բաժնի C(ՍԻ)13 և C(ՍԻ)14 դասակարգիչներով սահմանված տնտեսական գործունեության տեսակներից Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող ապրանք։
4. Տնտեսավարողը դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չպետք է ունենա հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով մեկ միլիոն դրամ և ավելի հարկային պարտավորությունների մասով գանձման որոշում, և հայտի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չպետք է ունենա հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ։
5․ Միջոցառման շահառուն կարող է աջակցություն ստանալ սույն որոշման N 4 հավելվածով հաստատված աջակցության մասով միայն մեկ անգամ։
6․ Միջոցառման իմաստով հումք է համարվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2010 թվականի մարտի 11-ի N 235-Ն հրամանով սահմանված «Պաշարները»։
7․ Միջոցառման շահառու դառնալու համար դիմում-հայտերը կարող են ներկայացվել մինչև 2026 թվականի նոյեմբերի 16-ը։ Միջոցառումը գործելու է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը։
3․ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ
8․ Աջակցությունը տրամադրվում է տնտեսավարողներին՝ Չինաստանից, Հնդկաստանից, Իտալիայից, Ուզբեկստանից, Հարավային Կորեայից, Բանգլադեշից, Թուրքմենստանից, Տաջիկստանից և Իրանի Իսլամական Հանրապետությունից հումքի ներկրման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսուհետ՝ ֆինանսական կազմակերպություն) ստացվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով:
4․ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ՆԵՐՔՈ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
9․ Աջակցության գործիքի կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝
1) արժույթը՝ դրամով կամ արտարժույթով.
2) ժամկետները՝
ա. վարկի պայմանագրի ժամկետը՝ մինչև 36 ամիս,
բ. սուբսիդավորման ժամանակահատվածը՝ մինչև 12 ամիս.
3) վարկային միջոցների օգտագործման կարգը՝ միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով.
4) տոկոսադրույքի սուբսիդավորման չափը` 8% դրամով և 6% արտարժույթով։
10․ Տրամադրվող վարկի գումարը չպետք է գերազանցի տնտեսավարողի՝ դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետությունից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված ապրանքների ընդհանուր արժեքը՝ դրամային արտահայտությամբ։
11․ Սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը հաշվարկվում է վարկի մնացորդային մայր գումարի հանրագումարով։ Միջոցառման իմաստով վարկի մնացորդային մայր գումար է համարվում վարկի տրամադրված արժեքի և մայր գումարի մարումների տարբերությունը։
12․ Վարկի առարկայի արժեքը ներառում է վարկի առարկայի ձեռքբերման գինը, Հայաստանի Հանրապետություն ներմուծման հետ կապված ծախսերը։ Սույն կետով սահմանված ներմուծման հետ կապված ծախսերն իրենց մեջ պետք է ներառեն տեղափոխման, մաքսազերծման, ավելացված արժեքի հարկի վճարման և տեղափոխման հետ կապված այլ ծախսերը՝ դրանց առկայության պարագայում:
13․ Վարկի տրամադրման և սպասարկման ընթացքում միջնորդավճարներ, վաղաժամկետ մարման համար տույժեր կամ տուգանքներ կամ այլ վճարներ չեն կիրառվում:
14․ Միջոցառման շրջանակում վարկ ստանալու նպատակով այն տնտեսավարողը, որը իրականացնում է միջոցառման 2-րդ կետով սահմանված գործունեություն, կարող է դիմումհայտ ներկայացնել ֆինանսական կազմակերպություն, որի բավարարման դեպքում միջոցառմամբ սահմանված պահանջների համաձայն կիրականացվի վարկի տոկոսադրույքի սուբսիդավորում՝ միջոցառման 9-րդ և 10-րդ կետերով սահմանված չափերով և պայմաններով։
15․ Ֆինանսական կազմակերպությունը՝ գնահատելով տնտեսավարողի վարկունակությունը, վճարունակությունը և ստացվող վարկի օգտագործման՝ միջոցառման պայմաններին համապատասխանությունը, հաստատում է տնտեսավարողի կողմից միջոցառման շրջանակում վարկի ստացումը։
16․ Միջոցառման շրջանակներում ֆինանսական կազմակերպությունը յուրաքանչյուր ամիս միջոցառմամբ հաստատված Ձև 1-ով՝ հայտ և Ձև 2-ով՝ նախորդող ամսվա հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն՝ վարկի տոկոսադրույքի սուբսիդավորում ստանալու նպատակով։ Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ ամիս ներկայացվող սուբսիդավորման հայտի մեջ ներառվում են բացառապես նախորդ ամսվա համար հաշվարկված սուբսիդավորման ենթակա տոկոսադրույքի գումարները։
17․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը՝ ֆինանսական կազմակերպության կողմից ներկայացված հայտի հիման վրա, եթե այն համապատասխանում է միջոցառման պահանջներին։
18․ Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից՝ ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված պայմանագրի հիման վրա՝ ֆինանսական միջոցների առկայության պարագայում։
19․ Միջոցառման մոնիթորինգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից՝ անհրաժեշտությամբ պայմանավորված նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության և միջոցառման արդյունավետության գնահատման նպատակով՝ տարեկան առնվազն 1 անգամ։ Մոնիթորինգի շրջանակում միջոցառման 15-րդ կետի համաձայն ներկայացված փաստաթղթերում անճշտությունների, անհամապատասխանությունների կամ կեղծիքների բացահայտման դեպքում տոկոսադրույքի սուբսիդավորման տրամադրումը դադարեցվում է, իսկ պետության կողմից ամբողջ ժամանակահատվածում տոկոսադրույքի սուբսիդավորված գումարները ֆինանսական կազմակերպության և շահառուի միջև կնքվող պայմանագրով ամրագրված կարգով եռամսյա ժամկետում հետ են վերադարձվում պետական բյուջե՝ կիրառելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 283-Ն որոշումը։
20․ Հաշվեքննության դեպքում ֆինանսական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը ներկայացված փաստաթղթերը տարեկան հաշվեքննության շրջանակներում շահառուի համաձայնությամբ կարող են տրամադրվել Հաշվեքննիչ պալատին։
Ձև 1
Ֆինանսական կառույց ՖԿ՝ |
___________________________________________ |
Հայտի ժամանակահ ատված |
___________________________________________ |
Հայտի ներկայացման ամսաթիվ՝ |
___________________________________________ |
Ներկայացվող կառույցի անվանումը՝ |
ՀՀ ____ԷՆ_____________________________________ |
ՀԱՅՏ
ՏԵՔՍՏԻԼ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՒՄՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԻՎԵՐՍԻՖԻԿԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | |||||||||||||||
N |
ՎԱՐԿԱՌՈՒ |
ՎԱՐԿ |
ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄ |
այլ նշում-ներ | |||||||||||
անվանում/ ազգանուն, անուն |
ՀՎՀՀ |
հասցե/ գործու-նեության |
վարկի տրամա-դրման պայմա-նագրի համար N |
վարկի պայմանա-գրային գումար/ ՀՀ դրամ/ արտար-ժույթ/ |
վարկի տրամա-դրման նպա-տակը |
վարկի տրամա-դրման ամսա-թիվը |
վարկի ավարտի ամսա-թիվը |
վարկի տարեկան տոկոսա-դրույքը /ՀՀ դրամ/ արտար-ժույթ/ |
ամբողջ տոկոսա-գումարը` հաշվետու ամսվա ընթացքում /ՀՀ դրամ/ արտար-ժույթ/ |
սուբսիդա-վորման ավարտի ամսաթիվը |
սուբսիդա-վորման ենթակա տոկոսային կետը |
սուբսիդա-վորման ենթակա տոկոսա-գումար/ ՀՀ դրամ/ արտար-ժույթ | |||
մարզ |
հա-մայնք | ||||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
Հարգանքով՝
ՖԿ
Գործադիր տնօրեն՝ -------------------------
Լիազորված անձ՝ պաշտոն , անուն
ազգանուն, ստորագրություն, կնիք ------------
-------------
Ձև 2
___________________________________________ |
Ֆինանսական կառույց ՖԿ ---------- ----------------------------- ----------------------------- ---------------- | |
Հայտի ներկայացման ամսաթիվ |
___________________________________________ | |
Ներկայացվող կառույցի անվանումը՝ |
ՀՀ ԷՆ_____________________________________ |
Հայտի ժամանակահատված
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՏԵՔՍՏԻԼ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՒՄՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԻՎԵՐՍԻՖԻԿԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | |||||||||||||||||
N |
ՎԱՐԿԱՌՈՒ |
ՎԱՐԿ |
ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ |
||||||||||||||
անվանում/ ազգանուն, անուն |
ՀՎՀՀ |
հասցե/ գործու-նեության |
վարկի տրամա-դրման պայմա-նագրի համար N |
վարկի պայմանա-գրային գումար/ ՀՀ դրամ// արտար-ժույթ/ |
վարկի տրամա-դրման նպա-տակը |
վարկի տարեկան տոկոսա-դրույքը |
հաշվետու ամսվա վերջի դրությամբ վարկի մայր գումարի մնացորդը /ՀՀ դրամ / արտար-ժույթ/ |
գրավի առար-կա |
գրավի առար-կայի շուկ. արժեք/ ՀՀ դրամ/ արտար-ժույթ/ |
վարկառուի կողմից վճարված ամբողջ տոկոսա-գումար` հաշվետու ամսվա ընթացքում /ՀՀ դրամ / արտար-ժույթ/ |
վճարված չսուբսիդա-վորվող տոկոսա-գումարի ամսաթիվը |
սուբսիդա-վորման ենթակա տոկոսային կետը |
սուբսիդա-վորման ենթակա աճողական տոկոսա-գումար/ ՀՀ դրամ / արտար-ժույթ/ |
այլ նշում-ներ | |||
մարզ |
հա-մայնք | ||||||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 | |
ԸՆԴԱՄԵՆԸ՝ |
Հարգանքով՝
ՖԿ Գործադիր տնօրեն -----------------
Լիազորված անձ՝
պաշտոն, անուն ազգանուն, ստորագրություն, կնիք --------------------»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
11.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|